|
Երբ աշխարհի բոլոր
գլուխգործոցներն արարված են,
հանճարն արարում է
նոր մի աշխարհ:
Շարունակում ենք պարբերաբար ներկայացնել էիզմի
դրույթների և հիմնադրույթների առկայծումները մեծ
մտածողների թե արվեստագետների դատողություններում: Տարբեր
առիթներով և «Արվեստը որպես կայացման և էացման նախասկիզբ»
ակնարկում (
http://www.eutyun.org/S/E/X/X/X-19.htm ) հոգի-ներաշխարհը ներկայացրել էինք որպես
էվոլյուցիոն եռահարկ զգայական-բանական-ոգեկան կառույց,
ինչը կեցության մեջ դրսևորվում է ի դեմս արվեստների,
գիտությունների և հավատամքային համակարգերի: Գիտենք նաև,
որ գիտական, իմաստասիրական թե տիեզերաբանական մի շարք
սկզբունքներ և ֆենոմեններ
հաճախ
առաջինը կռահվել են
պոեզիայում, որպես ճանաչողության նախակարապետներ: Դրանց
կարելի է հանդիպել բոլոր քիչ թե շատ մեծ պոետների
տողերում, ինչպես նաև Ե. Չարենցի սույն երկտողում.
|
Այգը բացվեց աշխարհում, երբ դու
քերթող էիր լոկ.-
Այժմ կեսօր է արդեն- ժա'մ է դառնաս իմաստուն:-
(Ե. Չարենց, Դիստիքոսներ-X ): |
Ահա և զգայական ոլորտից միանգամից
ոգեկան-իմաստասիրական (էութենական) հարթություն վերաճելու
գիտակցական առկայծում: Ի տարբերություն Գյոթեի, որ
սկզբնական պոեզիայից հետո տարվեց գիտական
հետազոտություններով («Բույսերի մետամորֆոզները» ), ապա
չափածո փիլիսոփայությամբ («Ֆաուստ»): Մինչդեռ
մարքսիզմ-լենինիզմի «հրով վառված» Չարենցը համարձակվում է
հակաճառել մեծն Գյոթեին.
|
ԳՅՈԹԵԻՑ
Բարեկա՛մ, անխախտ հասկացի՛ր դու սա.-
Դարում, ուր Ոգին ու Միտքն են հորդում-
Լոկ առաջնորդվել կարող է Մուսան,
Բայց ինքը արդեն չի առաջնորդում:-
(Ե.
Չարենց ) |
|
ՊԱՏԱՍԽԱՆ ԳՅՈԹԵԻՆ
Օ՜, Ոլիմպացի՛, այս աշխարհում երբ,
Չեն լինի Ոգու տերեր և ճորտեր-
Կհնձե կրկին բազմաբեղուն բերք,
Եվ կրկի՛ն, կրկի՛ն ուղիներում մեր
Երգի դիցուհի՜ն մեզ կառաջնորդե:- (Ե.
Չարենց )
|
Թե սոցռեալիզմում
«Երգի դիցուհի՜ն»
որտե՞ղ առաջնորդեց աշխարհն ու իրեն, այլևս հայտնի է...
Իմաստասիրական թերհասության մեկ այլ օրինակ է Չարենցի
հետևյալ երկտողը.
|
Դու կարո՞ղ էիր ըմբռնել, որ հարցը
«էության ու ձևի»-
Հարց է հողի ու հացի- և լուծվում է անհաշտ
պայքարով:-
(Ե. Չարենց, Դիստիքոսներ-XXXV ): |
Իրականում անհեթհեթություն է «հողն ու հացը»
ներկայացնել որպես «էություն ու ձև»...
Նման այլ թերիմացություն է Չարենցի հանրահայտ «թևավոր
պատգամը».
«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը
քո հավաքական ուժի մեջ է»:
Զի, տմարդների հավաքականությունը ավելի մեծ
տմարդություն է, տխմարների հավաքականությունը՝
ավելի մեծ տխմարություն, տկարների
հավաքականությունը՝ գերակա տկարություն ( ինչպես
մաթեմատիկայում, մինուսները գումարվոււմ են... ):
Եվ այստեղ ևս արտացոլվում է Չարենցի մատերիալիստական
աշխարհայացքը, նյութի և քանակի գերակայությամբ:
Մինչդեռ ենթադրյալ փրկությունը կարող էր լինել ՈԳՈՒ
մեջ կամ գոնե ԲԱՆ-բանականության, ինչպես Բիգ
Բանգից առաջ աննյութական Եզակիություն-ԳերԷության
կամ ըստ Հովհաննու ավետարանի. «Ի սկզբանե էր
Բանը...
(իմա՝
Էությունը):
Ամենայն ինչ նրանով եղաւ...» պարագաներում:
Այնինչ, ի տարբերություն Չարենցի, Դ. Վարուժանը
գերկարևորում է Է-Էությունը.
|
...Կ'ուզեմ ծովուն հետ սիրտ
սըրտի ես հարիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,
Եվ գլուխս Էին գաղտնիքներուն դեմ բախել*:
(«Մուսային»,
«Սարսուռներ» հատորից, Երևան-1984) |
|
Իսկ 19 տարեկան հասակում դպրոցական իր
տետրի մեջ գրում «Է տառը մեր այբբենարանին մէջ»
փոքրիկ, բայց որքան խորախորհուրդ ակնարկը,
ապշեցուցիչ կռահումներով ( http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_100107_E%20tar.htm
): Չարենցը, ավա՜ղ, իր ոգեկան տարիքի՝ 40-ամյակի
շեմին, այսինքն միջօրեին նահատակվեց, առանց
իմաստության հասնելու: Համոզված ենք, որ կհասներ,
եթե որդեգրած աշխարհայացքի գերակայությունից
հասցներ ձեռբազատվել: Զի, այլ մի քառյակում և ի
հակառակ Ա. Շոպենհաուերի («Տաղանդը հասնում է մի
նպատակի, որին ոչ ոք չի կարող հասնել, հանճարը՝
այն նպատակին, որը ոչ ոք չի կարող տեսնել» ),
անում է շատ իմաստուն մեկ կռահում. |
|
Ամեն պոետ՝ գալիս` իր հետ մի անտես
նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած-որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛
մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
(Ե. Չարենց, «Գիրք իմացության», Ռուբայիներ ):
|
Իսկ այդ նշան-թիրախները հենց էություններ
են, թեկուզ անտեսանելի, բայց հասու խորատեսներին և
հանճարների: Այսուհանդերձ Չարենցը մնում է մեծ
պոետ, բայց միայն պոետ, առավել ևս ոչ «ամենայն
հայոց բանաստեղծ»: Հայ և համաշխարհային
գրականության բացառիկ գիտակ ու գրաքննադատ,
ծայրահեղորեն խստապահանջ Հակոբ Օշականը այդ
բացառիկ կոչումը հատկացնում է Դանիել Վարուժանին.
«Չեմ վախնար գրելու,-Դանիել Վարուժան
մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե
ոչ մեծագույնը»: (Հ. Օշական, «Երկեր»,
Երևան-1979, էջ 472 ):
Իրականում Դ. Վարուժանը
շատ ավելին է՝ քան սոսկ, թեկուզ
մեծագույն բանաստեղծ: Լինելով անցյալ դարասկզբի
մեհենական շարժման կարկառուն ռահվիրա, նա
մեծ
ազդեցություն
ունեցավ ազգային ինքնության որոնումներում և
հետագա սերունդների վրա ( ներառյալ Գ.Նժդեհ,
Վազգեն Ա., Պ. Սևակ, մենք և շատ այլք ), իր
գաղափարակիցների հետ բնորոշելով թե՛ 20-րդ դարի
ազգային միտքը և թե՛ անցյալն ու ապագան: Այդ թվում՝
հենց ԷՈՒԹՅՈՒՆ ազգային Իմաստության Տաճարի, որի
վիրտուալ կնքահայրերից մեկն էր ինքը ( տե՛ս.
http://www.eutyun.org/S/E/EHandes/
EHNH_04_07.htm
) և համանուն ողջ ոգեգաղափարական համակարգի
( ԷՈԳՀ):
Այս առումով նա հիրավի հանճար է, թե՛ ըստ Չարենցի նշան-թիրախի
սահմանման և թե՛ Շոպենհաուերի «անտեսանելի
նպատակի», որի նշանակությունը հորիզոնից անդին
ինքն անգամ չէր կարող տեսնել, ինչպես անգամ
հանճարեղ մահկանացուներին անտեսանելի ու անմատչելի
է վերին ԳերԷությունը...
|
*
Ծովի և Էա-Հայա
ծովաստծո ակնարկ (երբ այն դեռևս չէր բացահայտված) և Է-ի
գաղտնիքների իղձ...Մինչդեռ խորհրդահայ հրատարակիչը
չհասկանալով վերջին տողի «Է-ին» իմաստը պարզապես
արտագրել է «Էին»...
|
Ալեքսանդր Արորդի
Վարպետյան
Մարսել, 14 ապրիլ 2014թ.
¡
¡
¡
|
|
|
|