Սկզբնաէջ      
 
 






«ԷՈՒԹՅՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔ

«ԷՈՒԹՅՈՒՆ» կայքի
( www.eutyun.org ) խմբագրության հետ

կարելի է կապվել
eutyun@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Շնորհակալ կլինենք բոլոր դիտարկումների և առաջարկների համար:

   ԷՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐ
   ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆ
 
 

ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ՈՒ ՔՈ ԷՈՒԹՅՈՒՆԸ
 
 
  Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն:-
                                               Եղիշե Չարենց 
  Վա~յ էն ազգին, որ աշխարքումս անտեր ա,
Վա~յ էն երկրին, որ թշնամուն գերի ա,
Վա~յ էն խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը
Չի պահպանիլ ու հարամու ձեռ կտա:
                                      Խաչատուր Աբովյան 
 
 
 
 
  Արևելքի եդեմներին
              իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում
              ըսպասում են իմ հոգուն.
Ի~նչ եմ կորցրել էս ցեխերում,
              աղմուկի մեջ վայրենի...
Ա~խ, թե նորից գըտնեմ ճամփան
              դեպի էնտե~ղ, դեպի տո~ւն...
                             Հ.Թումանյան
Դո~ւ ես միայն և միայն դու,
              ո~վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհրալով,
              ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում
              իղձ ու տենչանք անհագուրդ-
Եվ չես լինի դու երբեք մութ,
              որքան էլ մութը չոքի:
                               Ե.Չարենց
...Աշխարհին...
        մանկա~ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա'յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի... անմաքուրները,
Մինչև իսկ նրա'նք` անմաքուրնե~րը,
Քանզի...
      աշխարհին մաքրություն է պետք...
                               Պ.Սևակ
 
   
 
*   Բոլոր իրերի հիմքում ընկած է ջուրը և բոլոր իրերը շնչավորված են:
  Թալես
*   Բոլոր իրերը առաջացել են ոչ թե նյութական նախասկզբից, այլ` ապեյրոնից, որը հավերժական է, անփոփոխ և աստվածային:
  Անաքսիմանդրես
*   Նոսրանալով` օդը վերածվում է կրակի, իսկ խտանալով` առաջացնում է պինդ մարմիններ:
  Անաքսիմենես
*   Նույն գետը երկու անգամ չես մտնի:
*   Ինչպես տիեզերքը, այնպես էլ մարդն ունի իր լոգոսը, որը տիեզերական լոգոսի մասն է:
*   Մեկը հավասար է հազարին, եթե նա լավագույնն է:
  Հերակլիտես
*   Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ:
*   Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը: Երբ խախտվում է այդ կարգը` պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները:
*   Ի տարբերություն փոքրոգի, չնչին մարդուկների, ազնվազարմ մարդը մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին:
*   Կատարյալ մարդը խուսափելով ծայրահեղություններից, ընտրում է դրանց միջինը:
  Կոնֆուցիոս
*   Ով գիտի` չի խոսում, ով խոսում է` չգիտի:
*   Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից, զարգանում ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով` վերադառնում կրկին Դաոյին:
  Լաո Ցզի
*   Թեև Եսը ինքնին ազատ է և անմահ, բայց անգիտակից լինելու պատճառով խառնվում է մարմնի, զգայությունների և մտքի հետ: Եսի և ոչ Եսի չտարբերակման պատճառով առաջ են գալիս մարդկային բոլոր տառապանքները:
  Կապիլա
*   Իմացությունն իրականանում է յոթ հասկացությունների միջոցով` սուբստանցիա, որակ, գործողություն, համընդհանրություն, առանձնահատկություն, ներհատուկություն և ոչ կեցություն: Իսկ սուբստանցիաները լինում են ինը տեսակի, որոնք են` հողը, ջուրը, կրակը, օդը, եթերը, ժամանակը, տարածությունը, հոգին և միտքը:
  Քանադա
*   Ողջ գոյի ճանաչողության բանալին մաթեմատիկայի և նրա սկզբունքի` թվի մեջ է:
*   Տիեզերական մարմիններն առաջանում են կենտրոնական մարմնից` կրակից և պտտվում են դրա շուրջը:
  Պյութագորաս
*   Մարդիկ են իրենց նմանությամբ ստեղծում աստվածներին և նրանց վերագրում մարդկային հատկությունները:
  Քսենոփանես
*   Տիեզերքում տեղի են ունենում ոչ թե առաջացման և ոչնչացման, այլ միացման և քայքայման գործընթացներ: Սերը և ատելությունը փոխնիփոխ հաջորդում են իրար, որի հետևանքով գոյանում է տիեզերածնության չորս փուլերը ...
  Էմպեդոկլես
*   Տիեզերքի առաջացմանը նախորդել է սկզբնական մի վիճակ, երբ միասնական խառնուրդի մեջ գոյություն է ունեցել ամեն ինչը, որտեղ կատարելությամբ համասեռ բախշված են եղել բոլոր տարրերը և նյութերը:
  Անաքսագորաս
*   Երբ ատոմները միանում են` առաջանում են իրերը, երբ բաժանվում են` իրերը քայքայվում են, իսկ երբ խախտվում է ատոմների կարգն ու դրությունը` տեղի է ունենում փոփոխություն:
  Դեմոկրիտես
*   Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ:
*   Գիտելիքը առաքինություն է:
  Սոկրատես
*   Էյդոսները իրերի էություններն են, դրանց հիմքն ու պատճառը, նախատիպերը կամ հարացույցները, ինչպես նաև դրանց կեցության իդեալները և նպատակները:
*   Բարիքը էյդոսների աշխարհի թագուհին է, ողջ գոյի պատճառը և նպատակը:
*   Եթե բժիշկը հիվանդ մարմնից հեռացնում է անպիտան օրգանները, ապա բռնակալը, ընդհակառակը, հեռացնում է առողջ օրգանները:
  Պլատոն
*   Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է:
*   Իրերի ինչությունը և որպիսությունը բացահայտում են հետևյալ տասը կատեգորիաները. գոյացություն, քանակ, որակ, հարաբերություն, տեղ, ժամանակ, դրություն, տիրապետում, գործողություն և կրում:
*   Ճիշտ կառավարման ձևերն են` միապետությունը, արիստոկրատիան և հանրապետությունը, իսկ սխալ կառավարման ձևերն են` բռնապետությունը, օլիգարխիան և դեմոկրատիան:
  Արիստոտել
*   Ո'չ զգայությունը, ո'չ կարծիքը, և ո'չ էլ դատողությունը չեն կարող պարզել, թե ինչպիսի՞ն է իրերի իսկական բնությունը, հետևաբար դրանց մասին չենք կարող ունենալ ոչ ճշմարիտ, ոչ էլ կեղծ գիտելիք:
  Պիռոն
*   Արհեստական պահանջմունքների բավարարման հետևից ընկնելով` մարդիկ կորցնում են իրենց հոգու հանգստությունը և դժբախտանում: Երջանկության հասնելու համար պետք է հետևել բնությանը, ապրել բնական կյանքով:
  Էպիկուր
*   Փիլիսոփայությունը պտղատու այգի է, որտեղ տրամաբանությունը այգու ցանկապատն է, ֆիզիկան` ծառերը, իսկ բարոյագիտությունը` պտուղները:
  Զենոն Կիտիոնացի
*   Հնարավոր չէ բանականության միջոցով արտահայտել Միասնականի էությունը, որովհետև դա վերբանական, գերզգայական, անճանաչելի, անսկիզբ, անփոփոխ և հավերժական գոյացություն է:
  Պլոտինոս
*   Մարդը օժտված լինելով կամքի ազատությամբ, այնուհանդերձ, առանց Աստծո գործուն միջամտության` չի կարող ճիշտ ընտրություն կատարել, հետևաբար, ինքնուրույն կերպով չի կարող փրկվել:
  Օգոստինոս Երանելի
*   Ճշմարիտ կրոնի և ճշմարիտ փիլիսոփայության, Հայտնության և բանականության միջև չի կարող լինել հակասություն, քանի որ երկուսի աղբյուրն էլ աստվածային իմաստությունն է:
  Հովհան Սկոտ Էրիուգենա
*   Մարդու հոգին բաղկացած է բուսական, կենդանական և բանական մասերից:
  Իբն Սինա  (Ավիցենա)
*   Ճշմարտությունը, որն աստվածային Հայտնությունն է, մեկն է, սակայն տարբեր են դրա ընկալման ու մեկնաբանման ձևերը:
  Իբն Ռուշդ  (Ավեռոես)
*   Գոյությունը և էությունը իրական կերպով համընկնում են միայն Աստծո մեջ:
  Թոմա Աքվինացի
*   Տիեզերքն անվերջ ու անսահմանափակ է: Տիեզերքը չունի կենտրոն, հետևաբար, երկիրը չի կարող լինել տիեզերքի կենտրոնը: Երկիրը ոչ թե անշարժ է` այլ շարժվում է: Որակական տարբերություն չկա երկնային և երկրային օրենքների միջև, ուստի դրանցում գործում են միևնույն օրենքները:
  Նիկոլայ Կուզանացի
*   Մարդուն տրված է ազատություն ինքն իրեն կերտելու համար: Մարդը կարող է իջնել կենդանու մակարդակին և կարող է հասնել հրեշտակային կատարելության. ամեն ինչ կախված է նրա ընտրությունից, կամքից և բարոյական վարքագծից:
  Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա
*   Մարդու բնությունն անփոփոխ է, իսկ ճակատագիրը` փոփոխական, ուստի հաջողության կարող են հասնել նրանք, ում գործողությունները համահունչ են ժամանակի պահանջներին:
  Նիկոլո Մաքիավելի
*   Պետության մեջ մարդիկ կարող են երջանիկ լինել միայ այն դեպքում, եթե կառավարիչները գիտնականներ են:
  Թոմաս Մոր
*   Տեսությունը զորավարն է, իսկ պրակտիկան` զինվորները:
  Լեոնարդա դա Վինչի
*   Ճանաչողության մեջ սուբյեկտը ոչ թե պետք է հետևի հեղինակություններին, այլ ինքը պետք է բացահայտի ճշմարտությունը ...
  Մարտին Լյութեր
*   Ճշմարիտ իմացությանը խանգարում են չորս հիմնական կուռքեր կամ ուրվականներ, որոնք են` Սեռի, Քարանձավի, Հրապարակի և Թատրոնի կուռքերը ...
  Ֆրենսիս Բեկոն
*   Բնական մարմինները բնության արդյունքներն են, իսկ արհեստականը` մարդկային գործունեության: Ըստ այդմ էլ փիլիսոփայությունը բաժանվում է երկու մասի` բնական և քաղաքացիական:
  Թոմաս Հոբս
*   Կասկածելով ամեն ինչի հավաստիության վրա, մենք պետք է ընդունենք, որ գոյություն ունի մի այնպիսի ճշմարտություն, որի հավաստիությունը անհնար է կասկածի տակ առնել:
*   Բացառությամբ ինտելեկտուալ ինտուիցիայի և դեդուկցիայի, իմացության մյուս բոլոր եղանակները մոլորության աղբյուրներ են:
  Ռենե Դեկարտ
*   Սիրտն ունի իր օրենքները, որոնք բանականությունը չգիտի:
  Բլեզ Պասկալ
*   Փորձնական տվյալներն իմաստավորելիս բանականությունը հենվում է աքսիոմների վրա, բայց դրանք բնածին չեն, այլ նախորդ փորձի ընդհանրացման արդյունք են:
  Պիեռ Հասենդի
*   Փիլիսոփայական գիտելիքը հնարավոր չէ շարադրել բնագիտությունից ու մաթեմատիկայից փոխառած մեթոդներով:
  Բենեդիկտ Սպինոզա
*   Մարդու հոգին երբեք չի կարող լինել "մաքուր տախտակ", քանզի ճանաչողությունն ինքնին ենթադրում է որոշ գիտելիքների առկայություն, որոնք հնարավոր են դարձնում զգայական տվյալների իմաստավորումը:
  Գոթֆրիդ Լայբնից
*   Ճանաչողության առարկան ոչ թե արտաքին իրերն են, այլ զգայարաններում տրված պատկերացումները և գաղափարները:
  Ջորջ Բերկլի
*   Մարդիկ կատարում են հետևյալ տրամաբանական սխալը. սրանից հետո, հետևաբար, սրա պատճառով:
  Դավիդ Հյում
*   Ո'չ միապետության և ո'չ էլ հանրապետության մեջ քաղաքական ազատություն չի կարող լինել, եթե չկա օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանում:
  Շառլ Մոնտեսքյո
*   Եթե Աստված չլիներ, նրան հարկավոր էր հորինել:
  Վոլտեր
*   Մարդս մի բան է, որ պետք է հաղթահարվի ...
  Ֆրիդրիխ Նիցշե
 
*   Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի մի բան:
  Մովսես Խորենացի
*   Նախանձն է չարիքի սկիզբը:
*   Մարդիք ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը:
*   Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը, որպեսզի այդ աղտոտությունները, որ երևում են բբերի շուրջ, պայծառ լույսին նայելու արգելք չլինեն:
  Եզնիկ Կողբացի
*   Վայ նրան, որ տուն է շինում ոչ արդարությամբ և վերնահարկ է կառուցում ոչ իրավունքով:
  Փավստոս Բուզանդ
*   Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ:
*   Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր:
  Եղիշե
*   Չի կարելի նմանվել պիղծ ու վատթար գործերով լցված մարդկանց, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով, ուրիշի աչքն են զննում, որ շյուղ հանեն:
  Ղազար Փարպեցի
*   Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է:
*   Վեցամսյա և ութամսյա ծնված երեխաները չեն ապրում, իսկ յոթ ամսականները ապրում են: Երեխաները սովորաբար յոթ ամսական ժամանակ ատամ են հանում, իսկ յոթ տարեկան հասակում փոխում են:
*   Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին “մնաք բարյավ” ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան:
  Դավիթ Անհաղթ
*   Եթե Հայաստանի մեծամեծները թողնեն իրենց անկարգ ճամարտակելը միմյանց դեմ, միաբան լինեն և չլինեն հետևող եղբայրասպան Կայենին, այն ժամանակ ոչ թե թշնամիները հայերին, այլ հայերը իրենց թշնամիներին գետնին կտապալեն:
  Հովհաննես Դրասխանակերտցի
*   Վա~յ, երկու ճանփաներու մեջտեղ շվարած մեղավորիս:
  Գրիգոր Նարեկացի
*   Զրպարտանքից և հեյրուրանքներից ոչ ոք զերծ չի մնացել, ոչ ոք չի խուսափել:
*   Անտարբերությունը համարյա հանցագործություն է: Մեղավոր է նա, ով ասում է` ինձ չխայթող օձը թող հազար տարի ապրի:
  Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
*   Մեռած է այն հավատը, որին գործեր չեն հետևում:
  Ներսես Շնորհալի
*   Մարդու իմացական ունակությունները (զգայություն, բանականություն և հավատ) միասնական իմացական բնության բաղկացուցիչ մասերն են, և միայն դրանց համատեղ գործունեությունը կարող է ապահովել մարդու ճանաչողության ամբողջությունն ու լրիվությունը:
  Գրիգոր Տաթևացի
*   Մարդ կա, որ հազար արժե, հազար մարդ կա, որ մեկ մի չարժե.
    Այն մարդն, որ հազար արժե, անգետին մոտ փող մի չարժե:
  Նահապետ Քուչակ
*   Աշխարհս թեկուզ քոնն ըլի, ի՞նչ պիտի տանիս:
  Սայաթ-Նովա
*   Տգիտության պատճառով հայերը մոռացել են ազատության ու լուսավորության վեհ գաղափարները:
  Հովսեփ Էմին
*   Հայերի կրած տառապանքների պատճառներից մեկն էլ ոչ այնքան օտարազգիների տիրապետությունն է եղել, որքան նրանց տգիտությունը և անմիաբանությունը:
  Մովսես Բաղրամյան
*   Ա~խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի… Ձե~զ եմ ասում, ձե~զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի~մ, ձեր արևին ղուրբա~ն. Տասը լեզու սորվեցե~ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե~ք:
  Խաչատուր Աբովյան
*   Ժողովուրդ հայոց, քու ազատությունդ քու ձեռքդ է ամեն բանե առաջ. Քու սեփական ուժիդ, քու զենքիդ մեջ:
  Խրիմյան Հայրիկ
*   Կանտը, Ֆիխտեն, Հեգելը, որչափ էլ մեծ լինի նրանց ավանդը փիլիսոփայական մտքի զարգացման գործում, այնուհանդերձ, լուծում էին իրենց ազգային խնդիրները:
  Միքայել Նալբանդյան
*   Եթե բոլոր մայրերը այնքան հայրենասեր և ազգասեր լինեն, որ իրենց զավակների հետ մայրենի լեզվով խոսեն, նրանց սրտի մեջ ազգային պատվասիրություն ձգեն, հայրենիքի սեր, էլ այնուհետև ի՞նչ մահ կարող է սպառնալ մեզ:
  Ղազարոս Աղայան
*   Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:
*   Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքներով միայն կլուծվի. Ծանրերը միշտ գետնաքարշ կմնան ու թեթևները վեր կելնեն:
*   Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին:
*   Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ:
*   Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:
  Հակոբ Պարոնյան
*   Մեծ հեղինակությունները չեն կրնար ուսման ու կրթության տարածումին շնորհիվ կարճ ժամանակամիջոցի մեջ առաջ գնալ: Ջերմոցի մեջ կարելի է շուտով պտուղ ու ծաղիկ հասցնել, բայց ոչ կաղնի:
  Արփիար Արփիարյան
*   Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
*   Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
*   Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում. իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
  Հովհաննես Թումանյան
*   Տղաք, ինչ որ ունիք,- հոգեկան, մտային արժանիքներ կամ նյութապես հարստություն,- կպատկանի ձեր ժողովրդին,- անոր վերադարձնեք պիտի:
  Լևոն Շանթ
*   Մարդը գնացական է, նրա լավ գործը մնացական. ըսել է` ինքն է մնացական: Այ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր թեյի մեջ` հալավ, կորավ, չկա, բայց թեյն անուշացավ: Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշացնե: Թե չե առանց լավ մարդու աշխարքը շատ դառն է` օձի լեղի:
  Ավետիք Իսահակյան
*   Ո~վ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին:
  Սիամանթո
*   Փիլիսոփայությունը չի կարող վերանալ հենց միայն այն պատճառով, որ մարդն իր էությամբ փիլիսոփայող է, որ փիլիսոփայելը մարդկային մտքի էական հատկությունն է:
  Երվանդ Ֆրանգյան
*   Պետք է ժայռին զարգել, ջաղջախել քնարը, երբ այն մեծ չէ:
*   ...Զի մենք, հանուն Սերին, Սերմին,
                               քու հին Ցեղիդ Մարմարէն կոյս,
     Մենք, Զաւակներդ օգոստափառ,
                               պիտի կերտէնք Նո~ր Արշալույս...
*   Այս գռեհիկ աշխարհին վրա ամեն գերմարդ զոհ մըն է:
*   Հայ աշակերտներ ընդունող որևէ վարժարան` պարտական է Հայության ապագան փրկելու աշխատիլ: Դարերե ի վեր այլասերումի ենթարկված ժողովուրդ մը հարկ է ազատագրել` անոր վրայեն թոթափելով իր ցեղային հատկությունները կրծող կարգ մը ժանգեր:
  Դանիել Վարուժան
*   Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
*   Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը` մահացու:
  Վահան Տերյան
*   Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
*   Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
*   Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:
*   Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
  Գարեգին Նժդեհ
*   Ազգային դպրոցները “ազգային ոգու” հենարաններից ամենաուժեղն են:
  Ալեքսանդր Մյասնիկյան
*   Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
     Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն:-
*   Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
     Սերունդնե'րն են ճշտում ապագա- և շատե~րն են սնանկ հռչակվում:
  Եղիշե Չարենց
*   Ինչ-որ տեղ, ինչ-որ բան այնպես չէ...
  Վիլյամ Սարոյան
*   Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասծ` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել:
*   Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից:
*   Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը:
  Պարույր Սևակ
*   Ազգերը մեռնում են… տխմարությունից:
*   Իմաստուն է նա, ով պատճառի մեջ հետևանք է տեսնում, հետևանքում` պատճառ, տարբերությունների մեջ նույնություն է տեսնում, նույնություններում` տարբերություն, և ի վերջո, երևույթների մեջ էություններ է որսում, էություններում` հնարավոր երևույթ:
*   Ո'չ թեիզմ, ո'չ աթեիզմ, պարզապես` էիզմ:
  Ալեքսանդր Արորդի Վարպետյան