|

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ



Մեր առաջին հյուրը գեղանկարիչ, պոետ և
գեղարվեստական լուսանկարի մեծ վարպետ Սամվել Սևադան է, գրչանունը`
Տրուբադուր: Միշտ չէ, որ արվեստագետի արժանիքը համապատասխանում է
նրա համբավին, շատ հաճախ` ընդհակառակը: Միշտ չէ, որ արվեստագետի
ներաշխարհը համապատասխանում է արտաքին տպավորությանը` այդ հաճախ
նրա հակադրությունն է: Եվ միշտ չէ, որ արվեստագետը կարողանում կամ
ուզում է բացել իր ողջ ներաշխարհը, խորաթափանցներին թողնելով միայն
կռահել այն: Եվ այդ է Սամվել Սևադայի պարագան, որն անչափ
նախանձախնդիր է իր հույզերի, զգացմունքների և ընդհանրապես
ներաշխարհ նկատմամբ: Մինչդեռ այն հագեցած է նաև փիլիսոփայական խորը
խոհերով, ընդերային փոթորկումներով, տեսլականներով ու դրանց
անհասանելիության թախծով: Եթե ձեզ հաջողվեց, ապա այնտեղ հարկ է
մտնել որպես մենաստան, անշշուկ, բոբիկ կամ հողաթափիկներով, առանց
այնտեղ վերադառնալու ակնկալիքի...
Ստորև, որպես նմուշ ներկայացնում ենք նրա ընդամենը մի քանի
աշխատանքները, իսկ ավելին կարող եք ծանոթանալ նրա անձնական կայքից.
http://www.samvelsevada.com/

 |
Իսկ քեզ համար դեռևս ապրիլ է... |

 |
Խնձոր |
|
Այս գիշեր
կրկին վերադարձավ
երջանկությունը ինձնից հոգնած,
շշնջաց ականջիս – ասաց.

Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից...

Երդվեց ու ասաց. չեմ գնա,
երջանկությունը ինձանից հոգնած :

Գլուխը կրծքիս խոնարհեց,
շոյեց քնքշորեն աչքերս,
- Չեմ գնա, դու քնիր ասաց:

Լուսադեմին վեր թռա
խաբկանքից շնչահեղձ,
անձրևն էր ծեծում լուսամուտս,
երջանկությունը հեռացել էր վաղուց,
հողաթափերը դռանս մոռացած:

Դե~ ինչ, ես մանկուց ընդունել եմ
դաժան օրենքը երազախաբության...

Սամվել Սևադա |

 |
 |
 |
Ինքնանկար |
Գաղտնիք |
Ռեքվիեմ |

 |
 |
Կողմնացույց տրուբադուրի համար |
Լուսնային սոնատ |

 |
 |
 |
Թիրախ |
Տեղերում պարոնայք... |
Հանճարը |

Սամվել Սևադայի մի շարք այլ գործերին
կարող եք հանդիպել սույն կայքի տարբեր բաժիններում և էջերում,
բնականաբար հեղինակի հիշատակմամբ:
 |
|
|