ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
     
  Մաս I-ին   
Մաս I
I-րդ  
Մաս III-րդ
 
 Մաս IV-րդ

ՊԱՐՈՒՆԱԿ
 


ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ

                                                                      2002 թ. ի վեր ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանին Հայաստանից վտարելու և սփյուռքով մեկ հետապնդելու հանգամանքը շարունակում է մնալ խորհրդավոր, թեև այդ մասին գրվել և խոսվել է բավականին («Ազգային խաչքար կամ ո՞ւմ է խանգարում  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», ԱԽ, Երևան-2003 թ., «Եվ  ճանաչի՛ր զԲանս...»,հապվ. ՃԲ, Երևան 2015, http://www.eutyun.org/S/2/ AVG/AVG-2.htm ևն): Այսուհանդերձ, բուն իրողության բազմաթիվ ծալքեր մնացել են անբացահայտ:
Սույն քննախուզությունը, որ 2105 թ. ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության 25 ամյակի առթիվ լույս տեսավ Լոս Անջելեսում, գալիս է լուսաբանելու դրանց խիստ խնդրահարույց մեկ մասը:

                                                                   
 
                             ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅ                         
           ( ծանոթություն )      
    Արևելասլավոնական ավանդույթներում անդրաշխարհի տիրակալն ու մեռյալների պահապանը, բարձրահասակ, նիհար, հզոր ու չար մի ծերուկ, որի մահը թաքնված էր ծովի մեջ մի կղզու, կղզու վրա՝ մի կաղնու, կաղնու տակ՝ սնդուկի, սնդուկի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ ասեղի ծայրին ( համարյա КГБ-ի նախատիպը, որը հարատևեց անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո...): Այսուհանդերձ, Կաշչեյը մահկանացու է, սակայն որոշ սկզբունքների պայմանով...  
Կաշչեյ դիցանունը աղերսվում է թուրք. Коšči-գերի եզրի հետ, թերևս հեքիաթներում Կաշչեյի ստորգետնյա 300-ամյա շղթայման աղերսով: Չի բացառվում, որ այստեղ արձագանքում է մոնղոլա-թաթարական տիրապետության շուրջ 250-ամյա շրջանը: Առավել ևս Կաշչեյ Անմահի առասպելական նժույգի առնչությամբ, ինչը  մոնղոլա-թաթարական  առանձնահատկություններից մեկն էր..
.
 
           
                                                  

Ազգամշակութային մեր գործունեության և քաղաքական հալածանքների մասին գրվել
և ասվել է բավականին, ամեն մի նոր հանգամանքի հետ բացելով ավելի ու ավելի
խորը ծալքեր: Այս անգամ նոր հանգույցը ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Գ.Հակոբյանն է
և ժամանակին ՀՀ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արված նրա տարօրինակ հայտարարությունը (տե՛ս Մաս I-ի նախաբանը.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm):

 Եվ որքան էլ խուսափում ենք ոմանց չվնասելուց և պետական
 բնույթի գաղտնազերծումներից, մենք ինքներս անհրաժեշտություն ունենք
հնարավորինս լուսավորել դեռևս մեզ անհայտ որոշ դրդապատճառներ և մի շարք հանգամանքներ: Եվ այդ նաև որքան վասն մեր ժամանակակիցների՝ նույնքան էլ գալիք սերունդների, հայ քանի երախտավորների պես հետագայում չշահարկվելու համար:
 Ուստի, սույն հոդվածաշարով բացում ենք իրողության մի շարք սքող ծալքեր,
մնացյալը թողնելով հանգամանքներին:

      
           

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ...
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
   
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ 1999 ԹՎԱԿԱՆԸ...
 
           «Մեզ չեն ներվում ոչ այնքան մեր՝
     որքան այլոց մեղքերն ու հենց ոճիրները»...
                                                              Ամենայն փլուզվեց 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությամբ, որով Հայաստանը կտրուկ վերցրեց ռուսական կողմնորոշում (տե՛ս «Ազգային խաչքար կամ հոկտեմբեր 27-ի առեղծվածը», Լոս Անջելես 2013թ., հապվ.՝  ԱԽ-27, կամ  www.eutyun.org/S/E/AX/AX.htm ):

   Մինչ այդ Հայաստանում ձևավորվել էր «Միասնություն» դաշինքը, ՀՀԿ (Վ. Սարգսյան ) և ՀԺԿ (Կ. Դեմիրճյան ) կուսակցությունների համագործակցությամբ: Տարեսկզբին գաղափարակից մի բարեկամի տանը հանդիպել էինք ՀԺԿ-ի ղեկավար դեմքերից մեկի՝  Արմեն Խաչատրյանի հետ և զրուցել Էության գաղափարների շուրջ, ինչը սկսվեց մասամբ հրապարակվել «Երկրապահ» թերթի առաջին համարներում: Այնտեղ հնչեցված «21-րդ դարը մերն է լինելու» գերնպատակը Վ. Սարգսյանը 29.01.1999 թ. առաջին անգամ վերահնչեցրեց ՀՀԿ 5-րդ համագումարում, դարձնելով իր հայտնի կարգակոչը: Իսկ նույն թվի գարնանը Կ. Դեմիրճյանին ներկայացրինք «Ծննդոց-ԱՅԱ» հայագիտական դարակազմիկ մենագրությունը, պայմանավորվելով խորհրդարանական ընտրություններից հետո քննարկել դրա ներդման միջոցները հայ իրականությունում:     
      Ընտրություններում «Միասնություն» դաշինքը տարավ փառավոր հաղթանակ: Կ. Դեմիրճյանը նշանակվեց Խորհրդարանի նախագահ, Վ. Սարգսյանը՝  վարչապետ, հետագայում հավակնելով ՀՀ նախագահի կարգավիճակին: Մենք մեկնեցինք Ֆրանսիա, ապա ԱՄՆ՝ «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության հրատարակման միջոցներ հայթայթելու ակնկալիքով: Վերադարձանք հոկտեմբերի երկրորդ կեսին: Մոտ մեկ շաբաթ անց կատարվեց ճակատագրական այդ ոճրագործությունը: Միջադեպի կապակցությամբ շատերի պես մենք ևս ըմբոստ ելույթ ունեցանք «ԱՅԳ» հեռուսատալիքով: Այն տեսագրվեց ու նախապատրաստվեց, սակայն անհասկանալիորեն եթեր չհեռարձակվեց (տե՛ս https://www.youtube.com/watch?v=FQ4aie7Qvis ): Ու թեև դիտվել էր ԱԱՆ/ԱԱԾ-ի գրասենյակներում, չենք կարծում, որ դրանով մենք անմիջապես հայտնվեցինք նրանց «սև ցուցակում»: Այդ կլինի 2000 թ. գարնանը, երբ Մոսկվայում Վ. Պուտինը ընտրվեց ՌԴ-ի նախագահ և Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխվեց, ինչն արտահայտվեց սույն քննախուզության Առաջին մասում արված հպանցիկ ակնարկներով: Այսուհանդերձ, դրանցից մեկը հավանաբար բախտորոշ էր:

     Խոսքը Վ.Պուտինի 7.05.2000 թ. նախագահական երդմնակալությունից հետո հունիս ամսվա  միջադեպի մասին է, երբ  ԱԱՆ/ԱԱԾ ոմն ավագ սպա, «կասկածից վեր» մի մերձակցի միջոցով մեզ հորդորել էր դիմել Գ.Գ. անուն-հայրանվամբ իրենց նախարարի տեղակալին: Այսինքն, միմիայն նույն Գորիկ Գուրգենիչ Հակոբյանին և ոչ մի դեպքում նույն Գ.Գ. մականվամբ իբր չարամիտ մյուս փոխնախարարին ( Գրիգորի Գրիգորիչ Գրիգորյան ): Հորդորանքը պատճառաբանվում էր այդ համակարգում իբր հրամայական դարձած «ազգային ինքնագիտակցության» անհրաժեշտությամբ, ինչն էլ հենց մեր գոյաբանական գերխնդրականներից մեկն էր ( իսկ այդ ինչո՞ ւ հանկարծ, ի՞նչ էր տեղի ունենում այդ համակարգում...):  Եվ որքան էլ զգոն նման պարագաներում, այդ դիմումը այդուհանդերձ գրվեց (պատճեն՝ ստորև): Հասարակական վայրում կայացավ հանդիպում նշյալ անձի միայն օգնականի հետ, բացատրվեցին ԷՈՒԹՅԱՆ նպատակները, խոչընդոտներով հրատարակվող «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» հայագիտական հետազոտության կարևորությունը ազգային ինքնագիտակցության խնդրականում, խորհուրդ տվինք հանգամանալից ծանոթանալ Էություն-էիզմ ուսմունքին, իսկ Գորիկ Գ. Հակոբյանին որոշակի ծրագրով ներկայանալու առաջարկը մեր կողմից մերժվեց: Հայելու այն կողմում անհայտներն անչափ շատ էին, անկեղծության գրավականները՝ նույնքան քիչ: Ուստի բանակցությունը դրանով ավարտվեց: Միայն հանդիպումից մի քանի օր հետո, օպերայի դիմացի մեր իսկ մատնանշած գրախանութում վաճառվել էր միանգամից 2 օրինակ «ԷՈՒԹՅՈՒՆ», ինչը այդժամյա պայմաններում բացառիկ երևույթ էր (վստահ գնվել էր այդ համակարգի կողմից )...

   
                 Փաստաթուղթ  4.- 2000 թ. հունիս 23-ին  ԱԱՆ/ԱԱԾ փոխնախարար
Գորիկ Գ. Հակոբյանին հղված մեր նամակի պատճեն
5 :
 

                 
    5  Նամակի ձևն  հուշել էր Կ.Պարունակյանը,  համակարգչով  գրառել մեր «մերձակիցը», սրբագրել և ստորագրել էինք մենք...

  6  Կենտ այդ հանգամանքը  մատնում է, որ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը նախապատրաստված էր բարձրագույն և միջազգային ծածկույթի մակարդակով, իսկ դրանում՝ Գ.Գ. Հակոբյանի ուղղակի-անուղղակի մասնակցությունը: Այդ մասին մենք գրել ենք 2011թ., այսինքն 2005թ. ամբողջ 6 տարի հետո...  ( Տե՛ս համապատասխանաբար, ԱԽ-27, «Հոկտեմբեր 27-ը և Թուրքիան»  էջ 97-120 և «Լուսնի 27-րդ դեմքը», էջ 177-200 հոդվածները կամ  նույնը www.eutyun.org /S/E/AX/AX_H_01.htm և www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm հղումներով: Երկակի հղումները տրվում են պահեստային հասանելիության միտումով ):

   7 Այդպիսի ծանրագույն ծրագրերից ներքևի շերտերը վստահաբար տեղյակ չեն լինում, սահմանափակելու համար ինֆորմացիոն հոսքը: Ոճրագործության նույն գիշերը Կ. Պարունակյանը խուճապահար  զանգահարել էր մեր մերձակցին և հայտնել, որ իր «կադրը» ոճիր է գործել, ինչն էլ նա հայտնեց մեզ: Հետաքննության ընթացքում Կ. Պարունակյանը անցավ որպես վկա և որոշ ժամանակ կարծեք «սառեցվեց», ապա բացահայտելով  իբր թուրքական  լրտես Մ. Բոջոլյանին շարունակեց իր առաջխաղացումը մինչև գնդապետի աստիճան (արդ՝ գուցե ավելի ):
 
       

   Այդ անկարևոր թվացյալ միջադեպը միայն 2003 թ. բարձրաձայնեցինք «Ազգային խաչբառ կամ ո՞ւմ է խանգարում Ա.Ա. Վարպետյանը»  գրքույկում (հապվ. «ԱԽ», Երևան 2003, էջ 20-22 ): Տարիներ հետո մենք հարկադրված էինք հրապարակել խորհրդավոր այդ անձանց ինքնությունները: ԱԱՆ ոմն ավագ սպան ոչ այլ ոք էր՝ քան հոկտեմբեր 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի անմիջական հրահանգիչ և Գ. Հակոբյանի վստահելի անձ, ԱԱՆ  2-րդ Գլխավոր Վարչության ( հետախուզական կառույց ) Թուրքիայի գծով աշխատակից Կարեն Պարունակյանը 6 (տե՛ս «Հոկտեմբերի 27-ը և Թուրքիան» հոդվածը. ԱԽ-27, էջ 97-120 կամ http://www.eutyun.org/S/E/ AX/AX_H_01.htm ):     
     «Կասկածից վեր» մեր մերձակցին կանդրադառնանք հաջորդ բաժնում:

  Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցավ նաև այլ մեկ խորհրդավոր միջադեպ: Համակիրների միջոցով հրավիրվեցինք ինչ-որ մեկի տանը հանդիպման: Պարզվեց, որ ներկաները ՀՀ ՆԳ նախարարության բժշկական մի կենտրոնի աշխատակիցներն էին՝ գլխավոր բժշկուհու առաջնորդությամբ: Նրա ձեռքին կար «Էության» մեկ օրինակ: Զրույցն ընթացավ էիզմի և իրենց որդեգրած հինդուիզմի շուրջ, որոնելով համագործակցության եզրեր: Ընթացքում, առանց տարբերանշանների կանաչ համազգեստով ոմն բեղավոր, ուշացումով աննկատ ներս էր մտել ու լուռ հետևում էր խոսակցությանը: «Վարպետյան, քո սխալ այն է, որ զբաղվում ես միայն ազգային խնդրականներով...» - զրույցը «դու»-ով տիրաբար ընդհատեց նա: «Իսկ ո՞ւմ և ի՞նչ խնդրականներով պիտի զբաղվեինք» - զսպված ըմբոստությամբ հակադարձեցինք մենք: Հուզվեցին նաև այլք և հանդիպումը կարճվեց: Ավելի ուշ պարզվեց, որ անձը Պաշտ. նախարարության արխիվարիուսն է, Երկրորդ աշխարհամարտի Վետերանների միության նախագահ, գնդապետ Սամվել Բեգթաշյանը ( բնականաբար՝ «չեկիստ»), որին ավելի ուշ հանդիպեցինք երբեմնի ՊԱԿ/  KGB-ի նախկին գաղափարական վարչության պետ, գնդապետ Գևորգ Սարգսյանցի և այլ մեկ «հնաբնակ» Արմեն Սաղաթելյանի ընկերակցությամբ (տե՛ս. Նկ. 10 b և e, այդ մասին՝  Չորրորդ Մասում):

    Կա՞ր արդյոք առնչություն այս, նախորդ միջադեպի և անմիջականորեն Գորիկ Գ. Հակոբյանի հետ: Դժվար է ասել, համակարգի հետ՝  հաստատ: Ցայստեղ Գ. Հակոբյանը մեր վտարումից և հետապնդումներից կարծեք անմաս էր: Նրա անմիջական ենթակա մայոր Կ. Պարունակյանի մեր մերձակցի միջոցով նրան դիմելու հորդորը և ոչ մի դեպքում ԱԱԾ մյուս փոխնախարար Գ.Գ.-ին ( Գրիգորի Գրիգորիչ Գրիգորյանին ), կարծեք հուշում է երկու հանգամանք: Առաջինը, ռուսական կողմնորոշումից հետո անցանկալի անձանց «սև ցուցակից» մեր փրկությունը ( ի վերջո նա մեր «մերձակցի» մոտիկ մտերիմն էր ): Երկրորդ՝ մյուս  փոխնախարար Գ.Գ. Գրիգորյանի հետ հնարավոր սուր տարաձայնությունների մասին: Բոլոր դեպքերում այդժամ  Գ. Հակոբյանը կարծեք այդ կշիռը չուներ: Հիշեցնենք, որ այն ձեռք կբերի 2004 թ., ԱԱԾ  տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, իսկ իր «քանի կենդանի եմ...»  հայտարարությունը ՀՀ օմբուդսմեն Լարիսա  Ալավերդյանին կանի 2005թ.: Ուրեմն, ի՞նչ կարող էր տեղի ունենալ այդ ժամանակահատվածում: Արդյոք, տվյալ միջադեպի վերաբերյալ 2003 թ. մեր բարձրաձայնո՞ւմը, հատկապես մյուս իբր «չարամիտ» Գ.Գ.-ի հիշատակմամբ, թե՞ ավելի ծանրակշիռ հանգամանքներ:   

  Այսինքն, եթե ընդունենք, որ Կ. Պարունակյանը կարող էր բնավ տեղյակ չլինել ծրագրվող ոճրագործությունից 7, ապա նրա անմիջական «շեֆ», ահաբեկչության դեմ պայքարի պատասխանատու Գորիկ Հակոբյանը արդյոք բոլորովին անմաս էր դրանի՞ց, երբ նա «Ահաբեկչության դեմ պայքարի» պատասխանատուն էր և այդ շրջանակներում կրում էր «27-ի Գորիկ» մականունը  (ԱԽ-27, էջ 183-188): Հետագայում նա դարձավ համակարգի ամենավստահելի անձը և որպես ԱԱԾ-ի տնօրեն բացառության կարգով պաշտոնավարում է ծառայողական տարիքի 5+5 տարի երկարաձգմամբ, երբ Լ. Տեր-Պետրոսյանը մի շարք այլոց հետ պահանջում էր նրա հրաժարականը և երբ նա իր իսկ ժամանակին նույն համակարգում էր...

   Այլ մեկ հանգամանք: Բոլորը հիշում են Գորիկ Հակոբյանի ազգական Արտյոմ Խաչատրյանի մոլի ատելությունը Վ. Սարգսյանի (ընդհանրապես ՀՀՇ-ի և մասնավորապես առաջին նախագահի) և հիացմունքը Նաիրի Հունանյանի նկատմամբ ( նրա «Մտորումներ «Պազոլինի»-ից հետո» հատորից ): Նա նույնիսկ կարողացել էր այցելել «ռոմանտիկ ոճրագործների» բանտախուց ու դեռ հպարտորեն լուսանկարվել նրանց հետ (Նկ.2 ): Մի հանգամանք, որ սովորական մահկանացուներին որևէ կերպ հասու լինել չէր կարող: Նա լռեց միայն աղմկահարույց այդ միջադեպից հետո, բայց ոչ ամբողջովին:

   
  Նկ. 2: Ա. Խաչատրյանը ( աջից ) «ռոմանտիկ ոճրագործների» հետ նրանց բանտախցում:
Նրանից ձախ՝ Էդուարդ Գրիգորյանը (տե՛ս. Նկ. 2a և ստորև հղմամբ):
( խրախճանք համարյա «հյուրանոցային» պայմաններում...):
 

    
Բոլորովին վերջերս նա SHAME.AM կայքէջում ( 06.12.2014թ.,  http://www.shame.am/news/view/59600.html ) «Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը» խորագրով հրապարակում է մի հոդված, որով համարյա արդարացնում է «հայ ժողովրդի ցավերով տառապող» մի խումբ երիտասարդներին և ձեռքի հետ հենց Ռ. Քոչարյանին... ( Նկ. 2):  Նույն Ռ. Քոչարյանին, որի օրհնյալ ձեռքով Գորիկ Գ. Հակոբյանը 2004 թ. նշանակվեց ԱԱԾ-ի տնօրեն և Ռ. Քոչարյանի իրավահաջորդ (Նկ.3), հոկտեմբեր 27-ի ոճրագործությանը նույնպես «անմաս» Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով և կանոնակարգի խախտմամբ պաշտոնավարում է ցայսօր...    
   Դժվար թե որևէ մեկին հնարավոր է համոզել, որ հոկտեմբեր 27-ի պետական այդքան խնդրահարույց ոճրագործության մեջ կասկածվող և նորանոր հանցագործությունների հեղինակ (2003 թ. և 2008 թ. նախագահական արյունալի ընտրություններ ևն), ամեն գնով իշխանությունը  պահպանելու դատապարտված գլխավոր անձինք հենց այնպես որևէ մեկին կվստահեին ամենայնից քաջատեղյակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այն էլ կանոնակարգով թույլատրելի տարիքից անդին: Իսկ ոճրագործներին հրապարակայնորեն պաշտպանող նրա ազգականը առանց նրա թույլտվության թե սոսկ հովանավորության դժվար թե կարողանար այցելել ոճրագործների բանտախուց և ցուցադրաբար լուսանկարվել նրանց հետ (Նկ. 2):


                             
  Նկ.2a: Ա. Խաչատրյանի հոդվածի սկզբնամասը SHAME.AM կայքէջում (լուսապատճեն):
Նկ.3 : Ռ. Քոչարյանի կողմից Գորիկ Գ. Հակոբյանի ԱԱԾ տնօրեն նշանակումը  2004 թ.
( լուսանկարը լոսանջելեսյան «Նոր Հայաստան» թեր- թից, N° 205, 10.11.2004 թ.):
 

     Չենք կարող բացառել նաև այլ մեկ հանգամանք: Եթե Կ. Պարունակյանը հիրավի անտեղյակ էր ծրագրվող ոճրագործությունից, ապա դրանից հետո բոլորի պես պետք է անպատճառ ակտիվորեն ներգրավվեր հետքերի մաքրման գործընթացին, ուղղելու համար իր ակամա վրիպումները: Դրանցից մեկը կարող էր լինել իրեն վերաբերյալ մեր «մերձակիցի» միջոցով տեղեկությունը: Այդ դեպքում իր «շեֆին» դիմելու նրա հորդորը կունենար բոլորովին այլ դրդապատճառ...           

    Անկախ ամենայնից, այդքան համառ հետապնդումների մեջ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը որևէ կերպ ունի խիստ որոշակի դեր, ինչն արծարծել ենք «Լուսնի 27-րդ դեմքը» հոդվածում ( http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm ԱԽ-27, էջ 177): Պակաս խոսուն չէ նաև այն իրողությունը, ըստ որի 2013 թ. Երևան մեր մուտքը արգելելու և Զվարթնոց օդանավակայանում 3 օր արգելափակելու վերաբերյալ ադրբեջանական մամուլը այդ առնչում է հոկտեմբեր 27-ի ոճրագործության և այդու «Մեղրիի պայմանագրի» գաղտնազերծման հետ , երբ դրա մասին մինչ այդ որևէ տեղ չի խոսվել: Բացի... www.eutyun.org կայքից (տե՛ս http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_04.htm , ավելի ուշ՝ ԱԽ-27 հատորում, «Ինչո՞ւ լռեց աշխարհը» հոդվածով, էջ 145-153 ): Ուրեմն, ադրբեջանական մամուլը ևս հետևում և վստահում է մեր քննախուզությանը, ԱԱԾ-ի կողմից մեր հետապնդումներն առնչելով «Մեղրիի պայմանագրի», այդու նաև հոկտեմբեր 27-ի պետոճրագործության քողազերծման հետ: Այնքան, որ զվարթնոցյան միջադեպին տվել է այդքան կարևորություն (Նկ. 4, https://www.youtube.com/watch?v=U7OVVrKrMCo ):
 
   
                                  Նկ.4: Ադրբեջանական Müsavat կուսակցության օրգան համանուն թերթ 8.04.2013թ. թողարկումը, «Մեղրիի պայմանագիրը»  գաղտնազերծած հայ ազգաբանին Երևան չեն թույլատրել» խորագրով (հատված, ամբողջությամբ՝  Մաս I-ում բնաբանի հղմամբ): Ստացվեց այն, որ 2013 թ. Երևանի Զվարթնոց օդանավակայանում մեր արգելափակումը ունեցավ բոլորովին այլ արդյունք: Այնպես, ինչպես դեմքի կեղտը մաքրելու փորձերը հաճախ առավել են աղտոտում այն...                       

    Միայն այդքանի համար արդեն կարելի էր ոխակալել: Այդու էլ, բացի ՊԱԿ/ԱԱԾ-ից, ամենայն անմիջականորեն կառնչվեր Գորիկ Հակոբյանի «քանի դեռ կենդանի է» երդման հետ:   
    Այսուհանդերձ, այստեղ արդեն կարող ենք ևս մեկ քանի հանգամանքներ ամրագրել.
 
  - Գորիկ Հակոբյանը մնացել է երբեմնի ՊԱԿ/KGB-ի հավատարիմ կադրը, ինչպես վերոնշյալ դեմքերը և շատ շատերը: Լինելով թերևս առավել «պրոֆեսիոնալ», նրան հաջողվել է ծպտվել ու մնալ համակարգում և ի վերջո դառնալ ամենավստահելի դեմքն ու ԱԱԾ-ի տնօրենը, ինչպես հենց Վ. Պուտինը:

 - Համակարգում  իբր հույժ կարևոր դարձած «ազգային ինքնագիտակցությունը» կատարելապես հորինածո էր, վստահաբար նախ մեզ չխրտնեցնելու նկատառմամբ, բայց նաև տնտղելու ու թերևս առինքնելու կամ  ծուղակելու: Եվ հենց Գորիկ Գ. Հակոբյանի կողմից և ոչ թե մյուս Գ.Գ.-ի... Հակառակ դեպքում մեր դեմ այդքան չէին հակառակվի և ի վերջո չէին վտարի, առավել ևս ողջ մի տասնամյակից ավելի այդքան համառ չէին հետապնդի:

  -  Արտյոմ Խաչատրյանի վարքը արտացոլում է իր ազգական Գորիկ Հակոբյանի վերաբերմունքը «ռոմանտիկ» ոճրագործների և դրանց գործողությունների նկատմամբ: Առավել ևս, որ Նաիրի Հունանյանը եղել է նրա ուշադրության կենտրոնում ՝ Թուրքիայում նրա գործակալության ինչ-ինչ նկրտումներով: Այդ հաստատվում է ոճրագործությունից հետո «ռոմանտիկներին» օդանավ տրամադրելու և Թուրքիա փախչելու հորդորով ( http://www.eutyun.org/S/E/ AX/AX_H_01.htm ).... 

  
-  Ամենայն հավանականությամբ Էություն-էիզմը կա՛մ չի հասկացվել, կա՛մ  ձեռք  չի տվել, երկու դեպքում էլ արձանագրելով թե՛ «հին գվարդիայի» կատարյալ բթությունը և թե՛ ապազգային, ավելին՝  հակազգային ինչությունը, ինչն էլ հաստատվեց հետագա իրադարձություններով և բոլոր ասպարեզներում:

 - Այդքանով էլ «Կաշչեյ Անմահը» կարող է անմահանալ անձնապես, էիզմը և մենք՝ արժևորվել: Քանզի.      
  Ասա ո՞վ է քո թշնամին: ասեմ ո՞վ ես դու: Զի, նա պիտի լինի քո հակապատկերը:
Որքան կարևոր՝ այնքան պատվավոր, որքան կարևեր՝ նույնքան նենգավոր»...
 
                                                            
        

Ալեքսանդր Արորդի Վարպետյան  Մարսել, 15 հոկտեմբեր 2015 թ.