Սկզբնաէջ      
       Տեսադարան                                     YouTube Էություն  
                                                                                                            


«ՀՈՒԴԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ» ըստ «ԷՈՒԹՅԱՆ»   
 կամ
ՔՐԻՍՏՈՆՅԱ± ԷՐ ԱՐԴՅՈՔ ՀՈՒԴԱՆ…
                                                   
                                  
Մեծությունները միշտ էլ չափվում են փոքրությամբ:


  Այն, թե որքան ստոր, նենգ, խարդախ ու անպատկառ կարող է լինել մարդ արարածը` նկարագրված է համաշխարհային խրոնիկայում և գրականության մեջ:
            Այն, թե որքանով է այդ ամենը հատուկ և առկա հայ արդի իրականության մեջ` յուրաքանչյուր դեռևս ազնիվ հայորդու մտատանջության և առօրեական կեցության մեջ է:
Ի վերջո գարշ միջավայրում նեխում է ամենայն:

      Այն, որ հոգևոր բարձրագույն արժեքներն ու խորախորհուրդ գաղափարները նույնպես վարակիչ են և կարող են «ախտահարել» անգամ ամենավերջին սրիկաներին ու ստահակներին` նույնպես բնականոն երևույթ է: Զի, հանուր էվոլյուցիայում բարեկրթվում են նաև չարիքն ու անգամ սատանան…
 
   
Այն, որ այդպես ամենավերջին սրիկաներն ու ստահակները կարող են բարբաջել վերին արժեքներից և ոգեղինությունից, ներշնչվել, հավատալ ու փորձել հանդես գալ որպես հոգևոր առաջնորդներ` նույնպես բազմիցս արձանագրված է պատմական տարեգրություններում, հոգեբանական վերլուծություններում և հենց մեր իրականության մեջ: Սովորաբար, դրանք ստահակների ստորագույն ու ամենաաղետաբեր տարատեսակն են:
  Իսկ այն, որ այս ամենը կարող էր համատեղել նման մի  անձ` այն էլ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի երբեմնի սանը, տառացիորեն յուրացնելով համանուն ոգե-գաղափարական համակարգի հիմնադրույթները և այդ ամենը ներկայացնելով բացառիկ անպատկառությամբ ու դեռ հավատացնելով շատերին, հիրավի արտառոց դեպք է: Թեև անդրադառնանք, որ բիբլիական աստվածն էլ մարդուն արարեց մեղսոտ և արատավոր...

Տվայլ դեպքում խոսքը վերաբերում է ոմն Է.Մակարյանին, որն օգտվելով Ա.Վարպետյանի արտաքսումից, մի քանի տարի առաջ ինչ-ինչ
 միջոցներով և հովանավորությամբ վարձակալել էր եռհարկանի մի շենք,ամբողջովին վերանորոգել այն և իբր հիմնադրել «ԷՈՒԹՅՈՒՆ» գիտամշակութային կենտրոնը, երբ բուն «ԷՈՒԹՅՈՒՆ»-ը  երախտաշատ մտավորականներով հիմանադրվել էր 1990 թ. (http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm), ուներ ընդամենը մեկ սենյականոց համեստ մի գրասենյակ և անգամ Ա. Վարպետյանին Հայաստանից  վտարելուց հետո նրա նախագահությամբ գործում է ցայսօր:
    
Այդ մասին 22.01.2008թ., «
ՈՂԲԱՄ ԱՊՐՈՂԱ~Ց
ԿՈՉԵՄ ՄԵՌԵԼՈ~Ց» խորագրով ահազանգել էինք սույն կայքում (www.eutyun.org/S/E/ZT/ZT_080122_VoxbAprKochMer.htm) և հայրենի մի քանի լրատվամիջոցներով, որից հետո այդ ուրվականային կենտրոնը փակվեց:
Բայց ահա, վերստին ընտրություններից առաջ այդ երիտասարդը վերահայտնվել է ՀՀ
 հեռուստատեսությամբ` վերստին որպես չեղյալ այդ կենտրոնի հիմնադիր, ԷՈՒԹՅԱՆ գաղափարախոս և «ազգային փրկիչ»: Այդ մասին է կից տեսանյութը, որ խորհուրդ չի տրվում դիտել
  գերզգայուն անձանց և 16 տարեկանից ցածր պատանիներին, կյանք մտնելուց առաջ չխաթարելու համար նրանց հավատը
 մարդու, նրա իդեալների, հայության և հայրենքի նկատմամբ:
Մինչդեռ, այդ «Էությունից» հետո ու նրա մոտավոր բնույթով հիմնված այդքան
«Էություններից» և հորինածո «վարպետյաններից» ընդամենը մեկն է, իրականում հասկանալի նկատառումներով բազմացված ռուսամետ շրջանակների կողմից, որի մասին բազմիցս ահազանգել ենք այս էջերում և այլուր (տե'ս www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm ,
www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.ht և այլուր)...