Երբեմն լինում են
աննշան թվացյալ միջադեպեր, որոնք հետագայում
պարբերաբար վերահայտնվում են մեր գիտակցության
մեջ, ասես հասկանալու համար դրանց խորը խորհուրդը:
Այդպիսինն էր 90-ական թթ սկզբներին, մեր մեկ՝
դեռևս անտիպ էիզիմի վերաբերյալ
բանախոսությունը Երևանի Պետ. Համալսարանում:
Ներկա երեք պրոֆեսորների մի խումբ նստած էր
առանձին, քիչ հեռու թերհավատ ու վերապահ
նախատրամադրությամբ, ասեք եկել էին մեզ
քննելու: Խնդրեցի առաջ գալ ձայնս
չբարձրացնելու համար: Եկան չկամությամբ:
Բանախոսության ավարտին արդեն մեղմացած նրանցից մեկը
հարց տվեց. «Պր Վարպետյան, ձեր տեսությունը
տրամաբանական է, իսկ հնարավոր է այդ ուսմունքը
կիրառել իրականությունո՞ւմ»: Դիպուկ հարց էր,
իսկ պատասխանս ինքնաբերաբար դուրս թռավ. «Իսկ
ես ի՞նչ եմ անում...»:
Այդ հարցն ու պատասխանն էլ անվերջ վերադառնում են, ինչպես
հատկապես հիմա: Իսկ ինչո՞ւ հիմա:
Ասել էինք, որ մենք Էություն-էիզմ
ուսմունքին հանգել էինք հայոց եղերական
ճակատագրին նվիրված «Արփիական» էպիկական
քնարերգության բերումով: Երկում որոնում էինք
գոյության իմաստն ու համամարդկային ինչ-որ
գերիմաստություն ( Մարսել 1985 թ., տե՛ս նաև
«Ինտուիցիա-Ներըմբռնում» հոդվածը.
www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Intuiçia%20%2011.06.%202014.htm
):
Դրանից հետո և ճարտարապետական մասնագիտությամբ
հայագիտական մեր բոլոր որոնումները ուղղված
էին այդ գերիմաստության որոնմանը, արդեն որպես
ազգաբան ու էաբան: Տասնամյակներ և բազմաթիվ
հետազոտություններից հետո ոչ միայն հայոց
հինավուրց հիմքերով ծնվեց Էություն-էիզմի
ուսմունք, այլև գտնվեց դրանց ակունքը,
շարադրված դեռևս անտիպ OPUS MAGNUM մեր 20-րդ
հատորում:
Իսկ այդ հանգամանքը այլևս սոսկ
հայկական չէ՝ այլ ողջ մարդկային աշխարհայացքի
ու փիլիսոփայական մտքի հենքը: Եվ այդ ամենը
հենց Էություն-էիզմ ուսմունքի սկզբունքով:
Այսինքն, էիզմը երևակվում էր իր իսկ
ինքնարարմամբ: Այնպես՝ ինչպես առաջանալով իր
իսկ երկաթգծերը գցող հսկա անվային
սարքավորումը: Եվ այնպես՝ ինչպես էություններն
են երևակվում ընդհանրացումներով և
վերացարկումներով: Տվյալ դեպքում անհրաժեշտ էր
ընդհանրացնել ողջ մարդկային ճանաչողությունը,
հենց էիզմի սկզբունքով:
Մարդկային միտքը հրաշքներ է գործել և արդ գործում է տիեզերական
մեծագույն գաղտնիքների և Խորհուրդ խորինի
որոնումներում: Այդ առաքելության մեջ,
հավատամքներից ավելի կարևոր դերը բնականաբար
գիտություններն են, իսկ շատ ավելին՝
փիլիսոփայությունը: Եվ քանզի այն համարվում է
գիտությունների գիտություն, էաբանությունը
ներկայանում է որպես փիլիսոփայությունների
փիլիսոփայություն, էիզմը՝ դրանց պսակը: Ո՛չ
թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ, այդ
երկուսի բնականոն համադրումը:
Ընդհանրապես նման ուսմունքները հաճախ չեն
ծնվում, երբեմն հարյուրամյակները մեկ, փոխելով
գիտական որոնումների, քաղաքակրթությունների և
կեցության էվոլյուցիոն ընթացքը (անտիկ
փիլիսոփայություն, հինդուիզմ, դաոսիզմ,
բուդդիզմ, նաև կրոնափիլիսոփայություններ,
ինչպես քրիստոնությունը, իսլամը և այլք): Այս
առումով դրանք ավելի նշանակալից են, քան՝
անգամ հանճարեղ արվեստի թե գիտության
գլուխգործոցները: Սյդպես, Նոբելյան
մրցանակաբաշխության մեջ սկզբում նախատեսված էր
մրցանակ նշանակալից փիլիսոփայական գործերի
համար: Բայց քանզի դրանք այդքան հաճախ չեն
ծնվում, ի վերջո այն համատեղվեց կամ տրվեց
գրական երևելի գործերին, թեև մրցանակները
դեռևս գլուխգործոցների թե հանճարեղության
չափանիշները չեն:
Ահա, այս առումներով հեշտ չէ գնահատել էիզմի
նշանակությունը, որը մեկ ափի մեջ ամփոփում է
մարդկային մտքի թե՛ էվոլյուցիան, թե՛
իմացության բուն էությունը և ամենայն
հավանականությամբ համատիեզերական
իրողությունը՝ մինչ այդ մարդկային ինտուիտիվ և
էմպիրիկ ընկալմամբ: Մինչդեռ այժմ՝ գիտաբանական
և տիեզերագիտական հիմնավորումներով: Զի,
էությունները արծարծվել էին երևելի բազում
դեմքերի կողմից, մասնակիորեն դիտարկվել է և
վերացարկվել բնական երևույթներից, որոնք
ինքնին տիեզերական օրինաչափությունների
արտացոլանքն են:
Եվ քանզի «Լեռը մանրադիտակում չի երևում
և որքան ահագնային է այն՝ այդքան տարածություն
ու ժամանակ է անհրաժեշտ դրա ամբողջական
ընկալման համար» ( էիզմի սկզբունքներից մեկը):
Այդպես էլ էիզմի համատիեզերական
ճշմարտացիությունը ընդունելու համար բավականին
ժամանակ է անհրաժեշտ: Այնպես՝ ինչպես հին ու
մեծ բոլոր ուսմունքների պարագաներում: Իսկ այդ
արդեն մահկանացուների տեսադաշտից բոլորովին
դուրս է, քիչ թե շատ մատչելի բանիմաց
փիլիսոփաներին կամ աշխարհայացքային մտքին
ծանոթ էրուդիտներին:
Մինչդեռ, էիզմը արդեն տվել է իր գրավականը հենց իր արդի
վերաիմաստավորմամբ ու արդիականացմամբ՝ ողջ
մարդկային մտքի արծարծումներով: Ահա թե ինչո՞ւ
վերհիշեցինք տասնամյակներ առաջ վերոնշյալ
բացարձակապես աննշան՝ բայց որքա՜ն էական, այդ
միջադեպը, որպես էիզմի արարչագործական
զորություն: Ըստ այդմ, էիզմը բացում է
բոլորովին նոր մտահորիզոններ, խոստանում
նորանոր բացահայտումներ ամենատարբեր
ասպարեզներում և հավակնում
դառնալու գալիքի ուղեցույց կամ «ճանապարհային
քարտեզ», ինչպես
այլաբանորեն խոստացել էր Քրիստոսը.
«Ես եմ և՛
ճանապարհը և՛ ճշմարտությունը և՛ կյանքը», ըստ
էիզմի՝ առ հավերժություն...
Այսինքն, առաքելությունը այլևս սոսկ անհատական չէ,
ոչ անգամ այդքան ակնկալվող զուտ ազգային, այլ
համամարդկային, ինչպես
արդեն եղել էր 12000 տարիներ առաջ, ընթացիկ
տարբեր ժամանակներում և միջնադարում՝
ի դեմս կատարների, ալբիգոյցիների,
բոգոմիլների ու պավլիկյանների, որոնց մասին անգլ. պատմաբան Է.
Գիբոնը գրել է. «Պավլիկյան շարժումը ցնցեց
Արևելքը և լուսավորեց Արևմուտքը»...
Այսքանը միայն որպես սոսկ ակնարկ, մինչև
OPUS MAGNUM
աշխատության հայտնությունը:
ՏԱ՛ ԱՍՏՎԱԾ...