ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
                           07.04.2018թ.    
     

 

                             ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ԿՐՔԵՐ...
      
                                                                      Նկ.1: 26.04.2000թ., ՀՀ ԳԱԱ Արիականության պատմամշակութային առաջին համաժողովից հետո:
                                                               Այստեղ են հայագիտական հայտնի թե անհայտ համարյա բոլոր դեմքերը....
 
 
        Ազգը իր նվիրյալների վրա է հենվում, 
               հակառակորդը՝ նրա տականքի...
 

        Ըստ ԱԱԾ-ի, Հայաստանից մեր վտարման պատճառը իբր մեր «նացիոնալ-ֆաշիստական» գաղափարներն են ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm ):  Մինչդեռ, պարզվում է, որ մեր հետևողական բանագողերը կա՛մ հենց ԿԳԲ-ականներ են, կա՛մ նրանց  դրածոները, կա՛մ թունդ ռուսամետներ:  
       Ահա.

      
1.
  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը ( ԱԻՏ ) հայրենիքում հիմնվել է 15.09.1990 թ., սփյուռքահայ «Հարատևման Ուխտ» ընկերակցության հիման վրա ( www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm ): Վստահաբար քաջածանոթ այդ ծրագրին և սփյուռքում մեր հայրենասիրական գործունեությանը,  ՀՀ «Որոնում» կենտրոնը առաջարկեց  հիմնել դուստր կազմակերպություն` հանձն առնելով վարչական ու ֆինանսական աջակցություն: Այն Հայաստանի երբեմնի ՀԼԿԵՄ-ին կից հասարակական կազմակերպություն էր, որը արցախյան դեպքերի նախօրերին զբաղվում էր նաև հետախուզական գործունեությամբ, ավելի ուշ՝  հայագիտական ու այլ հետազոտություններով:
      Կենտրոնի տնօրենն էր կիբեռնետիկ, գիտ. դոկտ. Գրիգոր Վահանյան (կից լուսանկարը):  Անձի բուն «պրոֆիլը»  երևակվեց ժամանակի  ընթացքում: Նա  ՀԼԿԵՄ-ի կարևոր դեմք էր, ՊԱԿ-ի հաստիքային կադր, տարբեր դերերով առկա հայ քաղաքական և միջազգային դաշտերում, ապա նաև որպես ռուս-սլավոնական ինտ-տի դասախոս: Այսքանի հետ նույն «Էություն» անվամբ ինչ-որ կազմակերպության հիմնադիր և հայագիտական աշխատությունների հեղինակ...( Տե’ս. www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm  նաև «Էություն» նմուշային հանդեսը, էջ 51):     Սակայն, Էություն խորհուրդը հրաժարվեց ֆինանսական օգնությունից, նախընտրելով  ոգե-գաղափարական անբռնազբոսիկ գործունեություն վասն ողջ հայության, ինչպես հորդորել էր Վիկտոր Համբարձումյանը (տե՛ս. www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):  Այստեղից էլ սկսեցին «Էության» և մեր դեմ  հետապնդումները: Այն  հատուկ թափառք առնելով 27.10.1999 թ. խորհրդարանական ոճրագործությունից հետո:  Առավել տարօրինակը այն էր, որ մինչ այդ «Էության» գործունեությունը ջանացին հնարավորինս սահմանափակել հակառակամետ ՀՀՇ-ական իշխանությունները: Ստացվում էր, որ «Էությանը» դեմ էին թե՛ արևմտամետ շրջանակները և թե՛ ռուսամետ, թեև հենց վերջիններս էլ տրվեցին հախուռն բանագողությունների:



    2.
Մինչդեռ, պաշտոնական Կենտրոնը առաջինը   
  արտահայտեց իր դժգոհությունը, ի դեմս  ՌԴ ԳԱ  
  Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի  
  գիտաշխատող, գիտ. դոկտոր Վ.Ա.Շնիրելմանի հեգնական    
  զեկույցի … (հատված, թարգմանությամբ
 
  www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ,).
      «1992 թ. Հայաստանում գրանցվել է ոչ քաղաքական,   
  նեոհեթանոսական «Արևորդիք» կազմակերպությունը, որը 
  ամեն տարի արևապաշտական ծեսեր է կատարում Գառնու 
  տաճարում (
Խոսքը ԷՈՒԹՅԱՆ հիմնած ավանույթի մասին է: Լ.Մ.-լրացումը`մերը Տե՛ս. www.youtube.com/watch?    v=ToGBb0OYUGg):
        Նեոհեթանոսական այլ մեկ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ հիմնավորումների: Ուշագրավ է, որ իր յուրահատուկ գաղափարախոսության որոնումներում Հանրապետական կուսակցությունը ժամանակին ուզում էր միաձուլվել«Էությանը»
( իրականում ՀՀԿ հետ եղել է միայն սերտ համագործակցություն: Լ.Մ.):   
   Մոսկվայի և հայաստանյան ՊԱԿ-ի միջև  Էության նկատմամբ  նման հակասությունը բացատրվում էր այդժամյա խառնաշփոթ իրավիճակով, Կենտրոնի և Հայաստանի տարաձայնություններից, որը աստճանաբար կկարգավորվի, հատկապես հոկտ. 27-ից հետո...


  
3.
1993 թ. «Արիական միաբանության» ( նախապես Աբովյանի ՀԱՑԴ-ը
ավելի ուշ` ՀԱԲ, ապա` ՀԱՄ): առաջնորդ Ա. Ավետիսյանը միացավ Էությանը,  դառնալով մեր «աջ թևը»:  Ավելի ուշ պարզվեց, որ նա Էության կցված «խլուրդ» էր, ով կասկածվում է հենց մեր վտարման  մասնակցությամբ:  Հայտնի չեկիստ Գառնիկ Իսագուլյանի մարդը, ով նրան «միասեռականների» ցուցակ էր հանձնեել: Այդ կապակցությամբ մեծ աղմուկ  պայթեց  և այդպես էլ մարվեց...
      Նրա իբր «գաղափարախոսությունը» Էության գաղափարների լրիվ  յուրացումներն ու աղավաղումներ էին,  ինչը չէր կարող հասարակական մեծ արձագանք ունենալ: Այդուհանդերձ, դրանք  որպես  «նացիոնալ-ֆաշիստական» գաղափարները վերագրվեցին մեզ...
 

   4.
26.04.2000 թ. ՀՀ ԳԱԱ տեղի ունեցավ Արիականության գիտապատմամշակութային առաջին համաժողովը, որը արիականության գաղափարների արդեն հավաքական յուրացման փորձ էր: Հասկանալիորեն դրան մենք չէինք հրավիրված: Սակայն, մի քանի ողջամիտների համառությամբ հրավիրվեցինք վերջին րոպեներին և որպես «հայարիականության հայր»  մեզ տրվեց ողջույնի խոսքի իրավունք:
      Միջոցառմանը ներկա էին ռազմական և կգբեական կադրեր, որոնք ֆաշիզմից զգուշացման մեր խորհուրդը ընդունեցին բացահայտ թշնամանքով: Միջոցառման ավարտին հիմնականում հայագետները ինքնաբերաբար խմբվեցին մեր շուրջ ( տե՛ս. Նկ. 1 և Նկ. 5): Ըստ այդմ, նախատեսվող ամենամսյա այդ միջոցառումները խափանվեցին, իսկ մենք ակամա դարձանք խափանիչ հանգամանք, զի արիականություն արդեն կապված էր մեր անվան հետ... ( www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A&t=3s ):

     5. Այդ միջոցառմանը ներկա էին նաև Էության գաղափարներով տոգորված,  ավելի ուշ հանրահայտ «էպոսագետը» ( ստորև՝  լուսանկարը երևանյան մեր բնակարանում՝  ձախից, Վ. Սեդրակյանը), ՊԱԿ-ի երբեմնի գափարական բաժնի պետ Գ.Սարգսյանցը ( նա ևս վարակված  Էության  գաղափարներով , տե՛ս. www.eutyun.org/S/E/ZT/ZT_090213_PoqrMher.htm )  և այլք: Ի դեպ, այդ շրջանակները  28-29. 10.1999 թ., Մինսկում, կայացած Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսին ներկայացրին ամբողջովին Էության գաղափարների հիմքով նոր հասարակության մի ծրագիր, ի փոխարեն մարքսիզմ-լենինիզմի
(
www.eutyun.org/S/E/X/X/X-7.htm):









Նկ.5a








5
b
                  
                               
  Նկ. 5a: «Էպոսագետ» Վ. Սեդրակյանը (աջից) առաջին անգամ երևանյան մեր
                        
           բնակարանում: b). Աջից Վ. Սեդրակյանը, հետին պլանում՝ ՊԱԿ նախկին
                                           գաղափարական վարչության պետ Գևորգ Սարգսյանցը :


  
 
6.
Մինչ այդ, Ատլանտյան օվկիանոսից  անդին, 1997 թ. ոմն բարերարի հրավերով Լոս Անջելես  մեր այցելությունից  հետո  Էության գաղափարները սկսեցին տարածվել մեծ արագությամբ: Առաջինը՝ հրավիրողի «Եղիցի լույս» հանդեսի  խմբագիր ոմն Արթուր Արմին էր: Նա ի պաշտոնե կցված էր մեր կեցական և միջոցառումների սպասարկմանը: Ապա աստիճանաբար դարձավ  «հայագետ» ու «արիական»,  նույնպես ամբողջովին Էության հիմունքներով, երբեք չնշելով փոխառության, կամ գոնե ներշնչման աղբյուրը (տե՛ս. www.youtube.com/watch?v=E0hTonoo_yQ&t=92s ): 
  Ստանալով ռուսական կողմի աջակցությունը և ինչ-որ կոչումներ սկսեց հավաքագրել սկսնակ «հայագետներին» ու կազմակերպել նրանց առաջխաղացումը, ինքն էլ անխնա «թխելով» Էության դրույթները ( տե՛ս. «Բանագողությունը որպես քյասար ճանապարհ...» հոդվածը. www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ):



   7
. Նույն Լոս Անջելեսում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրող,
խորհրդամետ աջակցություն վայելող Վարդան Հովհաննիսյանը, մեզ առինքնելու ձախորդ փորձերից և ընդհարումից հետո տրվեց հայագիտական ծավալուն քարոզչության, վերադարձավ Հայաստան և սկսեց գործել հայագիտական ասպարեզներում, որպես «հավաքագրող» և լուսաբանող: Այդ ևս ազգային-հայագիտական ասպարեզը կազմակերպելու և ուղղորդելու նկրտում էր, բնականաբար շահագրգիռ շրջանակների աջակցությամբ...

    8. Եվ մինչ լոսանջելեսյան հայաշատ գաղութը դարձել էր հայագիտությամբ «հոգիներ որսալու»  ասպարեզ,  հայրենիքում գաղափարների հետ Էության շրջանակներից կադրերի հավաքագրման որսը շարունակվում էր հարաճուն թափով: Հատկապես մեր վտարումից հետո: Մեկը, միջնորդությամբ Էություն խցկված կից  մանչուկը (Էդգար Մակարյան):  Բացի գաղափարներից նա ջանաց յուրացնել Էության վաստակը, հեղինակությունը և անգամ անվանումը: Ինչ-ինչ տեղերից ստանալով ֆինանսական և վարչական հսկայական օժանդակություն, Երևանի կենտրոնում վարձեց 3  հարկանի մի տարածք ( երբ բուն Էությունը
ընդամենը մեկ սենյականոց գրասենյակ ուներ, այն էլ մեր սեփականությունը...),  ամբողջովին իրականացրեց  «եվրոնորոգում», ունենալով նաև բացահայտ ռուսամետ ԶԼՄ-երի աջակցությունը («Իրավունք» հայտնի ռուսամետ թերթը...»):  2007 թ., երբ ինչ-որ նոր օրենքով պաշտոնապես լուծարվեց բուն ԷՈՒԹՅՈՒՆԸ և մեր վտարումից ետ, հետին ամսաթվով իբր հիմնավորվեց որպես «ՀՀ պետանվտանգությանը լուրջ սպառնալիք»՝  հիմնեց նույն ԷՈՒԹՅՈՒՆ անվամբ գիտամշակութային ՀԿ www.eutyun.org/S/E/ZT/ZT_080122_VoxbAprKochMer.htm ): Որպես հավատո հանգանակ ընդունելով «Գենը մարդու մեջ է, մարդը՝ տիեզերքի,  տիեզերքը՝ Աստծո, Աստծո լույսը՝ ամենքի: Սա է Էությունը համայնի: Ճանաչել այդ Էությունը՝ պատգամ մարդ էակին» -հենց էութենական բանաձևը: Պարզ էր, որ իշխանությունները ամեն կերպ ջանում էին ազատվել մեզանից և «անհնազանդ» բուն Էությունից...
  Այսուհանդերձ, հասարակական ընդվզման տակ մի քանի տարի հետո այն լուծարվեց: Այնուամենայնիվ, ռուսամետ թեքումով  ջանում է ստանձնել «ազգային փրկչի» գլխավոր դերը և ցայսօր շատ ակտիվ է իբր «ազգային» շրջանակներում... (www.youtube.com/watch?v=nV0NV3NoKj4&t=403s ):

   9. Պակաս օրգինալ չէ, Մայր Աթոռ Էջմիածնի Հայորդյաց Տան տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի պարագան, ով տրվեց բուռն հայագիտության, շահարկելով Էության գաղափարները և տարանջատված շրջանակները: Լինելով կաթողիկոսի մերձակիցը  2000-ական թվականներին գործուղվել էր Մարսել տեղի առաջնորդարանը գլխավորելու և հայ համայքում որոշիչ դեր ստանձնելու նկատառմամբ:
Մի քանի դեմքերի հետ, առինքնելու միտումով մոտեցավ նաև մեզ, հրավիրեց իր բնակարան, տվեց բացառիկ ճոխ ընդունելություն, մի քանի անձնաց հետ եղավ մեզ մոտ համառորեն լուսաբանվելու
համար էիզմից:  Սակայն, ինչ-ինչ
 պատճառներով անսպասելիորեն վերադարձավ Հայաստան ( ենթադրում ենք տեղի ապահովության ծառայությունների կողմից դիմազերծվելու հետևանքով )  և սկսեց տանել հայագիտական ու հասարակական աշխույժ աշխատանք լայն շրջանակներում: Գիտենալով հայ եկեղեցու և կաթողիկոսի ռուսամետ կողմնորոշումը և դեռևս խորհրդային ժամանակներից կապերը հետախուզական կազմակերպությունների հետ, նրա  հայագիտական գործունեությունը պատահական լինել չէր կարող: Ոչ անգամ Էության և հայագիտական թեմաների արծարծումը:
   Մնում է արձանագրել Էություն գաղափարների հզորությունը և թափանցումը անգամ կղերական ասպարեզ, ինչը ինքնին մեծ ձեռքբերում էր...: Ուստի, ըստ ոմանց, մեր վտարման մեջ առկա է նաև  եկեղեցու և մասնավորապես կաթողիկոսի ձեռքը, թեև Է-Էությունը աղերսվում է հավատամքային հասկացությունների հետ: Ուրեմն պիտի լիներ նաև այլ մեկ պատճառ...












Նկ.10a











10b
                  
     10. Եվ վերջապես, շրջանցելով  Էության գաղափարներով ներշնչված քիչ թե շատ պարկեշտ և ոչ քաղաքական պրպտողներին,  ներկայացնեք  բացառիկ լկտի բանագող Յուրա Սարգսյանին (Նկ. 10a) : Իր իսկ հայտարարությամբ  «երբեմնի» կգբ-ական, ով հետո ամբողջովին տրվեց «հայագիտության» (տե՛ս «Ագենտ «Գոշ» հոդվածում.  http://septemberi21.blogspot.fr/2007/12/blog-post_04.html ):  Հավաքագրելով Էության գաղափարներով տարված մի խումբ  հայագետներին, ստեղծեց ԱՐԱՐԷ  հիմնադրամ և կայքէջ ( http://arar-e.com/authors ):  Դրանց մեջ, առանց մեր համաձայնության՝ նաև մեզ, մինչև մեր համառ ինքնաբացարկումը: Իսկ մինչ այդ Էության գաղափարների գովազդմամբ հորդորում էր տարածել այդ գաղափարները ( Նկ. 10b ): Եվ այդ  Է-Էություն աստվածության, շում.-աքքադ. Էա-Հայա իմաստության ծովաստծո և «հայ» ինքնանվանման վերաբերյալ ( https://www.youtube.com/watch?v=axKKq7ROZvs  ):  Հիմնարար թեմաներ, որոնց  մասին հայագիտության մեջ առաջին անգամ խոսել էինք դեռևս 1993թ. «Ինքնություն» հատորում («Հայեր և արմեններ», էջ 46-57 ), արմատապես հիմնավորել «Ծննդոց-ԱՅԱ»  մենագրությամբ ( Երևան  2000/2003 թթ),  բազմիցս արծարծել տարբեր աշխատություններում և բանախոսություներում, ինչպես կից տեսագրությունում:  Իսկ այդ բանագողության մասի բարձրաձայնել մի շարք հոդվածներով ( www.eutyun.org/S/Ashx/DJAKATAGRAKAN.htm , www.eutyun.org/S/Ashx/BANABOZUTYUN.htm ):
   Այդ բոլորին, տարրական արժանապատվությունից զուրկ այդ անձը ամբարտավանորեն մնաց անտարբեր ( բացահայտ չեկիստական վարք): Մինչդեռ, բանագողությունը բացեիբաց  լկտիության հետ զավեշտալի մի տխմարություն է, որի լուսաբանում խայտառակելու է ողջ հայագիտությունը,  դրա հետ հայությունը ու նաև Էության վաստակը: Խոսքը հենց «հայ» ինքնանվանման մասին է, որը ոչ միայն բացառապես մերը չէ՝ այլև բազմաթիվ էթնոսներինը, որոնք փոխառել են ոչ մեզանից՝ այլ ընդհանուր այլ մեկ ակունքից: Բայց այդ մասին այլ առիթով...    
    Այժմ անդրադառնանք ԱՐԱՐԷ հիմնադրամի մեջ ներառված դեմքերին: Նախ նշենք, որ հիմնադրամի անվանումը վերցված է Ա. Շահնազարյանի գրքի խորագրից, թեև նա այստեղ չկա, բայց անվանմամբ ինքնին ներառվում է... (
www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_27_61.htm ):

   
  ԱՐԱՐԷ կայքէջի հեղինակները:  

    Ներկայացված մի քանի անձանց մասին արդեն խոսվեց: Մի քանիսը հայագետներ չեն: 1-2 տարաչափորեն ներշնչվել  են Էության գաղափարներից, մնալով պարկեշտության սահմաններում  (7, 9,10,12 ): Մնացյալներից՝  Ս. Շահինյանը (1), Մ. Նաջարյանը (8), Ա. Տերյանը (14), Վ. Վահրադյանը (16 ), Լ. Ստեփանյանը (17) եղել են Էությանը կամ նրա սկզբունքներին բավականին մոտիկ, երբեմն տարաչափորեն համագործակցել կամ հետևել են Էության միջոցառումներին: Բասկագետ, լուսահոգի  Վահան Սարգսյանը (24) Էության հիմնադիր միաբան էր, Հ. Մարտիրոսյանը (6)՝  վարչության երբեմնի  ատենապետ:  Մենք չենք խոսում ոչ քիչ անձանց մասին, որոնք անցել են Էության բովով, սակայն այստեղ չեն ներկայացված: Նշյալների մեջ թերևս միայն պատմաբան Անժելա Տերյանն է, ով տարիներ անց մեզ ազնվորեն գրեց.
   
«Հարգելի տիար Ա. Վարպետյան,  ...Ձեզ այստեղ  շատ-շատ ենք հիշում:  Շատ վաղուց ուզում եմ Ձեր արածի համար շնորհակալություն հայտնել  և ասել.  դուք մի ամբողջ սերունդ  եք արթնացրել, որոնց մեջ նաև ես եմ... Ձեզ մաղթում եմ, որ շարունակեք գրել ու շատ գրել: Չէ ո՞ր մի քանի հոգու համար չեք գրում, այլ շատ-շատերի, որոնք սպասում են Ձեր նոր գրքերին: Հաջողություն ու բարիք եմ ցանկանում Ձեզ»:  
   Ա. Տերյան (Երևան, 14.12.2011թ.: Տե՛ս.www.eutyun.org/S/E/ZT/ZT_170212_KarDzn&axik.htm):


   
Ու թեև հիմնադրամում  ներառված անձինք սիրողական թե մասնագիտորեն հայագետների ամբողջ ցուցակը չէ, սակայն այն ինքնին մատնում է հայագիտությունը հսկողության տակ առնելու և ուղղորդելու նպատակը: Դրա հետ նաև Էության բացած արահետների ու ազդեցության: Մեկ խոսքով, մարքսիզմ-լենինիզմից  հետո յուրացնելու  համար հայոց ոգե-գաղափարական դաշտն ու «հոգևոր հայրենիքը»:  Այն, ինչը պատկերավոր կոչվում է «սահող բռնազավթում»: Այսինքն, քայլ առ քայլ գաղութացում...    
     Իսկ ինչո՞ւ հատկապես Էության գաղափարներով: Զի, նախ սեփականը չունեին («ազգային գաղափարը»  դատարկաբանություն էր...)  և հետո մեծ ձկներ որսալու համար հո կարթից «բոլտ ու գայկա» չեք կախի՞: Մինչդեռ, Էության գաղափարները  հայոց համար արդեն դարձել էին հարազատ, այդու էլ իրենց համար ցանկալի «խայծ»: Այնպես, ինչպես ՀՀԿ-ական անշառ «նժդեհականությունը» ( խեղճ  Գ. Նժդեհ): Նույնն է սպասում նաև ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական ողջ համակարգին, ինչն արդեն եռանդուն ընթացքում է: Այս դեպքում՝ խեղճ հայություն, թեև իր բախտից, նա այս բոլորից գլուխ չի հանի և չի էլ հավատա...
   Նույնը նաև համաշխարհային մակարդակով  «Единое зерно » («Միասնական սերմ » ) հոգևոր շարժման պարագայում ( allatra.org/ru/pages/edinoezerno ):  Այն ամբողջությամբ էիզմ-Էության սկզբունքն է, ափսոս միայն հավատամքային ասպարեզում: Եվ ոչ պատահականորեն հրավիրվեցինք մասնակցելու այդ ծրագրին, ինչը 1-2 բարեկամական շփումներից  ու հեռուստահարցազրույցից հետո դադարեցրինք, հուսանք հասկանալի պատճառներով:
   Այս բոլորով հանդերձ, կան նաև դրական հանգամանքներ. ինչպես եկեղեցու պարագայում և անգամ բանագողություններով, շեղումներով ու շահարկումներով, Էության գաղափարները մտնում էին իրականություն: Այնպես՝ ինչպես քամիները, թռչունները և անգամ առնետներն են իրենց կղկղանքով դառնում ակամա «սերմացաններ»: Այնպես՝ ինչպես ղարաբաղցիներն են այսօր կոկորդ ու քամակ  պատռելով մեծարանքով երգում «Այայի երկիր Արցախ...», երբ մինչ այդ «այան» սովորաբար  հիշատակվում էր նրանց հայհոյանքներում («Ես քո այայի...». մայր, մեծ մայր առումով ): Եվ այնպես՝ ինչպես եղել է ցայսօր «կոնվեկցիոն շրջանառությամբ» թե դիալեկտիկական պարույրով, բոլոր խմորումների պարագաներում, որոնք առանց «բացիլների» չեն լինում: Այդպես, անգամ չարիքն է բարուն ծառայում և ընդհակառակը: Եվ այդպես է ազնվանում մարդկային ցեղը, մակընթացություններով և տեղատվություններով, ետուառաջ տատանումներով և աջուձախ շեղումներով:
 
   
Ահա, այս առումներով ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ը ոչ մի կերպ չէր կարող նացիոնալ-ֆաշիստական լինել: Այդ անհեթեթությամբ ԱԱԾ և իշխանությունները փորձում են ծածկել պետական «հույժ գաղտնի» այլ մեկ դրդապատճառ, որն իր գերկարևորությամբ կարող էր լինել միայն հոկտեմբերի 27-ը:  Այնինչ, այդպիսի կազմակերպված ու հետևողական բանագողություններն ու կապկումներն ունեն նաև այլ մեկ նպատակ, թաղելու ու նաև պատմությունից վտարելու այդ ոճրագործության հետ ինչ-որ կերպ աղերսվող հեղնակին: Առավել ևս, որ Միասնություն դաշինքի զոհված պարագլուխները հետաքրքրված էին Էության գաղափարներով:
                                                                                    * * *  
    Այժմ, անդրադառնանք նախ ԽՍՀՄ փուլուզումից հետո ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր Վ.Ա.Շնիրելմանի հեգնական զեկույցին:  Այդ արված էր երբեմնի բոլոր հանրապետությունների համար, բացահայտորեն որպես մարքսիզմ-լենինիզմից  հետո դրանց մեջ ընթացող գաղափարական խմորումների քննախուզություն: Նկատի առնենք ԱՐԱՐԷ հիմնադրամում ներառված ռուսամետ-կգբական անձանց քանակը , ՀՀ պետռեգիստրում ցայսօր «Էություն» անվան հոլովումներով գրանցված չորս  թե ավելի ՀԿ-ների ցուցակը ( ինչը կանոնակարգով անթույլատրելի է... ), Է-Էության հոլովումները ամենատարբեր առիթներով և միջոցառումներում, դիտեք հոկտեմ. 27-ից հետո ԳԱԱ մեծ դաճլիհում «Ծննդոց-ԱՅԱ» մենագրության 15.09.2000 թ. շնորհանդեսի ընդամենը  մեկ հատվածը (www.youtube.com/watch?v=xMo8l_M_gLU&t=17s ), մինչ այդ դեռևս անտիպ նույն մենագրության զեկույցը Գլենդելի կենտրոնական գրադարանի հեղեղված դահլիճում ( www.youtube.com/watch?v=R6GRDeYQxyc ) և արդեն կարող եք ինքներդ եզրահանգել  ո՞ւմ և ինչո՞ւ էր խանգարում Էություն միաբանությունը և ինչո՞ւ  էին ռուսահակ-կգբական շրջանակները այդքան տրված հայագիտությամբ: Եվ այդ էլ Վ.Պուտինի ԽՍՀՄ վերականգնելու նկրտումների ենթատեքստում:  Ըստ որում, որքան նա հաստատում էր իր գերիշխանությունը աշխարհում և մասնավորապես Հայաստանում, այդքանով ծանրանում էր մեր «մեղքը», նախնական «նպատակահարմար չէ» պատճառաբանությունից անցնելով «ՀՀ պետանվտանգության լուրջ սպառնալիք» (www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm ) մինչև «նացիոնալ-ֆաշիստ» (www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm ):  Իսկ եթե այդ բոլորին հավելենք 1999 թ.  հոկտ. 27-ի պետական ոճրագործության մեր լուսաբանումները (այդ այլ առիթով... ), ապա ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապես  Գ.Գ. Հակոբյանի հայտարարությունը, ըստ որի «Քանի ինքը կենդանի է Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի...» ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm  ), ապա այդ անգամ պետք է համարվի մարդասիրական պատիժ, թեկուզ սոսկ գաղափարական հանցանքի համար:     
     Իսկ իրականում, ինչպես ստալինյան տարիներին, պետք է որ տրվեր.
        
     
    
ՑՄԱՀ  ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ...
         
                                                                                                                      Մարսել, 07.04.2018թ.