Սկզբնաէջ      
       Տեսադարան

                                    YouTube Էություն

                                           Հաղորդում 2-րդ`

                      
 
                                                           

«
ԷԱԿԱՆՔ»
- ԱԶԳ ԵՎ ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ
(տեսանյութ 2 մասից)
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

  

1979թ., երբ ֆրանսահայ ARMENIA ամսագրում մենք բարձրացրինք 21-րդ դարի և հայոց հարատևման խնդրականը, շատերը այն համարեցին վաղաժամ ու անհեթեթ տեսլահարություն (տե'ս «Հարատևում» ակնարկը,  www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Զի այդժամ գոնե հայրենիքի ապագան թվում էր անխախտ ու ապահով: Ընդամենը մեկ տասնամյակ հետո ամենայն դարձավ ավելի քան խնդրահարույց:   

1982թ., երբ գրվում էր «Արևորդյաց Պարը» կինոսցենարը և արծարծվում հայոց եղեռական ճակատագիրը, շատերը այս անգամ այն որակեցին ժամանակավրեպ: Սումգայիթի, Բաքվի,Կիրովաբադի ջարդերն եկան ապացուցելու հակառակը, իսկ Հ. Շիրազը դրա վերաբերյալ հեռատեսորեն գրեց. «Խիստ այժմեական և հավերժի համար պիտանի… (տե’ս www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm):   

1985թ. հրատարակված նույն կինոսցենարի գրական վերամշակման մեջ, որտեղ  խորհրդային շրջանը խորագրել էինք որպես անցումային «Կամուրջ անուրջաց», կռահել այլաբանական այլ մեկ «ջրհեղեղ», Գառնու տաճարում հեթանոսական տոնակատարություն և արցախյան խնդրականը, շատերը այդ ընկալեցին որպես էպիկական ցնորմունք: Զի այդժամ ոչ ոք ԽՍՀՄ-ի փլուզումը, դարաբաղյան շարժումն ու մնացյալ չէր կարող անգամ երևակայել…  

1990 թ., երբ «Հայ ժողովրդի վախճանը» ազգաբանական վերլուծությամբ ահազանգում էինք պատմական մեր ակնհայտ անկումն ու ըստ այդմ հնարավոր վախճանը («Ինքնություն», էջ 247-258), ոմն թունդ հավատացյալ «պոետ» այն որակեց որպես «հրաշքներ գործող ազգի հասցեին գեշ զառանցանք»:
«Հրաշքը» թե մղձավանջը շարունակվում է ցայսօր, ահավոր արտագաղթի ու հուսալքության «զառանցանքը»` նույնպես…  

Երբ 80-ական թվականներին սփյուռքում հիմնված «Հարատևման Ուխտ» ընկերակցության վերաճմամբ հայրենիքում 1990թ. հիմնադրվեց «ԷՈՒԹՅՈՒՆ»-Ազգային Իմաստության ՏաՃարը, կանխատեսելու և ծրագրավորելու համար հայոց հետագա ճակատագիրը, նորահաստատ իշխանությունները կատարելապես անտեսեցին այն, բայց մեկ տասնամյակ հետո տապալվեցին հենց իրենք և հենց անհեռատես ու անխորատես քաղաքականության պատճառով, իսկ հայրենքին ու հայությունը վերահայտնվեցին «կոտրած տաշտակի» առջև (ոմանք` «կերակրատաշտակի»):  

Իսկ երբ, 2002թ. հրապարակվեց «ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի
I-ին հատորը և ներկայացվեց ՀՀ, Խորհրդարանի, Սահմանադրական դատարանի նախագահներին և այդժամ վարչապետ Ա. Մարգարյանին, այս անգամ ևս այն ոչ միայն արհամարվեց` այլև մեզ վտարեցին հայրենիքից: Չանցավ ևս մեկ տասնամյակ, և ոչ միայն Արցախի` այլև Հայաստանի ու ողջ հայության ապագան դարձավ ավելի քան անորոշ, 21-րդ դարը` խիստ մշուշոտ, երբ այն իբր «մերը պիտի լիներ»
( Դառնամ, օղորմի տի տա~մ…):    
Եվ այս ամենը ընդամենը մեկ սերնդում, իմա` մեկ քանի տասնամյակներում:    

Եվ վերջապես, երբ դեռևս մեկ քանի ամիս առաջ հայտարարվում էր  արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն, մենք ենթադրեցինք նաև Ռուսաստանում ընտրությունների հետ կապված դեպքերի այլակերպ զարգացում
(http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm ): Արդ ամենայն կարծես ընթանում է այդ ուղղությամբ, ինչը ավելի խրթին է դարձնում հայոց հետագա ճակատագիրը և հորդորում առավել լրջորեն խորհել դարի մեծագույն մարտահրավերի` լինելիության գերխնդրականի և «ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի վրա:
Զի, այն հատկապես այսօր ավելի քան հրամայական է: Եվ այդ անգամ հնարավոր լավագույն պարագայում, չկրկնելու համար քսանամյա  բացթողումներն ու ձախողումները:

Ուստի, կից ներկայացվում են այդ թեմայով մեր բանախոսությունը և հազարամյակային նախածրագրի մի քանի հիմնադրույթները,
հարց բարձրացնելով…


  ՀԱ±ՐԿ Է ԱՐԴՅՈՔ ԱՆՊԱՏՃԱՌ ԱՆԷԱՆԱԼ, ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄԵՌԵԼ ԵՆՔ, ԵՐԲ ՄԵՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ, ԲԱՅՑ ՀՈԳԵՎԱՐԻ ՊԵՍ ԱՌԱՎԵԼ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՐԵՎԷ ՀՐԱՇՔԻ` ՔԱՆ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀՎԱՆ, ԻՍԿ ՕՐՀԱՍԱԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ…   
  
   
 ՀԱՅԱՍՏԱՆ 2002 թ., Գրողների Տուն, Մաս I-ին: