Սկզբնաէջ |
ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ 21 օգոստոսի 2015թ. |
ՆԵՈԿՐԵԱՑԻՈՆԻԶՄԸ
ԵՎ ԷԻԶՄԸ (տե՛ս նաև http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_080214_KreacOrEvol.htm ) |
Կրեացիոնիզմը (բառ. արարչագործություն,
ըստ Աստվածաշնչի) և էվոլյուցիոնիզմը (ըստ դարվինիզմի) նույն
հարաբերակցության մեջ են, ինչ իդեալիզմն ու մատերիալիզմը,
սակայն ավելի պարզունակ մակարդակում: Վերջինիս, ավելի
ստույգ՝ դրանց «փիլիսոփայության հիմնական հարցի» նկատմամբ էիզմը
պարտադրվում է որպես «ընդհանուր հայտարար». «ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ՝ այլ
պարզապես էիզմ»: Ըստ այդմ, մատերիալիզմը դիտարկելով որպես
նյութական-երևութական իրականության փիլիսոփայություն (
այլաբանորեն «դրսից» սկզբունքով ), իդեալիզմը՝
աննյութական-էութենական («ներսից»):
Ըստ էիզմի՝ «և՛ ներսից, և՛ դրսից»: Այսինքն, նախադրյալների «գենետիկական» տրվածության
(էութենապես «ներսից») և էվոլյուցիոն գործընթացների
ինտերակցիայով («դրսից»-երևութականացմամբ ): Քանզի. Էությունը դեռևս չերևակված երևույթ է, երևույթը՝ երևակված էություն: Արդ, գիտական յուրաքանչյուր բացահայտման հետ կրեացիոնիզմը արագորեն հակվում է դեպի էիզմ, ստանալով գիտական ու էվոլյուցիոն երանգավորում և նեոկրեացիոնիզմ բնորոշումը: Ըստ այդմ, հորդորվում է աստվածաշնչյան աշխարհաստեղծումը բառացիորեն չընդունել, այլ՝ այլաբանորեն, որպես Եհովահից տրված նախածրագիր և նախադրյալ-ալգորիթմերի ամբողջություն, որն երևակվում է աստիճանաբար: Մինչդեռ դարվինյան էվոլյուցիոնիզմը չունի սկզբնապատճառի նախատիպ, ոչ էլ անօրգանական աշխարհից օրգանական գոյաձևերի առաջացման պատճառականություն: Իսկ անցման ֆենոմենը նոր-նոր է գիտականորեն ուսումնասիրվում, ինչպես փորձասենյակներում, այնպես էլ արտաքին գործոնների և ասուպների առնչությամբ: Մինչ այդ, նեոկրեացիոնիզմ -էվոլյուցիոնիզմ հակամարտությունը շարունակվում է առաջինի առավելությամբ, զի գիտությունն ու տիեզերագիտությունը կյանքի ծագման վերաբերյալ դեռևս հիմնավոր բացատրություններ չունեն, ոգու և «վերջնական վիճակի» վերաբերյալ՝ երիցս առավել: Այդպես, երբ վերջին տասնամյակներում մարդաբանության մեջ բացահայտվեց հոմինիդների մոտ սֆենոիդ կոչված փոքրիկ գանգոսկրի խիստ համաչափորեն և պարբերաբար փոփոխությունները, որը շարունակվում է ցայսօր, ոմանք այդ ընդունեցին որպես «ներսից տրված», իմա՝ նախածրագրային երևույթ (Ֆ. Թոբիաս-ԱՄՆ, Ա.Դամբրիկուրտ-Ֆրանսիա և այլք: Տե՛ս. «Հայտնություն», Երևան 2006թ., էջ 515-517 ): Մինչդեռ մատերիալիստ-էվոլյուցիոնիստները թունդ հակադրվեցին, որպես «դրսից» պատճառականություն, այսինքն՝ միայն էվոլյուցիոն հետևանք, ինչպես լեզուն և հետևաբար մարդկային բանականությունը սոսկ աշխատանքի արդյունք: Սակայն, գենետիկները վերջին տասնամյակներում արձանագրել են 1-2 ամոնիակային միացություններ FOXP2 ձևակերպմամբ (Protéine Forkhead-P2 , «խոսքի գեն», acides aminés-ամինաթթուներ ), որոնք բացակայում են բարձրակարգ կապիկների մոտ և որոնցով է պայմանավորված լեզվի ծագումը, անգամ երեխաների պարագաներում: Ըստ այդմ, վերահաստատվում է խիստ վիճելի այն վարկածը, որ նախամարդը նախածրագրված էր խոսելու, ինչը էվոլյուցիոնիստները այդ բացատրում էին սոսկ սոցիումով: Մինչդեռ, այդ երկուսն էլ էվոլյուցիոն նախադրյալներ էին, առանց որի մարդը չէր կարողանալու տնօրինել բնությանն ու տիեզերական օրինաչափություններին և առանց որի նոոսֆերա-ներոլորտը չէր կարող գոյություն ունենալ... Դե մեր անուշիկ գիտնականները էիզմին ծանոթ չեն և չէին կարող սոցիումից-լեզվամտածողություն ու մինչև նոոսֆերա-ներաշխարհ ու դեռ կիբեռնետիկա ու «վերջնական վիճակ» թռիչք անել: Իսկ թե ինչո՞վ կավարտվի նեոկրեացիոնիզմ-էվոլյուցիոնիզմ հակամարտությունը, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատողությանը: Այնինչ, եթե հարցնենիք Հեգելին, ապա նա անվարան կպատասխաներ. Թեզ+անտիթեզ=սինթեզով... Իմա՝ հակադրամիասնությամբ, թեև էություն-երևույթ հարաբերակցության և «ինքնի իրի» խնդրականում կերավ Ի.Կանտի կյանքը: Ըստ նրա և շատերի, որքան էլ կարևոր է էությունը, մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Այդպես էլ, ըստ որոշ նյութապաշտների. Հավից ու ձվից առաջ միշտ էլ եղել է... ձվածեղը... Ավա՜ղ, առայժմ նույնը մարդկության ծով մեծամասնության, և անշուշտ, թեկուզ հումակեր բուսակենդանական աշխարհի համար: Մինչև՝ այլաբանորեն «աշխարք ավերի ու մեկ էլ շինվի», ըստ քրիստոնեության՝ «երկնային արքայություն», մարքսիզմ-լենինիզմի պատկերացմամբ՝ կոմունիզմ, ավելի իրական՝ մինչև մարդկության այլ մեկ վերածնունդ (արդեն քանիերո՞րդ անգամ... ), մինչդեռ ըստ էիզմի՝ մինչև շատ որոշակի. ԷՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ... Ոմանք արդեն այնտեղ են, շատերը՝ մեկ ոտքով, մնացյալը՝ էվոլյուցիոն աննկատ վերուվարումների հեռանկարով դեռևս ճողփում են տիեզերածովի ալիքներին, ակնկալելով նոր մի նոյյան տապանի հայտնությունը առ տիեզերալեռ: Ուստի. ԷՈՒԹԵՆԱԿԱՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ: Մնում է դուք էլ ոչ միայն ճանաչեք ինքներդ ձեզ և «Է՛ի»-ն, այլև նեոկրեացիոնիզմից առաջ վերադառնաք գենետիկական ձեր էությանը և էիզմին, որն էլ հենց նշանառում է Տիեզերալեռան գագաթը (առասպելական՝ Ծովասարի... ): Այդու, նեոկրեացիոնիզմ-էվոլյուցիոնիզմ հակամարտության մեջ թերևս առաքելության ստանձնեք նաև ուղղորդելու կամ նվազագույնը հետևելու առաջատար մարդկությանը, ինչպես իմաստության նույն Է-Էա-Հայա ծովաստծո խորհուրդով ձեր նախնիք ջրհեղեղից առաջ և հետո ( ըստ շում. «Գիլգամեշ» էպոսի ): Ի փոխարեն այդքան փուչ ու ամպագոռգոռ կարգակոչերի, այդ կլիներ հիրավի ՎԵՐԱԾՆՈՒՆԴ , միակ փրկությունը և շատ իրական ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔ *...
|