ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ     
 27.08.2015թ.
 

                                               
 
     Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ... ???

   

  
     Ըստ Հովաննու ավետարանի.
  
Ի սկզբանե էր Բանը, եւ Բանը Աստուծոյ մօտ էր, եւ Բանը Աստված էր (հուն. բնագրում՝ լոգոս):
    Լատ.- In principio erat Verbum et Verbum erat apud Deum et Deus erat Verbum (լատ.Verbum- խոսք ):

    Անգլ.- In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God( անգլ.-խոսք):
    Ֆր.- Au commencement était la Parole, et la Parole était avec Dieu, et la Parole était Dieu( ֆր. Parole-խոսք):
  
 Ռուս.- В начале бы Parole ло Слово, и Слово было у Бога, и Слово было Бог (ռուս. Слово-խոսք ):

    Հունարենում լոգոսը բազմիմաստ  հասկացություն է: Այն մտցրել է Հերակլիտը, որպես «հավերժական և համընդհանուր անհրաժեշտություն, հաստատուն օրինաչափություն»: Ավելի ուշ, անտիկ կենսափիլիսոփաների, սոֆիստների, Պլատոնի (eidos- նախագաղափար) և Արիստոտելի մոտ ստանում է նաև գոյաբանական իմաստ (Homoousiens), ապա բանականություն, սուբստանց և շատ այլ:  Չինարենում, այն նույնացվել է Դաոի հետ:
   Ըստ ոմանց «լոգոսը» Հայր Աստծո հատկանիշներից մեկն է, բայց ոչ Հայր Աստվածը, թեև նույնանում էր նրա հետ (« Բանը Աստուծոյ մօտ էր, եւ Բանը Աստված էր»...):  Լև Տոլստոյը նույնպես գլուխ է ջարդել «լոգոսի» վրա, քիչ թե շատ մեկնությունների հետ տալով «պատճառ» և «премудрость»-գերիմաստություն իմաստները:   
   
   Մեկ խոսքով, բոլորը ցայսօր պտտվում են ինչ-որ խրթին հասկացության շուրջ: Այսուհանդերձ, ամրագրվել է լոգոս-խոսքը և երկու հազար տարի է ինչ մարդկությունը կրկնում է այդ անհեթեթությունը: Ըստ մեզ, այդ շեղումը կրում է զրադաշտական ազդեցություն, ինչպես Ավեստայի գաթհաներից «Աղոթք խոսքի մասին» «Յասնա» 28-ում.
                              « ...Ես քեզ եմ երգել Մազդա,
                                                 քո շուրթերից հանձնիր շուրթերիս
                                 իմաստուն Խոսքն այն, թե ինչպես
                                                առաջին անգամ կյանքը հայտնվեց»:

                                 («Հին ԱրևելքիՊոեզիան», Երևան 1982, էջ 356 ):
                                        

    Անդրադառնանք հայ. ԲԱՆ-ին: Ինչո՞ ւ են հայ թարգմանիչները հուն. «լոգոսը» փոխաբերել այդ եզրով:  Հայերենում Բանը նույնպես խիստ բազմիմաստ հասկացությունը է, նախ անորոշ գոյացություն, ինչպես Ոգին և հենց Էությունը, ապա բան-ականություն, բան-բառ,  բան- գործ ( բանել, բանվոր), բան-ամենայն և բան-ալի, բանականաբար բազում հոլովումներով և ածանցումներով ( հմմտ. զրադաշտական «բարի միտք-բարի խոսք-բարի գործ» ոգեգաղափարական սկզբունքը ):  
   
Դրանք էության տարաստիճան դրսևորումներն են, ավելին՝ հայոց Է-Էություն  գերաստվածության և Հայր Աստծո ածանցյալները: Այդ գերհասկացության մեջ են ընդգրկվում վերոնշյալ բոլոր հատկանիշներն ու հոմանիշները, ներառյալ օրենք-օրինաչափությունը
1, ինքնապատճառը (տե՛ս ստորև) և հատկապես չինական դաոն 2, որն ամենամոտն է էություն հասկացությանը 3, ինչպես արձանագրել ենք մի քանի առիթներով («Տապանաքար», Երևան-2005, էջ197):  Իսկ լոգոս-Բանը որպես Հայր Աստծո հատկանիշներից մեկը անուղղակի ակնարկվում է հենց Հովհաննու առաջին տողերում.
              
«Ի սկզբանե էր Բանը, եւ Բանը Աստուծոյ մօտ էր, եւ Բանը Աստված էր»...

 
Այսինքն, ԲԱՆ-բանականությունը Հայր Աստծո մոտ էր, բայց ոչ անպատճառ Աստված՝ այլ նրա ատրիբուտներից մեկը, ինչպես շատ պարզորեն բնորոշում է Նարեկացին.
                                                              Ինքնագո Է-ի անունն Աստված է,                                                   
                                                  
Որ
Էության մեջ անհաս միշտ նույնն է,  
                                                   
Նույն է նա իր հետ, նույն է և միակ,                                                  

                                                  
Մեկն
Էությունից, նորից նույն թվում,                   
                                                  
Թիվ որ եզակի` եռակի է փառք…                                                                                    («Հարություն»-«Տաղեր»):
 

 1 Արդի փիլիսոփայության մեջ օրենքները բնորոշվում են որպես «Երևույթների տակ ընկած ներքին կապերը ապահովող էություններ» ( «Փիլիսոփայական բառարան», Երևան 1975, տե՛ս «Օրենք» հոդվածը ):

 
 
2 «Մարդն հետևում է երկրի օրենքներին, երկիրը՝  երկնի, երկինքը՝ ԴԱՈ-ի, իսկ ԴԱՈ-ն՝ ինքն իրեն ( նշյալ աղբյուրը: Հմմտ. Սպինոզայի «ինքնապատճառը», Ի. Կանտի՝ «ինքնի իրը», Շոպենհաուերի՝ «ինքնի կամքը» , կամ Պլատոնի հաստատուն eidos- «ինքնի գաղափարները» ):
 «Ես չգիտեմ նրա անունը, նշում եմ հիերոգլիֆով և անվանում ԴԱՈ» (բառ. «Աստվածային ճանապարհ»: Նույն տեղում, քաղվածքները «Դաո Դէ Ցզի» տրակտատից: Լաո Ցզի, Ք.ա. 6-րդ դ.):
  
    3 Ի տարբերություն արևմտյան մեկնիչների, լոգոսի-«դաո»  փոխաբերումը կատարվել է ոչ սոսկ եզրաբանական՝ այլ իմաստաբանական հիմունքներով, ըստ գոյություն ունեցող ուսմունքի: Իսկ այն կրել է հնդարիական Բրահմա-էություն  հասկացության և ուսմունքի ազդեցությունը, ինչպես ճապոնական սինտոն՝ դաոի: Խոսուն մեկ օրինակ, ըստ էիզմի լեզվաբանության մեջ ևս էություններով և իմաստաբանությամբ առաջնորդվելու անհրաժեշտության համար... 


 

    Եվս մեկ ուշագրավ փաստ:   
    Ըստ Աստվածաշնչի, Եհովահը Մովսեսին մորու թփի մոտ ներկայանում է ամպրոպների մեջ և հին եբրայերենով որպես. «Ehyéh Acher Ehyéh»-«Յեհյա Աշեր Յեհյա»,  որը ֆրանս. թարգմանվել է «Je Suis Celui qui Est» ( կարդացվում է «e-է»...), ռուս.« Я еcмъ сущий» և այլն:     
    Ի տարբերության լոգոսի ու Բանի, այստեղ արդեն էության գաղափարը առկա է,  հայերեն «Ես այն եմ որ Է’ն» թարգմանության մեջ ՝ ակնհայտ: Այն ամրագրված է հայ առաքելական եկեղեցում և բազմիցս վկայված հայ մշակութային, լեզվամտածողական թե այլաբանական, ինչպես նաև Առաջավոր Ասիայի երբեմնի ավանդույթներում (տե՛ս «Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը», Ա.Վ., հատոր I-II, Երևան 2011/2013 ):    
    Իսկ թե ինչո՞ւ և ինչպե՞ս, մեզ ակամա վկայում է թունդ հակահեթանոս և մոլեռանդ քրիստոնյա Եզնիկ Կողբացին.

      «Եվ որ մի էությունը մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճառը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ հնարողները, պատճառաբանելով այսպես - Մենք (ասում են ), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին, մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում, ուստի անհրաժեշտ է զոհերով ու նվերներով սիրաշահել նրանց ևս, ՈՐՈՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆ ՊԱՇՏՈՒՄ ԵՆՔ» ( ընդգծումը` մերը, «Եղծ աղանդոց», էջ 34 : Եվ այս Սպինոզայի causa sui -ինքնապատճառից մոտ 1,5 հազարամյակ առաջ…):  
    Այսինքն, Է-ի ծագումնաբությունը հարկ է որոնել քրիստոնեությունից առաջ, հեթանոսական շրջանում: Այդ ևս վկայվում է բազմազան փաստագրությամբ, որոնցից ամենանվիճելին մեծամորյան ժայռագրությունն է (Նկ.1a):

 





a.






b.






c.
  
   a). Մեծամորյան «երրորդություն»: Կենտրոնում երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է ( շում.-աքքադ. զուգահեռը՝  Անու), աջից` «չորս քամիների վարդյակը» (շում.-աքքադ. զուգ. Էնլիլ), ձախից` «Է» գաղափարագիրը (շում.-աքքադ. զուգ. Էա-Հայա: Ք.ա. 3-րդ հզ): 
b). Կաթողիկոսական գավազան: Վերևում` եռանկյունի-տիեզերալեռան մեջ, Է գերատվածությունը որպես Հայր Աստված
(Թիֆլիս, 19-րդ դ., այժմ Էջմիածնի թանգարանում):                  
c ). Եռանկյունի -տիեզերալեռան մեջ Է նշանագիրը որպես Հայր Աստված` արևմանուկ Քրիստոսի և Աստվածամոր սնարին ( Էջմիածնի Մայր Տաճարի խորան: Գործ`Գ. Խանջյանի,1992 թ.):

    Այս ամենի անբեկանելի փաստարկը շում. աքքադ. Մե էություն-զորությունների և «Ճակատագրի տախտակների» տեր, իմաստության Էա-Հայա ծովատվածն է: Մե էություն-զորությունները նույնպես գալիս են հաստատելու, որ ինչպես լոգոս-Բանը, դրանք «Աստուծոյ մօտ էին»,  նրա մեկ բաղադրիչ, այդքանով էլ Աստված:   Ք.ա. 3-րդ հզ Էա-Հայան այստեղ ևս աստվածային «երրորդության» երրորդ աստիճանում է:  Բաբելական դիցարանում  նա ստործովյա ինչ-որ տուն-տաճարում հղանում է հետագա գլխավոր աստված Մարդուկին և դառնում նրա խորհրդատու, իմաստուն հայրը: Այնպես, ինչպես զրադաշտականության մեջ իմաստուն Ահուրամազդը, քրիտոնեության մեջ՝ Հայր Աստվածը, նախաքրիստոնեական հայ ավանդույթներում՝ ամենայնի գոյացման պատճառ, մտնջենական Է- «մի էությունը», և միայն հայ առաքելական եկեղեցում՝  Է-Էություն  Հայր Աստվածը, նույն  գերաստվածությունը:
      Թեկուզ խիստ թռուցիկ այս դիտարկումներից հետո կա՞ արդյոք տարակուսանք, որ.
   
«Ի սկզբանե էր Էությունը, եւ Էությունը Աստուծոյ մօտ էր, եւ Էությունը Աստված էր»,
                 ինչպես դրանից առաջ և հետո հարատևեց հայ իրականության մեջ (Նկ.1b-c):

  Իսկ մարդկությունը կարող է ևս մեկ-երկու հազարմայակ «լեզվին տալ» ու մտքին զոռ, այդ և մի շարք նման հարցերում: Այնքան, մինչև արևելագիտությունը չպեղի ծագումնաբանական իր արմատները...
  Մինչ այդ, նախնյաց վերաբացահայտված
իմաստության հիմքով էիզմ-Էություն ուսմունքը կարող է էվոլյուցիոն թռիչք իրականացնել եթե ոչ հայոց, ապա գոնե հասուն և ընկալունակ քաղաքակրթություններին:
                                                                              
   
                                                                                                                   Մարսել, 27 օգոստոս 2015թ.