Eutyun
  Սկզբնաէջ      
          ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                     YouTube Էություն  
                                                                             Տեսանյութ N-1a

                                                           

 Ո՞Վ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ...

  Մինչև 27.10.2011-ին Luna Playhouse թատրոնում լրագրողների հետ հանդիպումը (տեսանյութ N°1a), նախօրեին` 26.10.2011թ.«Վերադարձ» հեռուստաժամով կայացավ մեկամսյա միջոցառումների առաջին ելույթը (մեկ ամսում ընդհանուր` 14, տարբեր հեռուստաալիքներով և հեռուստաժամերով): Այն հիմնականում նպատակ ուներ լոսանջելեսայն համայնքին հիշեցնելու Էություն-էիզմ ուսմունքի ձևավորման ու զարգացման ձիգ գործընթացը, վերջին զարգացումները և ծանոթացնելու վերոնշյալ խորագրով մեկամսյա միջոցառումների հետ, վասն խրթին այդ տեսության հնարավորինս ամբողջական ընկալման: Առավել ևս, որ հեռուստաելույթը ուղղված է հատկապես երիտասարդությանը, որոնց զգալի մասը կամ բոլորովին ծանոթ չէ «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի և Ա.Վարպետյանի գործունեությանը, կամ ծանոթ է խիստ մասնակի:
Այդքանով, սույն տեսանյութը բովանդակական է ու նպատակային: