|
|
-Բնության՝ հասարակական կյանքի ևն երևույթների
որևէ բնագավառի մասին ստեղծված տեսական
դրույթների ամբողջությունը:
-Որևէ
մտածողի՝ գիտնականի՝ գիտական դպրոցի ուղղության և
այլնի հիմնական դրույթների՝ հայացքների
ամբողջությունը՝ համակարգը:
|
Բոլոր ժամանակներում անհատի թե հանրույթի
ինքնահաստատման, ազատության և կայացման
գրավականը եղել ու մնում է բանական ու հոգևոր
հասունացումը: Անգամ աղքատ ընտանիքներում
ծնողները իրենց զրկելով ջանացել են գոնե
զավակների ապագան ապահովել կրթությամբ: Իսկ Խ.
Աբովյանը՝ հետամնաց և ստրկամիտ ազգի
փրկությունը: Ըստ որում հնարավորինս ուրույն,
ապահովելով իրենց տեղն ու դերը արևի տակ: Իսկ
դրա համար հարկ է ունենալ որոշակի
աշխարհայացք, յուրացնելով որևէ ուսմունք կամ
դրանց կարկատանները: Այնպես՝ ինչպես որևէ
գործունեության, աշխատանքի թե
արարչագործության համար անհրաժեշտ են
համապատասխան գործիքներ, պատկերացում,
սկզբունքներ ու տեսլական:
Ազգերի թե հասարակությունների պարագայում
այդպիսինն է ներկայանում կեցական խնդրականները
լուծելու սկզբունքների և բարոյական նորմերի
ամբողջությունը: Այսինքն, ազգային թե հանրային
գաղափարախոսությունը: Այնպես՝ ինչպես ըստ Ա.
Էյնշտեյնի «Անգամ կատուն է ստեղծում մուկ
բռնելու իր ռազմավարությունը»: Բնականաբար
մուկն էլ՝ իր ապահովության ու փրկության,
ինչպես ամեն մի կենսաձև:
Եռեսուն տարի անհրաժեշտ եղավ, որպեսզի ազգային
գաղափարախոսությունը քաղաքական իբր «կեղծ
կատեգորիայից» դառնա անհրաժեշտություն և
քաղաքական բոլոր շրջանակներն էլ հայտարարեն
իրենց «ազգային գաղափարախոսություն» իբր
ունենալու մասին: Իբր, զի ըստ էության ՈՉ ՄԵԿՆ
ԷԼ ԱՅՆ ՉՈՒՆԻ...: Որովհետև, որևէ
գաղափարաբանություն թե գաղափարախոսություն
անպատճառ պետք է ունենա որոշակի
աշխարհայացքային հենք կամ ուսմունք: Այսինքն,
կեցությանն անհրաժեշտ խնդրականների լուծման
սկզբունքային ամբողջություն:
Այն, ինչը անհրաժեշտ է եղել անգամ տոտեմական
տոհմերին, թեկուզ շատ պրիմիտիվ, հաճախ անգամ
առանց գիտակցելու դրանց ինչությունն ու
որոշակիությունը: Իմա՝ սոսկ բնազդաբար, ինչպես
ըստ Ֆ. Էնգելսի. «Կեցությունն է բնորոշում
գիտակցությունը», որը ճիշտ է միայն թերհաս
գոյաձևերի համար: Մինչդեռ, ըստ էիզմի,
հասունների համար արդեն «Բանականությունն է
բնորոշում կեցությունը»...
Ըստ այդմ, ո՞ր մակարդակում է այսօր հայ
հասարակությունը: Ունի՞ արդյոք այն որևէ
դոկտրինա, բացի սոսկ հավատամքային
քրիստոնեությունից, այն էլ կիսատ-պռատ և ոչ
անգամ կեցական: Ճիշտ ինչպես
նժդեհականությունը, որն ավելի
գաղափարաբանություն էր, այսինքն՝
գաղափարախոսության նախահումք առանց
համակարգված սկզբունքների և աշխարհայացքի:
Այն, ինչը ցավալիորեն նշել է Հայկ Ասատրյանը,
իր «Հայաստան-արիական նախադիրք Առաջավոր
Ասիայում» աշխատության մեջ հանգուցային
գերխնդրականը ամփոփելով հետևյալ պարբերությամբ
( հատոր Ա-1942թ., երկրորդ հրատ.՝ Երևան
-2000):
«Գաղափարախոսական մեր բոլոր խարխափումները
պայմանավորվեցան անով, որ մենք չունեցանք
հայկականորեն հիմնավորված
աշխարհայեցողություն: Անծանոթ մեր էաբանական
խորքին ու ցեղին` իմաստությունը և
ուղղությունը չառինք հայոց անցյալը վարող
ուժերեն, այլ` Եվրոպայի ներկան խռովող
ընկերային հոսանքներեն» ( էջ 96):
Մինչդեռ, ըստ Գ. Նժդեհի.
«Ցեղակրոնությունը - ցեղի ճանաչումն է դա,
ճանաչումը մի գերբնական ուժի, ԷՈՒԹՅԱՆԸ: Այդ
ուժ-էությունից ծնված լինելու գիտակցությունն
է դա: Այդ ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալու
ուխտն է դա…»: («Ցեղակրոնության հավատամքը» ):
Աշխարհայացքի բացակայության այդ տխուր
իրողությունը զարմանալիորեն նկատել և իր
«Հայաստան- Շումերի դուստր» աշխատության մեջ
գրանցել է ֆրանսիացի պատմաբան Robert Dézélus-ը.
«Հայոց
պատմության ձիգ գործընթացը
այժմ թաղվում է ծայրահեղ ծանր
մի ճգնաժամի մեջ.
աշխարհայացքային ճգնաժամի,
որն առանձնակի` հավատամքային,
գիտական, քաղաքական,
տնտեսական, էթնիկական և
վիճակագրական ճգնաժամերի
հանրագումարն է»(«L’Arménie-fille de Sumer»,Toulouse 2003,
էջ 465): |
Եվ նման այսքան հորդորանքներից հետո
մեր քաղաքական այրերը ջանում են
կենաց-մահու մարտահրավերներին
ընդդիմանալ առանց ռազմավարական
զինվածության: Բացառիկ
մեծամասնությունը ոչ միայն չունեն
այդ, այլև չգիտեն ի՞նչ բան է
աշխարհայացքային ուսմունքը: Եվ անգամ
կրթական համակարգերում որդեգրում են
այլոց կենսափորձը, որը ստանդարտ
համազգեստի նման հանրության վրա չի
նստում՝ մղելով նրան ծամածռության:
Իսկ դրանում մեղադրում է այլոց, բայց
երբեք ոչ իր բթությունը:
Այսպես, արդեն երկու հազարամյակ, երբ
հաստատուն նահանջն ու անկումը հենց այդպիսի
պատճառահետևանքային հանգամանք է: Մինչդեռ,
մտավոր և հոգևոր հասունացումը՝ տիեզերականորեն
էվոլյուցիոն վեկտոր է վասն կայացման, էացման
ու հավերժացման:
Իսկ արդի խարխափումները թե ձախորդությունները
կատարվում են այն դեպքում, երբ արդեն ամբողջ
մի երկհազարամյակ հետո վերջապես կա էիզմի
հիմքով ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական ողջ մի
համակարգ: Մնում է սպասել եթե ոչ ողջ
հասարակության՝ ապա գոնե բախտորոշ
մտավորականության հասունացումը, ինչպես եղել
պատմության ողջ ընթացքում: Հատկապես արմատական
բարեշրջումների պարագաներում:
Զի, որքան մեծ է լեռը՝
նույնքան հեռավորություն է անհրաժեշտ այն ընկալելու համար:
Մինչդեռ, ուսմունքները իրենց բովանդակությամբ անչափ
ծավալուն են ու խորը: Եվ ի տարբերություն անգամ արվեստի
գլուխգործոցների թե գիտական մեծ բացահայտումների, ծնվում
են շատ հազվադեպ: Համատիեզերական ընդգրկմամբ և
դիալեկտիկական հիմքով՝ հարյուրամյակներ և անգամ
հազարամյակները մեկ:
Այդպիսինն է էիզմը,
սկսյալ տոտեմական պարզագույն
պատկերացումներից ( ջրապաշտություն և
ձկնապաշտություն ), անցնելով դիցական
համակարգեր ( Էա-Հայա իմաստության
աստվածություն և դելփյան E'i... ), մինչև զուտ
փիլիսոփայական eydos-նախագաղափարը և
արիստոտելյան Էություն-երևույթ կատեգորիաները,
գտնվելով բոլոր հավատամքային մեծ համակարգերի
հիմքում, բայց մնալով զուտ ազգային և
համամարդկային համակարգ
(
www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm
):
Սակայն.
ՀԵՌՈՒՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ՎԵՐ
ԿԱՆԳՆԵԼ,
ՊԱՅԾԱՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԿՈՒՐԱՆԱԼ... |
|
Հ.Գ. Ի դեպ շուտով լույս կտեսնի ԷԻԶՄԻ հիմքով
«ԱՐԻԱԿԱՆՔ» ազգային գաղափարախոսության
վերահրատարակությունը: Իսկ այդ առիթով
կներկայացնենք աներևակայելի այն
անհեթեթությունները, որոնք հնչում են
պետվարչական բարձրագույն այրերից ու
ատյաններից: Ըստ այդմ կերևակվի հայոց արդի
ոգեգաղափարական ողբերգական բացառիկ ցածր
մակարդակը...
Ալեքսանդր Վարպետյան
Երևան,
28 հունվար 2019թ.
|
|
|
|