ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
     
  Մաս I-ին   
Մաս I
I-րդ  
Մաս III-րդ
   Մաս IV-րդ
ՊԱՐՈՒՆԱԿ
 


ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ

                                                                      2002 թ. ի վեր ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանին Հայաստանից վտարելու և սփյուռքով մեկ հետապնդելու հանգամանքը շարունակում է մնալ խորհրդավոր, թեև այդ մասին գրվել և խոսվել է բավականին («Ազգային խաչքար կամ ո՞ւմ է խանգարում  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», ԱԽ, Երևան-2003 թ., «Եվ  ճանաչի՛ր զԲանս...»,հապվ. ՃԲ, Երևան 2015, http://www.eutyun.org/S/2/ AVG/AVG-2.htm ևն): Այսուհանդերձ, բուն իրողության բազմաթիվ ծալքեր մնացել են անբացահայտ:
Սույն քննախուզությունը, որ 2105 թ. ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության 25 ամյակի առթիվ լույս տեսավ Լոս Անջելեսում, գալիս է լուսաբանելու դրանց խիստ խնդրահարույց մեկ մասը:

                                                                   
 
                             ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅ                         
           ( ծանոթություն )      
    Արևելասլավոնական ավանդույթներում անդրաշխարհի տիրակալն ու մեռյալների պահապանը, բարձրահասակ, նիհար, հզոր ու չար մի ծերուկ, որի մահը թաքնված էր ծովի մեջ մի կղզու, կղզու վրա՝ մի կաղնու, կաղնու տակ՝ սնդուկի, սնդուկի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ ասեղի ծայրին ( համարյա КГБ-ի նախատիպը, որը հարատևեց անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո...): Այսուհանդերձ, Կաշչեյը մահկանացու է, սակայն որոշ սկզբունքների պայմանով...  
Կաշչեյ դիցանունը աղերսվում է թուրք. Коšči-գերի եզրի հետ, թերևս հեքիաթներում Կաշչեյի ստորգետնյա 300-ամյա շղթայման աղերսով: Չի բացառվում, որ այստեղ արձագանքում է մոնղոլա-թաթարական տիրապետության շուրջ 250-ամյա շրջանը: Առավել ևս Կաշչեյ Անմահի առասպելական նժույգի առնչությամբ, ինչը  մոնղոլա-թաթարական  առանձնահատկություններից մեկն էր..
.
 
           
  Ազգամշակութային մեր գործունեության և քաղաքական հալածանքների մասին գրվել
և ասվել է բավականին, ամեն մի նոր հանգամանքի հետ բացելով ավելի ու ավելի
խորը ծալքեր: Այս անգամ նոր հանգույցը ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Գ.Հակոբյանն է
և ժամանակին ՀՀ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արված նրա տարօրինակ հայտարարությունը: Եվ որքան էլ խուսափում ենք ոմանց չվնասելուց և պետական
 բնույթի գաղտնազերծումներից, մենք ինքներս անհրաժեշտություն ունենք
հնարավորինս լուսավորել դեռևս մեզ անհայտ որոշ դրդապատճառներ և մի շարք հանգամանքներ: Եվ այդ նաև որքան վասն մեր ժամանակակիցների՝ նույնքան էլ գալիք սերունդների, հայ քանի երախտավորների պես հետագայում չշահարկվելու համար:
 Ուստի, սույն հոդվածաշարով բացում ենք իրողության մի շարք սքող ծալքեր,
մնացյալը թողնելով հանգամանքներին:
 
    

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ...
ՊԱՐՈՒՆԱԿ
( ընդհանուր ամփոփում) 
 
           «Գործից առավել միտքն է անմահ՝
                              լավ իմացե՛ք...
    
( ըստ ճարտ. Լը Կորբյուզեի և Հ. Թումանյանի )
                                                           
    -Նախ ընդունենք, որ բոլոր ժամանակներում և բռնատիրական հասարակարգերում ազատամիտ խոսքն ու գաղափարները, դիտվել են իշխանություններին սպառնալիք և սկզբունքորեն ենթարկվել հալածանքների: Իսկ դրածո  բռնատիրություններում՝  ինչպես հենց Հայաստանում, նաև ազգային, անգամ սոսկ հոգևոր, էթնոմշակութային և հատկապես գաղափարական մշակներն  ու առաքյալները: Վկա նույնիսկ «ռսի ոտքն» օրհնած  Խ.Աբովյանը, լենինյան ջատագով  Ե.Չարենցը, անշառ  լեզվաբան  Հ.Աճառյանը, լոկ ոչ «ուղղափառ» Կ.Զարյանը և  շատ ավելի համեստ այլք:    
  
Ուստի, մենք բացառություն կազմել չէինք կարող: Հատկապես ազգային էիզմ ուսմունքի, «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի և Էություն ՈԳ համակարգի արարմամբ: Այն էլ
«վասն ռուսաստան-
յան բազմազգ ժողովրդի միասնության պետական քաղաքականության իրականացման» ծրագրերում
(civilnet.am/2015/03/13/)...

     - Նույն այդ հասարակություններում բռնատիրության սպասավորների պահանջարկը առավել մեծ է, և նախընտրելի է հնարավորինս երիտասարդ հավաքագրել հատկապես եռանդուն, ազդեցիկ, քիչ թե շատ խելացի և ունակ, բայց հնազանդ թեկնածուներին: Այդ նաև ապագայում հնարավոր ընդդիմադիրների կանխարգելման ու չեզոքացման միջոց է, ինչը մշտապես եղել է նաև մեր պարագան 28:  Մինչդեռ, միայն նման ճահճոտ հասարակություններում կարող էին ուռճանալ խեղված հոգիներ, պատեհապաշտ «որդիներ» և բարգավաճել նման «անմահ ճիվաղներ»:

  - Գորիկ Գ. Հակոբյանը այլևս անկասկած ճանաչել է մեզ հենց ինստիտուտից ( Մաս I-ին, սկզբնամաս), որտեղից շատերի պես հավաքագրվել էր նաև  ինքը 29: Հետագայում ևս նա և համակարգը բազմաթիվ հնարավորություններ ունեին հետևելու մեր գործունեությանը ( ուսանողական ակտիվություն, կարճամետրաժ ֆիլմեր, ՊԱԿ/KGB-ի հետ ընդհարումներ ևն),  Ֆրանսիա վերահաստատվելուց առաջ և հետո: Եվ բնավ չի բացառվում, որ հենց նա է մշակութային նախարար Առաքելյանների տան խորհրդավոր գնդապետը, նախապես որոշակի ակնկալիքներով: Իսկ հետո անձնապես թշնամանալու բավականին պատճառներ ուներ, մասնավորպես հոկտեմբեր 27-ի մեր քննախուզությամբ, իր և անմիջական ենթակաների հիշատակումներով ( ԱԱԾ մյուս՝  իբր «չարակամ» փոխնախարարի)  և հենց Որդու ու նրա «լրտեսական կրքերի» առնչությամբ... Առավել ևս, մեր ազգամշակութային բուռն գործունեության, քաղաքական իր հայացքների, «բայրոնյան» բարդույթների, ակնկալիքների ձախողման և վրիպումների: Այստեղ արդեն անձն ու համակարգը նույնանում են, առավել ևս 2004 թ. ի վեր նրա տնօրենի կարգավիճակում:   
   Ի վերջո, նա այդ իրականության ու համակարգի ծնունդն էր:

   -  Եվ քանզի մեր ֆիզիկական չեզոքացումը խնդրահարույց էր մի շարք նկատառումներով ( Մաս III-րդ՝ ամփոփոմ), ապա մնում էր դատապարտել «կերպարի սպանության» և բարոյահոգեբանական մահվան: Այսինքն, ասեկոսներով, բանսարկումներով թե այլազան խարդավանքներով հնարավորինս ապականել ու արժեզրկել մեզ, շեղել մեր առաքելությունից և վերցնել կատարյալ հսկողության տակ: Իսկ ավելին՝ ստվերել, «մաշեցնել» և մատնել կատարյալ մոռացության: Այդու էլ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը (տե՛ս  8աստղիկը )...      
   Մեկ խոսքով այն, ինչը արվել է շատ շատերի հետ, արվում է նաև մեզ հետ հնարավոր բոլոր միջոցներով: Առավել ևս, մեզ լռեցնելու նպատակով երևանյան մեր բնակարանի և արխիվների պատանդառությամբ: Այն՝ ինչ ակնարկվեց Մաս III-ում Արծվին Բաղրամյանի մեր բնակարան այցելելության կապակցությամբ ( տե՛ս նաև 21աստղիկը ):
   
Եվ այս ամենը հոկտեմբեր 27-ի առնչությամբ 30...

                  
   
2
8
   1988 թ., երբ «Դվին» հյուրանոցի սենյակներից մեկում հրավիրված էինք հարցազրույցի և ստացանք  ՊԱԿ/ԿԳԲ  հետ համագործակցելու  հերթական  առաջարկ ( տե՛ս ² աստղիկը ), ստեղծագործական ասպարեզում  կայացման վստահությամբ զրույցը վարող գնդապետին զուսպ հեգնանքով հարցրինք թե ինչի՞ համար պիտի այն ընդունեինք, գեներալական կարմիր «լամպասների՞»:  «Իա՜, այդ իսկի ես չունեմ»-վրդովվեց նա: «Եվ ոչ միայն այդ...» մտածեցին մենք, այդուհանդերձ վաստակելով գնդապետի հարգանքը...

  29  Այդժամ մենք արդեն աչքի էին ընկել չեխ. «Յավա» մոտոցիկլով և այդ չարաճճի խմբի ընկերությամբ: Իսկ առավել՝ 1967թ. խիստ աղմկահարույց մի միջադեպով, երբ մեր ավագ քրոջը հետապնդող, հանցավոր աշխարհի մի բռի ու հսկա անձի հասարակության առջև խայտառակ ծեծի էինք ենթարկել: Միջադեպը թնդաց ողջ քաղաքում, ինստիտուտը հայտնի փիլիսոփա Սվասյանին նշանակեց հասարակական պաշտպան (փիլիսոփա նույն Կ. Սվասյանի հայրը), ունեցանք նաև բուռն աջակցություններ տարբեր կազմակերպությունների կողմից և պրծանք 1 տարի պայմանականով: Նման միջադեպերը չեն անտեսվում...

  30  
2013թ. «Ա. Վարպետյան-70» հոբելյանական միջոցառումը Գ.Գ. Հակոբյանի անձնական հրահանգով խափանման կապակցությամբ (Մաս III-րդ ), ԱԱԾ-ական «Հայկական վարկած» էլեկտ. թերթը մի երկար հոդվածաշարով փառաբանում էր  Ս. Սարգսյանին, նրբորեն հիշատակելով նաև Գ. Հակոբյանին, և հոդվածաշարն ավատում էր տարօրինակ մի վերջաբանով.
Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին»:   
  
( հttp://www.eutyun.org/S/2/AVG/AVG_130228_Hangucalu&um....htm ):
 
    Այդ էր նրանց ամբողջ հույսը...      
    2015թ. փետրվարին, Խոջալուի դեպքերի ֆեյսբուկյան ազատ մի քննարկում առիթ տվեց մի «խմբերգային» վայրահաչոցների: Ընդ որում, հոկտ. 27-ի վերաբերյալ մեր ելույթների վերառմամբ: Այդ առիթով, երդվյալ ռուսամետ «Իրավունք» թերթի «գուրգենիչյան» խմբագիրը հրապարակավ ափսոսաց, որ վտարման փոխարեն մեզ չէին բանտարկել, պետք է ենթադրել հոկտեմբեր 27-ի բացահայտման վերաբերյալ մեր իբր «սուտ մատնության» մեղադրանքով: Եվս մեկ փաստ, որ մեր «մեծ մեղքը» և «ՀՀ պետանվտանգության լուրջ սպառնալիքը» հիմնականում մնում է հենց այդ պատմական ոճրագործությունը:   
   Այսինքն այն՝  ինչի վերաբերյալ ԱԱԾ մամլո քարտուղար անգամ Ա.Բաղրամյանը «ավելին ասել չի կարող» ... ( տե՛ս սկզբնամասում www.epress.am/2013/04/04 հոդվածի հղմամբ ):
   

 
 

    Հասկանալիորեն, մեր գերխնդիրը ճիշտ ընդհակառակն է. տեղափոխվել «ազատ դաշտ», փրկել և գալիք սերունդներին ապահովաբար ժառանգել տասնամյակների մեր ոգեգաղափարական երախտիքը, այդքան նախանձախնդրորեն պահպանված անտիպ նյութերը, հատկապես «Opus Magnum» (Հուշարձան) անտիպ ժողովածուն և այլ գոհարներ, որպես անբեկանելի հաղթաթղթեր և ճակատագրի դեմ արարչական վրեժ: Այդժամ «Կաշչեյ Անմահը» հաստատ չի լինի, բայց կարող է անմահանալ որպես անվանի «խաչող» և որպես հակադարձված չարիքը արժևորել մեր վաստակը: Ինչպես.    
«Ասա ո՞վ է քո թշնամին՝ ասեմ ո՞վ ես դու...» վերոնշյալ ասույթում:
    Մնացյալ զարգացումները արդեն նախախնամության իրավասությունն են, մեկնությունները՝ արդարամիտների առաքելությունը:      
    Մեզ կմնա միայն ընդունել մեր բաժին ճակատագիրը: Զի, եթե.
Կժի բախտը ջրի ճամփին է, ապա ռահվիրաների ճակատագիրը՝  խաչելության:
    Կամ ինչպես ըստ ֆր. գրող-փիլիսոփա Ժ. Բեռնանոսի. «Ոգու ասպարեզում ամեն մի արկած Գողգոթա է»:                        Մինչդեռ հայոց պարագայում.
  «Ուտեմ քե՛զ, ուտեմ քե՛զ».- ասում են սիրելիներդ և մարդակերները:   «Գնա՛ մեռի` արի՛  սիրեմ». - ասում են հայերն  ու… լեշակերները:  
                     Կրելով նաև թերևս բոլոր ժամանակների ամենադաժան նզովքը.
  «Անտեր ըլնիս ու անհայրենիք,
èանմահ ըլնիս ու անժառանգ...»
 
                             Այդ է եղել քանի՜-քանի՜ երախտավորների ճակատագիրը և վերելքի ճանապարհը, բայց որքա՜ն գայթակղիչ, հոգեթով, երանելի ու անհասանելի...
ՓԱՌ՛Ք ՔԵԶ , ՏԵ՜Ր...

 
                                                                                                               
    Մարսել, 30.07.2013թ.                                                              10/10.2014թ.                                 

                                                                                 


ԴԱՄԲԱՆԱԿԱՆ
 

     Ո՞վ է ի վերջո ՀՀ «ազգային» հորջորջված իբր «անվտանգության» տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենիչ Հակոբյանը: Կից լուսանկարը թերևս հուշի նրա բուն ինչությունը  (Նկ. 16): Ի տարբերություն «Արարատից բարձր ու վես» (Նկ.1) և «բայրոնյան» ցուցակեցվածքի ( Նկ.8 ), այստեղ որպես երկրորդ դեմք համեստորեն կանգնած է երբեմնի դատապարտյալ, բարոյա-բանականորեն բացառիկ համեստ մի գործարարի կողքին, ակամա խորհրդանշելով «փողի և իշխանության» դաշինքը, ինչպես հենց փուչ վարչակարգի և իր իսկ պարագայում ( նրա սքող գործարարության մասին շատ է գրվել ու խոսվում ):
    Մինչդեռ, հարակից գործընկերը իր «հզոր» ողջ կուսակցությամբ հանդերձ հիրավի փուչիկի պես պայթեց 2015 թ. փետրվարին, հենց չափից փոքր-ինչ ավելի հոխորտանքի հետևանքով, հարկադրված լինելով լքել ընդհանրապես քաղաքական ասպարեզը, ինչը անխուսափելիորեն սպասում է ողջ վարչակարգին ու համակարգին:

 
   
  Նկ. 16. Գորիկ Գ. Հակոբյանը և գործարար Գագիկ Ծառուկյանը:  
    
    Այնինչ, իրականում խնդիրը այնքան Վարպետյանին հայրենիքից վտարման ու արգելման մեջ չէ՝ որքան նրա գաղափարների և գոնե հոգևոր անկախության, որի չեզոքացումն ու հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը դարերով այդքան երազած նորանկախ Հայաստանը 25-ամյա վերուվարումներից հետո վերադարձրին «տիրոջ» գիրկը: Իսկ դրանում և ճակատագրական հոկտեմբեր 27-ի ոճրագործության մեջ իր անժխտելի մեղսակցությունն ունի գեներալ-գնդապետ Գորիկ Գ. Հակոբյանը: Եվ քանի դեռ կենդանի է «Անմահ Կաշչեյը», երանյալ անկախություն Հայաստան երբեք չպետք է ոտք դնի...     
   Այսինքն, այս վարչակարգում, ինչպես նաև խորհրդային ժամանակներում, հայությունը կայացման, առավել ևս էացման ու հարա-տևման չնչին իսկ հնարավորություն չունի...          
       Մինչդեռ, ինչպես ասվեց նախաբանում.
  «...Նրա մահը թաքնված էր ծովի մեջ մի կղզու, կղզու վրա՝ մի կաղնու, կաղնու տակ՝ սնդուկի, սնդուկի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ ասեղի ծայրին»...  
    
   Այսինքն, այլաբանորեն՝ հենց  ԷՈՒԹՅԱՆ..., ինչը բնականաբար նա և վարչակարգը ամեն կերպ ջանալու են հեռացնել: Սակայն, վաղ թե ուշ «Անմահ Կաշչեյի»  վախճանը անխուսափելի է (ոչ թե սոսկ այս կենդանի «դինոզավրի» ), մինչդեռ ԷՈՒԹՅՈՒՆԸ մնալու է հայոց փրկության, կայացման ու էացման մեն-միակ գրավականը: Միայն այդժամ կարող ենք ասել, որ.
              ՈՉ ՄԻԱՅՆ 21-ՐԴ ԴԱՐԸ՝    
   ԱՅԼԵՎ ՈՂՋ 3-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԸ ԿԱՐՈՂ է ՄԵՐԸ ԼԻՆԵԼ..
.       

Իսկ այդ կլինի Էիզմի և ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական ողջ համակարգի կատարյալ
  հաղթանակը:  Տեսլական, որի համար արժեր ապրել, ամբողջովին նվիրվել և
այդու     հավերժանալ եթե ոչ յուրայինների՝ ապա գոնե մարդկության հետ ու Տիեզերքում...
          





   

           
ՆՈԽԱԶԵՐԳՈՒԹՅՈՒՆ
  
   
Այսուհանդերձ, էպիկական մի ողբերգություն եղավ ողջ մի ազգի       
քառորդդարյա փորձությունը, ևս մեկ սերնդի նահատակությունը, էՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի (ԷՈԳՀ) առժամյա խափանումը, կայացման վեհ իղձերով Լիայի ու նման շնորհալի պարման-պարմանուհիների առինքնումն ու այլասերումը, քանի-քանի ընտանիքների ու անհատական ճակատագրերի կործանումը, իսկ ամենաողբալին՝  պատմական բացառիկ մի հնարավորության
անկրկնելի ու թերևս անդառնալի կորուստը:
Դառնանք օղորմի տի տա՜նք... հազա՜ր օղորմի:
 
Սակայն, եթե «հույսը վերջինն է մահանում».  
ՈԳԻՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ՀԻՐԱՎԻ ԱՆՄԱՀ ԵՆ