|
ՀԱՎԱՏՈ
ՀԱՆԳԱՆԱԿ
Քայլել անհավատ
այս երկնքի տակ
ու փորձել հավատի կոչել
անընդհատ
մարդկանց ու կենդանիներին,
թռչուններին եւ նույնիսկ
ձկներին,
ավազակներին ու պոռնիկներին,
ազատներին, ստրուկներին ու
կավատներին,
արդար-մեղավոր-սիրահարներին
...
եւ նրանց բոլորի գլխին կախված
անհավատ լուսնին:
Նույնիսկ տասնութը դեռ
չբոլորած
բոլոր նրանց՝ որոնցից
յուրաքանչյուրը
ավելի քրիստոնյա է,
քան Հռոմի բոլոր պապերը միասին
վերցրած:
Եվ դա այն ժամանակն է, երբ
բոլորս
անձնագիր ենք ստանում, այն
մասին՝
որ մ ա ր դ ենք,
այլ ոչ դինոզավր,
որ հավատ՝ իսկապես, էլ չի
մնացել,
որ հարկավոր է նորից սկսել
այն՝
որ պիտի քայլել
անհավատ այս լուսնի տակ
ու փորձել հավատի բերել բոլոր
նրանց՝
ովքեր մինչ այդ արդեն
հավատացյալ էին Ավելի, քան ...
եւ հիմա ժամանակն է կարծես,
քարոզիչներ ուղարկել այլ
մոլորակներ,
մոլորյալ եղբայրներին դարձի
բերելու,
որ բոլորը հավատան Ն Ր Ա Ն,
ո ր ը` Է,
եւ վերջապես կարիք չունի
մեզ նման խաչակիրների ... |
|