ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          
 
                                                                                                                                      
                                                                                                     
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ


ԻՆՏՈՒԻՑԻԱ-ՆԵՐԸՄԲՌՆՈՒՄ
 
( Լատ. intuitio-intueri սխոլաստիկ. «ուշադիր հայացք» հասկացությունից: Փիլիս.- անմիջական իմացություն առանց դատողական միջնորդության, նաև՝ կանխազգացություն, ներշնչանք ևն):

 
 
 
...Ինձ թվում է, թե դեռ պիտի
               մի օր աշխարհ զարմացընեմ.
   Հին ջութակի յոթ լարի մեջ
               մի ութերորդ լար մտցընեմ...
            ...Մի հինավուրց քարանձավում,    
               Աստվա~ծ գիտի ինչ հրաշքով,     
   Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ  
               Եվ բոլորր.., ե՛ս վերծանեմ...  
...Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ
   Եվ ի~նչ-գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...  
               Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցընեմ
                  Մթնոլորտը մեկ այլ օդով թարմացընեմ...»   
                  (Պ.Սևակ, «Մարդն ափի մեջ»-«Երազում եմ»)
   
 Տարբերակվում են էմպիրիկ, ռացիոնալ, մետաֆիզիկական, հոգեբանական, գոյաբանական կամ էաբանական ինտուիցիաներ, իսկ ըստ հոգետիպերի՝ ( MBTI Myers Briggs Type Indicator)՝
S (sensation)-զգայական, T (thinking)-բանական և այլ տարատեսակներ:
 Ինտուիցիա-ներըմբռնման վերաբերյալ դատողություններ են թողել դեռևս անտիկ, ապա միջնադարյան և ժամանակակից բոլոր ակնառու փիլիսոփաները, հոգեբան-հոգեվերլուծաբանները և այլք,
սակայն ֆենոմենը մնում է խորհրդավոր և հիմնականում անմեկնելի:
    Էիզմի տեսանկյունից, դրանց մեջ մեզ առանձնապես հետաքրքիր է Սպինոզայի բնորոշումը, ինտուիցիան որպես «իրերի էության անմիջական ճանաչողություն» ( «Էթիկա», II, 40): Առավել ևս, որ ըստ Արիստոտելի. «Ոչինչ չի կարող այնքան հավատարիմ ներկայացնել առարկան` որքան դրա էությունը» («Մետաֆիզիկա»): Երկիցս առավել, որը ըստ ոմանց ու էիզմի, գոյություն ունի էությունների կամ էաբանական  ինտուիցիա, ինչպես որ կա էաբանական դատողություն կամ էություններ որսալու-ընկալելու-կռահելու ներհայեցողություն և
անգամ զգացողություն, երևակայություն,
ասոցիատիվ-զուգորդական և տրանսցենդենտալ աշխարհընկալում:
Ըստ այդմ և էիզմի ներաշխարհային զգայական-բանական-ոգեկան եռահարկ կառույցի, պիտի որ լիներ նաև «ոգեկան ինտուիցիա», որով արվեստագետները, հետազոտողները, մարգարեները և հատկապես հանճարներն ու հոգևոր պայծառատեսները ոգեշնչման պահերին թե տրանս-հոգեվիճակներում ունենում են հեղակարծ տեսլականներ
և անում  նշանակալի կռահումներ:
Դրանք հետո հիմնավորվում և ձևակերպվում են բանականորեն, փորձով կամ ձիգ կենսափորձով:     
   Ըստ մեզ, հենց այդպես են անցյալում կատարվել մեծագույն բացահայտումները, որոնք այսօր հաստատվում են գիտությամբ: Այնպես՝  ինչպես ըստ նեյրոկենսաբանների ինտուիցիան առկայծում է գլուխուղեղի աջ՝  վերացական-արարչագործական կիսագնդում, ապա ենթարկվում ըմբռնումների, ձևակերպումների և հիմնավորումների ձախ՝  վերլուծական-դատողական կիսագնդում: Ըստ այդմն էլ հին և արևելյան քաղաքակրթությունները բնորոշվում են որպես աջ կիսագնդի արգասիք, արդի արևմտյան ռացիոնալ, պրագմատիկ և խիստ գիտականացած քաղաքակրթությունները՝  ձախ կիսագնդի արտացոլանք: Այս առումով, երբեմնի մարգարեությունները կարող են դիտարկվել որպես ինտուիցիա-կանխազգացողությունները, իսկ արդի տեսական ֆիզիկայի տեսանկյունից՝ «իրադարձությունների նախաազդանշան» ի տարբերություն դրանց «արձագանքի» («հետազդանշան»): Ուստի,  ընթացիկ բազում վարկածների մեջ, բացի անգիտակցություն, ենթագիտակցություն,  ինքնագիտակցություն և գիտակցության այլ տարատեսակներից կարող ենք ենթադրել նաև գ/վերգիտակցության գոյությունը, այդ ամենի և հենց էութենական ինտուիցիայի դրսևորմամբ:   
  
   
Այսքանը միայն որպես սոսկ տարրական ծանոթություն և մտամարզանք: Զի, մեր նպատակը ինտուիցիայի լուսաբանումը չէ՝ այլ դրա փաստացի դրսևորման դիտարկումն ու ինքնազննումը,
 կապված հենց մեր հոգեգործունեության և ստեղծագործական արտադրանքի հետ:

     Ըստ այդմ, մինչև բուն նյութին անցնելը, hարկ է մի քանի անձնական տեղեկություններ հիշատակել:    
     Ծնվել ենք Մարսելում (Ֆրանսիա), խոյեցի (Խոյ<Հեր, ըստ Ավեստայի արիների առաջին հիմնած քաղաքը դեպի Արևելք ճանապարհին ) և Սասուն-բիթլիսցու շառավիղներից: Որպես Հայկ. լեռնաշխարհի առավել մեկուսի և անաղարտ ազգաբնակչության հետնորդ, այդ շառավիղներում և անձամբ մեր մեջ պահպանվել էին ազգային կենսահոգեբանական հատկանիշներ և գենետիկական ինֆորմացիաներ, որոնք «դեժա վյու» ( ֆր. «արդեն տեսած-վերապրած») համաբանությամբ նախ երևակվեցին «Արևորդյաց պարը» կինոսցենարում և հետագա գործերում: Երկրորդ նշանակալից հանգամանքը մեր հայրենադարձությունն էր, կրթությունն ու ներաշխարհային-հոգեբանական ձևավորումը հայրենիքում, և ապա 1976թ. վերաբնակեցումը Մարսելում, ինչը հանդիսացավ
քաղաքակրթական  սինթեզումների և գլխուղեղային աջ-ձախ կիսագնդերի համադրման նպաստավոր նախապայման: Երրորդ հանգամանքը ըստ նախասիրությունների և ներաշխարհային զգայական-բանական-ոգեկան եռահարկ ոլորտների մեր մասնագիտական կրթությունը (ճարտարապետություն և կինո-թատերական արվեստ) և գործունեության մեջ ինքնաձևավորումն էր: Չորրորդ հանգամանքը՝ ժամանակակից հոգևոր երեք հայ տիտանների ներգործությունը մեր աշխարհընկալման վրա. Պ. Սևակի (որին բնորոշել ենք որպես «ներկա» ժամանակի շունչ), Ս. Փարաջանովի ( էպիկական անցյալ ) և Ա. Տերտերյանի (տիեզերաշունչ ապագա ): Եվ վերջապես հինգերորդ հանգամանքը՝ օտարության մեջ ինքնության բնականոն սուր խնդրականը:

   Այս ամենում կան օբյեկտիվ-կեցական և պատճառահետևանքային հանգամանքներ, բայց նաև ինչ-որ նախադրյալներ և նախախնամություն, ինչպես նաև ինտուիցիոն մղումներ նշյալ  նախապայմանների համադրությամբ: Դրանք առավել ցայտուն արտահայտվեցին սինէրգետիկ ինքնագեներացման գործընթացում, թեև միշտ էլ կեցական հանգամանքների զուգորդմամբ ( անձնական ձախորդություններ, հարազատների կորուստ, լինելության իմաստավորման և բարձր արժեքների ձգտումներ): Հանգամանքներ, որոնք ասես «երջանիկ զուգադիպությամբ» մեզ ուղղորդեցին դեպի ստեղծագործական գալիք հորիզոններ:
    Դրանք նախ դրսևորվեցին մշակութային և թատերական միջոցառումներում, որոնք սևակյան շնչով եղեռնի մեր պոետիկական արծարծումներն էին: Երկրորդը՝ 1979թ. «Հարատևում» խոհա-փիլիսոփայական ակնարկը ֆրանսահայ ARMENIA ամսագրի N° 45-ում, ինչը դարձավ մեր ազգամշակութային գործունեության հիմնահարցն ու գերնպատակը, մեզ միանգամից դնելով «թռիչքային գոտու» վրա (http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Այստեղ նախախնամությունը, օբյեկտիվ դրդապատճառները և մասամբ ինտուիցիան մոտավորապես հավասար չափաբաժիններ ունեին:
   Դրանք էլ նախադրյալներ եղան հաջորդ՝ բախտորոշ 1982թ. «Արևորդյաց պարը» կինոսցենարի հղացման ու դրա հնարավոր իրականացման համար (http://www.eutyun.org/S/P/AAV/AV_Kino-Tatron.htm ): Ու թեև կինոսցենարը արժանացավ ողջ հայ մտավորական ավագանու ու նաև այլազգի հեղինակությունների բուռն գնահատանքին, կինոնկարը «բարեբախտաբար» չիրականացավ: «Բարեբախտաբար», զի հակառակ դեպքում չէր լինի այն՝ ինչ տեղի ունեցավ: Զի, այն ոչ այնքան կինոսցենար էր՝ որքան գալիքի նախածրագիր: Առավել ևս, որ բացառիկ համառությամբ վերամշակեցինք այն և որպես էպիկական քնարերգություն («Արփիական», Մարսել 1985 թ. ) հրատարակեցինք եղեռնի 70-ամյակի կապակցությամբ, փողոցում հայտնվելու վտանգով գրավադրելով մեր համեստ բնակարանը: Բարեբախտաբար այն արժանացավ Ա. Ուզունյան1985-86թթ  գրական I-ին մրցանակին, մենք հրավիրվեցինք ամենատարբեր գաղթօջախներ, ինչն էլ որոշակիացրեց մեր ազգամշակութային և ոգեգաղափարական ճակատագիրը:
   Այստեղ արդեն նախախնամության հետ ինտուիցիան արտահայտվեց համարյա միստիկ-անբացատրելի իր ողջ գերակայությամբ: Զի, այդ կինոսցենար-նախածրագրում փարաջանովյան այլաբանություններով և տերտերյանական տիեզերազգացողությամբ արտահայտված մի շարք դրվագներ հիրավի իրականացան ( երկուսն էլ մեր անմիջական ոգեշնչողները): Այսպես:

    Կինոսցենար-քնարերգությունը հայոց ողջ ճակատագրի էպիկական-այլաբանական մի պատում է, ամփոփված 7  պարունակներում:

   1.ՎԱՐՔ Ի ՎԵՐՈՒՍՏ: Առաջին պարունակը սկսվում է աշխարհի արարմամբ, Ալեհեր Ժամանակի հայտնությամբ, ինչ-որ կենաց-ճատրակախաղի ինքնաբուխ սկզբնավորմամբ, Կայենի ու Աբելի հակամարտությամբ, աշխարհի ապականմամբ և ջրհեղեղով:
   Ավելի ուշ պարզվեց, որ այդ տեսլականը հայոց ճակատագիրը համամարդկային պատմության, իմա՝  «մասն ամբողջի մեջ» դիտարկելու ինտուիտիվ մղում էր: Ընդհանրացումների և վերացարկումների հակում, ըստ որի երևակվում են իրադարձությունների էությունները: Այդ նախ ծիկրակում է կենաց-ճատրակախաղի  բովանդակական մեկնություններում, որպես «անօրինաչափ օրինաչություն» (այդ մասին՝ առանձին ), ապա խաղադաշտ մտած և ճատրակաքար գլորող մրջույնների վարքը հետևող Ալեհեր Ժամանակի խորհրդածությամբ.
  ..Զննում է Ալեհերը բարքը բնական,
իսկ նրա ճառագայթների պես ճերմակ
                                 բեղմորուքի տակ,                
շրթունքներն ասես զրույց են անում,
շատերիս համար անըմբռնելի,
քանզի, մեր սուր կարծեցյալ լսողությունը
դառնում է հաճախ տարբեր խլություն,
ինչպես պարզ թվացյալ տեսողությունը՝
պարզամտական այլ մեկ կուրություն,
                                իսկ մեր միտքը խակ
ակ ու ականջի չափ անգամ հասուն
չէ...
                         ( էությունների ընկալման ակնարկ...,    
                          «Արփիական», Մարսել 1985թ. էջ 17-18):
   2. ԵՐԿԻՐ ԵՐԱՆԵԼՅԱՑ- Արարատ: Նոյյան տապանի հանգրվանում, մարդկության վերսկսում և ազգի ծնունդը: Ազգագրական պատկերները վազանցում են պատմությունը, մինչդեռ արորը բացահայտում է ստրատիգրաֆիական բազում շերտեր... Հայ ժողովուրդը մարմնավորող Տղամարդը, հարսանիք, տագնապալի կեցություն, թզբեհի հատիկներով տարիներ գլորող կույր և ալեհեր Ժամանակը...
   Մինչև 1982 թ. հայագիտական հետազոտությունների միտում իսկ չկար: Դրանք կսկսվեն 4-5 տարի հետո, մասնավորապես այս կինոսցենարի թելադրանքով և այդ առիթով երախտաշատ  ճարտարապետ և հայագետ Մ. Գավուքչյանի հետ ծանոթությամբ: Զի, արդեն կռահում էինք, որ հայ ազգը անհամեմատ ավելի վաղնջական ծագում ունի՝ քան այդժամ  պաշտոնապես ընդունված 2500-3000 տարին: 
                                                                   «...Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ,
                                                                   
Եվ ի~նչ - գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...»:
   Պ. Սևակի վերնշյալ այս տողերի հետ աղերսը վստահաբար առնչվում  հայագիտական այդժամյա խմորումների, մեր ինքնության և ազգաբանական որոնումների հետ, թեև այդժամ բնավ չէինք կարող կռահել տարիներ հետո հայագիտական մեր բացահայտումների տարողությունը ( այն էլ արիական ու դեռ 12000-ամյա  ծագումնաբանության...):
                                                    
   
  
3. ՀԵ՜Յ, ԿԱ՞Ս ԹԵ՞ ՈՉ -Բնությունն առնում է սահմռկելի կերպարանքներ: Փլուզվում է քարանձավի մուտքը պատնեշող կիկլոպյան շարվածքը և մարդկային վայրագությունը կատաղի արշավում է իրականություն: Եղեռնի այլաբանական, բայց առավել սահմռկելի դրվագներ: Ի վերջո մազապուրծ աղավնիների երամը վայրեջքում է աշխարհի տարբեր ծագերում:
  Ինչպես նկատել էին վաստակաշատ մի քանի արվեստագետներ (մասնավորապես կինոռեժիսյոր Արթուր Փելեշյանը ), այստեղ ևս ամեն ինչ ներկայացված էր ընդհանրացումներով, խոսքից առավել խոսուն մետաֆորներով և այլաբանություններով
:

  
   4. ԱՆԴԵՆԻՑ ԱՆԴԻՆ - Տղամարդը կիսափուլ, դռներն ու լուսամուտները ծեփված տաճարի առջև:
(Նկ.1 ):
  Ինչ-որ լուսատտիկ հույսի պես ճեղքեր է որոնում: Հետևելով նրան, Տղամարդը ասես իր աղիքների միջով մի կերպ ներթափանցում է սեփական ներաշխարհ: Սրտի փորոքներ հիշեցնող քարանձավ՝  ծածկված ներհոս արտասուքների սառցակալումից առաջացած աղեզանգվածներով, առկախ և կարկառ աղելուլաներով: Կենտրոնում՝ մարված օջախի ածխակույտ, որի առջև ու դրան հառած հայացքով փլուզվել է Տղամարդը
(Նկ.2), այլորեն վերապրելով եղեռնը, կորուսյալ մորը, ասես քարակույտերի տակ ճզմված կնոջը (
երկրաշարժի տեսլական, գալիքից  6 տարի առաջ...):
  Գերմարդկային տառապանքից շիկանում է Տղամարդու հայացքը, դրա ներքո՝  նաև մարված օջախը և ի վերջո վերաբռնկում: Ուժասպառ Տղամարդը ուշաթափվում է բոցավառվող խարույկի մոտ...
 
  Այս պարունակում ամբողջովին գերիշխում է հոգի-ներաշխարհի գաղափարը: Այսինքն՝  երևույթների արտացոլանքը  էութենական իրականությունում: Թեև այդժամ պատկերացում իսկ չունեինք «մարդու ներաշխարհը որպես նրա էություն» իրողության վերաբերյալ: Ըստ էության, բնատուր ինտուիցիան մեզ անգիտակցաբար առաջնորդում էր առ այն, որպես գալիք էիզմ ուսմունքի նախապատրաստում:

      Նկ.1 Նկ.2 Նկ.3
                                      Նկ.1: Հայ ժողովուրդը մարմնավորող  Տղամարդու ավերակված հոգի- մատուռը:
                           Նկ. 2: Տղամարդը չարտաբերված արտասուքների «աղելուլաներով» պատված իր այդ հոգի-ներաշխարհի
                                                «քարանձավում»՝  հանգած օջախի առջև: Նկ.3: Երկրաշարժի տեսլականը:  
                                                  (
պատկերագրություններ «Արփիական» կինոսցենարից,1982թ):

                      
        -----------------------------------------------------------------------------------
      
 
    5.ՊԱՐՈՒՅՐ:  Տղամարդու հոգևոր անձավի բացվածքներից ներս սևեռվում է ամբողջովին կարմիր պատանքավորված մի կերպարանք (Անահիտ աստվածուհու ուրվականը Խորհրդային Հայաստանում ):  Հայտնվում է բորբոքված խարույկի առջև, ձեռքերը հանդիսավոր բարձրացնում վեր և կրակին հանձնում եղեգի շյուղը: Առատ ծխակալման մեջ հայտնվում է վերածնված Վահագնիկը, դուրս թռչում, վազվում աղեզանգված փորոքներով, կռահում դրանց ինչությունը և միզում դրանց վրա: Տաք ու անաղարտ հեղուկից սկսում են հալվել արտասուքի սառցակալած զանգվածները: Ջուրը աստիճանաբար կուտակվում է հոգևոր քարանձավում, ապա տապալելով պատնեշները հեղեղվում լուսաշխարհ: Թմբուկների կատաղի տարափի տակ սկզբնավորվում է անկասելի, օրհնյալ և փառահեղ, համաշխարհային նոր մի ջրհեղեղ:
      Հեթանոսական մոտիվները մեզ մոտ և այստեղ հայտնվել էին ազգագրական ներշնչումներով, որոնք մեր գալիք հետազոտություններում կդառնան աշխարհայացքային սկզբունք: Այն նախ ցայտուն կարտահայտվի չափածո մեր «ՈԳԵԿՈՉ» (Երևան 1991թ.), ապա «Ինքնություն» հատորներում (Երևան 1993թ.) և մնացյալ աշխատություններում, ուժգնացնելով ետխորհրդային մեհենական «մթնոլորտը»:
  
     6. ԿԱՄՈՒՐՋ ԱՆՈՒՐՋԱՑ: Սրբագործելով ապական աշխարհը, կենաց ջրերը աստիճանաբար հանդարտվում և ապա հրավառության պես շատրվանում են նաև Երևանի գեղարվեստական ջրավազանում: Դրա մեջ թփրտում են «կարմրուկով» հիվանդ կարմրախայտերը...: Հրապարակով քայլում է ոմն գեղեցկուհի: Զմայլված մի երիտասարդ վազում է դեպի նա, գրկում, նետում ջրավազանը, ապա վերցնելով մոտակա ծաղկավաճառի կարմիր վարդերով դույլը, այն շաղում ջրավազանին: Ջրերից հառնում է համարյա մերկանդամ Աստղիկ դիցուհին... Ոգևորված անցորդները ջրավազան են նետում իրենց կողակիցներին, և ողջ քաղաքով ու հանրապետությունով մեկ սկիզբ է առնում զանգվածային ու մաքրագործող Վարդավառը: Այն ահագնանում է Գառնու տաճարի գավիթում (Նկ.4 ):
      1982 թ. գարնանը, երբ մշակվում էր այս կինոսցենարը Լ. Բրեժնևը դեռևս ողջ էր, իսկ գալիք «գլասնոստի» նշույլն անգամ չկար: Այսուհանդերձ, մեր տեսլականներում թերևս կար դրա ակնկալիքը, խորհրդային իրականությունը՝  որպես «անուրջների կամուրջ», իսկ համահայկական Վարդավառը՝ որպես ինքնամաքրման անհրաժեշտություն: Այնինչ, 7-8 տարի անց ԽՍՀՄ-ի փլուզումը և հետևելիք իրադարձությունները միմիայն ինտուիցիա-կանխազգացության դրսևորում էին:
  Ինչ վերաբերում է: Գառնու տաճարի գավիթում հեթանոսական տոնակատարության, ապա այդ արդեն ըստ կինոսցենարի մեր մտահղացումն էր: 1989թ. առաջին անգամ  այդ նախաձեռնեցինք Հայ դատի հետ, երկրորդը անգամ և ավելի ընդգրկուն՝  1991թ. ( https://www.youtube.com/watch?v=R2XuUBgwmrs ), որից հետո դարձավ ավանդույթ  և ցայսօր տարբեր առիթներով կատարվում է տարբեր կազմակերպությունների կողմից:

Նկ.4 Նկ.5
Նկ.4: Վերածնված Վահագնիկը և հեթանոսական տոնակատարություն Գառնու տաճարի գավիթում:
Նկ.5: Վահագնիկը արցախյան ծերունու և ծերուհու հսկա կիսանդրու վրա:
 
   -------------------------------------------
----------------------  
   7. ՆԻՐՎԱՆԱ:  Ջրային փառ: Ասես արցունքների ընդմիջով, արծաթափայլ Արարատը: Տղամարդու ափի մեջ՝ մի բուռ հող, թիկունքում՝ արցախյան ծերուկի ու ծերուհու հսկան կիսանդրին: Ծերուկի կոպին՝ արցունքի պես կախված Վահագնիկը: Գայթում է վար, իսկ Տղամարդու ափի մեջ՝ արցունքի մի կաթիլ: Հողը վերածվում է ցեխի... Լեռնաբլուրում հայտնվում են սևաթույր մի ձի և Տղամարդու հանգուցյալ նախնիք: Ժամն է... Մանչուկը նետվում է դեպի հայրը, Ալեհեր Ժամանակը մի կերպ տարանջատում է քարկապված սերունդները: Տղամարդը հասցնում է ձեռքի ցեխը որպես պատգամ ապտակի պես ծեփել Մանչուկի ճակատին, ապա հետևում է իր իսկ անդրաշխարհային փոքրիկ թափորին և նրանց հետ ուղղվում դեպի Նախնյաց Հոգիների Դիցարան Արարատը...
    
Ասվեց, որ 1982 թ. գարնանը խորհրդային բարեփոխումների հույսն անգամ չկար, արցախյան շարժման՝  երիցս առավել: Ու թեև կար արցախյան խնդրական, մեր տեսլականում այն միմիայն ինտուիցիայի արտացոլանք էր, ինչպես 1987թ. արտահայտվել էինք «լճացած» Երևանում, ավելի ուշ որակվելով որպես «մարգարե»...
                                                                                                                                                
    Մինչ այդ Սևանի ափին Ալեհեր Ժամանակը ավազ է մաղում և ինչ-որ սկզբունքով տեսակավորում տարաչափ գլաքարերը: Խորհուրդը.
                                                                                                                
                                                                                     Էականությունների դասակարգման՝
ըստ հարաբերական կարևորությա
ն
                                  
ավել կամ պակաս,
դեռևս անբացահայտ ու առաձգական
                                  ուսմունք մի խրթին՝

փութաց պարզ լոկ պարզունակությանը կարճատես...
                                  Անօրինաչափ այնքան՝                
որքան ձևագոյառումը հարափոփոխ ալյաց,
կամ ճակատագրի ճարտարապետությունն անմեկին:
                                
Օրինաչափ ճիշտ նույնքան՝
որքան... արդեն ապրած ճակատագիրը կրկին...
Եվ խրթին իմաստությունն այդ
                                  եթե առայժմ մատչելի է միայն
                                  ժամանակի շոշափուկներին,
մոլոր մահկանացուներիս մնում է լոկ՝
նրա մատուցած մաղուցքն ըմբռնել գոնե...
Թե ո՛չ՝ անցած կյանքի մաղումից ունայն
                                   կրկին կմնա միայն
                                   ափսոսա՜նք ու կորուստ սոսկ...

                                     
(«Արփիական», էջ 136-137):
                                                                                                                                         
   Հասկանալի է, որ ակնարկը համամարդկային գերիմաստության և ակնկալիք էաբանական ուսմունքի մասին է: Ու թեև այն որպես «անօրինաչափ օրինաչափություն» կենաց -ճատրակախաղի առնչությամբ հիշատակվում է այլաբանական պատումի սկզբում և իրադարձություններին զուգահեռ որոնվում էր դրա խորհուրդը, սակայն բուն էությունը մեզ մնում էր անմատչելի: Այն աստիճանը, որ էության փոխարեն օգտագործել էինք էականություններ շեղ եզրը («Էություն» բնորոշումը կճշտվի 1987թ. Լոնդոնում, տեղի շաբաթաթերթի խմբագրման ժամանակ, ինչպես փորձեցինք վերանվանել այն ):    
       Փոքր-ինչ ավելին կուրվագծվի հաջորդ դրվագում:

Նկ.6 Նկ.7                        
      Նկ. 6: Ալեհեր Ժամանակը և Տղամարդու հոգում վերածնված Վահագնիկը Սևանի ափին, մամռակալած հինավուրց սափորի առջև: Նկ.7: Սափորում ներփակված և աշխարհի բոլոր հին ու նոր լեզուներով ինչ-որ համամարդկային գերիմաստություն պարունակող մագաղաթի վերծանումը:
          -----------------------------------------------------------------------------------------------------------
  Սևանի ափին զբոսնում են Ալեհեր Ժամանակը և մորեմերկ Վահագնիկը: Նկատելով  ծովափին մամռակալած մի սափոր, մանչուկը նետվում դեպի այն, մի կերպ բացում քարացած խցանը և դուրս հանում  հինավուրց մի մագաղաթ (Նկ.6 ): Վրան անհասկանալի պատկերագրեր, գաղափարագրեր, սեպագիր թե այլ ամենատարբեր լեզուներով ինչ-որ գրություններ, ժողովուրդների ավանդած իմաստությունը: Մանչուկը փորձում է վերծանել այն: Արեգակի ճառագայթը փնջվում է նրա ճակատին: Վահագնիկը կռահում է մագաղաթի խորհուրդը խորին, դպրոցական ուսապայուսակից հանում գրիչը և մագաղաթին հանձնելով հայատառ ինչ-որ գրություն, այն վերափակում սափորում և վերադարձնում տիեզերածովին (Նկ.7) ...
  «...Մի հինավուրց քարանձավում,
 Աստվա~ծ գիտի ինչ հրաշքով,
 Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ
 Եվ բոլորր.., ե՛ս վերծանեմ...»

                           ( Պ. Սևակ, «Երազում եմ»):
       
  Այս արդեն կատարյալ մի առեղծված է: Կարելի էր ենթադրել,  որ Պ. Սևակի այս տողերը մնացել էին մեր մտապատկերներում և աննկատ դուրս սահել մեր ենթագիտակցությունից որպես մեր սեփական մտահղացում, ինչպես լինում է հաճախ: Սակայն, Պ. Սևակի «քարանձավը» բացարձակապես կապ չունի Տղամարդու հոգի-ներաշխարհի հետ, առավել ևս Սևան-տիեզերածովի, երկիցս առավել՝  որոնյալ գերիմաստության, երիցս առավել հետագայում բացահայտվելիք շումերա-աքքադ. Էա-Հայա ծովաստծո և գալիք Է-Էություն ուսմունքի հետ: Այն, ինչը որպես վերոնշյալ «Հարատևում» ակնարկի, ըստ այդմ որոնյալ համամարդկային գերիմաստություն և կենսափիլիսոփայություն եղել է հայոց եղերական ճակատագրին նվիրված կինոպատումի մեր գերնպատակը, շարադրված նախորդ չափածո դրվագում: Մինչդեռ, այն հենց «դեռևս անբացահայտ մի խրթին ուսմունքի» կանխատեսումն էր: Սկզբում ջանացինք մոգոնել այդ գրության իմաստը: Սակայն, երկու շաբաթ գլուխկոտրուկից հետո ըմբռնեցինք դրա կատարյալ անհեթեթությունը: Եվ այդպես էլ չիմանալով դրա բովանդակությունը, հայատառ ինչ-որ գրությամբ «հանձնեցինք տիեզերածովին», հույսով, որ գալիք սերունդները այն կբացահայտեն: Այսուհանդերձ, այդ խնդրականը դարձավ մեր հանապազօրյա մղձավանջը, մեր հետագա «խրոնիկական» գլուխկոտրուկը, առանց իսկ կռահելու, որ այդ «մանչուկն» ու Էություն-էիզմ ուսմունքի հեղինակը մեկ տասնամյակ հետո  լինելու էինք մենք...

Նկ.8
Նկ.
9

Նկ.8: Արեգակը Այրիվանքի գագաթին: Նկ.9: Այրիվանքը Ա.Տերտերյանի նորակառույց  առանձնատնից (1991թ.):
     --------------------------------------------------------------------------------------------------------
      Կինոպատումի ավարտին կենաց-ճատրակախաղը շարունակվում է Այրիվանքի տապանաքարերից մեկի վրա: Մանչուկն անում է ձիու քայլ: Ալեհեր Ժամանակը խորհրդավոր ժպտում է և գլորելով թզբեհի հաջորդ հատիկը սկսում ժամանակի մի նոր հաշվարկ (Նկ. 8,14 ):
  Նոր հազարմյակներին սպասելով տիեզերածովի վրա մեղմ օրորվում է մամռակալած սափորը...
   Իրիկնահովը ինչ-որ մի բարի խորհուրդ
է սուլում...       
  
Նույնը «Կենաց ճատրակախաղի» և դրանում Մանչուկի «Ձիու քայլի» վերաբերյալ: Այն դարձավ «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրի հիմքը, իսկ խաղաքայլը՝  դրա չորրորդ, հենց  «ՁԻՈՒ ՔԱՅԼ» հատորի խորագիրը...
    Եվ վերջին մի առեղծված:
    Կինոսցենարի վերջին գործողությունները կատարվում էին Սևանի ափին, Այրիվանքի մոտակայքում: Մոտավորապես մեկ տասնամյակ հետո նույն վայրում կիսաշեն առանձնատուն գնեց մեր մեծ բարեկամ և կինոնկարի երաժշտության հեղինակ Ավետ Տերտերյանը: Եվ այն էլ այնպիսի մի տեղակայությամբ, որտեղից երևում  էր Այրիվանքը ճիշտ ինչպես մեր սցենարային պատկերագրությունում: Արտառոց մի ֆենոմեն, որին զարմանքով առաջինը անդրադարձավ ինքը՝  հանճարեղ Ավետ Տերտերյանը (Նկ.9 )...

  Մինչդեռ մեզ բնակարան վիճակվեց հենց Արարատի դեմ-դիմաց: Առավել արտառոցը՝ բարձրահարկ մի N° 2 շենքի 7-րդ հարկում և N° 27 բնակարանում: Կատարելապես, ինչպես այլ մեկ թաղամասում Ա. Տերտեյանի  երևանյան բնակարանը Արարատի դիմաց, նույնպես 7-րդ հարկում  և  N° 27 բնակարանում ( տարիներ հետո 27 թիվը մեզ և ողջ հայ ժողովրդի համար կդառնա ճակատագրական: Այնինչ 7-ը «
Է» տառի թվային արժեքն է և մեր ախտարքային-աստղաբանական թվանիշը, մեր հեռախոսահամարը՝  0777177178, իսկ 72-ը...)...
  Թերևս հիրավի անմեկնելի են Աստծո գործերը և ճակատագրի նկրտումները...
                                                                    
                     * * *                  
                                                                      ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔԸ

   Այս ամենում որքան էլ հեշտ չէ սահմանել զուտ ինտուիցիայի դերը, սակայն առկայությունը անվիճելի է, ինչպես ստեղծագործական շատ պարագաներում: Անդրադառանք Պ. Սևակի վերոնշյալ տողերին.
  ...Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացընեմ.
  Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցընեմ...
    Ընդունեք այս որպես «ստեղծագործական պոռթկում» կամ սքող ամբիցիա: Մինչդեռ, առանց այդ ու որևէ «երազանքի» նույն կինոպատման մեջ արված էր աներևակայելի ևս մեկ կռահում: Ասվեց, որ այն սկսվում է աշխարհի արարմամբ և ինչ-որ կենաց-ճատրակախաղի սկզբնավորմամբ, ներկայացված հետևյալ դրվագով.
  Բարձունքի գլխին՝ ճյուղերի ներքո,
ուրվաստվերային փռված ուռկանում նրանց,
գետին սփռված քարե կորդ կոպիճների,
փութանց հայացքից անփույթ թվացող
ճատրականման շարված յուրաստեղծ:
Խառնիճաղանջ ու խատուտ վանդակների մեջ
ինչ-ինչ ուժերից դեդևող ճատրակաքարերը
ճակատամարտում են իրենց սեփական ստվերների հետ,
մեկընդմիշտ սկիզբ դնելով կյանքի ու մահվան,
                              բարու և չարի,
                             կեղծ ու ճշմարտի,
                             պիղծ ու պարկեշտի
բարդ ու բազմազան հակամարտության հար,
և գալիք իմաստունների աշխարհճանաչման
                              թյուրիմացության բյուր...
Քանզի, շարժուն թվացող խաղաքարերը՝
                             ինչպես Արեգը,
 
                            
ինչպես հայտնի ու անհայտ
տիեզերական տարրերն հիմնական,
բացարձակապես կայուն են հավետ,

մինչդեռ շրջմոլիկ երկրագնդի հետ
առաձգական ցանցն է սողում աննշմար,
հորինելով հար խաղավիճակներ անհամար
                       և տարբերակներ հարաբերական:
Բայց հարափոփոխ լույսի համեմատ,
ճմուռ խաղաքարերն էլ ըստ իրենց կարգի,
                              վիճակից անկախ,
առնում են տարբեր կերպար ու իմաստ,
                              բնույթներ բազում,  
                             
ոճեր այլազան
՝
անսպասելիորեն փոխելով ընթացքը խաղի:
Դեռ բավական չէ, նրանց ստվերներն հակամարտ,
                               այսքանից բացի
անվերջ որոնում են ձևեր նորոտիկ
խաղը վերածելով մի կազմակերպված խառնաշփոթի...
Եվ ահա այսպես, կյանք ու բնության հիմքում քաոտիկ,
                               գործում է թաքուն,
                               մեր տհաս ուղեղին անհաս,
տիեզերական մի անօրինաչափ օրինաչափություն...

                                     ( «Արփիական», էջ 16-17):  
      
    Այստեղ առկա է խորհրդային ազդեցության «նյութ և շարժում» հիմնադրույթը և դիալեկտիկայի «հակադրությունների պայքարի և միասնության» օրինաչափությունը, բայց  որոշակիորեն դեռևս ոչ Հակադարձման օրենքը: Նախագաղափարը՝  այո՛, ի դեմս խաղավանդակների և խաղաքարերի լուսաստվերային հակադարձումների: Այստեղից էլ «անօրինաչափ օրինաչափության» գաղափարը: Այն մեզ նախ անհեթեթ թվաց, սակայն մագաղաթի բովանդակության պես ներքին մի ձայնով պահվեց առանց ըմբռնման:  
   1994 թ. Էություն-էիզմ ուսմունքի մշակման ընթացքում մենք վերստին բախվեցինք այդ խնդրականին, նախ «բաբախող Տիեզերք» մոդելի և բացասման բացասում դիալեկտիկական օրինաչափության առնչությամբ:  Զի, վերջինս ներկայանում էր Հակադարձման օրենքի մեկ դրսևորումը, իսկ առանց դրա համատիեզերական. հակադրությունների պայքարի և միասնության,  բացասման բացասման և քանակականից որակականի անցման  երեք օրինաչափությունները ո՛չ սկսվում էին, ո՛չ էլ վերջանում:  Այդ համապատասխանում էր «հարթ Տիեզերք» վաղուց ժխտված մոդելին, առանց հուշելու հակադրությունների առաջացման  պատճառները և քանակականից որակականի անցման ավարտը  (կիբեռնետիկական բնորոշմամբ՝  համակարգի «վերջնական վիճակը ):        
     Մինչդեռ, տիեզերքի անկասելի ընդարձակումը մի կողմից, մյուսից՝ նյութի անխուսափելի ոչնչացումը ակնկալում են վաղ թե ուշ նյութական տիեզերքի փոշիացման ու Սև խոռոչի վերածման կամ Մեծ Կծկման վարկածը: Իսկ այդ համապատասխանում է «բաբախող Տիեզերքի» մոդելին, որն էլ ինքնաբերաբար հանգեցրեց Հակադրաձման օրենքին: Հետևավաբար այն հավելվեց դիալեկտիկական երեք օրինաչափություններին, որպես «հին ջութակի»  չորրորդ «լար»...
   Եվ հիրավի, չկա որևէ շարժում, ալիք, սինուսոիդ, որևէ ռիթմ, տատանում թե բաբախում առանց պարբերական հակադարձումների: Դիալեկտիկական բացասման բացասում օրինաչափությունը Հակադարձման օրենքի մեկ՝ միջանկյալ  դրսևորումն է: Այդպես է նաև ծնվում տիեզերքը ( Big Bang-Մեծ Պայթյուն-աննյութականից> նյութական) և մեկ ամբողջական ցիկլից հետո հակադարձվում և վերադառնում
Եզակիություն կոչված վիճակ ( Big Crunch-Մեծ Կծկում, նյութականից>աննյութական կամ քանակականից> որակական անցման: Նկ.10 ):

                              
           Նկ.10: Բաբախող տիեզերքի մեկ պարբերության համեմատական սկզբունքները և Հակադարձման օրենքը:

 11a.
b.c.d.e.
     Նկ.11: a). Էա-Հայա ծովաստվածը ( ձախից) և նրա երկդեմ Իսիմուդ դեսպանը (աջից, հակադիր սկզբունքներ: Աքքադ. կնքադրոշմ, հատված: Ք.ա. 3-րդ հզ 2-րդ կես):  b). Ձուկ կենդանակերպ հակադիր 2 ձկներով (տարեկան հակադարձումներ «բաբախող տիեզերքի» սկզբունքով  ): c). Չինական Տայ-կի սկավառակը (Յին-Յան իգական-արական սկզբունքների հավերժ պտույտը` առանց ելակետային տրոհման):  d). Լաո-ցո ժապավենաձև անիվը, որպես Հակադարձման օրենքի ակնառու պատկերավորում (պարբերական ներշրջում և արտաշրջում):  e).Հակադիր «Է»-եր հայ միջնադարյան ձեռագրերում: 
       ---------------------------------------------------------------------------------------------------------   
      Այդ ևս նկատված և տարբեր բնույթներով ձևակերպված էր վաղուց: Նախ հակադարձ պտտվող կեռխաչերի, երկդիմի դիցակերպարների ( Նկ.11a), տարեկան կենդանաշրջանի (Նկ.11b), միմյանց հաջորդող գիշեր-ցերեկների, այն անձնավորող Յամի-Յամա քույր-եղբոր, այդու չին. Յին-Յան իգական-արական սկզբունքների ( Նկ.11c), Լաո-ցո ժապավենաձև անվի (Նկ.11d), և բնական մի շարք այլ ֆենոմենների այլաբանությամբ:    
    Ըստ այդմ, պատկերացվել է նաև հակադիր երկու
Է-րի՝   սկզբունքը (Նկ.11e, հայտնաբերել ենք վերջերս... ), ինչն ընդունվել և ներկայացվել է Էություն ուսմունքի և միաբանության խորհրդանիշում (Նկ.14): Առավել ևս, որ Հակադարձման օրենքը  և հարակից «բաբախող տիեզերքի» մոդել նույնպես կռահվել է անցյալում և ունի բնական ու տիեզերաբանական բազում դրսևորումներ իրականության բոլոր ասպարեզներում: Բրահմայականության մեջ ընդունված է որպես «Բրահմայի ցերեկներ ու գիշերներ» ( յուգաներ, հազարամյակների շրջանառություն հակադարձումներով ), դաոսիզմում՝ նույնպես (ամենայն վերադառնում է իր նախասկզբին), հայ պատկերացումներում. «Ծովից ծնվող և ծով մայր մտող Արեգակի և ամենայնի» շրջանառություն: Դրանց համար կային բնական երևույթներ, գիշեր-ցերեկներից  բացի, մակընթացություն-տեղատվությունների, ծնունդ-մահվան, մարդու բազմում կենսառիթմերի, սրտի, երաժշտական, տարբեր ալիքների, ճոճանակների և բազմաբնույթ շատ այլ բաբախումները: Այդպես, ծնվում և մահանում ենք բաբախումներով, գարունն էլ բաբախումներով է գալիս ( առավել ակնհայտ մարտ ամսին ) և ձմեռը հեռանում բաբախումներով, և անգամ էվոլյուցիան ընթանում է ետուառաջ բաբախումներով: Անտարակուսելի է, որ դրանք բոլորը համատիեզերական օրինաչափությունների արտացոլաքներն ու հոլովույթներն են, ինչպես հենց դիալեկտիկական օրինաչափությունները: Դրանց պես Հակադարձման օրենքը  առկա է նաև գիտական ( էնտրոպիա-հակաէնտրոպիա, օպտիկական հայելումներ և այլն ) և տիեզերաբանական վարկածներում, ինչպիսինն է Արտացոլանք տեսությունը: Դիալեկտիկայում այն ներկայանում է որպես պատճառ-հետևանք-պատճառ-հետևանք... հաջորդականություն: Մաթեմատիկայում
  ունի ֆունկցիա իմաստը: Այսինքն՝ մեկ երևույթի ենթակայական առնչության բնութագրումը նախորդ կամ առավել առաջնային այլ մեկ երևույթից: Նման մի առումով էլ այն մտել է ֆիզիկա (որպես ամենայն շարժման ու փոփոխության նախապատճառ) և տիեզերաբանություն՝ որպես մեկ ամբողջությունից տրոհվող հակադրություններ, սկզբնավորելով հակադրամիասնության դիալեկտիկական օրինաչափությունը
(«Էություն», էջ 83-86 ):      
    Արդ, հուսանք, որ գոնե ոմանց ընկալելի է «հին ջութակին մի ութերորդ լար» և դիալեկտիական օրինաչափություններին ևս մեկը հավելելու
համաբանությունն ու համեմատական նշանակությունը...
   Ո՞ւմ մտքով կանցներ կամ ո՞վ կհամարձակվեր նման մի միջամտություն թույլ տալ աշխարհի մեծագույն ուղեղների սահմանած համակարգին, երբ ժամանակակից ոչ պակաս արժանավոր մտածողները այդ անգամ դժվարանում են պատկերացնել, ո՞ւր մնաց ընդունել (գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի աչքը լույս, անմահացա՜վ )... 
   
    Անշուշտ, մեր կռահումներում առկա են նախադրյալներ, պատճառահետևանքային, օբյեկտիվ և կեցական հանգամանքներ, գենետիկական ինֆորմացիաներ և գուցե որոշ զուգադիպություններ: Այդուհանդերձ ինտուիցիա- ներըմբռման թե կանխազգագությունների ֆենոմենը անվիճելի
է, ինչպես շատ այլ ու այլոց պարագաներում: Եվ եթե մեր ներաշխարհային ձևավորումը պայմանավորված էր համաշխարհային և հայ հանճարների ներգործությամբ,  ծագումնաբանությամբ տարվելը՝ ճարտարապետական մասնագիտությամբ և մասամբ կինոսցենարի նախաբանով, արևապաշտական մեր հակումները՝ ասենք հոգեբանական խառնվածքով, ապա հայոց արիականության տեսությունը հիմնականում «արյան կանչ» էր, իսկ Էություն-էիզմ ուսմունքի արարումը թե՛ ինտուիցիայի, բայց առավելաբար «գենետիկական ինֆորմացիաների», կամ եթե կուզեք՝ «կոլեկտիվ ենթագիտակցության» արգասիք: Այնպես, ինչպես 19-ամյա Դ. Վարուժանի և ոմանց պարագաներում:

...Կ'ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ

Եվ գլուխս Է-ին  գաղտնիքներուն դեմ բախել»:
 
(«Մուսային»,տե՛ս նաև http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_100107_E%20tar.htm ):
Նկ.12a.  b. c.
Նկ. 12: a). Մեծամորյան «երրորդություն»: Կենտրոնում  երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (զուգ. շում-աքքադ. Անու), աջից` «չորս քամիների վարդյակը» (զուգ. Էնլիլ), ձախից`«Է» գաղափարագիրը (զուգահեռը. Էա-Հայա:
Ք.ա. 3-րդ հզ: Լուսանկարը՝ մերը, 1994թ...
): 
b): Է նշանագրով հայկ. տապանաքար Ստամբուլի «Բալըկլը» հայկ. գերեզմանատանը: Լուսանկարը՝ մերը, 2004թ...

c
). Եռանկյունի-տիեզերալեռան մեջ «Է« նշանագիրը որպես Հայր Աստված` արևմանուկ Քրիստոսի
և Աստվածամոր սնարին ( Էջմիածնի Մայր Տաճարի խորան: Գործ`Գ. Խանջյանի,1992 թ.):
-----------------------------------------------------------------------------------------------------------
       Այդպես էլ  մենք, մինչև էիզմի արարումը դեռևս 1989թ. գրված «ՈԳԵԿՈՉ» պոեմում համարձակվել էինք ազդարարել.
  «...Ես՝ Մեծամորից դարերը ճեղքած,
բանականության բետոնին ծլած 
                           
հունդ  արգասավոր,
որ դառնա պիտի գալիք սերնդի
                            իմաստության ծառ,
բայց չեմ գալիս ես անցյալի խորքից,
որպես թախծավետ հուշերի ծիծառ՝
այլ հարակրկնակ պարույրն ավարտած 
                          
ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆԻՑ,
որպես ճառագումն այն իմաստության,
որ հանգած աստղից հասնում է երկիր 
                            
լուսատարիներ ետ,
բերելով իր հետ հայոց հանճարի
                            ճաճանչը փառքի...

(Մարսել 1988թ./Դիլիջան-1989թ., հրատ. Երևան 1991թ., էջ 135):
    
  Սակայն, այս այլևս երազանք-ցանկություն չէր՝ այլ անչափ համարձակ կանխազգացություն, որը նույնպես նախ կհաստատվի հետագա հայագիտական և արևելագիտական հետազոտություններով
(Նկ. 12a ,b,c), ապա նաև գիտական ու տիեզերագիտական ամենավերջին և շարունակական բացահայումներով, ամեն անգամ ընդլայնելով, խորացնելով և ամրագրելով բուն ազգային և միաժամանակ համամարդկային էություն-էիզմ ուսմունքը: Եվ որքան էլ «Է» առեղծվածային տառը գլխապտույտ արագությամբ հեղեղեց հայ իրականությունը և Էության գաղափարներով հայոց նոոսֆերա-ներոլորտը կարծեք «թարմացավ»1 (Նկ. 15 ), բուն ուսմունքը իր ողջ պարզությամբ անգամ մտավորականությանը մնաց անմատչելի: Զի, այն նախ պահանջում էր ոչ միայն գիտաբանական որոշակի պաշար և դոգմատիկ կաղապարումներից ազատ ուղեղներ, այլև էություններ ընկալելու բնածին՝ ընդհանրացումների և վերացարկումների ունակություն: Ունակություն, որը վերստին կերևակվի գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի, մետաֆիզիկական անցյալի և ռացիոնալ ներկայի, Արևելք-Արևմուտք քաղաքակրթությունների ներդաշնակումով, ակնկալիք գերմարդու թե Homo Spiritus-ի  հայտնությամբ և ԷՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ երևակմամբ:
     Այս մեկ առումով, հնարավոր է իրականանա մեր վերջին մեկ  կանխազգացությունը.
    Հայատառ գրությամբ մագաղաթակիր սափորի վերադարձը տիեզերածով, մինչև երբևէ որևէ մեկի
 անխուսափելի վերաբացահայտումը: Ավա՜ղ, դրա հետ նաև «ՁԻՈՒ ՔԱ3Լ»-ի...
   Այդպես է եղել ցայսօր, այդպես կլինի նաև վաղը, սակայն ոչ այդքան ուշ: Այն արդեն մարդկության մոտակա տեսլականներում է
2  և թակում է ոմանց միտքն ու գալիքի դուռը:
   Այս արդեն ինտուիցիա-ներըմբռնում-կանխազգացություն չէ, այլ՝  համարյա իրողություն:
   Հավատանք թե ոչ, կենտ մի սցենարով կռահվել էր կամ էլ մասամբ ծրագրավորվել ոչ միայն մի ամբողջ
կյանք՝ այլև մասամբ գալիքն ու ակնկալիքը:
     Այդ էլ յուրօրինակ մեր «ՁԻՈՒ ՔԱ3ԼՆ» է,
 գուցե մինչև «ավետյաց» 40 տարի...

                                            
         Նկ.13: Ալեհեր Ժամանակը տապանաքարի վրա և մամռակալած սափորը տիեզերածովում.     
Նկ.14:
 ԷՈՒԹՅՈՒՆ Ազգայիմ Իմաստության Տաճարի խորհրդանիշը:               
Նկ.15: Արդ հայ իրականությունն հեղեղած բազում «Է»-ից թերևս ամենախոսունը.          
 «Է» տառը վերածնունդ խորհրդանշող «Փյունիկ» թռչունի կրծքին :
Այսինքն՝ հայոց հնարավոր վերածնունդը ի դեմս առեղծվածային ու մոգական այդ «Է»-ի
և ընդերային ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆԻ 3...     

                                     





                



Ալեքսանդր Արորդի Վարպետյան
   









Մարսել, 11 հունիս
 2014թ.                 
      ¡  ¡  ¡            
   
 
                                                                 
   
 
1  Բացի հեթանոսաշունչ միջոցառումներից և արծարծումներից, արիական, 12000-ամյա ծագումնաբանական և գաղափարական բուռն հոլովումներից , հենց «ԷՈՒԹՅՈՒՆ» անվանմամբ կայքեր, կազմակերպություններ և էաբանական սկզբունքերը  համասփռվեցին բացառիկ արագությամբ և հաճախ անմիջական բանագողություններով , ինչը մեկ սերնդի ընթացքում պատմականորեն հարկ է համարել արտառոց ( http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm ,
http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm):

  2 Որոնելով  «Աստծո ծրագիրը» և «տիեզերական կոդը» Բիգ-Բանգից  առաջ, ֆրանս. հետազոտողները
Ի. և Գ. Բոգդանով եղբայները իրենց  «Avent le Big Bang»  հատորում գրում են.
     «Արդյոք այդ խորհուրդը հեռավոր անցյալում  գրված չէ անծանոթ մի լեզվո՞վ, սպասելով, որ հեռավոր մի օր այն կկարողանաք վերծանալ» ( I. et G. Bogdanov, "Avent le Big Bang", «Բիգ Բանգից առաջ», France-2004,  էջ 319): Ուրեմն, ո՛չ Պ.Սևակը, ո՛չ էլ մենք և վստահաբար ոչ էլ այլք մենակ չենք եղել այդ որոնումներում...

  Տե՛ս նաև.
http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm
:

 3  Ուշագրավ է, որ անհայտ հեղինակը փրկությունն աղերսում է Է-ԷՈՒԹՅԱՆ հետ, թեև չգիտե թե ինչպե՞ս...