|
ԱՄԱՆՈՐՅԱ...
|
Գերությունը
առողջության չափանիշ չէ,
հեղինակությունը՝
հանճարեղության,
հռետորությունը՝ ճշմարտության,
զոռբայությունը՝ զորության:
Ընդհանրապես՝ ճիշտ ընդհակառակը... |
|
|
Անհեթեթ թվացող մի հասկացություն, որն այդուհանդերձ
արծարծվում է արդի տիեզերագիտության մեջ և անգամ որոնվում:
Դրա տարբերակումներից մեկը նկատվում է գրավիտացիան, որը
հայտնի չորս փոխազդեցություններից ամենաթույլն է, սակայն
պահում է ողջ Տիեզերքը
(մյուսները՝ թույլ և ուժեղ փոխազդեցությունները և
էլեկտրամագնիսական ֆենոմենը ): Այդ
մասին խոսել ենք «Էություն» հատորում (Երևան 1995թ., էջ
106-107 և այլուր)
և անդրադարձել տարբեր առիթներով:
Նույնը
և այլք ու նախնիք, առանց այդպիսի բնորոշման
և տիեզերաբանական սահմանման:
Այդպես, «Սասնա Ծռեր» տիեզերավեպի պատումներից մեկում
խոսվում է «թզուկ իմաստունների» մասին: Նրանցից մեկին
հանդիպելով Դավիթը դնում է գրպանը, բերում տուն ու
հարցնում Ձենով Օհանին: Նա բացատրում է, որ նրանք մեզ պես
մարդիկ են, բայց նրանց զորությունը ոչ թե մկանների մեջ է,
այլ՝ խելքի: Ստուգելու համար Դավիթը 40 փութ գարու պարկը
դնում է թզուկի առջև և հրահանգում կախել Քուռկիկ Ջալալու
վզից: Թզուկը չի էլ փորձում,
ձիուն բերում է պարկի մոտ, բացում կապիչը և երբ ձին կռանում
է պարկի վրա՝ կապիչը գցում ձիու պարանոցին:
Դավիթն ապշում
է.
|
«Ծօ՜, ըղորդ կըսէն, սրանք
որ էլան,
մեր գործ թարսվավ,
մեր ժամանակն ընցավ-գնա՜ց...»: |
Այդպես, կանխազգացվում էր
տիտանների
ժամանակի, այսինքն՝ ֆիզիկական ուժի գերակայության վախճանը: Ի վերջո Բանական մարդը աշխարհի ամենահզոր
արարածը չէ, սակայն հենց նա դարձավ աշխարհի տերն ու
արմատապես վերափոխեց այն բանականության, այսինքն՝ իր
«գերթույլ գերուժով»: Գերթույլ գերուժի մեկ այլ դրսևորումն
է ճնճղուկը, որն իր տեսակարար կշռի և մկանային ուժի
հարաբերակցությամբ ամենազորեղ կենդանին է աշխարհում, իսկ
ընդհանրապես թռչնազգիները՝ առաջին «իկարոսները» և
օդանավների նախատիպերը 1...
|
1
Անչափ ուշագրավ է այն հանգամանքը,
որ թռչնազգիները ծնվել են դինոզավրերի
երբեմնի փոքրիկ ցեղակիցներից, խուսափելու
համար խժռվելուց հարկադրվելով թռչել, ի
վերջո դառնալով «Ճոննաթան ճայերի»
երևակայական մոդելներ, իսկ սրբազան
կենդանիներին և անգամ անշունչ առարկաներին
օժտելով ոգեղինության թևերով ( Պեգաս,
արեգակի թևավոր սկավառակ, Հերմեսի թևավոր
ոտնամանները ևն): Այնպես՝ ինչպես
նախամարդը վասն գոյատևման «զոռ տվեց»
բանականությանը մինչև «թզուկ
իմաստունների» հայտնությունը: Այդպես,
տիտանական դինոզավերերը վերացան՝ նրանց
փոքրիկ ազգակից մողեսները՝ հարատևեցին...
Արտաքնապես այս մետամորֆոզների ընդերքում էվոլյուցիոն վեկտորային
գործընթացներ են, մինչև Բանական մարդու
վերաճը գերմարդու, Homo spiritus-ի և
աննյութական գոյավիճակի, իսկ նյութական
տիեզերքը՝ ըստ
նպատակահարմարության
և
հավերժացման ՝ կիբեռնետիկական
«վերջնական վիճակին»...
2
Եթե
ժամանակին ասվում էր «Ժամանակը դրամ է»,
ապա այսօր. «Ինֆորմացիան՝ կապիտալ»:
Իսկ Երկրորդ
Աշխարհամարտում բրիտանացիների
Enigma
վերծանող մեքենան զգալի դեր է խաղացել
ռազմական գործողություններում և
գերմանացիների դեմ հաղթանակում,
պատճառելով նրանց անչափ մեծ կորուստներ:
Ըստ ոմանց, անգամ իբր այդ է որոշել
պատերազմի ելքը: Մինչդեռ այսօր վիրտուալ
միջոցներով միջամտում և շեղում են այլ
երկրների ընտրական ընթացքները, էլ
չխոսելով գիտական, տնտեսական, մշակութային
թե այլ լրտեսության մասին...
|
|
|
Ավելի որոշակի՝ 2016 թ. ապրիլին, ՆԱՏՕ-ն
ազդարարեց, որ ինֆորմացիոն-կիբեռնետիկական, այսինքն՝
աննյութական-վիրտուալ տարածքը այլևս պաշտոնապես
դիտվում է որպես «ռազմական գործողությունների ասպարեզ»
( երկրային, ծովային և օդային ասպարեզներից հետո ),
համապատասխանաբար պաշտպանական և հարձակողական զինանոցով և
մարտավարություններով: Անշուշտ, տնտեսական և գաղափարական
պատերազմներից հետո «ինֆորմացիոն պատերազմը» մինչ այդ
արդեն կար, բայց ոչ այդպես գիտակցված և համակարգված
2,
պարզապես էվոլյուցիոն իներցիայի և օրինաչափությունների
բերումով, կատարելապես համապատասխան էիզմի
նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն հիմնադրույթներին և
համատիեզերական օրինաչափություններին (
www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ):
Այլ խոսքով, հիրավի անցնում էր «տիտանների
ժամանակը», որի կեցական մեկ դրսևորումն է նաև հրեանների
կենսափորձը (ակնարկը՝ փոքրամարմին
Դավթի և հսկա Գողիաթի մենամարտը ): Այդպես, մերժելով
ավազակապետի ուժային առաջարկը. «Մենք
կգնան այլ ճանապարհով» -ասեց Քրիստոսը և փլուզեց հռոմեական
հսկա կայսրությունը: «Մենք կգնանք այլ ճանապարհով» -
կրկնեց Լենինը և փլուզեց ռուսական դարավոր կայսրությունը:
Այլ մեկ ճանապարհով Գանդին առանց մեկ կրակոցի Հնդկաստանը
ազատագրեց անգլիական լծից...
«Գերթույլ գերուժի»
այլ մեկ կանխազգացում է նաև Արիստոտելի այն համոզմունքը,
ըստ որի.
«Կա
ինչ-որ բան, որը շարժում է, շարժման մեջ չգտնվելով, որևէ
բան, որին իրենից ներկայացնում է էություն
և ռեալ ակտուալություն» (ռեալ կամ բարձրագույն ակտուալություն-բանականություն կամ
Աստված: Լրացումը՝ մերը, «Метафизика», Москва-Ленинград 1934, էջ
210): Մենք ցայսօր զարմանում ենք այդքան հանճարեղ կռահման վրա:
Զի, այս համոզման մատչելի օրինակը ճաղավոր կամ
սովորական անիվն է ( հմմտ. «Չարխի ֆալակ»-Բախտի անիվը
«Սասնա ծռեր» տիեզերավեպում 3...), որի նույն շառավղի վրա գտնվող կետերը
որքան կենտրոնից հեռու՝
պտտվում են
այդքան
եռանդուն և արագ: Եվ
ընդհակառակը, որքան մոտ՝ այդքան ավելի ու ավելի դանդաղ,
կանգ առնելու համար անվի առանցքում: Նույնը էլեկտրոնները
ատոմի միջուկի շուրջ
4
և համայն
տիեզերքի պարագայում, Բիգ-Բանգից առաջ (
Եզակիություն-գերԷություն...) և հետո ( վիճակի
հակադարձում, ֆիզիկական, անվերջ ընդլայնվող տիեզերք):
Որպես միկրոկոսմոս, նման մի ֆենոմեն դրսևորվում է Բանական
մարդու մեկ կենսաշրջանում, երբ տարիքի հետ, ֆիզիկական աշխուժությանն ու
կենսունակությանը
փոխարինելու է գալիս ներքին հասունությունը, կամ յոգերի
կենսափորձերում թե արևելյան մարտարվեստներում, երբ
զգացմունքների զսպումն ու ներքին կենտրոնացումը
բազմապատկում է մարզիկի ներուժը: Եվ այդ անգամ
սովորական մարզաձևերում, երբ ոգի կոչված խորհրդավոր ֆենոմենը
ընկած բռնցքամարտիկին հանում է ոտքի կամ նույն
ծանրամարտիկին օժտում 5 կգ լրացուցիչ բեռի կարողությամբ:
Այդ առավել ցայտուն է հոգեգործունեության ասպարեզում
ընդհանրապես և մասնավորապես՝ արվեստներում,
գիտություններում թե հավատամքներում: Արվեստի գործը
հանճարեղ է ոչ այնքան իր կատարելությամբ, պերճությամբ,
ծավալով թե թմբկահարումներով՝ որքան խորությամբ և բուն
էությամբ: Նույնը գիտություններում: Ա. Էյնշտեյնը ընդամենը
չորս հոդվածով փոխեց ֆիզիկան, տիեզերագիտությունը և
աշխարհի վերաբերյալ մեր պատկերացումները: Փիլիսոփայության
թե հավատամքային ասպարեզներում մտքի և հոգևոր տիտաններ,
ինչպես Կոնֆուցիոսը, Սոկրատը, Բուդդան, Քրիստոսը թե Մահումեդը մեկ տող
անգամ չեն գրել, սակայն փոխել են քաղաքակրթական
էվոլյուցիայի ընթացքը, լինելիության և մարդու ճակատագիրը:
Ի վերջո, ըստ Հովհաննու ավետարանի.
«Ի
սկզբանե էր Բանը ( իմա՝ Էությունը...)... եւ Բանը Աստված
էր... Ամենայն ինչ նրանով եղաւ... Կեանքը նրանով էր...»
( հմմտ. պլատոնյան eidos-նախագաղափարները,
որից միաժամանակ հուն. idea-գաղափարը
և ideal-կատարելության
տիպարը, իսկ հայերեն էանալ նշանակում է «ի
բնէ լինել» և «Հոր նման դառնալ»... )
Անդրադառնանք, որ դիալեկտիկայում երրորդ օրենքը նույնպես
ազդարարում է քանակականից որակականի անցում, իսկ ըստ
էիզմի. «Բանականությունն է բնորոշում կեցությունը»՝ ի
տարբերություն էնգելսյան. «Կեցությունն է բնորոշում
բանականությունը» սկզբունքին, որը ճիշտ է միայն թերհաս
գոյացությունների համար (այստեղ ևս գործում է Հակադարձման
համատիեզերական օրենքը...):
Այսինքն այն՝ ինչը կատարվում է հիմա և հպանցիկ ակնարկվեց
վերևում, թեև սովորական մահկանացուների
համար դրանք կարող են թվալ սոսկ տեսական ֆենոմենները,
ինչպես քվանտային մեխանիկան կամ բազմակի չափությունները՝
անգամ ֆիզիկոսներին:
Այդուհանդերձ, ժամանակակից տեխնոլոգիաները առանց դրանց
իրականացվել չէին կարող: Այս առումով գերթույլ գերուժը
հիրավի այլ մեկ չափություն է և այլ մեկ իրականություն,
որտեղ մեխանիկայի դասական օրենքները այլևս չեն գործում,
ինչպես հենց քվանտային աշխարհում:
Նման օրինակներ թե համաբանություններ
կարող են բերվել անսահման: Բացատրությունը կարող է լինել
միմիայն տիեզերաբանական, իմա՝
դեդուկտիվ-արտածական, ընդհանուրից մասնակի
կամ ընդհակառակը՝ ինդուկտիվ
սկզբունքով, ֆենոմենների
ընդհանրացմամբ ու վերացարկմամբ: Ինչն էլ
կատարվում է իրականում և հենց այստեղ՝
մեր
դատողություններում ( իմա՝ ըստ էիզմի «և՛ դրսից, և՛
ներսից», էություն-երևույթ հարաբերակցությամբ... ):
Եվ այդ է էիզմի խիստ առանձնահատկությունը
ամենայնի իր դիտարկումներում:
Միանշանակ պարզ է, որ մինչև Մեծ Անհայտ
կամ գերԷություն ճանապարհը դեռ երկար է, իսկ Տիեզերքը ունի
մահկանացուներիս դեռևս անհայտ խորություններ և խորհուրդներ
5:
Դրանց մեկ համեստ՝
բայց կարևոր
մասը շարադրված է
Opus Magnum անտիպ
հատորում: Դրանում նույնիսկ ձևակերպված են առաջարկներ
տարբեր գիտությունների զարգացման համար: Զի, եթե գիտեք
էվոլյուցիայի 12 000-ամյա տրամագիրը, հաջորդ հազարամյակի
զարգացումները ընդհանուր առմամբ դժվար չէ կռահել, երբ
գերթույլ գերուժի և էության որոնումները տանում են դեպի
մանրաշխարհ, դեպի վիրտուալ թվացյալ իրականություններ:
Նյութա-երևութական իրականությունից հետո՝ գաղափարական,
ապա՝ Էութենական ( հանգամանալից՝ «Հայտնություն»
հատորում, Երևան 2006 թ.):
Մարդկությունն արդեն մեկ ոտքով այնտեղ է: Անշուշտ՝
ինչպես միշտ, բնական ընտրությամբ:
Թզուկ իմաստունների և իմաստուն
փոքրամասնությունների աչքը լույս...
Եվ հենց այս է.
«Ե՛վ ճանապարհը, ե՛ւ Ճշմարտութիւնը, ե՛ւ...
անդին...»:
Այդ արդեն այլ նյութ է, մասամբ
շարադրված «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» հատորում ( Ա.Վ., Երևան 2006թ.):
|
3
Տիեզերական անվի մեկ
տարբերակը «Չարխի ֆալակն» է (
Բախտի անիվը) « Սասնա Ծռեր»
տիեզերավեպում: Այլ մեկ տարբերակը՝ չին.
Ին-Յան հավերժական անիվը, որը գործում է
ըստ էիզմի դիալեկտիկա մտցրած Հակադարձման
օրինաչափությամբ
( www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/HAKADARZ%20%2021.02.2016.htm
):
Առանց այդ որևէ շարժում
գոյություն չունի, իսկ տիեզերքը
դիալեկտիկական երեք օրինաչափություններով
ո՛չ սկսվում էր, ո՛չ փակվում (
հակադրամիասնության, բացասման բացասում և
քանակականից որակականի անցում, որն ինքնին
հակադարձում է... ): Եվ այդ ի
տարբերություն էիզմի որդեգրած «բաբախող
Տիեզերք» մոդելին՝ համապատասխանելով այլևս
ժխտված «հարթ մոդելին» («Էություն» հատոր,
էջ 158):
4
Ատոմի միջուկի շուրջ գրգռված էլեկտրոնները փոխում
են իրենց ուղեծիրը և հեռանում միջուկից,
ապա բաց թողնելով հավելյալ ֆոտոնը վերստին
վերադառնում նախորդ ուղեծիր:
5 Այդպիսի
մեծ անհայտներից մեկը «սև էներգիա» կոչեցյալ ֆենոմենն է,
որը ենթադրաբար զբաղեցնում է տիեզերքի 68 %:
Եվ չնայած իր խիստ նոսր խտության ( մոտավորապես
10-29 g/cm3
), իբր հանդիսանում է ընդլայնվող տիեզերքի պատճառը: Ոմանք,
ինչպես իտալ. տեսաբան C. Veneziano-ն, այն
բնորոշում են որպես կվինտէսենցիա-հնգէություն... |
|
|
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան
Մարսել,
24 դեկտեմբեր 2016թ.
|
|
|
|