|
«ԷԱԿԱՆՔ»
- ԱԶԳ ԵՎ ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ
(տեսանյութ 2 մասից)
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
1979թ., երբ ֆրանսահայ ARMENIA ամսագրում մենք բարձրացրինք
21-րդ դարի և հայոց հարատևման խնդրականը, շատերը այն համարեցին
վաղաժամ ու անհեթեթ տեսլահարություն (տե'ս
«Հարատևում» ակնարկը,
www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Զի այդժամ
գոնե հայրենիքի ապագան թվում էր անխախտ ու ապահով: Ընդամենը մեկ
տասնամյակ հետո ամենայն դարձավ ավելի քան խնդրահարույց:
1982թ., երբ գրվում էր «Արևորդյաց Պարը» կինոսցենարը և արծարծվում
հայոց եղեռական ճակատագիրը, շատերը այս անգամ այն որակեցին
ժամանակավրեպ: Սումգայիթի, Բաքվի,Կիրովաբադի ջարդերն եկան
ապացուցելու հակառակը, իսկ Հ. Շիրազը դրա վերաբերյալ հեռատեսորեն
գրեց. «Խիստ այժմեական և հավերժի համար պիտանի… (տե’ս
www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm):
1985թ. հրատարակված նույն կինոսցենարի գրական վերամշակման մեջ,
որտեղ խորհրդային շրջանը խորագրել էինք որպես անցումային «Կամուրջ
անուրջաց», կռահել այլաբանական այլ մեկ «ջրհեղեղ», Գառնու տաճարում
հեթանոսական տոնակատարություն և արցախյան խնդրականը, շատերը այդ
ընկալեցին որպես էպիկական ցնորմունք: Զի այդժամ ոչ ոք ԽՍՀՄ-ի
փլուզումը, դարաբաղյան շարժումն ու մնացյալ չէր կարող անգամ
երևակայել…
1990 թ., երբ «Հայ ժողովրդի վախճանը» ազգաբանական վերլուծությամբ
ահազանգում էինք պատմական մեր ակնհայտ անկումն ու ըստ այդմ
հնարավոր վախճանը («Ինքնություն», էջ 247-258), ոմն թունդ
հավատացյալ «պոետ» այն որակեց որպես «հրաշքներ գործող մի ազգի
հասցեին գեշ զառանցանք»:
«Հրաշքը» թե մղձավանջը շարունակվում է ցայսօր, ահավոր արտագաղթի ու
հուսալքության «զառանցանքը»` նույնպես…
Երբ 80-ական թվականներին սփյուռքում հիմնված «Հարատևման Ուխտ»
ընկերակցության վերաճմամբ հայրենիքում 1990թ. հիմնադրվեց
«ԷՈՒԹՅՈՒՆ»-Ազգային Իմաստության ՏաՃարը, կանխատեսելու և
ծրագրավորելու համար հայոց հետագա ճակատագիրը, նորահաստատ
իշխանությունները կատարելապես անտեսեցին այն, բայց մեկ տասնամյակ
հետո տապալվեցին հենց իրենք և հենց
անհեռատես ու անխորատես քաղաքականության պատճառով, իսկ հայրենքին ու հայությունը
վերահայտնվեցին «կոտրած տաշտակի» առջև (ոմանք` «կերակրատաշտակի»):
Իսկ երբ, 2002թ. հրապարակվեց «ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր հազարամյակ»
նախածրագրի
I-ին հատորը և ներկայացվեց ՀՀ, Խորհրդարանի, Սահմանադրական
դատարանի նախագահներին և այդժամ վարչապետ Ա. Մարգարյանին, այս
անգամ ևս այն ոչ միայն արհամարվեց` այլև մեզ վտարեցին հայրենիքից:
Չանցավ ևս մեկ տասնամյակ, և ոչ միայն Արցախի` այլև Հայաստանի ու
ողջ հայության ապագան դարձավ ավելի քան անորոշ, 21-րդ դարը` խիստ
մշուշոտ, երբ այն իբր «մերը պիտի լիներ»
( Դառնամ, օղորմի տի տա~մ…):
Եվ այս ամենը ընդամենը մեկ սերնդում, իմա` մեկ քանի
տասնամյակներում:
Եվ վերջապես, երբ դեռևս մեկ քանի ամիս առաջ հայտարարվում էր
արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն, մենք ենթադրեցինք նաև
Ռուսաստանում ընտրությունների հետ կապված դեպքերի այլակերպ զարգացում
(http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm
): Արդ ամենայն կարծես ընթանում է այդ ուղղությամբ, ինչը
ավելի խրթին է դարձնում հայոց հետագա ճակատագիրը և հորդորում
առավել լրջորեն խորհել դարի մեծագույն մարտահրավերի` լինելիության
գերխնդրականի և «ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր
հազարամյակ» նախածրագրի վրա:
Զի, այն հատկապես այսօր ավելի քան հրամայական է: Եվ այդ անգամ
հնարավոր լավագույն պարագայում, չկրկնելու համար քսանամյա
բացթողումներն ու ձախողումները:
Ուստի, կից ներկայացվում են այդ թեմայով
մեր բանախոսությունը և հազարամյակային նախածրագրի մի քանի
հիմնադրույթները,
հարց բարձրացնելով…
ՀԱ±ՐԿ Է ԱՐԴՅՈՔ ԱՆՊԱՏՃԱՌ
ԱՆԷԱՆԱԼ, ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄԵՌԵԼ ԵՆՔ, ԵՐԲ ՄԵՌՆՈՒՄ ԵՆՔ
ՄԵՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ, ԲԱՅՑ ՀՈԳԵՎԱՐԻ ՊԵՍ ԱՌԱՎԵԼ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՐԵՎԷ ՀՐԱՇՔԻ`
ՔԱՆ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀՎԱՆԸ, ԻՍԿ ՕՐՀԱՍԱԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՈՐՊԵՍ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ…
|
ՀԱՅԱՍՏԱՆ 2002 թ., Գրողների
Տուն, Մաս II: |
|
|
|