ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          

ԷՈՒԹՅՈՒՆ

    ՈԳԵ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
 
( ԷՈԳՀ , տե՛ս նաև. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm )

 
 
                              «Լեռը մանրադիտակում չի երևում...»
   
   ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի աշխարհայացքային հենքը հանդիսանում է Էություն-էիզմի ուսմունքը:  Զի, առանց աշխարհայացքի որևէ գաղափարաբանություն լինել չի կարող: Էիզմի մասին լսել են հայության թերևս 99% (մեծամասամբ Է-Էություն հասկացության աղերսով ), բայց ծանոթ չեն նրանցից 99,999 %,  իսկ չեն ընկալում նրանց 99,9999999...%: Այնինչ ԷՈԳՀ-ի վերաբերյալ՝ անհամեմատ քիչ: Այսուհանդերձ, շուրջ քառորդ դարի համար և արդի ծանծաղամտության և սուր հակազդեցության պայմաններում, այդքանն էլ քիչ չէ: Առավել ևս զանգվածային ներգործության, փոխառությունների թե պարզապես կապկումների առումով ( ցավոք, ծայրահեղորեն մակերեսային, աղավաղումներով, շեղումներով ու շահարկումներով:  
Տե՛ս. http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ):         
Սակայն, այդքան անգամ ակադեմիական շրջանակներին և հայ գիտական աշխարհին չխանգարեց  իրենց այծի տեղ դնելուն, մեզ ՝  «ոչ գիտական» աճպարարի, այդուհանդերձ  չհամարձակվելով հրապարակավ հակաճառել կամ բերել որևէ հիմնավոր հերքում: Բացի ժամանակին 1-2 դեմքերից և ակադեմ. Գ. Ջահուկյանից, այն էլ սոսկ արիացիների տեսության վերաբերյալ և «գիտական ինքնասպանության» գնով 1...: Մնացյալը միմիայն ասեկոսում են ու բուհերում ուսանողների հարցերից կատաղած փրփրում ու փնովում:      
      Ուստի, այստեղ արժե գոնե ուրվագծել  ԷՈԳ կամ պարզապես «Է» համակարգի
ոգե-գաղափարական տիրույթը հայոց պատմամշակութային և հոգևոր ավանդույթների,
ինչպես նաև համամարդկային ճանաչողության համեմատությամբ :  
   
 1 «Սովետական Հայաստան » թերթում նրա հրատարակած հոդվածին մենք պատասխանեցինք «Գիտությունը դեռ իմաստություն չէ» ջախջախիչ ակնարկով, որը լույս տեսավ մի քանի պարբերականներում: Դրանից հետո նա լռեց (տես նաև «Ինքնություն», Երևան 1993, էջ 265-273 ):     
  Նույն թվերին ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր Վ. Ա. Շնիրելմանը իր մեկ զեկույցում գրեց.   
  «...Նեոհեթանոսական այլ մեկ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ հիմնավորումների»:
    20 տարի հետո նրան պիտի հերքեին հենց ռուսական շրջանակները, այն էլ ահագին բացթողումներով ու
անտեղյակությամբ...( http://tvkultura.ru/video/show/brand_id/28975/episode_id/494671/video_id/494671):

 


    ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը ընդգրկում է հիմնական երեք ասպարեզներ` ծագումնաբանություն, ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ էաբանական ուսմունքն ու ԷԱԿԱՆՔ -«Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագիրը («Էականք», հ-1, Երևան- 2002, «Հայտնություն», հ-3, Երևան-2006, «Միջօրեական», հ-2 և «Ձիու քայլ» հ-4 մենագրությունները հրապարակման ենթակա չեն ):     
   Ըստ էության, գիտահետազոտական այս «եռերգությունը» լոկ կարգակոչի պես այդքան թմբկահարվող «Ո՞վ ենք, որտե՞ղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում» գոյաբանական գերխնդրականի առայժմ միակ մշակված համակարգն է և բոլորովին այլ մեկ աշխարհայացք: Ըստ այդմ՝ համամարդկային 12000-ամյա քաղաքակրթության, իսկ հայոց՝  ծագումնաբանության ու նաև անցյալ-ներկա-ապագա տրամագրի երևակումը, գաղափարայնացումն ու ծրագրավորումը: Այնպես՝  ինչպես նախատեսված էր  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության տաճարի ծրագրում
(
www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):    

   Ամենայն սկսվեց 1979 թ. ֆրանսահայ ARMENIA ամսագրի N°45-ում, հրապարակված «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» հոդվածով, (www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Այնուհետև, հետևողականորեն շարունակվեց հայոց ճակատագրին նվիրված  խիստ խորհրդապաշտական «Արևորդյաց Պարը» կինոսցենարով, ապա էպիկական քնարերգությամբ  (Մարսել 1985 թ.), հագեցած խորհրդանիշերով, դիցաիմաստաբանական և ազգագրական այլաբանություններով (
www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Intui%C3%A7ia%20%2011.06.%202014.htm ): Պատմաճակատագրական այդ թոհուբումում արդեն որոնվում էր համամարդկային մի գոյիմաստություն: Դրան հաջորդեցին ազգաբանական և ծագումնաբանական հետազոտություններ՝ մասնավորապես հայոց արիական ծագման  («Ովքե՞ր են ի վերջո արիացիները», Մարսել-1988, Երևան-1990, ռուս.՝ 2008 թ.), ավելի ուշ՝ 12000 ամյա և համամարդկային քաղաքակրթության ծագումնաբանությանը նվիրված «ԾՆՆՈՑ-ԱՅԱ»  մենագրությունը
(Երևան 2000թ. և 2003թ., մոտ 1000 էջ): Այս ամենի մեջ ջանում էինք վերականգնել մարդկային մտքի «այբուբենը», հետևելու համար դրա խմորումներին, զարգացումն ու օրինաչափությունները:  
     Ծագումնաբանական այդ տեսությունները անմիջապես դարձան համատարած, իսկ հայոց ծագումը 3000-ից միանգամից դարձավ 12000 ամյա: Այդքանն անգամ դարակազմիկ հեղափոխություն էր հայագիտության և ընդհանրապես արևելագիտության մեջ, ինչը հաստատվեց մեր ընթացիկ, հայ և հատկապես այլազգի բազում հետազոտություններով:


  Սակայն մեր գերխնդիրը համամարդկային այդ գերիմաստության որոնումն էր, թեև շարունակելով  հայա-արևելագիտական հետազոտությունները: Դրանք հանգեցրեցին միջագետքային իմաստության Էա-Հայա ծովաստծո և հայոց Է-Էություն գերաստվածության աղերսին, այդու էլ համատարած այդ աստվածության ու նրա բյուրազան հոլովումներին ամենատարբեր հավատամքային համակարգերում և ի վերջո Էություն-էիզմ ուսմունքի սաղմնավորմանը ( Երևան 1995 թ., www.eutyun.org/S/E/G-Eutyun/0.htm ):    
   Ըստ էության, այն դիցապաշտամունքային և հավատամքային համակարգերի, անտիկ, դասական և ժամանակակից փիլիսոփայություն, գիտական ու տիեզերաբանական առավել հիմնավոր տեսությունների համադրումն է, ներառելով մինչև ամենավերջին բացահայտումները: Հեգելյան «թեզ+անտիթիզ=սինթեզ» սկզբունքով համադրելով նաև իդեալիզմը և մատերիալիզմը, այն ի վերջո լուծել է «դրսի՞ց թե՞ ներսից» «փիլիսոփայության հիմնական հարցը» կամ «կռվախնձորը»: «Ե՛վ դրսից, և, ներսից», բնականաբար դրանց և էությունների ու երևույթների, հոգևորի ու նյութականի փոխներգործություններով, համահունչ դիալեկտիկական հակադրությունների պայքարի ու միասնության» օրինաչափությանը: Ավելին, որդեգրելով «բաբախող տիեզերքի» մոդելը էիզմը դիալեկտիկա մտցրեց Հակադարձման օրենքը, առանց որի «հարթ տիեզերքի» մոդելին համապատասխանող նախորդ երեք օրինաչափությունները ոչ սկսվում և ոչ էլ ավարտվում էին, հակասելով Մեծ Պայթյունի արդ հաստատված տեսությանը և համակարգերի կիբեռնետիկական «վերջնական վիճակին» ( հանգամանալից տե՛ս. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Intui%C3%A7ia%20%2011.06.%202014.htm ):
 
Համարձակ այս մեկ բացահայտումը այլևս ամբողջովին դուրս էր հայ ակադեմիականների տեսադաշտից
  2, իսկ նման մի ընդգրկուն ընդհանրացում, համադրում և վերացարկում համամարդկային պրակտիկայում գոնե մեզ ծանոթ չէ: Այլոց հավանաբար՝ նույնպես: Զի, միայն  «ԷՈՒԹՅՈՒՆ» հատորին ծանոթ շատ արժանավոր ոմն փիլիսոփայության դոկտոր ցանկացավ, բայց այդպես էլ խուսափեց գրախոսական պատրաստել: Մինչդեռ, ՀՀ Գիտության և Կրթության երբեմնի նախարար, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արտաշես Պետրոսյանը ջանաց այն մտցնել կրթական համակարգ, այդ մասին զեկուցեց ՀՀ առաջին նախագահին, սակայն այդպես էլ «կանաչ լույսի» չարժանացավ...
   
    Այսուհանդերձ, որպես ճկուն ու բաց համակարգ, էիզմը շարունակաբար ճշտվում, լրացվում, ընդլայնվում ու հարստանում է գիտական ամեն մի բացահայտմանը զուգահեռ: Ճիշտ ինչպես տիեզերքի ճանաչողությունը և մարդկային իմացությունը, այդու ավելի ու ավելի հեռանալով անգամ մտավորականության ընկալունակությունից: Այդ առումով, մենք ևս ամբողջովին չենք ընկալում էիզմը, որը առավելաբար մնում է տարաբնութ մի աշխարհայացք և աշխարհաճանաչողության միջոց՝  քան ավարտական դոկտրինա: Այնպես՝  ինչպես գրաբանական թե մտքի «այբուբենները» կամ թվաբանական աղյուսակն ու ալգորիթմերը, որպես մտածողության, լեզվի կամ բարձրագույն մաթեմատիկայի հիմքեր: Եվ ի տարբերություն մտահայեցողական իմացության և  հումանիտար գիտություններին, էիզմը ամենայն դիտարկում է համատիեզերական օրինաչափությունների ենթատեքստում: Օրինաչափություններ, որոնք տարորեն արտացոլված են թե՛ բնության, թե՛ կեցության  և թե՛մարդկային էության ու նրա էվոլյուցիոն ճակատագրում: Մեկ խոսքով.
    «Եթե կշռաքարդ սխալ է՝ որքան ուզում ես ճիշտ կշռիր: Իսկ եթե ճիշտ՝ ոչինչ, եթե փոքր ինչ սխալվես» (էիզմի ասույթ-սկզբունքներից ):

    Ահա, այս բոլոր առումներով, էիզմը թե՛ անցյալ ուսմունքների օրինաչափ վերաճն է և թե՛ իր տեսակի մեջ աննախադեպ, ենթակա շարունակական ընդլանման, խորացման և անշուշտ ժամանակի  քննությանը: Մնաց ավելացնել, որ նման ուսմունքները հաճախ չեն ծնվում, հայոց պարագայում՝  երիցս առավել ( քրիստոնեությունից հետո նա սեփական աշխարհայացք այդպես էլ չունեցավ... ): Ուստի, այս սերնդին չի վիճակված այն ժխտելը կամ հաստատելը: Կարելի է միայն հետևել, փորձարկել ու գործարկել: Նույնը մեզ համար, որի արդյունք են էիզմի ու էությունների սկզբունքով մեր ընթացիկ բոլոր բացահայտումները: Այնպես, ինչպես լեռնագնացն է իր վերելքն ապահովում հենակետերի ամրագրումներով, և ինչպես մարդկությունն է տոտիկ-տոտիկ զարգանում «ռացիոնալ հատիկների» կտցահարումով:


   2 1992 թ., երբ էիզմը դեռևս ձևավորված չէր, բայց  «ԷՈՒԹՅՈՒՆ» հանդեսում արդեն արտահայտել էր իր սկզբունքները (www.eutyun.org/S/E/EHandes/EHNH.htm ), ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը գրեց.  
  «ԷՈՒԹՅՈՒՆ» ամսագրի լույս տեսնելը ինքնին լույսի մի նոր ճառագայթ է հայ իրականության մեջ, քանզի այն ոչ միայն ջանում է շաղկապել հին իմաստությունները նորագույն գիտության հետ վասն ապագա իմաստության, այլև հանդիսանալու է հայ նոր ոգու և աշխարհայացքի խմորման խնոցին, այդքան անհրաժեշտ հայ իրականության արդի փակուղում»:
(
www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):
 
Նման ընկալունակություն հիրավի հատուկ է միայն հանճարներին...

  3  Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը: 
                                                            
 
   Ինչ վերաբերում է ԷՈԳՀ-ի երորրդ՝ «ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» փեղկին, ապա ինքնին հասկանելի է, որ այն միահյուսված լինելով նախորդ բաժինների հետ, հանդիսանում է դրանց բնականոն «սաղարթը»՝ որոշակի նպատակաուղղվածությամբ: Ասվեց, որ դրա 2-րդ՝ «Միջօրեական» և 4-րդ՝ «Ձիու քայլ»  հատորները որոշակի նկատառումներով հրապարակման ենթակա չեն: Ուստի, բնականաբար ոչ ոք ծանոթ չէ, ոչինչ ասել և անգամ կռահել չի կարող, թեև  տրամաբանորեն պիտի լիներ Է-ԷՈԳ համակարգի նպատակը 3 ( հատկապես՝ վերջին «Ձիու քայլ»-ը): Զի, այն դուրս է որևէ գիտաբանական պատկերացումից, թեև ինքը ամբողջովին տիեզերաբանական է ու նաև կիբեռնետիկական: Այդու, կարող է խռովք և մեծ հակազդեցություն բորբոքել դասական հասարակագետների, քաղաքագետների և փիլիսոփաների կողմից:
   Առավել ևս, ունի համամարդկային նշանակություն և վերաբերում է նաև բոլոր էթնիկական փոքրամասնություններին: Մինչդեռ հայոց համար որևէ տարբերակով հարատևման միակ գրավականն է...

    Այսքանը որպես Է-ԷՈԳ համակարգի խիստ ամփոփ բովանդակությունը, այն էլ առանց դեռևս անտիպ ձեռագրերի, արտառոց բացահայտումների և մասնավորապես «Գանձարան» բացառիկ հատորի (վերջինիս հրատարակությունը պայմանավորված է որոշ հանգամանքներով ): Քիչ թե շատ բանիմաց կամ տրամաբանող ընթերցողներին ենք թողնում այս ամենի համեմատությունը՝ իհարկե ոչ թե 5-6 էջանոց բյուր-բյուրազան «գաղափարախոսությունների», ո՛չ անգամ «հնգամյա ծրագրերի», այդքան դադարկաբանությունների, առավել ևս Է  առեղծվածային տառը թափահարողների համեմատ, այլ՝  ոգե-գաղափարական նշանակալից պատմական ռեֆորմացիաների հետ: Հետագայում ևս գոնե մասամբ կամ առավել կհաստատվեն թե ոչ այս կռահումներն ու տեսլականները՝ այլ խնդիր է: Տվյալ վիճակում հարկ է միայն պատկերացնել դրանց ընգրկումը և հնարավոր ազդեցությունը ոչ այնքան հայոց՝ որքան  համամարդկային էվոլյուցիա գործընթացում, երբ զգալի մի մասն արդեն իրողություն է, շատ բան՝ ընթացքում: Միչդեռ, էիզմը՝ տեսականորեն մշտապես մեկ քանի քայլ առաջ...
  Այստեղ, մեր նպատակը միմիայն այսքանն էր, ներկայացնել «գրազը» ժամանակի և գալիքի հետ: Նույնիսկ, եթե զարգացումներն ընթանան «ֆլուտկուացիոն» զիգզագումներով և հարակից տարբերակումներով: Սակայն.    
   «Իծագծերը այծերին չեն վերաբերում», «Կապիկներն էլ մարդաբանությամբ չեն հետաքրքրվում»: «Թևավոր գաղափարները հավաբներում չեն թառում»:

  
   
Բավական չէր օդանավ հորինելը, անհրաժեշտ էին նաև օդաչուներ և հատկապես ուղևորներ: Հակառակ դեպքում՝ գոնե «իկարիուսներ»: Այնինչ «Է» համակարգը Homo sapiens-ի վերելքից ավելի նախապատրաստում է գալիք Homo Spiritus-ի երևակումը, թևարկումը էութենական իրականություն ու լիակատար էացումը, թեև աննկատ այդ արդեն էվոլյուցիոն ընթացքի մեջ է:
 
Այդու էլ «բնական ընտրության» խնդրական:
  Այդքան արդար ու դաժան, բայց նաև որքա՜ն խթանիչ սկզբունք:
  Նկատի առնելով հայոց արդի, անձամբ մեր և «Է-ԷՈԳ» համակարգի նկատմամբ վերաբերմունքն ու իրավիճակը, խիստ մտահոգվելու առիթ կա: Մինչդեռ.

                          
                                    «Այն նպատակը, որին ձգտում է ամեն մի գոյ,      
                                                      համապատասխանում է նրա էությանը»
(Արիստոտել) :


    Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 15, օգոստոս 2014 թ.