Սկզբնաէջ      
    ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ
  01 հոկտեմբերի 2015թ.
                                                    
 
                 ԱԶԳԱՅԻՆ ՆԵՅՐՈԲԻՈԼՈԳԻԱ
 
   
  «Աստուած մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը կ՛առնէ»
                                                         (արևմտահայ ասույթ):
                                           Հոգեբանների և նեյրոկենսաբանների հիմնական «կռվախնձորը» անհատական հոգեկերտվածքի և ունակությունների «ի ծնե» և «ձեռքբերովի» չափաբաժինների սահմանումն է: Մոտավորապես, ինչպես պայմանական և անպայման ռեֆլեքսների պարագայում: Հայտնի է, որ ժառանգական նախադրյալները ըստ կենսապայմանների կարող են խամրել կամ զարգանալ, ձեռք բերվել դրական թե բացասական նորերը: Ըստ այդմ էլ փոփոխվել դոմինանտ (գերիշխող) ու ռեցեսիվ (նահանջող) գեների հարաբերակցությունը և գոյաձևերի ճակատագրերը օնտոգենեզում և ֆիլոգենեզում (անհատական և սերնդական կենսաժամանակներ): Այդու էլ ամրագրվում, բարելավվում, խամրում կամ զարգանում են դրանք, արարածների պարագայում էանում  կամ ոչ, որը հայ ավանդույթներում բնորոշվում է որպես «Ի ծնե լինել» և «Հոր նման դառնալ» ( իմա՝ հասնել կատարելության, էանալ կամ աստվածանալ):
     
   Գիտական կոմունիզմը ժխտում էր սոցիոբիոլոգիան, մինչդեռ Ստալինը անչափ կարևորում էր Ի. Պավլովի զանգվածների «պայմանական ռեֆլեքսը», որի վրա էլ հենվում էր նրա ողջ քաղաքականությունը: Նույնը հավաքական հիշողության, գիտակցության ու ենթագիտակցության, և ընդհանրապես ազգային նոոսֆերա-ներոլորտի պարագաներում: Ըստ այդմ, սկզբունքորեն ընդհանրանում են անձի և ազգի, անհատի ու հանրույթների կենսահոգեբանական կառուցվածքները:   
    Երկու պարագաներում էլ հիշողությունը ոչ այնքան նեյրոնների մեջ է՝ որքան դրանց connextions-հարակցումների, ինչպես որևէ հասկացության իմաստը ոչ այնքան տառերի՝ որքան տառերով կազմված բառերի, նախադասության, պարբերությունների և ասելիքի մեջ: Նույնը նաև հանրային գիտակցության, հոգևոր կարողությունների և կեցության պարագաներում, որտեղ նեյրոններին փոխարինում են անհատները, connextions-հարակցումներին՝ հասարակական փոխհարաբերությունները
(վերին Նկ. c.), ստեղծելով տեղամասային և համազգային ներոլորտ-նոոսֆերա ( Նկ. d. ): Նույն սկզբունքով են գործում նաև համակարգիչները (Նկ. a.), համացանցերն ու սոցիալական ցանցերը ( Նկ. b.): Եվ այս նկատառմամբ էլ «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրի ԷԱԿԱՆՔ առաջին հատորում մենք թռուցիկ ակնարկել էինք «ինտերնետային ազգի» վերաճելու գաղափարը ( Նկ. e., Երևան 2002թ., էջ 97-98): Եվ այդ էլ այնժամ, երբ facebook-դիմագիրքը դեռևս չկար: Այն կլինի երկու տարի հետո՝ 2004 թվականին...












Նկ.
e.












f
.
 

    Ինչ վերաբերում է էնգելսյան. «Կեցությունն է բնորոշում բանականությունը»  սկզբունքը ճիշտ է թերհաս անհատների ու հանրույթների համար: Մինչդեռ, ըստ էիզմի դրույթներից մեկի, հասունության որոշ սահմանից անդին արդեն «Բանականությունն է բնորոշում կեցությունը»: Նույնը հասուն թե թերհաս հանրույթների համար: Բավական է համեմատել դրանց ժամանակակից օրինակները, իհարկե էութենական և կեցական մակարդակներում...

  Գիտենք, որ տարիքի կամ որոշ հիվանդությունների դեպքերում ( պարկինսոն, ալցհայմեր, զառամախտ ևն),  նեյրոններն աստիճանաբար մահանում են, connextions-հարակցումները՝ խաթարվում, իսկ անհատի կենսագործունեությունը քայքայվում: Այդպես էլ ծեր թե հիվանդ հանրույթներում և մասնավորապես հայ իրականության մեջ: Գենետիկական պոտենցիալը մեկ-երկու սերնդում չի կորչում, բայց հավաքական connextions-հարակցումների խաթարման հետ խամրում է, դրա հետ խեղվում հավաքական գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, հոգեբանությունն ու վարքը, գործելու, ինքնակազմակերպվելու, արարվելու ու արարելու ունակությունները, հետևաբար նաև անհատի թե հանրույթի անկախությունը հանգամանքներից թե ուրիշներից: Այդ չի բացառում գլխուղեղային առանձին գոտիների թե կենտրոնների ակտիվությունը, ինչպես զառամյալ հանճարների պարագաներում անհատապես և հասարակություններում: Իսկ  կենսահամակարգերում առաջինը մահանում են նոր կազմավորված օրգանները, վերջինը՝  հնագույնները: 

    Այսինքն այն, ինչը կատարվել է հայոց պատմական և անկումային տարեգրության ողջ ընթացքում: Երբեմն հանգամանքների բերումով, հաճախ՝ նպատակայնորեն, հավատափոխությամբ, «ուղեղների լվացմամբ»,  մտավորականության առինքնմամբ, տարաբաժանմամբ, հալածմամբ կամ ոչնչացմամբ: Զի, նրանք են հասարակական թե ազգային «գլխուղեղի» նեյրոնային հանգույցները, որոնց չեզոքացմամբ խաթարվում են գլխուղեղային կենտրոններն ու connextions-հարակցումները, վերոնշյալ բոլոր հետևանքներով: Այլորեն.
 
                                          Եթե մեկի խելքն առաք՝ մարմինը ձերն է ու ձերը:
                                        Իսկ եթե միայն մարմինն առաք՝ քարը ձեր գլուխը...

 
    Այդպես է եղել բոլոր հպատակեցվող հանրույթների պարագայում և ինչի ուժգնացած գահավիժման վկաներն ենք այսօր, թեև առանց խորապես հասկանալու թե մեզ հետ ի՞նչ է կատարվում ( դեպի ավարտ ամենայն արագանում է...):  Մինչդեռ, որևէ հիվանդություն բուժելու համար նախ անհրաժեշտ է սահմանել ճշգրիտ ախտաբանություն, բուժման համապատասխան միջոցներ, այսինքն «նեյրոնների» և դրանց հարակցությունների վերականգնում, ազգային ներաշխարհի վերանորոգում էութենական և նեյրոբիոլոգիական սկզբունքներով, և անշուշտ կեցական ու հոգևոր «հիգիենա»:  Այսինքն այն, ինչը ըստ Գ.Նժդեհի սոսկ կենսափորձով ու ներհայացողությամբ ձևակերպված էր.
      «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին և միակ խաղաթուղթը  վերադաստիարակությունն է»:  
    
 Մենք կավելացնեինք նաև անվերջ արդիականացումն ու հոգևոր էվոլյուցիան: Իսկ թե գործնականորեն  ինչպե՞ս, այդ արդեն այլ թեմա է:

    Էիզմը արարվել էր այդ նպատակներով, սակայն այդ իրականացնել մեզ այդպես էլ չտրվեց: Ավելին, հոկտեմբերի 27-ից հետո վտարվեցինք հայրենիքից և բոլոր միջոցներով մեկուսացվեցինք անգամ սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Հասկանալի է, նույնպես խիստ որոշակի նպատակներով, ինչպես արդի նույն «պայմանական ռեֆլեքսների» մշակման պարագայում: Այսինքն, հասարակական connextions-հարակցումների խաթարմամբ, հասարակական մասնատումներով, ապականացմամբ, դեբիլացմամբ և զոմբիացմամբ:    
     Իսկ թե ինչո՞ւ, հարցրեք քաղաքագետներին, քաղաքական որոշակի շրջանակներին և «տեխնոլոգներին» և մասնավորապես իբր «ազգային անվտանգություն» տնօրեն Գորիկ Գ. Հակոբյանին: Ինչո՞ւ նրան, զի նա ու այդ համակարգն են այս իշխանությունների բուն հենարանը, որի ծառայողական ժամկետը կանոնակարգի խախտմամբ երկարաձգվեց նախ 5(մինչև 2016 թ. փետրվարի 11-ը՝ 60-ից 65 տարեկան), ապա 10 տարով (60-70, մինչև 11.02.2021թ.: Դրանից հետո կա՛մ էշը, կա՛մ իշատերը: Տե՛ս. http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm ):  Եվ քանզի որպես «ՀՀ պետանվտագություն լուրջ սպառնալիքով» վտարվածների դրդապատճառը պաշտոնապես չի ասվում, հարկադրված ենք այդ մենք հրապարակել.                           
                                            «ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԿԱՇՉԵՅ ԱՆՄԱՀԸ».... 

քննախուզությամբ ( Նկ.f., ԱՄՆ 2015 թ.): Տվյալ դեպքում, այն մեկ անձի օրինակով ներկայացնում է ողջ հանրության իրավիճակը և հնարավոր վախճանը: Այն, ինչն էլ որակվում է որպես
                                                                   ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ:    
  
    
Եվ այդ էլ հենց յուրային ձեռքերով, բայց հանրային նեյրոնների և connextions-հարակցումների խաթարմամբ: Եվ եթե դեռևս փոքր-ինչ հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու, հարկ է նկատի առնել կարևորագույն հենց այս հանգամանքը և մշակել «հակաօդային պաշտպանություն»: Այնպես, ինչպես նախագծումից հետո որևէ կառույց իրականացնում են շինարարները, տարբեր մասնագիտությունների համադրմամբ և համագործակցությամբ: Հակառակ դեպքում, առանց նախագծի հասարակական հասարակ մի արտաքնոց անգամ անհնար է իրականացնել, ո՞ւր մնաց տաճար, հայրենիք ու դեռ ճակատագիր:   
    Դրանց համար էլ մշակված էր «Ազգ և Նոր հազարմյակ» հազարամյակային նախածրագիրը, երբ հնգամյա պլան անգամ չունենք: Եվ հուսանք, որ այս ակնարկը գոնե կհուշի թե ինչպես է անհրաժեշտ վերակառուցել ազգային խաթարված համակարգն ու ներաշխարհը: Այն, ինչը բնության և կեցության մեջ ինքնակազմակերպվում էր բնազդով և նպատակահարմարության մղմամբ, համաձայն տիեզերական օրինաչափությունների: Մինչդեռ դրանք ավելի ու ավելի մատչելի են Բանական մարդուն: Այն աստիճան, որ ոմանք արդեն ծրագրում են մոտակա տասնամյակներին մարդկային հոգի-ներաշխարհը հանձնել բարձրագույն տեխնոլոգիաներին և անգամ անմահանալ. ( www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm ): Հազարամյակային մեր նախածրագիրը անհամեմատ իրական է ու մատչելի, էութենական հիմունքներով ազգային ներաշխարհի ապաքինումն ու զորացումը՝ երիցս առավել:
       Ով աչք ունի՝ տեսնում է, ով ականջ ունի՝ կլսի,
          իսկ ով թեկուզ «հայի վերջին խելք»՝  փոքր-ինչ կմտմտա
1  ...
 
  

                                   
 
   1 Մենք համոզված ենք, որ որքան էլ կենսական ու հրամայական, այս գաղափարի ընդդիմադիրները կլինեն ավելի շատ, քան՝  կողմնակիցները: Զի, թեկուզ սակավաթիվ առաջինները կհասկանան առավել, բայց կունենան հակազդեցության և ներգործության հզոր լծակներ, երկրորդները՝ պակաս: Ուռա-հայրենասիրական գործիչները չեն ընկալի ու կխորշեն, իսկ զանգվածը կմնա անհաղորդ ու անտարբեր, ինչպես միշտ ու բոլոր  թերհաս հասարկություններում:
  Որոշիչը վերստին կմնան ակտիվ «նեյրոնները»...
 
           Ալեքսանդր Վարպետյան Մարսել, 21 օգոստոսի 2015 թ.