ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ     
                               
   13. 08.2017թ.
                                                                     
 
ՆԵՐՇՐՋՈՒՄ

   
  Որքան ավելի ու ավելի նեղ է յուրաքանչյուրիս տեղը այս աշխարհում՝
նույնքան առավել ծավալվում ու անհուն է մեր ներաշխարհում...
                                                
(«էութենական ասույթներ» շարքից)

   Այս
ասույթը զետեղված էր ֆեյսբուկյան «Էություն-էիզմ» էջում և խնդրվել էր մասնակիցներին մեկնաբանել այն, որպես ստուգարք՝  թե՛  մեզ համար և թե՛ մասնակիցների, պարզելու համար թե որքանով են մատչելի էիզմի հիմնադրույթները: Զի, այս ասույթը դրանցից կարևորագույն մեկն է: Բոլորն էլ քիչ թե շատ մոտեցան ճիշտ մեկնությանը, զի աշխարհ-ներաշխարհ փոխհարաբերությունը մասամբ հայտնի է: Ավելի դիպուկ էր էիզմին առավել ծանոթ Արամ Միքաելյանի հենց «ներշրջում» բնորոշումը, իսկ էականներից Սամվել Հովհաննիսյանը մեկնաբանեց «ինչո՞ւ և ինչպե՞սը»1:
    Այո՛, խոսք հիրավի ներշրջման մասին է: Մեզ մնում էր ամբողջացնել ասույթի ենթատեքստը:

    - Տիեզերքում և բնության մեջ ամենայն կատարվում է երկակիորեն. արարում-ավերումներով, ընդհանրացում-տարբերակումներով, մասնատում-ամբողջացումներով, այդուհանդերձ էնտրոպիա-ինքնաքայքայման գերակայությամբ: Մարդը հակաէնտրոպիկ գոյացություն է, ավելի արարում ու ինքնարարվում է, քան՝ ավերում:   
Ըստ քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկի՝ Նոբելյան մրցանակակիր (1933թ.) Է. Շրյոդինգերի կռահման. «արարածներս էնտրոպիան վերածում ենք ինֆորմացիայի» և ինֆորմատիզացվում... («Հայտնություն», Ա.Վ.,Երևան 2006 թ., էջ 514): Արդի ինֆորմացիոն-կիբեռնետիկական դարաշրջանում այդ ավելի քան ակնհայտ է բոլորին ( տե՛ս. www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ):

   - Այսինքն՝ ներշրջվում դեպի մեր աննյութական ներաշխարհ, հատկապես ոգեղինացմամբ: Դրան են ծառայում թե՛ արվեստները, թե՛ գիտությունները և թե՛ հավատմքային համակարգերը, այդու հագեցնելով թե՛ մեր ներաշխարհը և թե՛ նոոսֆերա-ներոլորտը 2, որը հիրավի հակաէնրոպիկ է և ըստ աստղաֆիզիկոսների չի քայքայվում անգամ Սև խոռոչներում, կիբեռնետիկորեն՝ ըստ նպատակահարմարության ձգտելով Տիեզերքի «վերջնական վիճակին»3, իմա՝ ելակետային գերԷությանը, ավելի պարզ՝ հավերժությանը:

  - Եվ այդ կատարվում է հենց նյութական աշխարհից աննյութական ներաշխարհի անցումով, հոգևոր հասունությամբ և ոգեղինացմամբ, իմա՝ ներշրջմամբ, այլաբանորեն՝ «գոլորշիացմամբ», մինչ այդ անհատականացմամբ և ինքնացմամբ (զի, ողջ նյութական տիեզերքը ի վերջո անբեկանելիորեն փոշիանալու է...): Մի բան, որը մի կողմից կատարվում է էվոլյուցիոն բերումով, զի հասուն անհատները ինքնանում,  ինքնագիտակցվում և հոգեպես հասունանում են առավել: Մյուս կողմից՝ ամենայնի գլոբալիզացմամբ, ինչը անհատներին թե փոքր հանրույթներին սպառնում «կոլապսով» ( ինքնախեղդում) և մղում ինքնագիտակցության և անհատականացման, որպես հարատևման ուղի: Այդ ևս այժմ ակնհայտ է հենց «թյունինգ» կոչեցյալ շարժմամբ, ըստ որի անգամ սերիական ավտոմեքենաները գնորդների կողմից որոշ փոփոխություններով ենթարկվում են «անհատականացման»...
   Դիցա-կրոնական պատկերացումներում այս ամենը ներկայացվում է որպես ոգեղինացում, հոգիների հարություն և մուտք «երկնային արքայություն», պոեզիայում կամ էպիկական պատումներում, ինչպես օրինակ Ռ. Բախի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի պարագայում՝ փայլատակում և անհետացում, հողեղեն մահկանացուներիս մոտ՝ «մահն հաղթահարող» գերհզոր սիրով և հոգևոր զորությամբ:
   Ի դեպ, այդ ամենը վերաբերում են ոչ միայն անհատներին, այլև ազգերին և ողջ մարդկությանը: Այս առումով ազգերը չեն մահանում, ինքնանում, ավելի ու ավելի անհատականանում, կայանում և էանում են: Մահանում են «բնական ընտրությունը» չանցած տկար էթնոսները, ինչպես անհետացել են պապուասները և բոլոր նախամարդիկ...
 
    Իհարկե այս ամենը ավելի հանգամանալից գիտենալը մահկանացուներին առայժմ պարտադիր չէ, սակայն հասարակական և քաղաքական գործիչներին, քիչ թե շատ ինտելեկտուալ շրջանակներին և հատկապես ավագ մտավորականությանը՝ անպատճառ, ըստ այդմ կազմակերպելու համար կեցությունը և հանրույթի կայացումն ու աստիճանական էացումը: Զի, ըստ Ֆ. Էնգելսի «Կեցությունը բնորոշում է գիտակցությունը» ճիշտ է միայն թերհաս գոյացությունների համար է, հասունների պարագայում՝ այդ «Գիտակցությունն է բնորոշում կեցությունը», ինչը այժմ բնավ հայոց պարագան չէ: Մենք բառացիորեն ենթարկվում ենք «կոլապսի», թեև բնազդային անարդյունք դիմադրումներով ու ջղաձգումներով..
   Ահա թե ի՞նչ խորն ու ծավալուն ենթատեքստ կարող են ունենալ էութենական ասույթները: Մինչդեռ իրականությունը մենք դեռ ընկալում ենք աներևակայելի մակերեսայնությամբ:
    Այծերը և ողջ բուսակենդանական աշխարհը՝ բնավ: Մինչդեռ.
 
                 
    Տիեզերքը արարում է մեզ՝  մենք վերարարում ենք Տիեզերքը 4 ...

 
  1 
«Այս աշխարհում հնարավորությունների սահամանափակությունը, սղությունը կամ նեղությունը մեզ ստիպում է ավելի ու ավելի ապրել ու ստեղծագործել մեր ներաշխարհում՝ վիրտուալ տիրույթում, զի այն անսահաման է, իսկ ոմանց մոտ սահմանափակ իրենց կաղապարված մտածելակերպի պատճառով: Ի վերջո, եթե վիրտուալ նախատիպը, գաղափարը ստեղծված, արարված է՝ հանգամանքների բարեհաջող պայմաններում դրանց իրացումը, նյութականացումը զուտ տեխնիկական խնդիր է:
  «Կայանում են կեցության մեջ, իսկ էանում՝ ներաշխարհում» ( Էութենական ասույթներից): Էացումը մարդու բնական ձգտումն է, կարող է տեղի ունենալ առանց կեցական կայացման» ( Ս. Հովհաննիսյան ):  

 2 Ըստ էվոլյուցիոն զարգացման երկիրը կազմված է հիմնականում երեք ոլորտներից. ֆիզոսֆերա-ֆիզոլորտ ( ֆիզիկական նյութեր և էներգիաներ), բիոսֆերա-կենսոլորտ ( կենսանյութ-կենսաէներգիաներ) և նոոսֆերա-ներոլորտ ( հոգևոր գոյացություններ և հոգէներգիաներ ):  Որպես միկրոկոսմոս էվոլյուցիայի բարձրագույն գոյացություն մարդ-էակը նույնպես կազմված է այդ եռաշերտ ոլորտներից, իսկ վերջին՝  հոգի-ներոլորտ-ներաշխարհը զգայական-բանական-ոգեկան ոլորտներից: Էվոլյուցիայի «կոնվեկցիոն շրջանառությամբ» ( դիալեկտիկայի երկրաչափական պարույրի ֆիզիկական զուգահեռը ), Homo sapiens  ձգտում է «գոլորշիանալ»,  անցնելով Homo spiritus կարգավիճակ: Այն, ինչը ըստ էիզմի բնորոշվում է որպես ներշրջում:
    Բացի կենսաբանական ինֆորմացիաներից, բոլորս էլ հոգևոր ֆենոտիպային ինֆորմացիաների կրողներ ենք (ֆիլոգենեզ), որոնք մասամբ արտահայտվում են յուրաքանչյուրիս հոգեկան խառնվածքում, բայց նաև ենթագիտակցական և գերգիտակցական շերտերում, ինչպես նաև լեզվամտածողական համակարգերում: Մայրենի լեզվի քաջ տիրապետումը և այդ լեզվով մտածելը այստեղ ունի գերկարևոր նշանակություն:

   3  Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը: Տե՛ս նաև.
www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Verdjnakan%20vidjak.htm :
 

   4
Մոտավորապես, սկզբնանկարի համաբանությամբ: Այդ ևս տիեզերաբանական ֆենոմենների մեկ կռահումն է  մարդկային երևակայությամբ: Ըստ էիզմի, այն չի կարող գերազանցել Տիեզերքի «երևակայությանը», զի դրա մեկ սահմանափակ արտացոլանքն է ( «Էություն», Ա.Վ. , Երևան 1995 թ., էջ 14):

  
                                                                             
   
   
Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                            Մարսել, 13 օգոստոս 2017թ.