«Սա Ահրը Դաղը չէ՞»
- զարմացավ բարի իմ թուրք ծանոթը, բացահայտելով
ԷՈՒԹՅՈՒՆ կայքի
սկզբնաէջը: «Yes, that’s Ararat» հաստատեցի ես: «Դեռ իրենցն են
համարում»-շշնջաց նա կնոջը
հուսալով, որ չեմ լսի կամ չեմ հասկանա: «Bizim degil,
kürtlerindir…»-ուղղեցի ես
(թրք. «Մերը չէ, քրդերինն է...»), հիշելով Ֆրանսիայի
փողոցներում քուրդ ընդդիմադիրների փակցրած
պաստառները, որոնց վրա պատկերված էր շղթայված Արարատի
ազատագրումը:
Նրանք էլ Արարատը իրենցն են համարում…
Է-Էություն ուսմունքը նյութական իրերից ու իրականությունից
ոչ պակաս կարևորում է
հոգևոր իրականությունը, որից անբաժան են հավաքական
հիշողությունը, ենթագիտակցությունն ու
գիտակցությունը, մշակութային արժեքները և ի վերջո «հոգևոր
հայրենիքը»: Դրանք ևս ենթակա են յուրացման,
ինչպես գաղափարները, հեղինակային իրավունքներն ու անգամ
«հոգիները»:
Եվ եթե այլք նյութական իրականության և հուշարձանների հետ
հասկանալիորեն
կուզենան յուրացնել նաև այդ , ապա նույնքան օրինաչափ է, որ
դրանց հեղինակների հետնորդները տեր կանգնեն
իրենց հոգևոր ժառանգությանը: Առավել ևս, որ այդ ֆիզիկական
ուժ, նյութական միջոցներ թե իրավական
զորություններ չի պահանջում: Երկիցս առավել, երբ այլ բան
չի մնում անելու և ունենալու: Եվ երիցս առավել, որ
այդ աննյութական ժառանգությունը, ինչպես
հոգին ու ներաշխարհը, առավել երկարակյաց են ու էական`
քան դրանց նյութական հիմքերը: Ի վերջո մեր բուն Եսը մեր
մարմինը չէ` այլ մեր աննյութական ու հավերժություն
հավակնող ներաշխարհը, մարմինն ու հուշաձանները`
դրա կաղապարներն ու նյութական արտացոլանքը:
Իսկ եթե դուք ձեր անդաստանի ընդերքում հանճարեղ գանձ եք
գտել,
ուրեմն այն միմիայն ձեր և... արժանավորների
սեփականությունն է:
ՄԵՆՔ ԴՐԱ ՏԵՐՆ ԵՆՔ...
|