Սկզբնաէջ      
 
 
 
                                                         ՀԱՆՃԱՐ ԵՎ ԱՄԲՈԽ                      
  Ըստ մարքսիզմ-լենինիզմի, անհատ և հասարակություն
անտագոնիզմը իբր սոսկ բուրժուա-կապիտալիստական ֆենոմեն է` կապված մասնավոր սեփականության և դասակարգային պայքարի հետ: Մինչդեռ, այն
ունի նաև հոգեբանական հիմք և դրսևորվում է անգամ սոցիալիստական «համահավասարության» պայմաններում, իսկ առավել սուր` ամբոխ և հանճար հարաբերակցության մեջ: Ըստ որում, որքան թերհաս ու բռի է այդ հասարակությունը` նույնքան ողբերգական կարող է լինել հակադրության ելքը, ինչպես ռուս    Գ.Կուրբե,«Սարսափ...»         ազգագրագետ Միկլուխո Մակլայի պարագայում, որին խժռեցին
        (ինքնանկար)                նրան հյուրընկալած ու իբր բարեկամ նույն մարդակերները:

   Այս օրինաչափությունը տարաչափ սրությամբ արտահայտվել է բոլոր ժամանակներում  և բոլոր հասարակություններում, հայ իրականության մեջ` առավել ցայտուն, վաղնջական էթնոս լինելու և հայերի ավանդական անհատականության պատճառով1 : Այդպես, հայոց ամենակարկառուն դեմքերը, ինչպես հունական քաղաքակրթությամբ օծված Մ. Խորենացին հալածվեց խավարամիտ հոգևորականների ու հետամնաց  շրջանակների կողմից2, բացառիկ մտածող Դ. Անհաղթը վտարվեց ու մահացավ Վրաստանում, հանճարեղ Նարեկացին բանսարկվեց, Ա. Շիրակացին նախ դատապարտվեց մոռացության ( ծնունդն ու մահը ցայսօր մնում են անհայտ ):  Պակաս ողբերգական չեղան նաև մեծ հայրենասեր Խ. Աբովյանի ( բավական է ծանոթանալ միայն նրա ինքնակենսագրական նոթերին), Կոմիտասի, Կ. Զարյանի, Ա. Բակունցի, Ե. Չարենցի, Գ. Նժդեհի, Պ. Սևակի և շատ այլոց ճակատագրերը: Եվ եթե խորհրդային իրականությունում նույնպես հալածվեցին նշանակալից անհատականություններ, ապա այդ ոչ միայն գաղափարական դրդապատճառներով և լոկ իշխանությունների կողմից, այլև վերստին նշյալ` իմա թերհաս հասարակության և մեծ անհատականությունների հակադրության հետևանքով: Զի, չգիտես ինչու իր թերհասության պատճառը ամբոխը տեսնում է նրանց հանճարեղության մեջ, ընչազուրկներն իրենց թշվառությունը` բարեկեցների թեկուզ արդար ձեռքբերումների, ոչնչությունները` այլոց  վաստակի ու հեղինակության, երբեմն այնքան անհեթեթ, որքան տարեցները իրենց ծերության մեջ կարող էին մեղադրել… աճող սերունդներին:

  Այնինչ, իրականում նախանձից բացի առկա է նաև թերարժեքության բարդույթը: Եվ այդ առանձնապես պատմականորեն դրանով տառապող հայերի պարագայում, որոնց մեջ անհատականության ձգտումը բացի անհավասարաչափ հասունացումից,  ունի նաև հավաքական ձախողումների դրդապատճառ և փոխարենը հատկապես յուրայինների նկատմամբ գերազանցության հասնելու մղում ու ինքնահաստատման հիվանդագին մոլուցք ( իսկ այդ այլ ո
՞ւմ նկատմամբ…): Ուստի, արժանավոր հայերը յուրայինների կողմից հիմնականում ընդունվում են այլոց ճանաչումից հետո, և այն էլ ոչ միշտ:
  Թե’ գաղափարա-հասարակական և թե’ այլևս էթնոհոգեբանական դարձած առումներով այդ նվաստ օրինաչափության ժամանակակից ակնառու օրինակը եղավ Ս. Փարաջանովը: Տիպիկ ազգային և բացառիկ մի հանճար, որը դարձավ հենց այդ երևույթի դեմ ըմբոստացման փաստացի զոհը3,
իր կենդանությանը այդպես էլ իր տեղը չգտնելով ո’չ խորհրդային իրականությունում, ո’չ վրացական թե ուկրաինական հասարակություններում` երիցս առավել հայոց մեջ:
1966-1968 թթ, երբ «Հեռավոր նախնյաց ստվերները» կինոնկարի համաշխարհային փայլուն հաջողությունից  հետո Հայաստանում սկսվեցին «Նռան գույն»-ի նկարահանումները
, լինելով  «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիայի ուսանող և կուրսի ակտիվ ավագը, մենք հնարավորություն ունեցանք ականատեսը լինելու նրա նկատմամբ հայ կինոբեմադրիչների
թե այլ արվեստագետների նվաստագույն վերաբերմունքին, ապա քաղաքական հետապնդումներինև ընդհանրապես հայոց գարշելի դիրքորոշմանը, երբ հնգամյա բանտարկությունից հետո անգործ ու կենսական տարրական միջոցներից զուրկ հանճարին Թբիլիսում պահում էին Սոֆիկո Ճիաուրելին և մի քանի վրացի բարեկամներ, արտերկրից` քանի-քանի հեղինակություններ, ինչպես Լ. Արագոնը, հանրահայտ Ֆրեդերիկո Ֆելինին, ամերիկ. գրող Ջոն Ապդեյքն ու այլք, այնինչ հայրենիքում նրա անունը չէին տալիս և լսել անգամ չէին ուզում... Ինչ վերաբերում է Ս.Փարաջանովի քաղաքական հետապնդումներին, կարող ենք բերել մեր անձնական ու անմիջական վկայությունը:


      «Հանճարը», գործ` Ս.Սևադա
  1 Մարդկային հասունացումն ու էվոլյուցիան անխուսափելիորեն ուղեկցվում են անձերի անհատականացմամբ, իսկ այդ տեղի է ունենում անհավասարաչափ, ի տարբերություն «պրիմիտիվ կոմունիզմի» հոտային կեցության, ծնելով տարաչափորեն հասուն խավեր (ոչ անպատճառ սոցիալական շերտավորմամբ ) և բնականորեն անհատ-հասարակություն սոցիո-հոգեբանական  անտագոնիզմը: Այն մեղմանում է համընդհանուր բարեկրթությամբ, սակայն  չի անհետանում, առավելաբար վերածվում է լոկ բարդույթի, կամ մրցակցական  ու արարչական գործոնի:
   Հայոց  անհատականության «արատը»  արդյունք է նրանց վաղնջականության և էթնոմշակութային  հասունության ( վկա նախնյաց հանճարեղ կռահումները, միջնադարյան փառահեղ մշակույթը և անհատապես փայլուն դրսևորումները…), որը պետականության բացակայության պատճառով և բարբարոս ցեղերի  հարևանությամբ հասարակական  կացութաձև և կեցական որակ այդպես էլ չդարձավ, մնալով միայն որպես ներազգային ջղաձգություն, անմիաբնություն ու ինքնահոշոտում: Ուստի, հայոց կայացման ու հարատևման լուծումը բոլորովին այլուր է, ինչը չհասկացան մեր գրագետ` մեծամասնաբար տգետ
քաղաքական այրերը…

2
Ըստ Մ. Էմինի ու այլոց  Խորենացու նկատմամբ  հալածանքների պատճառը առավելաբար եղել է հոգևորականության նախանձը, ըստ Ստ. Մալխասյանցի` նրա համարձակ խոսքն ու ինքնավստահ կեցվածքը: Բայց նրա «Ողբը» խոսում է հայ իրականության նկատմամբ նրա խորը սրտացավության  ու քննադատության մասին, ինչը առավել անհանդուրժելի պիտի լիներ  գերակա միջակության  համար…

3 «Հեռավոր նախնյաց ստվերների» գլխավոր թեման միակ և անկրկնելի սիրո ոգեկոչումն էր, և այդ անգամ անհատականությունից զուրկ, հոտային բարքերով ապրող համարյա նախնադարյա համայնքներում: Փոքր ինչ այլորեն, բայց նույնն է նաև «Նռան գույն»-ի պարագան, որտեղ Փարաջանովը նույնանում և ողբերգում է միակ սիրո թեման, հանճարի մենությունը, նրա նկատմամբ հասարակության անհանդուրժողականությունն ու դժբախտ ճակատագիրը, ոճաբանորեն ջանալով չկրկնել անգամ ոչ մի զարդանախշ: Այնպես, ինչպես կատարելապես նույնատիպ երկու տերև  չեք գտնի նույնիսկ միևնույն ծառի սաղարթում, հաճախ` ոչ անգամ միջնադարյան միևնույն հուշարձանի զարդաքանդակներում կամ մամիկների գորգագործական ավանդույթներում… 
                                                                                                                    


                                                                     ¡  ¡  ¡
 

   «Նռան գույնը» ավարտված էր 1968 թ.: Մենք, Երևանի Պոլիտեխնիկական ինստ-տում ճարտարապետական ամբիոնի դիպլոմայինից հետո, շատերի պես երկու տարով զորակոչված էինք խորհրդային բանակ, որպես կրտսեր սպա: Նույն թվին հայտնվել էինք Կիևում, որտեղ ուկրաինացի, Ժենյա անունով մի մտերմուհի մեզ հրավիրեց քաղաքից  30 կմ հեռավորության վրա, թավ անտառում մեկուսի կանգնած, նորակառույց մի ռեստորան, առավելաբար ցուցադրելու համար ճարտարապետական իրենց բարձրարվեստ, ազգային տարրերով, բայց ամբողջովին ապակեպատ ու ժամանակակից ոճով կառույցը: Սեղաններն ու նստատեղերը նույնպես ավանդական էին` փայտյա շարասյուններով, ազգագրական հյուսվածքեղենով և խեցեղեն սպասքով: Մեզ առաջարկված երկարավուն սեղանի մի ծայրում նստած էին արդեն հարբած 5-6 երիտասարդներ: Պարզվեց, որ լրագրողներ էին, ոմանք` հեռուստատեսության աշխատակիցներ, իսկ մեկը` կատարելապես սթափ վիճակում ոմն վրացի, որը հայտնվում, խորհրդավոր ինչ-որ փսփսուկներից հետո անհետանում էր, վերստին հայտնվելու համար:
    
Ինձ համար առավել անսպասելին ու նշանակալիցը մի քանի սեղան այն կողմ Ս. Փարաջանովի հայտնությունն էր, շրջապատված վրացի և ուկրաինացի կինեմատոգրաֆիստներով: Ցնծությանս չափը չկար: Եվ ևս իմ 100 գրամի հետ, ըստ մեր հիմար սովորության,  այդ սեղանին պատվիրեցի քառանկյունի մեկ շիշ Горiлка ( ոմանք վստահաբար կհիշեն…): Մատուցման հետ Փարաջանովը շրջվեց և ձեռքով հրավիրեց միանալ իրենց: «Այս ինչ ես արել ?. հիմա քեզ այնպես կհասցնեմ»-տնավարի բարբառեց նա, թատերաբար ցցելով բազուկը (Փարաջանովը ո’չ խմում էր, ո’չ ծխում ), ապա հյուրասիրեց Վրաստանից իր գործընկերների բերած պանրով և խառը կանաչիով: «Ինչ եղավ ֆիլմի ճակատագիրը»-իմ առաջին հարցին նա մռայլորեն ծոցագրպանից հանեց ճմրթված մի հեռագիր.-« Քոչինյանն է, կանչում է չգիտեմ ինչու: Չեմ գնա, ֆիլմի հետ ինչ ուզում են թող անեն… »:
     Ընդհանուր կերուխումի մեջ հանճարի խռովքը հնչեց որպես  ողբերգական մի «օրատորիա»: Ես կատարյալ շփոթության մեջ էի, հուզված, այլայլված ու ընկճված: Ֆիլմը, որին ներկա ու մասամբ մասնակիցներն էինք նկարահանման ողջ ընթացքում, մեզ համար անչափ ուսանելի ու երանելի մի դասընթաց էր: Հանդիպման ակնկալիքով նա անձեռնոցիկին գրանցեց իր կիևյան հասցեն, հեռախոսահամարն ու հայտնի «փշալարային» ստորագորությունը («փշալարային», զի երևի կանխզգում էր գլխին գալիքը: Մինչդեռ այդ մասունքը հետագայում գաղտնի յուրացրին  բարեկամներս…  ), և ես անկապ որոշ խոսակցությունից հետո վերադարձա տեղս: Ինչ-որ բան փոխվել էր և այստեղ: Սեղանակիցներիս նոր փսփսուկները լավ բան չէին խոստանում:
    Սրահը շարունակում էր զվարճանալ: Վրացիները կատարելապես հարբել էին, մի քանիսը բարձրացել էին երաժշտական բեմահարթակ և ճղճղում էին հանրահայտ «Սուլիկոն», մյուսները ցատկոտող սրահում շորորվում էին. «Люди !, любите друг-друга~…»  նահապետական բացականչություններով:

   Դառնացած կուլ տվի горiлка-ս, ակնկալիք քեֆս փչացել էր, Ժենյան տրտմել էր ոչ պակաս ( հիմա որտե
՞ ղ ես, իմ լավ, իմ նվիրյալ, իմ կենաց-բարեկամ, ինչպե
՞ս, հիմարս,  էթնոցենտիկ հակմամբ կորցրի քեզ… ):  Չնկատեցի, թե ինչպե՞ ս և ե՞րբ դադարկվեց մեր սեղանը, բայց շրջվելով Փարաջանովի ճաշասեղանը նույնպես գտա թափուր: Սրահից ապակու միջնորմով բաժանված նախասրահում բուռն ալեկոծում էր, խուռն տուրուդմբոց, դրանց մեջ`չորս կողմից  քաշքշվող, մռայլադեմ Փարաջանովը: Չգիտեմ ինչպես հայտնվեցի նրա կողքին, հետևիցս` բայրոնյան ժենյա դ’Արկը ( «Լարա»… ): Փորձում էի վրացիներին հորդորել որևէ կերպ հեռացնել Փարաջանովին: Թիկունքից հարված իջավ: Այլևս հիշում եմ միայն ցլան կատաղածությունս, բռնցքահարվածներս աջ ու ձախ, կողքիս` ժենյայի նույնպես կայծակնային փոթորկումները ( հաղթանդամ էր, հեծանվորդուհի, սպորտի վարպետ, ԽՍՀՄ հավաքականի անդամ…): Սթափվեցի, երբ նախասրահում այլևս մարդ չկար ու այն ասես յուրօրինակ մի Ավարայր էր: Հատակին թափթփված լրագրողներից մի քանիսը անուշ ուշագնացության մեջ էին, մյուսները արյունոտ ու թշնամաբար տարուբերվում էին` չհամարձակվելով մոտենալ: Ոմանց «молодцы»-ների, այլոց երկիմաստ հայացքների ուղեկցությամբ վերադարձանք սրահ ( ի դեպ ոչ ոք չմիջամտեց, թեև սրահում կային նաև սպաներ, բայց ես քաղաքացիական հանդերձանքով  էի), կանչեցի մետրհոթելին և պահանջեցի անմիջապես միլիցիա հրավիրել: Հակամարտող կողմը հենց այնպես չէր հեռանա, շատ էին, պարտությունը` ծանր, հետս` կինարմատ, դրսում` մութ ու ամայի անտառ, ու դեռ չգիտեի ի՞նչ եղավ Փարաջանովը: Մետրհոթելը խոստացավ, իսկ ծեծված «լրագրողներից»  արյունոտ շապկով ու  փնթի փոխկապով կարծես ավագը օրօրվելով հիրավի մոտեցավ, հրավիրելով դուրս հաշվեհարդարի: Ժենյան մեկ անգամ ևս հերոսացավ: Դադարկելով «Բորժոմի» կիսատ շիշը և այն ուժգնորեն մեխելով սեղանին, վճռականորեն ու սպառնալից ինչ-որ բան ասաց: Շարժուձևերից կռահեցի. ամոթանք և ապա «Հեռացիր, թե ոչ շիշը կտամ գլխիդ…», ինչից չռվեցին անգամ հարբածի աչքերը: Մետրհոթելը այլևս հանգիստ հեռացրեց նրան, ապա հյուրասիրության կարգով վերադարձավ 200 գ օղու սրվակը ձեռքին և իմ պնդումներին հակառակ համոզում էր փակել խնդրիր. «Քեզ վիրավորել են, դու նրանց պատժեցիր, и все, ի~նչ կարիք կա, ամեն ինչ կարգին է… »: Գուցե, բայց մնացել էին մեծ հարցականներ. ի՞ նչ կապ այդ լրագրողների, խորհրդավոր վրացու, Փարաջանովի և քաշքշուկների միջև…

 
Ի վերջո միլիցիայի «ուազիկը» ժամանեց, «լրագրողները» արդեն ներսում էին և դրանց հետ` կատարելապես սթափ խորհրդավոր վրացին: «Ինչո՞ ւ խառնվեցիր, դու դրա համար կպատժվես»-ինքնավստահ սպառնաց նա, «դու` նույնպես»-եղավ վերադարձը: Միլիցիայի բաժանմունքում նա նորից չքացել էր: Ես ներկայացա, ստուգեցին մեր փաստաթղթերը, Ժենյան ուկրաիներեն երևի եղելությունն էր բացատրում, լրագրողները սաստիկ հարբած էին, իսկ երբ սկսեցին հանել նրանց գոտիները, արդեն պարզ դարձավ, որ առնվազը այդ երեկո գիշերելու էին բանտախցում: Արձանագրության ստորագրումից հետո մեզ շատ քաղաքավարի բաց թողեցին և իմ խնդրանքով կանչեցվեց տաքսու ավտոմեքենա: Ժենյային ուղեկցեցի տուն, ինքս վերադարձա հյուրանոց, իսկ մի քանի օր հետո, աջ ձեռքիս սաստիկ ցավով ու թաց թաշկինակի փաթույթով` Նախիջևան, զորամաս:

 
Փարաջանովին այդպես էլ չհանդիպեցի, աջ  դաստակս շարունակեց տանջել ևս մեկ քանի ամիս, ավելի ուշ պարզվեց կոտորվածք կար, ինչն այդպես էլ ծուռումուռ սպիացավ, հավելվելով այլերին և որպես հիշատակ մնում է ցայսօր:
  Հետագայում, երբ Փարաջանովի վերաբերյալ սկսեցին ահագնանալ այլազան բանսարկումները և նա ի վերջո բանտարկվեց, ես վերջնականապես համոզվեցի, որ այդ ողջ պատմությունը սարքված էր ու հանգամանորեն բեմականացած Ս. Փարաջանովին «հասարակական կարգի» խանգարման մեղադրանքով նախնական ձեռբակալման համար, իսկ այդ խորհրդավոր վրացին  ոչ այլ ոք` քան վրացական ծառայությունների կգբեական, «լրագրողները»` տեղական խայծեր, հետագայում թերևս նաև լրատվական թմբկահարումների նպատակով: Իմ Ֆրանսիա վերահաստատվելու կապակցությամբ, հնարավոր նման սադրանքներից զգուշացրել էին բանիմաց բարեկամներ, թեև ամբողջովին խուսափել չհաջողվեց: Իսկ այնժամ, իմ գլխին «գործ սարքելու» անհրաժեշտություն և հիմքեր չկային, ես զինվորական ծառայության մեջ էի և ինձ կարող էր դատել միմիայն ռազմական տրիբունալը: Իսկ սպայական առաջնեկ զինակոչիկների հետ նման մի դեպքը կլիներ շատ խնդրահարույց: 

   Այդպես, ինձ վիճակվեց գոնե այդ անգամ փրկել Ս.Փարաջանովին: 1983 թ. ևս նրան հանդիպեցի Թբիլիսում, նախ իր գյուղական տանը, ապա Կոտե Մեսխի N°10  բնակարանում, երբ բանտարկությունից հետո նրան ի վերջո տեր կանգնեցին վրացիները և նա հասցրեց մի քանի կինոնկարներ իրականացնել: Անշուշտ հիշեց ու հայտնեց, որ իրենք վերադարձել էին քաղաք առանց որևէ բարդության, իսկ հետո իրավապահ մարմինները այդ միջադեպի վերաբերյալ նրան չէին անհանգստացել:
     Բնականաբար այդ ձախորդ նախաձեռնությունը պետք էր սուսուփուս փակվեր և փնտրվեին առավել ծանրակշիռ միջոցներ, կամ էլ այդ միջադեպը պարզապես նախազգուշացում էր, գուցե կինոնկարի վերաբերյալ ճնշման ու բանակցությունների պատրվակ… 
 
   
Գորբաչևի բարեփոխումներով Ս.Փարաջանովը արդարացվեց, որոշ հայեր սկսեցին ուշադրություն ցուցաբերել, սակայն տարիները կորած էին, հանճարի ողբերգական ճակատագիրը` ավարտված: Մի քանի հայեր կարողացան նրա ստեղծագործական ժառանգությունը բերել Հայաստան և հիմնել պանծալի թանգարան, որը դարձավ Հայաստանի «տեսարժան վայրերից» մեկը և ազգային հոխորտանքի «օբյեկտ», հատկապես արտասահմանյան կարևոր թե պետական այցելուների համար…
  
Հիրավի «սովորական» դեպք, «Գնա մեռի, արի` սիրեմ» ավանդույթով, հատուկ
հատկապես հայերին, թեև այսօր անգամ կան հայրենի թե պարզապես հայազգի կապիկներ, որոնց

     1969թ.,Ղարաբաղ,         
     
 Ճարտար
գյուղ…
 մեծ թե կճատ քթերին հաճո չէ ո’չ Փարաջանովի արվեստը, ո’չ երկար ականջներին` անգամ անունը, երբ նա ամերիկ. հանրահայտ Դ. Ու. Գրիֆիտի և  Ֆ. Ֆելինիի հետ ճանաչվել է 20-րդ դարի 3-րդ մեծագույն կինոբեմադրիչը: 
   
Կյանքի վերջին շրջանում Փարաջանովը շատերին չէր ճանաչում, ըստ ոմանց` հիվանդության պատճառով, ըստ մեզ` այլևս չէր ուզում ճանաչել: «Կատակերգությունն ավարտված էր» և նա խաղալու ու ամբոխի հետ համակերպվելու այլևս անհրաժեշտություն չուներ:
   Այդժամ մտքովս անգամ չէր կարող անցնել, որ նվաստս, երբևէ կարժանա նման, բայց առավել մեղմ ու համեստ մի «մեծարանքի»` միայն հայրենիքից վտարման, բանսարկման և միջակությունների թունոտ հակամարտությանը, թեև եղել են նաև
հաշվեհարդարի սպառանալիքներ ու կան չբացահայտված այլ
խարդավանքներ:
  
Սակայն, եթե «խելոք չմնամ» գուցե ամեն ինչ դեռ առջևում է: Առավել ևս, որ «խելոք մնալու» բնավ մտադրություն չունեմ: Հ. Սահյանի քաղցրիկ խոսքերով. «Մինչև հիմա որ չեմ հանգել, էլ ինձ ո՞վ է հանգցնելու», եթե ոչ ինքս… Իսկ ով չի իմաստավորել կյանքը, դեռ կարող է իմաստավորել գոնե մահը, կայացման դեպքում` երիցս առավել:  
 
   Խորհուրդ երիտասարդ ու գալիք անհատականություններին:



  Ալեքսանդր Արորդի                                           Հինալի կղզյակ, 4 հոկտեմբերի 2009 թ.
     
                                                      ¡  ¡  ¡ 

                  ՀԱՐԱԿՑՈՒՄՆԵՐ  ԵՎ  ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ

 
Անհատ և հասարակություն սոցիո-գոյաբանական խնդրականը սրանով անշուշտ չի սահմանափակվում, առավել ևս հայոց առանձնահատուկ պարագայում: Ուստի, այստեղ արժե գոնե հպանցիկ ակնարկել, որ ըստ Հակադարձման օրենքի ( էիզմ ), ազգային այդ «արատը»  նույնպես կարող էր ոչ միայն չեզոքացվել` այլև դառնալ խիստ նպաստավոր կռվան, եթե միայն ապահովվեր անհատականությունների ներդաշնակություն ու համագործակցություն: Այնպես, ինչպես սուր անհատականություններով օժտված մարզական թիմի պարագայում, որը անհամեմատ առավել արդյունավետ է` քան միջակություններով ու լոկ կոլեկտիվ  խաղով պայմանավորված մարզախումբը: Այդժամ «լիդերությունը» դառնում է անհատականորեն կոլեկտիվ և թելադրում  խաղի թե հասարակական կեցության կանոնները: Առավել ևս, որ.
  -  Նախ անձերի հարաճուն անհատականացումը բնականոն գործընթաց է, Ego –ից ձգտելով SuperEgo-ի, այսինքն` առավել բարձր մակարդակի վրա անհատների սոցիալիզացման, վերանձնական նպատակների ու «անանձնական երջանկության», ինչն ակնկալում են թե’ իդեալիստական և թե’ մատերիալիստական դոկտրինաները (տարբերությունը միջոցների և ուղիների մեջ է): Ուստի, հակաբնական է արգելակել օրինաչափ այդ ֆենոմենը և վասն իբր հասարակական համերաշխության ջանալ իջեցնել ու պահել համայնքը «պրիմիտիվ կոմունիզմի» համահավասարության մակարդակում: Այդ ձեռնտու է միմիայն այլոց և գիշատիչներին...

  - Անհատականությունը ակնկալում է ինքնություն, իսկ խառնամբոխում թե «գլոբալիզացման»  պայմաններում չեն տարրալուծվում շեշտված անհատականություններն ու նախանձախնդիր ինքնությունները: Ընդունենք, որ փոքրաքանակ ազգերի համար այդ գոյատևման միակ ու անշրջանցելի նախապայմանն է ( հատկապես հայոց համար
աշխարհաքաղաքական դեպքերի այսպիսի զարգացման պայմաններում ):

- Անհատականությունը ակնկալում է նաև հոգևոր հասունություն, ինչպիսինն են սուր անհատականությամբ օժտված տաղանդներն ու հանճարները: Իսկ նրանք ցանկացած հասարակության «շնչավոր գոհարներն» են, այդու նաև տնտեսական ու քաղաքակրթական «կապիտալը» (այլ խնդիր են
«բացասական անհատականությունները», որոնք նվաղում են առողջ համայնքներում): Ուստի, հենց նրանք են առինքնվում կամ հարկադրված լքում հայրենիքը` ոչ միշտ ու անպատճառ լոկ տնտեսական նկատառումներով:

 - Նման անհատները միաժամանակ իրենց մեջ խտացնում ու համադրում են տվյալ էթնոսի լավագույն հատկանիշները, ներկայացնում նրա
հավաքական կերպարն ու ընդհանուր  էությունը, և մնացյալի համար ծառայում որպես օրինակելի նախատիպեր: Հատկապես հայոց արդի կատարյալ խուճապային, ինքնաքայքայման և համարյա հոգեվարային իրավիճակում, երբ միմիայն հոգևոր ընտրանին դեռ կարող էր ինչ-որ դեր խաղալ ու ինչ-որ բան փրկել, իր վրա վերցնելով ազգի ճակատագիրն ու ժառանգական արժեքները: Եվ հենց այդ նկատառմամբ է տեղի-անտեղի ոգեկոչվում հայ մտավորականությունը, երբ այն հիմնականում ապականված է ու չեզոքացված:

 - Եվ ի վերջո, հասարակական ջղաձգությունները զգալիորեն մարվում են բարեկիրթ շրջանակներում: Միաժամանակ, դրանք պակաս են ենթարկվում արտաքին ազդեցություններին և ապահովում են նաև հանրույթի գիտակցական ու բարոյահոգեբանական ներուժը, ինչպես նաև արժեքային համակարգը:

- Անշուշտ, այս բոլորի հետ չպետք է անտեսվեն հասարակությունն ու նրա տարբեր խավերը: Նրանք հոգևոր ընտրանու հետ համարյա նույն հարաբերակցության մեջ են` ինչ օրինակ մարմինն ու հոգին, կամ եթե կուզեք
1,4 կգ գլխուղեղը: Քաղաքակիրթ ցանկացած հասարակություն, որքան էլ անդեմ զանգվածներ կամ խառնամբոխ ունենա, աշխարհին ներկայանում է իր լավագույն ներկայացուցիչներով, ձեռքբերումներով և արժեքներով, որով էլ բնորոշվում են նրա քաղաքակրթական մակարդակն ու զարգացման հեռանկարները:

  Սակայն, այս ամենի համար, հասուն անհատների  օժտվածություններից ( մարզախմբի  դեպքում` ֆիզիկական ու հոգևոր), նվիրվածությունից, բարձր գիտակցությունից  պատասխանատվությունից ու այլ առաքինություններից բացի անհրաժեշտ է գոյաբանական-կեցական-աշխարհայացքային սկզբունքների համակարգ կամ եթե կուզեք` համապատասախան գաղափարախոսություն (մարզական համաբանությամբ` տեսական կոնցեպցիա և խաղաոճ): Ստացվում է «հավի ու ձվի»  առաջնայնության խնդրականը, բայց տվյալ դեպքում`
առավելաբար «թթխմորի» և հասարակության: Այսինքն, հասարակական ընտրանու առկայության, որն էլ կարող է դառնալ բարեփոխումների և համապատասխան կացութաձևի հիմքը:
   Այդ է եղել հասարակական զարգացումների ողջ գործընթացը` լինի այդ էվոլյուցիոն թե ռևոլուցիոն ճանապարհով, որոնք միշտ էլ նախաձեռնել են հասուն շրջանակները
( ի տարբերություն ինքնաբուխ ապստամբությունների), ինչին ինքնաբերաբար ձգտել են պատմական ֆորմացիաները և ինչը  քիչ թե շատ գտնում ենք զարգացած քաղաքակրթություններում: Սկզբունքորեն այդ էր ակնկալում նաև մարքսիզմ-լենինիզմը, անհատ-հասարակություն անտագոնիզմի չեզոքացումը պայմանավորելով «կոմունիստական մարդու» դաստիարակությամբ, այդուհանդերձ ապավինելով… «պրոլետարական դիկտատուրային» ու կուսակցությանը, որոնց առաջին զոհը եղան հենց  քիչ թե շատ հասուն շրջանակները, ապա համակարգը և ի վերջո գաղափարախոսությունը…
   Միչդեռ, Ս. Փարաջանովը, Ա. Տարկովսկին, Ա. Սոլժենիցինը կամ խորհրդային անկուսակցական ինտելիգենցիան հենց այդ իրականության լավագույն
«պտուղներն» էին...

    Ի հակառակ դրան, ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը որպես կացութաձև առաջարկում էր անհատականությունների վրա հիմնված ազնվապետություն, բայց ոչ սոցիալական առումով` այլ հոգևոր ու բարոյական արժանիքների, ինչին էլ կոչված էր ծառայելու ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը, ինչի անտեսմամբ և ինչպես անցյալում եղավ այն` ինչը անխուսափելի էր նաև վերջին քսանամյակի անգամ բացառիկ նպաստավոր իրավիճակում: Առավել ևս, որ խորհրդային իրականությունից թերևս միակ արժեքավոր ժառանգություն էին մնացել մտավորական այդ  շրջանակներն ու ընկերավարական ավանդույթներ: Հիշենք Գ. Նժդեհի «ներցեղային բարոյականի» այդքան կարևորումը և արդեն վարչապետ Վ. Սարգսյանի բարոյահոգեբանական գործոնի անհրաժեշտության արծարծումը անգամ տնտեսության մեջ ( ավա~ղ, ուշացումով ու մասնակի, որի զոհն էլ դարձավ հենց ինքը…), ինչը ի սկզբանե և բոլոր ասպարեզների համար գերկարևորում ու հորդորում էր ԷՈՒԹՅՈՒՆԸ:
     Սակայն եղավ ճիշտ հակառակը, ոչ առանց այլոց նախաձեռնության (որոնց պետք էր բթացած ու բարոյազուրկ հայություն ու կառավարելի հասարակություն… ), հենց ազգային տականքը ստանձնեց պետական և հասարակա-քաղաքական «լիդերությունը»` դուրս մղելով, ճնշելով թե վտարելով արժանավոր անհատներին: Արդյունքը կենաց-սեղանին է, և դեռ հնարավոր է իրավիճակի առավել վատթարացում` ճակատագրական և անուղղելի հեռանկարներով:
   Ըստ ՀՀ առաջին նախագահի. «Այս սերնդի պարտականությունը հայ պետականության վերակառուցումն էր»: Սակայն, ինչպիսի
՞  պետության, ի՞նչ «նախագծով», ի՞նչ հումքով և ի՞նչ ձեռքերով, երբ ցանկացած հասարակության առաջին բնահումքը ինքնարարվող ու արարող մարդն է: Առավել ևս, երբ պետությունից առավել հարկ էր վերակառուցել կորստյան դատապարտված ողջ մի ազգի ճակատագիր:
   
«Խաչակիրները» այդ չէին անի,  խաչագողները` առավել ևս:
    Մինչդեռ, դեռևս 1978 թ. ֆրանսահայ Armenia ամսագրում հրապարակված «Յարատեւում» հոդվածում բարձրացված էր «Ինչպիսի
՞նն է լինելու 21-րդ դարի հայը» գերխնդրականը, որպես հարատևման անշրջանցելի նախապայման և «21-րդ դարը մերն է լինելու» տեսլականի գրավական, որը  դարձավ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի հիմնաքարը (
տե'ս http://www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm ) և հանգուցյալ սպարապետի անկատար կարգակոչը…
   Դ
եռ շատ երկար կողբանք պատմական այս վերջին բացառիկ հնարավորության բացթողումներն ու կորուստը:
   Դեռ շատ տարիներ հետո ըստ էության կամ ոչ ամբողջովին կմբռնենք 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության բախտորոշ ու թերևս անուղղելի նշանակությունը:
   Եվ գուցե ավելի երկար ժամանակ անհրաժեշտ լինի գոնե ընկալելու համար, թե ի
՞նչ էր առաջարկում ԷՈՒԹՅՈՒՆԸ և ի՞նչ կլիներ, եթե նրա հիմնադրույթները դրվեին իրականություն հենց արցախյան շարժման սկզբից կամ թեկուզ մինչև չարաբաստիկ հոկտեմբեր 27-ը… Բայց թե.
         
    ԲԱԽՏՆ ՀԱՃԱԽ Է ԾԵԾՈՒՄ ՄԵՐ ԴՈՒՌԸ, ԲԱՅՑ ԱՅԴ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ...

                                                                                   Հինալի կղզյակ, 12.10.2009 թ.
  
                                                                                                                   
   Տե'ս նաև.
 http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
                   http://www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm
                   http://www.eutyun.org/S/X/0806/Y_080609_yAZAT-HAY.htm


                                                      ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
                              
    
 
 Նախորդ դարի սկզբներին մի բուռ «մեհենականներ» բնորոշեցին ողջ դարաշրջանի ոգե-գաղափարական զարգացումները, որի դրսևորումներից են նաև նժդեհականությունը
( ավա~ղ նախ անտեսմամբ, ապա` աղավաղումներով ու ապականությամբ), հայ
եկեղեցում Է սրբազան հասկացության մասնակի վերականգնումը և հենց ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը: Արվեստում նման առաքելություն ստանձնեցին Ս. Փարաջանովը (անցյալ), Պ. Սևակը ( ներկա) և հանճարեղ երաժշտահան Ա. Տերտերյանը
(տիեզերաբանական ապագա), այլորեն խորհրդանշելով
«ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» ( կամ կարող էինք գնալ...) գերխնդրականը:
   Արդ, անհուսալի այս իրավիճակում, անցյալի էթնոմշակութային փառավոր ժառանգությունը
կատարյալ մոռացությունից ու անվերադարձ կորստից կարող են փրկել գիտակից մեկ-երկու նվիրյալներ, թեկուզ միմիայն վասն հոգևոր անմահության ու վերերկրային հավերժության...