ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ      
                                 
17 01.2018թ.
                  Անահիտին՝  վաղամեռիկ քույրիկիս հիշատակին...

                                                                     
 
Ո՞Վ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՐԸ 1...

   
      Նկ. 1: a). Մեծամորյան «երրորդություն»: Կենտրոնում երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (շում.-աքքադ. ԱՆ), աջից` «չորս քամիների վարդյակը» ( շում.-աքքադ. Էնլիլ ), ձախից` «Է» գաղափարագիրը (շում.-աքքադ. Էա-Հայա: Ք.ա. 3-րդ հզ): b). Կաթողիկոսական գավազան: Քրիստոսի սնարին, եռանկյունի-տիեզերալեռան մեջ` Է գերատվածությունը որպես Հայր Աստված (Թիֆլիս, 19-րդ դ., այժմ Էջմիածնի թանգարանում): c).«Սրբ. երրորդություն»: Աջ կողմում՝ Հայր Աստվածը եռանկյունի լուսապսակով ( Հ. Հովնաթան, 18-րդ դ.):  d). Հայր Աստվածը տիեզերալեռան լուսապսակով (Լեոնարդո Դա Վինչի, 15/16-րդ դդ ):  e). Մասոնական խորհրդանիշ եռանկյան մեջ իմաստության աչքով, ներքևում՝ G-Geometr գաղափարագրով:  f). Տիեզերալեռ-եռանկյունուն դաջված Է-Էություն Հայր Աստծո նշանագիրը մանուկ Քրիստոսի հետ Աստվածամոր սնարին ( Գ. Խանջյան, Էջմիածին,Մայր Տաճարի խորան):  
     «Այս բաները առակներով խօսեցի ձեզ. բայց   
   պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով    
     չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապես Հօր 
                            
   մասին պիտի պատմեմ ձեզ»
                (Աւետարան ըստ Հովհաննու, ԺԶ:25)
   
         Էությունը ցայսօր այլ բան չի արել: Այն տարբերությամբ, որ Քրիստոսը առակներով էր խոսում, մենք՝  գիտականորեն և տիեզերաբանորեն, ինչպես երբեմնի կրոնական թե միստիկ բոլոր հասկացություններն են արդ փնտրում իրենց գիտական հիմնավորումները ( www.youtube.com/watch?v=7-aKp5F_pDA , www.youtube.com/watch?v=wlkXm4bNcfM ): Եվ եթե Քրիստոսն էլ գար «Հոր մասին այլեւս յայտանպէս պատմելու»,  նրան անմիջապես կխաչեին ևս մեկ անգամ: Զի, որքան էլ բոլոր ավետարաններում Քրիստոսը խոսում է Հոր մասին ու նրա անունից, եկեղեցին Հայր Աստծոն կատարելապես մատնեց մոռացության: Որովհետև, Քրիստոսը «յայտնապես» նրա մասին չէր խոսել և եկեղեցին այդ մասին ոչինչ չգիտեր ու անգամ ցայսօր չգիտե 2: Թեև հենց Քրիստոսի խոսքերով «Իմ Հայրը մեծ է, քան ես...» ( նույն աղբյուրը, ԺԴ:29 ):
     Իսկ եթե մենք «չխաչվեցինք» ու բավարարվեցին վտարմամբ ու վարկաբեկմամբ, ապա այդ մեր բախտից, որ՝ ինչպես զանգվածը, շատ չհասկացան ու չհավատացին, սակայն զգուշացան Էության գաղափարների արագ տարածմամբ...

   
  Նկ. 2: Եռանկյունի լուսապսակով Հայր Աստվածը եվրոպական տարբեր եկեղեցիներում:
         Հայր Աստծո այս պատկերացումը ունի միայն մեկ ակունք՝ 
     բաբելական Մարդուկի իմաստուն Հայր Էա-Հայան, նա՝  բուն հայկական Է-Էությունը...
     -------------------------------------------------------------------------------------------
 
                                   

    Այսուհանդերձ, երբեմի Էա-Հայա իմաստության, ապա Հայր Աստվածը եռանկյունի մեջ ( իմա՝ տիեզերալեռան 3)    «Է» տառով ( իմա՝ Էություն ), մասոնության մեջ՝  իմաստության աչքով ( նույնն է Է-Էություն ) կամ  G տառով (Geometre-երկրաչափ՝ Մեծ Ճարտարապետ կամ Աստված ) մշտապես արծարծվել է էզոթերիկ տարբեր դպրոցներում ( տես կից նկարները ): Երբեմն՝  հենց Essence-Էություն բնորոշմամբ ( E. Schuré  «Les Grands Inities», Paris 1921, ներածական էջ XX ): Իսկ այլ բնորոշումներով՝ տարբեր և կարևորագույն հավատամքային համակարգերում ( տե՛ս. www.eutyun.org/S/Ashx/ARADJADRANQ.htm ), սակայն տիեզերագիտորեն հիմնավորված՝ առայժմ միմիայն
էիզմ ուսմունքում:  Ըստ այդմ. «Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ՝ այլ պարզապես էիզմ», իմա՝  մատերիալիզմի և իդեալիզմի բնականոն համադրումը, ըստ որի վերջապես լուծվում էր այդքան խնդրահարույց «Փիլիսոփայության Հիմնական Հարցը»:

                
  Նկ. 3: a). Հայոց Է-Էություն տառը որպես Հայր Աստված տառը պոլսահայոց տներում («Հայր մեր»... ): b-c) Է տառը 
Նյու-Յորքի Սրբ. Վարդան եկեղեցու գմբեթին, իսկ շրջանաձև 8 խորհրդանիշների մեջ իմաստության աչքը եռանկյունու մեջ, ըստ որի այն նույն գլխավոր Է-ն չէ, այլ դրա ածանցյալը... d). Մինչդեռ եկեղեցու բրոշյուրում գրված է «...Հայերեն Է տառը, որը անգլերենում համազոր է «He is» արտահայտությանը ( ինչպես Յահվեհն անվանում էր իրեն (I am-Ես եմ) : Թարգմանաբար):  Այնինչ, ըստ Դանիել Վարուժանի «Երբ եկեղեցվոյ մը ճակատը` եռանկիւնի  մը միջեւ զքեզ կը նշմարիմ...» կամ «Երբ առաջին անգամ, երբ մանուկ շրթերով  քեզ հնչել սովրեցայ, կարծես այն օրէն ես իմ էութիւնը ճանչցայ» (  տե՛ս. www.eutyun.org/S/E/ZT/ZT_100107_E%20tar.htm ):
Այսինքն, ըստ հնագույն ավանդույթի և Ե. Կողբացու վկայության «Է»-Էություն սրբազան նշանագիրը հին հայոց հեթանոսական գլխավոր աստվածություն 4 է և ոչ մի կապ չունի աստվածաշնչյան Յահվեհ-Եհովահի հետ: Սրբ. եռանկյունի-տիեզերալեռը առկա է Պյութագորասի «Ոսկե տաղերում» 5, ինչպես նաև դելփյան Ապոլլոնին նվիրված տաճարի եռանկյունի ճակտոնում « Ճանաչիր ինքդ քեզ և E'i» հայտնի արձանագրության մեջ (Ք.ա. 5-րդ դ.,  տե՛ս. www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm): Ուստի Եհովահի նույնացումը Է-ի և եռանկյունու հետ պարզապես կոռուպցիա է, ինչպես և հենց աստվածաշնչյան հիմնական դրվագները...
Եվ այդ հաստատում է հրեա հայտնի շումերագետ Ս.Կրամերը ( C. Н Крамер,  «История начинатеся в Шумере»-«Պատմությունը սկսվում է Շումերում», (ռուս. Москва 1965/1991).
Ցավոք, նա միայն այդքանը գիտեր, զի Գյոբեկլի թեփեն դեռ բացահայտված չէր ( այդ՝ 1994 թից)...
-----------------------------------------------------------------------------------------------------------------
         

   Այսինքն, խոսքը հավատամքների կամ քրիստոնեության ժխտումը չէ, ոչ էլ նոր կրոն ստեղծելու մասին, այլ՝  նախ դրանց գիտական հիմնավորումների և նոր՝ էութենական աշխարհայացքի, համապատասխան ըստ էիզմի եռահարկ հոգի-ներաշխարհի զգայական-բանական-ոգեկան ոլորտների: Դրանք կեցության մեջ հանդես են գալիս ի դեմս արվեստների, գիտությունների և հավատամքային համակարգերի, որոնց համապատասխանում են երևութական, գաղափարական և էութենական իրականությունները ( տե՛ս. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Kecutyun-goyabanutyun-eabanutyun.htm  ): Ըստ այդմ, էվոլյուցիան ընթանում է «կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով ( երկրաչափորեն՝  դիալեկտիկական պարույրի ): Այսինքն, եռահարկ հոգի-ներաշխարհի փուլային աստիճանական շրջապտույտներով, ամեն մեկ պտույտում  հասունության վերաճով:
    Այսինքն, էիզմը թեև սերվում է դիցահավատամքային հնագույն համակարգերից, ինչպես բոլոր կենսա-կրոնա-   թե դասական իմաստասիրությունները, սակայն այլևս բնավ կրոն չէ, այլ՝ էաբանություն (ո՞ր մնաց աղանդ, ինչպես որոշ բթամիտներ և եկեղեցին են մեղադրում մեզ...): Եվ եթե փիլիսոփայությունը գիտությունների գիտությունն է, ապա էիզմը և էաբանությունը՝ փիլիսոփայությունների փիլիսոփայություն:


    Քրիստոնեությունը մեծ ինտելեկտ չի պահանջում և անգամ անգրագետ ծերուհին կարող է իր մոմը վառել ու աղոթել, բավարարելով իր հոգևոր պահանջն ու հավատը ինչ-ինչ տեսլականի նկատմամբ: Մնացյալը առավելաբար առասպելաբանություն է, մասամբ դիցափիլիսոփայական հիմքերով, բայց առանց գիտական որևէ հիմնավորման: Մինչդեռ, էիզմը, իմա՝ Էությունը կամ այլաբանորեն Հայր Աստվածը, այսինքն գաղափարականից էութենական ( նաև ոգեական ) վերաճը ակնկալում է որոշակի էրուդիցիա և գիտելիքներ, հավատը բանականորեն հիմնավորելու և ոգեգաղափարական այլ մեկ՝  էութենական գիտակցության համար ( www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Popoxva&%20gitakçutyun.htm ): Այն էլ այլևս գիտության ու տիեզերագիտության դարաշրջանում և բազմակողմանի  կրթված շրջանակների համար, ինչին էլ անշեղորեն առաջնորդում է հենց էվոլյուցիան, գիտություն-հավատամք սինթեզմամբ: Այնպես՝  ինչպես զարգացած քաղաքակրթություններում, որտեղ տիեզերագիտությունը զբաղեցնում է կարևորագույն տեղ և սնուցում համամարդկային գիտակցությունը, դեպի մարդկային ցեղի առավել ազնվացում, ոգեղինացում ու էացում, դեպի «վերջնական վիճակ» ( տե՛ս. www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm  հոդվածի 13աստղիկը ): Եվ այնպես, ինչպես եղել է ցայսօր համամարդկային գիտակցության հետ հավատամքների զարգացմամբ և աստվածությունների հերթափոխությամբ, անիմիզմից մինչև մարդեղենացում և հակադարձորեն առավել վերացարկում: Եվ այդ հենց հրեական ավանդույթներում, որտեղ ակնառու օրինակներ են միջնադարյան Բ. Սպինոզան իր causa sui-ինքնապատճառով 4, նոր ժամանակներում՝  Ա. Էյնշտեյնը, Աստվածաշունչը ժխտելով հանդերձ երազելով ինչ-որ «տիեզերական կրոն», իսկ այլք տարբերելով հավատամքն ու ոգեղինությունը: Այլ մեկ խոսուն հանգամանք է տարբեր կրոնների սինթեզմամբ ժամանակակից նոր մի հավատամքային համակարգի բուռն որոնումները, անցնելով թեոսոֆիայից, անտրոպոսոֆիա, ԱՈՒՄ-ից մինչև բազմաթիվ ու տարատեսակ այլ մտահղացումներ  (վերջերս նաև «Единое Зерно» համաշխարհային շարժումը հենց էության որոնումներում... https://edinoezerno.allatra.org  ):

   Մնում է կենտ մի հարց, այդ քանի՞սն են ի վիճակի գոնե երևակայելու թե ի՞նչ էր խոսելու Քրիստոսը հայտնապես Հոր մասին, թե ի՞նչ է բերելու մարդկությանը Հայր Աստվածը, որն այլ ոք չէ, քան՝  ԷՈՒԹՅՈՒՆԸ , նույն վերին
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 6 ( հանգամանալից տե՛ս.  www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm ), մարդկային և համատիեզերական, կիբեռնետիկորեն ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ( ֆիզ. ելակետային Եզակիություն, նույն գերԷությունը, ըստ «բաբախող Տիեզերք» մոդելի... ) և ի՞նչ կարող է այն տալ հայոց: Ըստ էության անհամեմատ շատ ավելին, քան՝  հայերենի միջազգային լեզվի այդքան ափսոսած կարգավիճակը: Մինչդեռ, եղեռնին նվիրված «Արևորդյաց Պարը»  քնարաէպիկական խիստ խորիմաստ ընդամենը կինոսցենարի վերաբերյալ Համո Սահյանը գրել էր.
  
«Մեր ազգի ճակատագրի վերաբերյալ այսպիսի մի կինոնկար այսօր կունենա այնպիսի բարոյական ու դիվանագիտական նշանակություն, ինչպիսի նշանակություն ունեցավ հայ գրերի գյուտը հինգերորդ դարում»
( www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ) ...


     Եթե ընդամենը այսքանը գիտակցվեց, ուրեմն առաջին «Ձիու քայլը» արված է ( ըստ «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր հազարամյակային նախածրագրի վերջին, դեռևս անտիպ «Չիու քայլ» հատորի): Իսկ եթե ոչ և հայերին վիճակված չէ անցնել «բնական ընտրությունը», ապա էիզմը կծառայի գոնե մարդկության հասունացմանը՝ ի փառս հանճարեղ նախնյաց: Զի, նա այլընտրանք պարզապես չունի կամ դեռ չենք հասկացել անցյալ հազարամյակների հավատամքային կենսափորձն ու խորհուրդը և.
                                       «
Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»
բոլոր ժամանակների գերխնդրականը:
   Սակայն, եթե Արևի ճառագայթները Երկիր են հասնում ընդամենը 8 րոպեում, ապա լուսավոր գաղափարները երբեմն՝ լուսատարիներ ետ, այծերին՝  երբեք...


 
   
   1 Այն հաստատ Յահվե-Եհովահը չէ: Զի, նա որդի չունի և չի էլ ուզում ճանաչել, Քրիստոսին համարելով հռոմեացու «բիճ», բայց ճարպկորեն շաղկապելով Հին Կտակարանին քրիստոնեությունը...

  2 Քրիստոսը, քրիստոնեությունը և եկեղեցին երեք տարբեր բաներ են: Առաջինը էություն է և եզակի, երկրորդը՝ գաղափարաբանություն և հոլովումներով , երրորդը՝  երևույթ և բազմակի, բուն էության աստիճանական աղճատմամբ:
   Հմմտ. « ...Տեսանելիները ժամանակաւոր են` անտեսանելիները` յաւիտենական (երևույթները և էությունները: Ծ.Մ.)» (Պողոս առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»):


   3  Տիեզերալեռան պատկերացումը առնչվում է քարի և լեռների պաշտամունքի հետ, ըստ որի դիցահերոսները ծնվում էին ժայռերից կամ քարանձավներում, և վերստին փակվում դրանց մեջ: Այնպես՝ ինչպես Միհր-Միթրա ( որտեղից Ագռավաքար և «Մհերի դուռ» պատկերացումները), բաբելական Բել-Մարդուկը (որի Հայր Աստվածն էր հենց Էա-Հայան, որտեղից եռանկյան մեջ Է կամ լատ. G  տառերը և քրիստոնեության մեջ Հայր Աստվածը... ) և անգամ Քրիստոսը, որը ծնվել էր քարանձավում և մինչև համբարձվելը թաղվել նույնպես քարանձավում ...
    Պարզ է, որ այս դիցամոտիվները սերվում են լեռնային երկրամասերից, իսկ որտեղ լեռներ չկային կառուցվում էին բուրգեր (փոքր-ինչ ավելին տե՛ս. www.eutyun.org/S/MM/V/MystOfE.htm ):
 Ինչ վերաբերում է շումերա-աքքադ. Էա-Հայա և հայոց Է-Էություն աստվածության ու հասկացության ծագումնաբանությանը, ապա մեր լայն գրականության մեջ տե՛ս նաև «Օրինաց երկի՞ր թե՞ Էաց աշխարհ» տրակտատը ( www.eutyun.org/S/E/GN/OrinacTeEac.htm ):

   4 «Եվ որ մի էությունը մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ հորինողները, պատճառաբանելով այսպես.-Մենք (ասում են նրանք), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում» (Ե.Կողբացի «Եղծ աղանդոց», Երևան 1970, էջ 36):
   Եվ այս Բ. Սպինոզայից 12-13 հարյուրամյակներ առաջ...

   5 «...Սրբազան եռանկյունի,
          Հսկա և հստակ խորհրդանիշ,
          Բնության ակունքն ու տիպարը
                            աստվածների...»
          (Պյութագորաս, Ք.ա. 7-րդ դ.: Տե՛ս. «Էություն» հատոր, էջ 593):

   6 Հիշենք Քրիստոսի խոսքերը. «Ես եմ եւ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» և եկել էր առաջնորդելու առ Հայր Աստված, որի մոտ էր նաև Մխիթարիչը՝ «Ճշմարտութեան Հոգին»... ( Ավետարան ըստ Հովհաննու, ԺԵ:26 ):

 
 

   
                                             
              Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                 Մարսել, 17 հունվարի 2018թ.