ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
   15.09.1990 -15.09.2015թ.    
   

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է «ԷՈԻԹՅՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ
ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 25-ՐԴ ԱՄՅԱԿԸ...
https://www.youtube.com/watch?v=1245j2dXO6Y
 http://www.eutyun.org/S/E/E/E.htm
Շնորհանդեսը կկայանա Գլենդելի կենտրոնական գրադարանում, 5/11/2015 թ.:

Ու թեև ԷՈՒԹՅԱՆ նախածրագիրը բավականին ընդգրկուն էր և թվում էր անհավանական,
(տե՛ս վերին հղմամբ), քառորդ դարյա բացահայտումները բազմիցս գերազանցեցին այն,
հեռարձակվելով դեպի մարդկության ապագան և տիեզերական հորիզոններ:
Մինչդեռ, հայ իմաստասիրական միտքն ու հայագիտությունը որոշ առաջընթացով հանդերձ
մնում է ցավալիորեն հետամնաց...

 

  ՀԱՅԱՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ  
   

2004թ., Գյոբեկլի թեփե, այլևս աշխարհահռչակ Շավակի հետ,
ով արորով ակամա բացահայտեց հսկայական հուշարձանը,
 իսկ հետո նշանակվեց դրա պահապան...

                                                                                                                                         

 «Երախտամոռ անձինք տուժվում են,
 
երախտամոռ ազգերը՝ պատժվում»:


 
                ԽՍՀՄ-ի փուլուզումից և խորհրդային հայագիտությունից հետո, ժխտված տեսակետները վերահառնեցին, իսկ ԷՈՒԹՅԱՆ ելույթներից ու հրապարակումներից հետո ծայր առավ կրկնօրինակումների, չափազանցումների, սնապարծության և «հայագիտական» հորինվածքների մի անկասելի հեղեղ: Անմաս չմնացին նաև քիչ թե շատ էրուդիտ և անգամ ակադեմիական որոշ դեմքեր, ինչպես Պ. Հերունին, նույն Լ. Տեր-Պետրոսյանը, ԿԳԲ-ական Գրիգոր Վահանյանը ( երբեմնի ՀԼԿԵՄ-ին կից «ՈՐՈՆՈՒՄ» կենտրոնի տնօրեն)  կամ Յուրի Սարգսյանը ( «Արարատյան Լեռների գաղտնիքները»)  և այլք:  Հայոց արիական և 12000-ամյա ծագումաբանությունը դարձավ «սարի ծամոն», Է-էություն և Էա-Հայա  աղերսը՝ բյուր իբր ինքնին վերաբացահայտումների «կլիշե» (ափսո՜ս, ոչ ավելին),  իսկ 30.08.2002թ. ՀՀ կառավարության որոշմամբ հայագիտությունը դասվեց առաջնահերթ գիտությունների առաջին աստիճանում (վարչապետ՝ ԷՈՒԹՅԱՆ համակիր Ա. Մարգարյանի նախաձեռնությամբ... Տե՛ս.
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):

  
Անշուշտ, այս բոլորի մեջ կային քիչ թե շատ հիմնավոր դրույթներ, բայց առավել անհեթեթություններ, ինչպես հայոց 50 հազարամյա ծագումնաբանությունը, Ստոունհենջի և նման հուշարձանների կառուցումը հայերի կողմից (Պ. Հերունի)  կամ հայ ինքնանվանման առաջացումը իբր հաթ-հայ լծորդմամբ (Լ. Տեր-Պետրոսյանը իր քաղաքագիտական միտինգների շարքում, այն էլ ըստ Ի. Դիակոնովի ... ):  Ըստ որում, ԷՈՒԹՅԱՆ և մասնավորպես Վարպետյան անունները ոչ մի կերպ չէր հիշատակվում, ո՛չ վա՜յ հայագետների կողմից, ո՛չ ակադեմիական թե սոսկ մասնագիտական, բացի մի քանի ազնվաբարո ճշմարտասերներից1: Լավագույն դեպքում նախապատվությունը տրվում է այլազգի, թեկուզ «մանրավաճառ» հայագետներին կամ վիճարկելի, բայց «մեծահամբավ» արևելագերներին: Այս աժիոտաժում և շահարկումներում աղավաղվում և արժեզրկվում են բուն իրողությունները, փոքր ճշմարտություններն հանգեցնում մեծ խեղաթյուրումների և գիտական անվստահության: Առավել ևս, ետխորհրդային սանձազերծումից հետո կենտրոնի թե այլոց կողմից հայագիտության վերստին վերահսկողության պայմաններում...
 
    Արդ, հերթը հասավ Գյոբեկլի թեփե հնավայրին, առիթ տալով դադարկաբանությունների նոր մի հզոր ալիքի: Այդպես, հնագույն քաղաքակրթությունների գծով իբր փորձագետ Վազգեն Գևորգյանը, «Դվինի բուրգի» կապակցությամբ հիշատակում է շոտլանդացի գրող և լրագրող Գրեմ Հենքոքին (Graham Hancock): Ըստ նրա «Հայաստանն այն վայրն է, որտեղից սկիզբ է առել նոր քաղաքակրթությունը» ( աչքներս լույս, չգիտեինք, բայց ոչ մի հիմանավորում: Իսկ որտե՞ղ էր այս պարոնը, ինչ-որ նախախնամությամբ Գյոբեկլի թեփեի հետ միաժամանակ  2000թ. «Ծննդոց-Այա» մենագրության  արևերես ելնելուն... http://168.am/2014/07/18/388925.html ):  Դեռ ավելին, ըստ Վազգեն Գևորգյանի.
     «Պորտասարի հայկական լինելու վերաբերյալ վերջերս «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի դահլիճում կազմակերպված սեմինարի ժամանակ քարտեզներով, Մովսես Խորենացիով, Քսենոֆոնով, իր իսկ նախաձեռնությամբ, առանց իմ խնդրանքի կամ ասելու, փաստեց Գրեմ Հենքոքը 2:  Նա հավաստեց, որ Պորտասարը հայկական հնագույն քաղաքակրթության ու մշակույթի վկայություններից մեկն է»
3 ( http://nyut.am/?p=82175&l=am ):

  Այսքան էլ տգիտությո՞ւն: Հայագիտական թեմաներով բազմաթիվ օտար հանդեսների այս հոդվածագիրը անգամ տեղյակ չէ, որ քարտեզներով, Մովսես Խորենացիով, Քսենոֆոնով և գրող-լրագրողի մասնագիտությամբ 12000-ամյա մի հսկա հուշարձանի էթնիկական հեղինակությունը առանց ազգագրական թե խորքային այլ գիտելիքների և էաբանական հմտությունների ՉԻ ԿԱՐՈՂ ՓԱՍՏՎԵԼ !!!:  Առավել ևս, որ այդժամ Հայկ. լեռնաշխարհը բնակեցված է եղել բազմաէթնիկ սուպերէթնոսով, որից ժամանակի ընթացքում ձևավորվել և տարաբաժանվել են անգամ ոչ հնդեվրոպական ազգեր: Նույնը Քարահունջի պարագայում: Իսկ այն դեռ իբր հայոց արեգակնային Արային վերագրելը պարզապես մանկամտություն է: Զի, գոյություն են ունեցել արեգակնային տարբեր աստվածություններ ( հաթ. Էստան, խեթ. Իստանուս, խուռ. Շիմագե, ու/արատ. Շիվինի, շում. Ուտու, և այլք: www.eutyun.org/S/E/ZT/ZT_081208_Qarahundj.htm ):  Եվ դեռ հայտնի չէ թե ե՞րբ է Ար-Արա աստվածությունը ձևավորվել և ի՞նչ կապ ունի խուռիական «հուր-հար» հրեղեն ինքնանվանման հետ...

    Խուսափելով համատարած բանագողություններից, շեղումներից ու շահարկումներից, արդեն տարիներ ի վեր արմատապես նոր ոչինչ չենք հրապարակել, արտառոց քանի բացահայտումներ թողնելով ապագային կամ վստահելի ժառանգորդի: Սակայն, ԷՈՒԹՅԱՆ 25-ամյա հոբելյանի առթիվ որոշեցինք բացառության կարգով մեր գանձարանից մեկ փոքրիկ, բայց բացառիկ մի նմուշ ներկայացնել հենց Գյոբեկլի թեփեի էթնիկական պատկանելության վերաբերյալ: Եվ այդ որպես հոբելյանական ընծա մեր համակիրներին, և երկրորդ՝ որպես վկայություն, որ Էության գանձարանը դեռևս անսպառ է: Անկեղծ ասած, առայժմ այդ անգամ տարակուսում ենք, զի այդ ևս անխուսափելիորեն սկզբնավորելու է բանագողությունների և աղավաղումների նոր մի ալիք: Հուսանք, այսքան ապերախտություններից ու հալածանքերից հետո մինչ այդ չենք մտափոխվի: Ի վերջո.
     Տխմար մեռնելը բոլորի ամենասրբազան իրավունքն է...

   Ինչ վերաբերում է մեզ, եթե որևէ երկրի գանձը նրա սեփականությունն է, ապա հոգևոր գանձը՝  հեղինակների, իսկ «շնչավոր գոհարները»՝ մարդկության: Հնագիտական գանձը այլևս տվյալ երկրի սեփականությունն է, հոգևոր գանձը՝ բացահայտողների, «շնչավոր գոհարները»՝ ինչպես Արեգակը, բոլորինը: Սակայն ավելի, ում գլխավերևում է և մասնավորապես ներաշխարհում:
           
   Այսքանը միայն սոսկ հայագիտության վերաբերյալ: Առավել կարևոր Էիզմ-Էություն ուսմունքը, առայժմ անգամ մարդկության հորիզոնից դուրս է:
      Երջանիկ որևէ մեկի հայ առաջին Նոբելյան մրցանակը...

  1 Եվ այդ նաև խիստ քաղաքական նկատառումներով, մոռացության մատնելու համար Վարպետյանին՝ վասն նրա արտաքսման ու հետապնդումների բուն պատճառները սքողելու: Այլ մեկ առումով, նաև հայագիտությունը վերստին կենտրոնի հսկողության տակ վերցնելու համար: Զի, այդ եղել և մնում է ցանկացած ազգի ու էթնոսի ինքնաճանաչման, ազատագրման և ինքնահաստատման կամ  ընդհակառակը՝ չեզոքացման միջոց ...

  2 Գիտական աշխարհում Graham Hancock-ի աշխատություները խիստ վիճարկվում են, իսկ նրա որոշ տեսակետները հնչում են զավեշտալիորեն անհեթեթ : Ինչպես եգիպտ. Գիզայի Սֆինքսի իբր Ք.ա. 10500 տարվա վաղեմիությունը, երբ եգիպտագիտությունը այն վերագրում է Խեֆրեն փարավոնին և ժամանակագրում Ք.ա. 3-րդ հզ (
https://fr.wikipedia.org/wiki/Graham_Hancock ): Մինչդեռ ըստ Գ. Հենքոքի  այն ավելի հին է, քան՝  աշխարհի հնագույն տաճար հռչակված Գյոբելի թեփեն (Ք.ա. 10/9.5հհ): 
  Այս արդեն գիտաֆանտաստիկ գրականության ժանրից է, բայց ոչ հնէաբանության, առավել ևս հայագիտության, թեկուզ հեղինակը թարգմանվում է բազմաթիվ լեզուներով, բայց ոչ այնքան՝ որքան «Երեք հրացանակիրները»...

   2
Ուրեմն ոմն հայորդու խնդրանքով թե պատվերով օտար «հեղինակությունը» պիտի Գյոբեկլի թեփեի հայկականությունը բացահայտե՞ր: Այս դեպքում ինչո՞ւ չի խնդրում հայոց ծագումնաբանության պարզաբանումը, որպեսզի բազմաթիվ լեզուներով ալամ աշխարհը ցնցվեր...   
   
 
Մարսել, 08 սեպտեմբեր, 2015թ.