|
Նկ.1: «Բաբախող Տիեզերքի» մեկ
պատկերացումը, որպես մաթեմատիկական
հավերժության նշան...
|
Հովվին՝ գայլերից ավելի, խեղճացնում են
ոչխարները:
|
Հասկացություն, որը դիալեկտիկա մտցրեց էիզմը: Առանց
Հակադարձման օրենքի,
դիալեկտիկական այդ երեք օրինաչափություններով
1 Տիեզերքը
ո՛չ սկսվում էր՝ ո՛չ էլ ավարտվում, համապատասխանելով վաղուց
ժխտված «հարթ Տիեզերքի» մոդելին: Մինչդեռ, էիզմը ընտրել է
«բաբախող Տիեզերքի» մոդելը, որն ըստ Հակադարձման օրենքի
անվերջ վերսկսվում է (Նկ.1 և Նկ.2a: Տե՛ս. «Էություն», Երևան 1995 թ., էջ
156-169):
Հակադարձման օրենքի ակնառու օրինակը անիվն է, իր
հարափոփոխ թափառքի ու մեռյալ կետերով, ցանկացած ալիք՝
սինուսոիդ վերուվարումներով, ճոճանակի յուրաքանչյուր
տատանում՝ իրենց հաճախականություններով, «կոնվեկցիոն
շրջանառությունը» 2 ( դիալեկտիկական
պարույրի փոխարեն), երկրի վրա՝ ցերեկների ու գիշերների,
Կենդանաշրջանը՝ տարվա եղանակների (Նկ. 3b), ծնունդ-մահերի հերթագայությունը մնացյալ տարատեսակներով, որոնցից մեկը
սրտի բաբախումն է, պարզագույն
մյուսը՝ մարդու քայլքը:
a. |
|
|
|
b.
c.
|
|
|
Նկ.2: a).
Բաբախող տիեզերքի մեկ
պարբերության համեմատական սկզբունքները և
Հակադարձման օրենքը
( «Էություն» ,
էջ 539
):
b). Չին. Յին-Յան հավերժ պտտվող սկավարակը,
յուրաքանչյուր մասն իր հակադրության սաղմով:
c). Չին.
Լաո-ցո ժապավենաձև
անիվը, որպես Հակադարձման օրենքի ակնառու
պատկերավորում (պարբերական ներշրջում և
արտաշրջում): Այն
այլ բան չէ, քան՝
«Փենրոուզի աստիճանի» նախատիպը... |
|
Մեկ խոսքով, առանց Հակադարձման օրենքի
չի կարող լինել ոչ մեկ շարժում, իսկ առանց
այդ՝ բացարձակապես ոչինչ, այդ թվում
դիալեկտիկական օրենքները: Հակադարձման օրենքի
վաղնջագույն պատկերացումներից են «Ծովից ծնվող
և մայր մտնող ամենայնի» սկզբունքը, հակադարձ
պտտվող սվաստիկաները, հինդուիզմում՝ «Բրամայի
գիշերներն ու ցերեկները», չին. դաոսիզմն
3
ու Տայ-Կի սկավառակը (
Յին-Յան, Նկ. 2b., հմմտ.
հնդկ. Յամա-Յամի տարասեռ դիցազույգը,
գիշեր-ցերեկ հերթափոխությամբ ) և նման
հասկացությունները, փիլիսոփայության մեջ՝
«հավերժ վերադարձների» հասկացությունը,
արդի տեսական ֆիզիկայում և հարակից
գիտություններում՝ «Արտացոլանք» ֆենոմենը («Էություն», էջ 83-86):
Կեցության մեջ այդ պարզագույն հայելին է,
տիեզերածնության մեջ՝ հակադրությունների
և դիալեկտիկական առաջին օրինաչափության
սկզբնավորումը, որ նախապես տրվում էր
հանպատրաստի... ( հակադրությունների պայքարի և
միասնության): |
e.
Նկ.3: a).«Փենրոուզի աստիճանը»
(անգլ.՝
Impossible
staircase,
կամ «անսահման
աստիճան»): b). Նույնը ըստ
M. Escher-ի փորագրանկարի: c).
Երկրագնդի երկրաչափական մոդելը, վերևից դիտված այն
պտտվում է դեպի աջ, ներքևից՝ դեպի ձախ, ինչպես
ժամացույցի սալքը ժամը 9-3 և 3-9...
d). «Կոնֆորմ երկրաչափության» մեկ օրինակ:
e).
Անսահմանության տարածական խորհրդանիշը հիրավի
պատկերում է Հակադարձման օրենքը, ինչպես չին.
Լաո-ցո ժապավենաձև անիվը ( Նկ.2b): |
Եվ ահա, տիեզերաբանության մեջ ավելի ու ավելի
ինքնահաստատվում է «բաբախող Տիեզերքի» մոդելը,
որոնցից մեկին Ռ. Փենրոուզ-Վ.Գյուրզադյան
տեսության կապակցությամբ անդրադարձանք
«ԷՎՐԻԿԱ» ակնարկով (
http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/EVRIKA-1,%20%2013.02.2016.htm,
տե՛ս նաև.
https://www.youtube.com/watch?v=U62dRZgcZGg ):
Այդ ինքնաբերաբար պիտի հանգեցներ նաև Հակադարձման
օրենքի հաստատմանը, հարակից իր բոլոր հոլովումներով:
Եվ հիրավի, դրանցից մեկը նշյալ տեսանյութում արծարծվող
«կոնֆորմ ձևափոխությունների» և «կոնֆորմ
երկրաչափության» սկզբունքն է, «Կոնֆորմ
արտապատկերմամբ» (Transformation conforme կամ
конформная геометрия-Conformal map, Նկ. 3d ): Իսկ
այն ոչ այլ ինչ, քան՝ վերոնշյալ չինական Լաո-ցո
ժապավենաձև անիվը (Նկ. 2c ), իսկ ըստ էության՝ հենց
ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔԻ հաստատումը, որի անվերջ
կրկնություններն էլ հանգեցնում են անսահմանության և
հավերժության (Նկ. 3e): Մի կռահում, երբ այդժամ այս
ամենի մասին խոսք չկար, իսկ գոնե մենք «конформная
геометрия»- «կոնֆորմ/համանման երկրաչափության» մասին
ոչինչ չգիտեին: Այն պարզապես մակաբերվել էր բնական
երևույթներից, հակադարձ պտտվող սվաստիկաներից,
հանդիպակած «զույգ հայելիների» երևակայական մեր
գիտափորձից ( «Էություն», էջ 94), Երկրի մագնիսական
բևեռների պարբերական հակադարձումներից ( «Էություն»,
էջ 141), «բաբախող Տիեզերքի» մոդելից, մեկ խոսքով՝
համաբանական երևույթների բազմաթիվ դրսևորումների
ընդհանրացմամբ ու վերացարկմամբ: Տրամաբանական
մտազննության մեկ հատկանիշ, որով տարբեր երևույթների
տակ երևակվում են հաստատուն էությունները (այդպես էլ
ողջ էիզմը... ): Պարզվում է, դրանցից մեկն էլ
«համանման երկրաչափությունն» է ֆիզիկայում
(գերսիմետրիա ) և մաթեմատիկայում...
|
Եվ այսպես, Հերակլիտի «տարերային դիալեկտիկայից», անցնելով
դասական «օբյեկիվ թե սուբյեկտիվ դիալեկտիկաներ» մինչև
«մատերիալիստական դիալեկտիկան», դրանք ամբողջացան ևս
մեկ՝ ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔՈՎ: Դրա մեկ միջանկյալ
հոլովումն է «բացասման բացասում» օրինաչափությունը:
Այնինչ, երրորդ՝ «քանակականից որակականի»
անցմամբ, իրականում ամենայն վերադառնում է նախաստեղծ և
կատարելապես աննյութական գերԷՈՒԹՅՈՒՆ վիճակին,
կամ եթե կուզեք՝ հավատամքային Հայր Աստծուն, տիեզերաբանական
Եզակիությանը թե դեռևս անհայտ այլ մեկ ձևակերպման: Եվ
այդ, ըստ արիստոտելյան տելեոլոգիա-նպատակաբանության՝ նպատակի
բերումով, ըստ կիբեռնետիկական ձևակերպման՝ հենց
նպատակահարմարության
4:
Իսկ ըստ հայերեն ԷԱՆԱԼ հասկացության՝ «ի բնե
լինել» և «Հոր նման դառնալ» դրույթի, համահունչ անտիկ
eidos-էություն, նախագաղափար
հասկացությանը, որից թե՛ idea-գաղափարը
և թե՛ ideal-կատարելության
տիպարը:
Նույնը «բաբախող Տիեզերքի» մոդելով, «կոնվեկցիոն
շրջանառության» սկզբունքով
5 և ինքնաբերաբար ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔՈՎ...
Այլ խոսքով, անգամ համամարդկային
պրպտումները և իբր «արտառոց»
բացահայտումները ( տվյալ դեպքում՝ Ռ.
Փենրոուզ-Վ.Գյուրզադյան... )
ենթարկվում են Հակադարձման օրենքին,
իսկ ավելի ընդգրկուն՝ երբեմնի
ԷՈՒԹՅՈՒՆ հասկացությանը, միջագետքային
նույն Էա-Հայա իմաստության
ծովաստծուն, իր երկդիմի Իսիմուդ
դեսպանով (Նկ. 3a): Իսկ Էությունը
հենց ավետարանական «Ճշմարտության
Ոգին» է ( որը Քրիստոսը խոստացավ
ուղարկել Հոր մոտից... Հովհաննու
ավետարան, ԺԴ,17-26 ), ըստ էիզմի՝
վերին ՃՇՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ... տե՛ս.(
http://www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm
):
|
|
|
a.
b.
c.
|
|
|
Նկ.3: a).
Էա-Հայա ծովաստվածը ( ձախից) և
նրա երկդեմ Իսիմուդ դեսպանը (աջից, հակադիր
սկզբունքներ: Աքքադ. կնքադրոշմ, հատված: Ք.ա. 3-րդ
հզ 2-րդ կես): b). Ձուկ կենդանակերպ հակադիր 2
ձկներով (տարեկան հակադարձումներ «բաբախող
տիեզերքի» սկզբունքով):
c). Հակադիր
«Է»-եր հայ միջնադարյան ձեռագրերում,
ինչպես ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի խորհրդանիշը (ստորև):
|
|
Այդպես, ամենայն վերադառնում է իր սկզբին,
«առաջինները դառնում են վերջին» և ընդհակառակը,
եթե իհարկե...
|
«Ամեն լաբիրինթ, ամեն
փապուղի,
թե չվերջացար դու ճանապարհիդ՝
նա իր վերջն ունի:
Ամեն մի փականք՝ բանալի ճշգրիտ,
ցանկացած գիշեր՝ ձգվի էլ դարեր,
իր լուսաբացը,
ամեն լուսաբաց՝ մշտնջենական
իր վերադարձը,
ավելի պայծառ, առավել գերող,
երկրի ջերմացումն ու ահանգնացող
արևը վկա:
Զի, այստեղ էլ կա տիեզերական
դիալեկտիկա...»:
(«ՈԳԵԿՈՉ», Ա.Վ., Երևան 1991թ., էջ 154) |
Սակայն, գերխնդիրը հենց այդ է. փնտրել՝ չիմանալ,
գտնել՝ չտեսնել, տեսնել՝ չըմբռնել ու չհավատալ անգամ
սեփական ճշմարտությանը: Մի՞թե սրանք չեն խոչուխութերը
լինելիության, հասունացման և կայացումների:
Նույնը և տվյալ պարագայում, ամբողջ մի հանրույթ իր
գիտական հաստատություններով, ակադեմիական հաստիքներով
ու կոչումներով այսքան ակնհայտ իրողությունը ունակ չէ
ընկալելու և ընդունելու: Ո՞ւր մնաց ամբողջ մի Էություն
ուսմունք, դեռ հեղինակին արտաքսելով ու հետապնդելով
աշխարհով մեկ:
Թեև հենց այդ էլ խիստ օրինաչափ և
«քաղաքակրթված» ֆենոմեն է...
Ի վերջո կապիկները մաթեմատիկայով չեն
հետաքրքրվում և բանանն ուտում են առանց հաշվելու:
Դրանից ո՛չ բանաններն են ավելանում, ո՛չ էլ պակասում
մատները: Մինչդեռ, ըստ կատակասեր ոմանց ողջ
մարդկությունը առաջացել է հայերից, ըստ այլոց՝
անգամ հոմինիդներն ու պրիմատները:
Արդի «գորիլլաները»՝
հաստատ:
Դառնանք, զօղորմի տի տանք իմաստուն նախնյաց ...
|
1
Հակադրությունների
պայքարի ու միասնության, բացասման բացասման և
քանակականից որակականի անցման:
2
«Կոնվեկցիոն շրջանառության» պարզագույն
օրինակը կաթսայում եռացող ջուրն է, երբ դրա ներքին
շերտերը ձեռք բերելով որոշ ջերմություն բարձրանում
են վեր, բայց չունենալով գոլորշիացման բավարար
ջերմաստիճան և միաժամանակ հրվելով ստորին հաջորդ
շերտերից վերստին իջնում են կաթսայի հատակ: Եվ
այդպես այնքան ժամանակ, մինչև ձեռք բերելով
բավարար ջերմաստիճան (ջրի համար եռման 100° )
գոլորշիանում են, այսինքն՝ անցնում հեղուկ վիճակից
մեկ այլ՝ գազային վիճակի (հիշենք, որ կյանքի
ակունք ջուրն ունի երեք՝ պինդ-հեղուկ և գազային
վիճակներ , ինչպես
ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտը):
Նույն սկզբունքն է դրված հնդարիական «սանսարա» կենսաշրջապտույտի
պատկերացումներում, մինչև վերին՝ երանելության
նիրվանա վիճակին հասնելը: Այսինքն՝ դուրս գալը
կյանքի շրջապտույտից ու վերադարձը ելակետային
Եզակիություն-գերԷություն...
3
Դաոսականության մեջ. «...Դրանք բոլորն էլ
վերադառնում են իրենց սկիզբը», (Ք.ա. VI դ. : «Հին
Արևելքի պոեզիան», Երևան 1982, «Դաո Դէցզի», էջ
410): Պլատոնականության և նեոպլատոնականության
մեջ (Ք.ա. V-IV դդ և Պլոտին՝ Ք.հ. III դ. )՝
Առաջնամիակից լույսի-մտքի և ողջ կեցության
արտազեղումները, որոնք ի վերջո վերստին
միաձուլվելու են սկզբնաղբյուրին: Հովհաննու
«Հայտնության» մեջ. «Ես եմ Ալֆան և ես եմ
Օմեգան-ասում է Տէր Աստուածը- նա որ Է-ն է...»
(իմա՝ սկիզբն ու վերջը: Գլուխ Ա-8): Ախտարքում՝
Ձուկ կենդանակերպը (սկիզբ և ավարտ), իսկ
ժամանակակից տիեզերագիտության մեջ Եզակիությունը,
ըստ էիզմի՝ գերԷությունն ու Տիեզերքի «բաբախող
մոդելը» ( Մեծ Պայթյունից -Մեջ Կծկում
շրջանառությամբ: Մեկ Էոն կամ Յուգա...):
4
Նպատակ-
կիբեռնետիկական առումով, ամեն մի
ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով
(գործողության նախնական տվյալներ) տրված
վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում,
պահպահում է այդ համակարգը:
Նպատակահարմարություն-
բնական կամ արհեստական համակարգի այնպիսի
կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների
այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են
համակարգի որոշակի վերջնական վիճակը:
5
Եվրոպ. convection-կոնվեկցիա` լատ. vehere-տանել,
ամբարձել, vector-ուղղություն
հասկացությունից: Զուգահեռները` vehementia-եռանդուն
զորություն, գոթ. wih-վեհ, սուրբ, տաճար, հին
պարսկ. vahyah-լավագույն, հայ. վեհ-բարձր,
վսեմ, վեհեր-ահ, հրաբխային
Վահ (որպես նաև
արարչական երևույթ) և հրեղեն
Վահագն
աստվածություններ, եբր. փոխառյալ Yah –աստված,
Ահիահ-Յահվե-Եհովահ... ևն: Այս ևս
հասկացությունների «կոնվեկցիոն
շրջանառություն» է, ինչն արտացոլում է նախնյաց
տիեզերաբանական պատկերացումները:
|
|
Ալեքսանդր
Արորդի Վարպետյան
Մարսել, 21 փետրվարի 2016
թ.
|
|
|
|
|