|
|
Եվրոպայում վաղուց արդեն գործում է
«Տրոյա» նախագիծը, որի մեջ ընդգրկված են
շատ հայտնի մասանգետներ տարբեր համալսարաններից,
հետազոտական կենտրոններից, բայց ցավոք սրտի այս
միջազգային ծրագրի մեջ հայկական կողմից որևէ
մասնագետ մասնակցություն չունի: Հայկական
մշակույթի հնագույն շերտերը բացահայտելու համար
շատ կարևոր է որպեսզի հայկական կողմը մասնակից
լինի միջազգային հետազոտությունների այն
ծրագրերին, որոնք կատարվում են ժամանակակից
Թուրքիայի տարածքներում:
Ինձ համար շատ հետաքրքրական էր իմանալ Ա.Վարպետյանի կարծիքը
Ռաուլ Շրոթի գրած
«Հոմերոսի հայրենիքը» գրքի վերաբերյալ:
«ՀՈՄԵՐՈՍԸ ԿԻԼԻԿԵՑԻ՞» հոդվածի մեջ (տե'ս`
այս հղումով) հեղինակի նկատառումները,
որոնք կապված են Հոմերոսյան հերոսների անունների
ծագումնաբանությանը, շատ էական են:
Հետաքրքիր է նաև Վարպետյանի դիտարկումները, որոնք կապված են
«Սասունցի Դավիթ» էպոսի մեջ եղած հնագույն
շերտերի հետ, նաև հետաքրքիր է
«Այա, Էա» աստվածային երևույթների միջոցով
որոշակի բացահայտումների փորձը, որը նորագույն
հետազոտությունների համար ճիշտ ուղղություն է` այն
կարող է որոշակի հստակեցումների շնորհիվ հետաքրքիր
բացահայտումներ կատարել: |
Հատված
Արևորդոց
Խորհրդանշանները |
Օսվալդ Սպենգլերի
«Համաշխարարային պատմության հնագույն
ժամանակները» (Oswald Spengler: Frühzeit der
Weltgeschichte. München, 1966) աշխատությունից հետո, եվրոպական մշակույթի հնագույն
ժամանակաշրջանի վերաբերյալ գիտական աշխատանքների մեջ տևական
տեղապտույտ սկսվեց: Սպենգլերի այս աշխատանքը հետաքրքիր է այն
առումով, որ այն ինչ տեղի է ունենում ողջ եվրասիական
տարածաշրջանում, դիտվում է «Ինդոգերմանական» կտրվածքի միջով:
Բնականաբար առաջին պլան մղելով գերմաններին, նա երրորդական պլան է
մղում հայերին: Սպենգլերի այս տեսակետը եվրոպական և հատկապես
գերմանական հանրության մեջ բավականին ամուր է և անսասան:
Ըստ նրա՝ մ.թ.առաջ 1200 թվականը համարվում է
Ինդոգերմանական-Փռուգյան ցեղերի (indogermanisch-phrygische)
վերաբնակեցման ժամանակաշրջանը Փոքր Ասիայում, մ.թ.առաջ 7-րդ դարում
Փռուգյացիները հաստատվեցին Շլիմանյան Տրոյայի տարածքներում:
Գիտական աշխատանքների մեջ տևական
տեղապտույտը և 40-ամյա անդորրը վերացավ Ռաուլ Շրոթի գրած «Հոմերոսի
հայրենիքը» գրքի հրապարակմամբ, որի միջոցով, արդեն մեկ տարի
շարունակ շատ ակտիվ քննարկվում է Հոմերոս-Տրոյա-Հունաստան
եռանկյունու փոխհարաբերությունները:Այն մի փորձ է «Հոմերոսի հայրենիքը» գրքի միջոցով ճշտել եվրոպական մշակույթին վերաբերվող
որոշակի ելակետային և սկզբունքային խնդիրներ:
Ըստ էության Ռաուլ Շրոթը բարձրացրել է
հետևյալ հարցը` Եվրոպական մշակութային մտքի և մտածողության
ձևավորման հիմնական ակունքները սկսվո՞ւմ են «գերմանական» և «հին
հունական» ակունքներից, թե՞ «գերմանները» և «հին հույները»
օգտվում էին ուրիշ ակունքներից, որը ամբողջացվել է այդ «ուրիշ
ակունքներին» ամենամոտ կանգնած մշակութային գործչի՝ Հոմերոսի
կողմից:
Հարցադրումը ուղղակի կասկածի տակ է
դնում «հին հունական» վարկածը, որը բնականաբար ավտոմատիկորեն
կասկածի տակ է դնում նաև Սպենգլերի «Ինդո գերմանական» վարկածը:
Այս գրքի մեջ Շրոթը կատարել է մի շարք
սկզբունքային հարցադրումներ, թվարկենք մի քանիսը ՝
1) Ո՞վ էր Հոմերոսը,
2) Որտե՞ղ էր Տրոյան,
3) Ո՞ւմ և ի՞նչ պատվեր է կատարել Հոմերոսը,
4) Ի՞նչ է իրենից ներկայացնում «Իլիականը»:
Շրոթը հայտարարում է, որ Հոմերոսը
մ.թ.առաջ 7-րդ դարի ասորական հեղինակ էր և ծառայում էր ասորական
արքունիքում, նա կավատ էր: Հոմերոսը կուրանալուց հետո, որպես
հայտնի երգասաց՝ էմիգրանտ-օտարականի կարգավիճակով հայտնվեց
հունական աշխարհում: Որպես հայտնի երգասաց, նա հունական կողմից
պատվեր ստացավ գրել նախահույների հաղթական պատերազմների, ավանդապատումների
և հերոսապատումների մասին: Հոմերոսը ստացած պատվերը փայլուն իրականացրեց: Համաձայն Շրոթի, Հոմերոսը հավաքագրել և
ամբողջացրել է տարբեր ժամանակաշրջաններում Կիլիկյան տարածաշրջանում
տեղի ունեցած աշխարհակալական ընդհարումների հայտնի
ավանադապատումները և ամբողջացրել մեկ շարքի մեջ, որը մեզ հայտնի է
«Իլիական» անունունով: Շրոթի կարծիքով՝ Հոմերոսյան Տրոյան գտնվում
է Կիլիկիայում, որը աշխարհին ավելի շատ հայտնի է որպես Karatepe
«սև կուզ» հնավայր անունով:
Ասատիբադա-Քարաթեփե
հնավայրի հարթաքանդակներ, մ.թ.առաջ 1000-1500 թթ. |
Ռաուլ Շրոթի տեսակետի հիմնական
ընդդիմախոսն է Joachim Latacz-ը, որը պնդում է, որ Հոմերոսյան
Տրոյան այն է, որ հայտնաբերել է Շլիմանը և պատճառաբանում է`
կապելով այն Դարդանել (Հելլեսպոնտ) նեղուցի վերահսկման փաստի հետ:
Ռաուլ Շրոթի ընդդիմախոս Joachim Latacz-ը պնդում է,որ հեղինակը
կատարել է մի քանի լուրջ բացթողումներ: Տեղադրելով Իլիոնը
Կիլիկիայում, նա խախտում է տոպոգրաֆիական՝ այսինքն տեղանքի
վերաբերվող տեղեկությունները:
Ընդդիմախոսը նշում է, որ նախահույները՝
Ախայաները, Կիլիկիայի Տրոյայից ուղիղ գծով գտնվում են 800 կմ
հեռավորության վրա: Նա նաև պնդում է, որ խախտված է
ժամանակագրությունը, որը ներկայացնում է Հոմերոսը:
Կիլիկիան մինչև 1915
թվականը քաղաքականության և դավանաբանության մեջ համարվել է
քրիստոնեական աշխարհ, իսկ մեզ համար՝ Փոքր Հայաստան: Հայկական
ժամանակակից մշակույթի մեջ նա իր հաստատագրված տեղը ձեռք է բերել
որպես միայն երկրորդ հայկական թագավորություն: Ընդհանրապես մեր
կողմից Կիլիկիան չի դիտվել որպես նախաքրիստոնեական հնագույն շրջանի
հայկական մշակույթի անբաժանելի մաս և այդ ուղղությամբ կատարված
ուսումնասիրություններ գրեթե չկան: Որպես կանոն, Փոքր Ասիական
տարածաշրջանի հնագույն մշակույթը ժամանակակից պատմության մեջ հայ
մշակույթի հետ կապվում է ուրարտական ժամանակաշրջանից սկսած, իսկ
մինչև ՈՒրարտուն, այդ մշակույթի կրողները հիմնականում հայտարարված
են այլ էթնոսներ կամ անհայտ էթնոսներ:
Կիլիկիան մեզ հայտնի է որպես հեթթական
Kizzuwatna, աքքադական Kizwatna, եգիպտական Qiduwadana: Kizzuwatna
թագավորության ծաղկուն ժամանակա շրջանը սկսվում մ.թ.առաջ 2-րդ
հազարամյակից և հասնում է մինչև ուրարտական շրջան: Kizzuwatna /Kizwatna/ Qiduwadana տեղանունը նշանակում է Kizzu-կցված w(b)atna- պատ,
այսինքն կցված պատ կամ «կցված պատ դառնալ»:
Kizzuwatna-ի հիմնական մայրաքաղաքը
եղել է Kummani /Kummanna/ URUK ummiana (ասորական URUK u-um-me,
Kummuḫe)հեթթերը և ուրարտացիները մայրաքաղաքին անվանում էին նույն
ձևով՝ Kummaha, որը հույների կողմից կոչվեց Kommagene և
պատմության մեջ մնաց այդ անվամբ:
Հայտնի քաղաքներն են՝ Aranaš, Erimma,
Lawazantiza, ենթադրվում է, որ նրանք գտնվել են Kummani
շրջանում: Այդ քաղաքները հնարավոր է նույնացնել կապադովքյան Luhuz(z)antiya, Elbistan,
Luwanna հետ: Կիլիկիայի մյուս հայտնի քաղաքներն են՝ Neriša, PituraTarša/Tarsus/Terušša, Uriga/Urušša/ALur-šu, Urrus /Orossos/ Arsūz, Zazlippa /Zizzilippa/ Zinziluwa, հայտնի գետն է
Bu /Puruna, հայտնի սարը կամ լեռները կոչվել են Ubarbašša/ Up-pár-pa-aš:
Karatepe ամրոց հնավայրը մասնագետների
և ուսումնասիրողների նեղ շրջաններին հայտնի է նաև Aslantas,
Azatiwaya կամ Azatiwataya, ինչպես նաև (Azati-wataya, Azatiwadda,
Azatiwata) անուններով: Azatiwaya/Azatiwataya տերմինը այսպիսի
տառահնչյունային փոփոխություն է կրել՝ A(z =s)/a/ti/waya/(w=b)adda,
սկզբնական ձևն է Asatibada-ն: Asatibada նշանակում է «առաջին Ա
աստծո լույս պատ»: Ամրոցը պատկանել է Azatiwataya/Azatiwadda
անունով թագավորին, այն կառուցվել է մոտավորապես մ.թ.առաջ 745
թվականին, համարվել է թագավորանիստ և կոչվել է Azatiwada, այդ
տարածքների ժամանակակից հայտնի քաղաքը՝ Ադանան է:
Karatepe/Aslantas հնավայրի պատմական
անվան՝ Azatiwaya/Azatiwataya/, ինչպես նաև Azati-wataya/Azatiwadda/Azatiwata ամրոցի անվան ծագումնաբանությունը որոշակիորեն
մատնանշում է նրա մշակույթի հիմնական կրողի էթնիկական պատկանելիությունը, որոնք հայերն էին: Ցանկացած լեզվաբան, որը զբաղվում է
պատմահամեմատական լեզվաբանությամբ, առանձնակի դժվարություն չի
ունենա ներկայացնելու այս բառերի ծագումնաբանությունը և
մատնանշելու նրա լեզվական պատկանելիությունը: Կիլիկիայի մեզ
հայտնի պատմության, այդ թվում նաև Հոմերոսի Իլիականում, մեջբերված
հիմնական անունների ծագումնաբանությունը կապված է հայկական էթնոսի
գործունեության հետ:
Ասատիբադա (Քարաթեփե) |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ՀՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ |
|
|
|
Արևապաշտությունը եղել է Կիլիկիայի
գլխավոր կրոնը և գաղափարախոսությունը, գերագույն աստվածը եղել
է Թեշուբը: Ըստ Հեթթական ավանդապատումների՝ աստվածների
սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում, նրանք նաև կարծում
էին, որ գոյություն են ունեցել «հեթթական հազար աստվածներ»՝
կազմված Նեսիտների, Լուվիացիների, Պալայցիների,
Հուրրիների–արիների, ասուրա-բաբելոնական աստվածներից:
|
Արամ Մկրտչյան |
Գերմանիա, ք.Մայնց, 18 հուլիսի 2008 թ. |
|
ԱՆԴՐԱԴԱՐՁ |
Արամ Մկրտչյանի անգամ խիստ հակիրճ այս ակնարկը
պարունակում է անչափ խոսուն մի շարք տվյալներ և պատմական
ճշմարտություններ.
- Կարաթեփե ամրոցի հարթաքանդակներում արեգակի թևավոր
սկավառակը
(բերված օրինակներից երկրորդը) հատկանշական է
արիա-արևապաշտական միտանացիներին և որոնցից էլ համասփռվել
է այլուր` այդ թվում նաև Եգիպտոս: Դրա վերաբերյալ մենք
հանգամանալից անդրադարձել ենք
«Ա~յ, ա~յ, ա~յ, ա~խ այս Այ-Այա նախամայրը» անտիպ
հոդվածում, որը շուտով կներկայացնենք
www.eutyun.org կայքի էջերում:
- Նշյալ շարքի երրորդ
հարթաքանդակը ներկայացնում է ամանոսյան անտառների
Խումբաբա ոգուն
(Լիբանան, կից` զուգահեռը), հայտնի
շումերա-աքքադական «Գիլգամեշ» էպոսից, որի մեկ
տարբերակը հասել է խուռիերեն թարգմանությամբ: Այլ
առիթով մենք փորձել ենք ապացուցել, որ էպոսում
հիշատակվող երկգագաթ Մասու լեռը` վասն
«անմահության ծաղկի» դեպի ուր ճամփորդեց
Գիլգամեշը, առասպելացած Սիս-Մասիսն է, իսկ այդ
ծաղիկը իր հատակում պարունակող ծովը` Վանա լիճը:
Բազում այլ դրվագները վերստին խոսում են
մշակութային ընդհանրությունների և դրանց բնօրրան
Հայկ. լեռնաշխարհի օգտին, ինչը իրավացիորեն ձգտում
է ապացուցել նաև հարգելի հեղինակը: |
|
|
Անտառային ոգի Խումբաբան, որի հայրն ու
մայրն իբր խուռիական Հուռում լեռն էր: Ըստ
տեսաբանների, հավանաբար այստեղ
արձագանքում է շումերների հանդիպումը
խուռիների հետ: |
|
- Kizzuwanta տեղանվան վերաբերյալ հիշատակումներ
ունի նաև Զ.Կոսիդովսկին, իր «Բիբլիական ավանդապատումներ»
հատորում: Ըստ նրա, Պաղեստին հայտնված ու դրա անվանատու
հունական փոքրաքանակ փղշտացիների զորությունը երկաթյա
զենքերն էին
(ինչպես հիքսոսների պարագայում...): Երկաթի ձուլման
գաղտնիքը նրանք յուրացրել էին խեթերից, իսկ վերջիններս`
«Հայկական լեռներում ինչ-որ տեղ ապրող Կիզվանդա կոչվող մի
ցեղից, որը մ.թ. առաջ XVI դարում սովորել էր երկաթ
ձուլել...» (էջ 308-309): Իսկ հնդեվրոպական
լեզուներում ընդհանրապես մետաղների ընդհանուր անվանման
արմատը *Haie/os- է, նորից հնխ. *ay-_
այրել
հարակցությամբ
(ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 22 ), և երկուսն էլ
Այ-Այա նախամոր առնչությամբ, որպես «մայր
երկրի պարգև», ինչպես դրանց զուգահեռ métal-մետաղ
և mater-մայր
պարագայում: Իսկ դրանք աղերս են ակնկալում Միլիտա-Մելարդի
միջագետքային դիցուհու
(զուգ. Իշտար-Աստար-Աստղիկ), Մելիդու-Մալաթյա
մետաղագործական երկրամասի, դրա Maden հանքային հնավայրի և
ամենայն հավանականությամբ հենց
Միտանի երկրանվան հետ: Մնաց ավելացնել, որ հրեական
առասպելում փղշտացիների հետ առնչվող Սամսոնը արևապաշտ էր,
ծնված Բետ-Շեմեշ կենտրոնից ոչ հեռու, և հենց Սամ-Շամ
(արև) և son-որդի հնդեվրոպական անձանվամբ
(հմմտ. ռուս. сын-որդի, հայ.
սան և
սուն, Սամոսատ, Սանասուն-Սասուն տեղանունները կամ
Tomson ու նման անձնանունները...): Սամսոնի
արկածները Սասնա ծռերի հետ զարմանալի ընդհանրություններ
ունեն
(մեծանում է օրերով ու ժամերով, դառնում հանդուգն,
կռվարար, միամիտ դյուցազն, մենամարտում ու պատառոտում է
առյուծին, կապված է յոթ թվի սրբազանության հետ ևն,
հուշելով նաև հրեական և Սասնա Դավիթների միջև ինչ-որ
առնչություն...): Նույնը նաև Գիլգամեշի,
հուն. Հերակլեսի և նման այլոց հետ, ինչը վերստին խոսում է
մշակութային սերտ փոխազդեցությունների օգտին:
- Kizzuwanta երկրամասի Kummani-Կոմմագեն
մայրաքաղաքի անվանման հիմքում խուռիական
Կումարբի դիցանվան
Կում դիցարմատն է, որը գտնում ենք
Կումայրի-Գյումրի, Ari-kumme, Կուդմուխի, և անգամ
վեդայական Կումադա
/ատտա, Կումբիա ու նման անվանումներում (հմմտ. նաև
Խ/Կումբաբա ), ինչը ցեղակցական կապերի և մշակութային
ընդհանրությունների ևս մեկ ապացույց է:
- Եվ վերջապես Կարաթեփե ամրոցի Azatwataya/Azatiwadda
արքայանունը: Դրա Azat- յԱզատ առաջին բաղադրիչի
փոխառնչությունը շատ գայթակղիչ է: Առավել ևս, որ հիմքում
az համատարած դիցարմատն է
(հմմտ. յԱզատ-Մասիս լեռնանունը, Հայասա-Ազզի երկրանունը,
հպարս. Yazata-պաշտելի, աստվածային դասը, գերմ. As
աստվածային դասը, ևն): Սակայն առավել խոսուն
և ակնհայտ է նախ aya-adda փոփոխակը, որպես մայրական թե
հայրական պատկանելության վերջածանց
(հմմտ. Նին-ատտա
կամ
Ար-ատտա, ըստ մեզ
ԱՐ կա’մ մայր, ինչպես Մեծամոր-Այա, կա’մ հայր,
ինչպես հետագա հայրանունները ու դրանց վերջածանցները,
օրինակ սլավ. -ич-էսինչ...): Եվ երկրորդ, այն
տիպիկ միտանական անձանուն է, ինչպես Տուշրատտա,
Վասաշատտա,
Պարսադատտար
ու նման արքայանունները Ք.ա. XVI-XIII-րդ դդ
խուռի-միտանական արքայացանկից:
Այսինքն` Կարաթեփեի ամրոցը, տարածաշրջանը,
դիցամոտիվները թե անվանումները անվիճելիորեն խուռի-միտական
և արիա-արևապաշտական են, այդու նաև երբեմնի
այական, ինչպես համոզված է Արամ Մկրտչյանը:
Մաղթում ենք նրան հաջողություն ու այլ համարձակ
պրպտումներ, իսկ այլոց` նման առաքելություն ու
համագործակցություն միմյանց և`ցանկալի է, նաև Էություն
կայքի հետ, վասն վերին ճշմարտության, դեռևս արթմնի հայոց
գոնե ինքնաճանաչողության ու ինքնագիտակցության:
Ինչ վերաբերում է մեզ, ապա
«Հոմերոսը կիլիկեցի ?» ակնարկում արդեն հայտարարել
էինք, որ պատմամշակութային խրթին հյուսվածքի որ թելն էլ
բանիմացորեն քաշեք` կմերկանա պաճուճավորված ողջ
եղելությունը: Սույն անդրադարձը միայն դրա ապացույցն է,
այն էլ ֆիզիկական շղթայական ռեակցիայի, բայց նաև
«բյուր անհայտով բյուր հավասարումներ կազմելու»
մաթեմատիկական սկզբունքներով, իսկ ըստ էիզմի` ընդհանրացման
և վերացարկման...
|
ԱՐՈՐԴԻ |
Մարսել, 21 հուլիսի 2008 թ. |
|
|
|
|
|