|
ՕՄԱՐ ԽԱՅԱՄԸ ԵՎ ԷԻԶՄԸ
(Օմար Խայամի տիեզերաբանությունը ) |
|
Նկ.1:
Հոլոգրամային տիեզերք: Ափում՝
2D չափությամբ տիեզերքի
ինֆորմացիոն
«կոդավորված» նախատիեզերքը,
ապա դրանցի պրոեկտվող 3D չափությամբ մեզ տեսանելի
տիեզերքը... |
|
|
«Ո՛չ
թեիզմ, ո՛չ աթեիզմ՝ այլ պարզապես էիզմ...»
|
Միջնադարի աշխարհահռչակ բանաստեղծ և փիլիսոփա Օմարի Խամայի
ստեղծագործական ժառանգության ուսումնասիրություններով ողջ
աշխարհում զբաղվել և ցայսօր զբաղվում են շատ շատերը:
Այսուհանդերձ, նրա տիեզերաբանական քառյակները, հատկապես
ստորև բերվող երկուսը մատնվել են լռության, ըստ մեզ՝
անհասկացության պատճառով: Մինչդեռ, աշխարհիկ
կենսափիլիսոփայությունից ավելի, դրանք պարունակում հենց
նրա տիեզերաբանությունը.
|
Քանի
«չկա»-ից,
բան չկա քամուց
զատ մեր ձեռքում,
Քանի
«կա»-ից ինչ կա, թերի է, ո՛չ
բանի կարգում,
Այնպե՛ս համարիր, թե այս աշխարհում ինչ որ կա՝
չկա,
Այնպե՛ս կարծիր, թե ինչ-որ չկա՝ կա՛ այս
աշխարհում:
( հուսանք թարգմանությունը պատշաճ
է): |
|
Այս քառյակում ուրվագծված է աշխարհի պատրանքային պատկերը,
զարմանալորեն համապատասխան արդ ավելի ու ավելի
արծարծվող «հոլոգրամային տիեզերք» վարկածին ( այդ
էիզմի հետ առնչվող առանձին թեմա է: Մասամբ տե՛ս ստորև
աստղիկով
1
...): Այնինչ, արձագանքում է այդժամ արդեն
վաղուց տարածված, հիդուիզմում հայտնի ամենայն ու
աշխարհը «մայա»-պատրանք լինելու դրույթին: Հանգամանքը,
որն այսօր հիմնավորում են նեյրոկենսաբանությունը,
նեյրոհոգեբանությունն ու նեյրոփիլիսոփայությունը (
տե՛ս. «Էիզմը և նեյրոգիտությունները» հոդվածը.
http://www.eutyun.org/S/E/Neyro/Neyro.htm ):
|
Նկ. 2: Սև խոռոչն ու երկնիշ (0:1) ինֆորմացիաների
հոսքը: |
|
|
1
Քվանտային գրավիտացիայի հետ կապված մտահայեցողական
վարկած, 1993թ. առաջարկված Նոբելյան մրցանակի
դափնեկիր Ժերար թ՛Հուֆթի կողմից (տե՛ս.
«Հայտնություն», Ա.Վ.,Երևան 2006, էջ 511 և
էջ 546-ի
աստղիկը), արդ ավելի ու ավելի տարածված տեսական
ֆիզիկայում: Այդ վարկածի կամ տեսության հիմքում
Բիգ Բանգից առաջ տիեզերքի ինֆորմացիոն
«կոդավորված» վիճակն է երկնիշ՝ հարթ 2D չափությամբ (0:1,
Նկ. 2: Նկ.1-ում, ափի մեջ: Ըստ այլոց ՝ Եզակիության վիճակ, ըստ էիզմի՝
գերԷությունը...), որի իբր 3D չափությամբ երևակումն է մեզ
մատչելի նյութական տիեզերքը ( երևույթ): Այլորեն՝ ըստ էիզմի
Եզակիություն-գերԷություն և
նյութականացած-երևութականացած տիեզերք
հիմնադրույթին համապատասխան տարբերակ...
Ի դեպ, ենթադրվում է
նաև, որ Սև խոռոչներում ինֆորմացիաները չեն
անէանում և կարող են վերանյութականանալ նպաստավոր
պայմաններում (Ստիվեն Հավկինգ): Կարևոր մի
հանգամանք, որն արտացոլված է նյութական
տիեզերքի հսկա մի Սև խոռոչի վերածվելու
էութենական «վերջնական վիճակի» և
վերաերևակման հիմնադրույթում, ըստ «բաբախող
Տիեզերք» մոդելի:
Նախ հիշեցնենք, որ ավելի վաղ, ըստ որոշ ֆիզիկոսների,
Եզակիության վիճակում ինֆորմացիաների գոյությունը
բացառվում էր, իբր առկա էին ֆիզիկական օրենքները:
Դրա դեմ մենք ժամանակին ըմբոստացել էինք: Զի, նախ
դրանք ինքնին ինֆորմացիաներ են և հետո Էությունը՝
հենց խտացված ինֆորմացիներ ( «Էություն», Ա.Վ.,
Երևան 1995 թ., էջ 643: Տե՛ս նաև
www.eutyun.org/S/E/GN/
Informacia.htm
): Երիցս առավել, որ ըստ հոլոգրամային տեսության
այլ մեկ ջատագով Լեոնարդ Սուսկինդի.
«Տարածական որևէ ծավալում ինֆորմացիաների քանակը չի կարող ավելի
լինել, քան՝ այդ ծավալի մակերեսին կուտակված
պարունակությունը...»:
Այսինքն, անգամ
աննյութական ինֆորմացիները՝ թեկուզ չնչին, տարածք են զբաղեցնում և
կան ինֆորմացիաների նվազագույն bit և աստիճանաբար
աճող 1024 bytes/yobibyte
միավորներ: ( L. Susskind, « L'Univers est un
hologramme », ֆր.
La Recherche,
գիտական ամսագիր, no 427 (1/02.2009), էջ 38 ):
|
|
Ավելի
ուշագրավ է հաջորդող քառյակը. |
|
Հարցնում ես՝
ի՞նչ է այլաբանության այս պատկերը,
Թե իրողությունն ասեմ, կերկարեն իմ խոսքերը.
Մի նկար է, որ երևան եկավ ծովի խորքից,
Մեռավ ու կրկին սուզվեց ծովերի հին խորքերը:
(«Օմար Խայամ», Երևան 1959, էջ 131): |
|
Այստեղ, արդեն գիտակ ամեն ոք կճանաչի
միջագետքային արարիչ,
Մե
էություն-զորությունների և «ճակատագրի
տախտակների» տիրակալ
Էա-Հայա ծովաստծուն:
Նույն հայոց Է-Էություն
գերագույն
աստվածության ու հասկացության հոլովումը: Այն,
ինչն այդժամ համատարած էր ողջ Առաջավոր
Ասիայում ու կրոնափիլիսոփայական բոլոր
համակարգերում և ընկած է
էիզմի հիմքում: Այն
համապատասխանում է նաև «Ծովից ծնվող և ծով
մայր մտնող ամենայնի» պատկերացմանն 2 ու էիզմի
որդեգրած «բաբախող տիեզերք» մոդելին (
բրահմայականության մեջ՝ Բրահմայի «ցերեկներ
ու գիշերներ»- յուգաներ պատկերացմանը,
դաոսիզմում՝ Դաոյի
3
ու նաև Տայ-կի/Ին-Յան պտտվող սկավառակին...):
Ավելացնենք, որ Օմար Խայամը որևէ աստծո չէր հավատում: Եվ դրա համար
պիտի ունենար հիմքեր և աշխարհի որևէ հիմնական
պատկերացում: Եվ այդ հենց
Էա-Հայա
դիցահամակարգն է, այլաբանորեն տիեզերածովի հատակում
Էություն գոյացությամբ (անտիկ փիլիսոփայության
մեջ՝ էյդոս-նախագաղափարներ...), իսկ աշխարհը՝
դրա երևակումը: Աստվածաշնչյան «Հող էիր՝
հող դարձիր», իսկ առավել սուֆիզմ ներթափանցած
հին հնդկական սանսարա-շրջապտույտի
ազդեցությամբ, Օմար Խայամի ողջ պոեզիան
հագեցած է անցողիկ և պատրանքային աշխարհի
մոտիվներով: Այն, ինչը Պլատոնի
տիեզերաբանության մեջ ներկայացված է
քարանձավային ստվերների այլաբանությամբ: |
|
2
Տիեզերածովի և Է-Էության
հարաբերակցությունը տե՛ս
Դ. Վարուժանի պատանեկան
պատկերացումներում.
http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_100107_E%20tar.htm
:
3
«Աշխարհում մեծ է բազմազանությունը, բայց
նրանք բոլորն էլ վերադառնում են դեպի իրենց
սկիզբը: Վերադարձը դեպի սկիզբը-կոչվում է
հանգիստ, իսկ հանգիստը կոչվում է վերադարձ
դեպի ԷՈՒԹՅՈՒՆ: Վերադարձը դեպի
էություն-կոչվում է մշտականություն...» («ԴԱՈ ԴԵ ՑԶԻՆ»,
պ. 16:
):
Հմմտ. սոֆիստների 5
հիմնական սկզբունքները.- «Այն որ Է, Մեկը և
Մյուսը, չորրորդը՝ շարժումը, հինգերորդը՝
հանգիստը» (Պլուտարք. «Դելփյան E-ի մասին»:
Տե՛ս. «Դելփյան E՛i
առեղծվածային տառի
տարրալուծումը», Ա.Վ., Երևան 2001թ., էջ 113 ):
|
|
Այսպես թե այնպես, և ինչպես բազմիցս հայտարարել ենք տարբեր
առիթներով, տիեզերածնական բոլոր վարկածներն էլ պտտվում են
էիզմ-Էության շուրջ
( տե՛ս.
http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm
): Այդ սաղմնավորվել է անհիշելի ժամանակներում,
հոլովվել ու վերաձևավորվել ամենատարբեր
մշակույթներում, իսկ այստեղ և
հետագայում կարող է շարունակվել
անվերջանալիորեն:
Զի, էիզմը
համամարդկային
այդ ճանաչողության
համադրումն է՝ հայոց
Է-Էություն հիմքով:
Արդ, երբ հավատամքներն ու կրոնները ջղաձգումներով
մարվում են և արդեն վրա է հասել «Աստվածների մթնշաղը», երբ անգամ ըստ
14-րդ Դալայ լամայի կրոնները կատարել են
իրենց պատմական դերն ու անելիք թե ասելիք այլևս չունեն, երբ
ընթանում է ժամանակակից գիտությունների և արևելյան հին
իմաստությունների համադրումը, ինֆորմացիաների և
էլեկտրոնային համակարգերի այս թոհուբոհում որոնվում է
համատիեզերական նոր մի աշխարհայացք, որտեղ
ոգեղիությունն ու հոգևոր արժեքները կգտնեն նոր և
առավել ճշմարտամոտ վերարժեքավորում: Եվ այդ
մարդկությանը կառաջնորդի էութենական իրականություն (
www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Kecutyun-goyabanutyun-eabanutyun.htm
):
Առավել ևս, որ հավերժորեն
որոնվող վերին ճշմարտությունը ոչ այլ ինչ է, քան՝ հենց
ԷՈՒԹՅՈՒՆԸ
(
www.eutyun.org/S/E/Verite/Verite.htm ):
Սակայն, այս բոլորի համար, մարդկությունը դեռ պետք է
հասունանա:
Ինչ վերաբերում է մեզ.
|
Թե բացել ես Խորհուրդն Խորին,
Էլ ավելորդ մի մանրացիր:
Երանության բաժինդ առ,
ամբոխներին ողջույն տուր
ու հեռացիր.... |
|
|
Ալեքսանդր ՎԱՐՊԵՏՅԱՆ
Մարսել,
08 հոկտեմբեր, 2017թ.
|
|
|
|