( ընդհանուր ծանոթություն )
|
«...Վերադառնում
են Բուդդա ու Դաո,
Քո Աստվածն ո՞ւր է, անտերունչ լաո...
(
«Ոգեկոչ», Երևան 1991, էջ 142) |
Էաբանական (essentialisme) ուսմունք, դիցահավատամքային
հնագույն համակարգերի, կրոնափիլիսոփայական թե դասական
իմաստասիրության այլազան հոսանքների, մետաֆիզիկական թե
էզոթերիկ տարբեր դպրոցների, գիտական տեսությունների և
տիեզերաբանական վարկածների համադրմամբ: Հեգելյան
թեզ-անտիթեզ>սինթեզ սկզբունքով համադրվում են նաև
մատերիալիզմը և իդեալիզմը, այդու ներդաշնակորեն լուծելով
բոլոր ժամանակների կռվախնձոր «Փիլիսոփայության հիմնական
հարցը»: Մատերիալիզը՝ որպես նյութական (մատերիա, էներգիա,
ֆիզիկական թե կենսաբանական գոյացություններ ևն),
իդեալիզմը ( միտք, ինֆորմացիաներ, էություններ ևն)՝ որպես
աննյութական վիճակների փիլիսոփայություններ: Մեկ խոսքով. «Ո՛չ
թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ»,
դրանց ընդհանուր հայտարարը: Այս առումով, եթե
փիլիսոփայությունը գիտությունների գիտությունն է, ապա
էաբանությունը և հատկապես էիզմը՝ փիլիսոփայությունների
փիլիսոփայություն:
Ընդհահանուր առմամբ ՝ այլ աշխարհայացք, ամենայն
ընկալելու այլ տեսանկյուն, որպես universum-ի ամբողջական
դիտարկում: Ավելի պարզ, եթե փիլիսոփայությունը սոսկ
բնությունից և կենսափորձից վերացարկված մտահայեցողություն
է, ապա էիզմը՝ վերոնշյալ համամարդկային ճանաչողությունից և
արդի գիտություններից ու հատկապես տիեզերագիտությունից
վերացարկված էությունների աշխարհընկալում: Արիստոտելի
սահմանմամբ. «Եվ քանզի
իմաստությունը բնորոշվել է որպես սկզբնապատճառի և ճանաչման
առավել արժանի գիտանք, ուրեմն իմաստությունը հարկ է
ընդունել որպես ԷՈՒԹՅԱՆ գիտություն» (Արիստոտել,
«Մետաֆիզիկա», Գիրք 3, գլուխ 2):
Այլ մեկ համաբանությամբ. «Չկա
ավելի բարձր կրոն, քան՝ ճշմարտությունը»
( թեոսոֆիայի դևիզ-նշանաբանը), ըստ էիզմի. «Չկա
ավելի բարձր ճշմարտություն, քան՝ Էությունը»:
Զի, Էությունը ինքնին վերին ճշմարտություն է ( տե՛ս. «Ճշմարտություն»
էսսեն, հայերեն,
www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm ),
բայց նաև օրենք ու օրինաչափություն («երևույթների տակ
ընկած ներքին կապեր», «Փիլիսոփայական բառարան», Երևան
1975, հոդված «Օրենք»): Այս բոլորի հետ համաբանորեն նաև
Պլատոնի eydos-նախագաղափարը, արիստոտելյան «էություն և
երևույթ» հիմնական կատեգորիան, անտիկ
quintessence-հնգէությունը, հինդուիզմում՝ Բրահման,
դաոսիզմում՝ Դաոն, Բ. Սպինոզայի նույն causa sui (
ինքնապատճառ), Կանտի «ինքնին իրը», Ա. Շոպենհաուերի
«ինքնին կամքը», 20-րդ դ. փիլիսոփա Է. Հուսեռլի «Էյդետիկա»
ուսմունքում «երևույթներից վերացարկված մաքուր էություն»,
իսկ շատ ավելի վաղ՝ շումերա-աքքադ. դիցարանում
իմաստության Էա-Հայա ծովաստվածը և հանրությանը անհայտ
հայոց վաղնջագույն խորքեր (Նկ. 1a,b,c:
Տե՛ս նաև
www.eutyun.org/S/E/GN/OrinacTeEac.htm
):
Նկ.
1:
a). Մեծամորյան
«երրորդություն»: Կենտրոնում
երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է ( շում.-աքքադ.
զուգահեռը՝ Անու), աջից` «չորս քամիների
վարդյակը» (շում.-աքքադ. զուգ. Էնլիլ), ձախից` «Է»
գաղափարագիրը (շում.-աքքադ. զուգ. Էա-Հայա: Ք.ա.
3-րդ հզ): b). Կաթողիկոսական գավազան: Վերևում`
եռանկյունի-տիեզերալեռան մեջ, Է գերատվածությունը
որպես Հայր Աստված (Թիֆլիս, 19-րդ դ., այժմ
Էջմիածնի թանգարանում): c ). Եռանկյունի
-տիեզերալեռան մեջ Է նշանագիրը որպես Հայր Աստված`
արևմանուկ Քրիստոսի և Աստվածամոր սնարին (
Էջմիածնի Մայր Տաճարի խորան: Գործ`Գ.
Խանջյանի,1992 թ.):
|
Եվ եթե ըստ Ֆ. Էնգելսի «Կեցությունն
է բնորոշում գիտակցությունը»,
որը ճիշտ է թերհաս գոյացությունների համար, ապա ըստ էիզմի
և հասունների համար այդ արդեն «Գիտակցությունն
է բնորոշում կեցությունը» :
Էիզմը մնում է բաց համակարգ, ունակ ընդլայնվելու,
խորացվելու, լրացվելու թե ճշգրտվելու գիտության և
տիեզերաբանության հարատև զարգացման զուգահեռ:
Էիզմի հեղինակն ու հիմնադիրն է ֆրանսահայ ճարտարապետ, թատերական
գործիչ, գրող, արդ հիմնականում ազգաբան և էաբան Ալեքսանդր
Վարպետյանը: Նա նաև բազմաթիվ աշխատությունների հեղինակ է
(18 հատոր և մի քանի անտիպ մենագրություններ ), որոնց մեջ
«Էություն»-էիզմ աշխատությունը՝ ընդամենը 5-րդը ( Երևան
1995 թ.): Մյուս մի շարք արտառոց բացահայտումները՝ մինչև
առեղծվածային Գյոբեկլի թեփե հնավայրի լուսաբանումները
կատարվել են հենց էիզմի հիմունքներով:
Մնաց ավելացնել, որ չկա ավելի ընդգրկուն հասկացություն
ներկայացնելու համար վերմարդկային վերին գոյացությունը,
քան՝ Էությունը, որն ի տարբերություն Աստված, Անմատչելի,
Անարտահայտելի, սուբստանցիա թե այլ վերոնշյալ
բնորոշումների, բովանդակում է թե՛ բոլոր դրանք, թե՛ վերին
ոգեղինությունը, իմաստությունն ու համատիեզերական
ինչությունը և թե՛ գիտական, փիլիսոփայական և անգամ խիստ
մարդկային հասկացությունները, ինչպես
հոգի-ներաշխարհը-միկրոկոսմոսը...
Մարսել,
04.03. 2018թ.
|