|
Բազմիցս ասվել ու գրվել է, որ 1990թ.
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը (ԱԻՏ) հիմնվել է
«Հարատևման Ուխտ» սփյուռքահայ ընկերակցության հիման վրա:
Եվ այդ՝ մեծ հետաքրքրություն բորբոքած արիականության
վերաբերյալ մեր հեռուստատեսային առաջին ելույթից հետո
(
www.eutyun.org/S/MM/1/HayAzgiAriakanTsagumy.htm )՝
ՀԼԿԵՄ-ին կից «Որոնում» կենտրոնի առաջարկով: Դրա տնօրենն
էր կիբեռնետիկ, գիտ. դոկտ. Գրիգոր Վահանյանը (անձի բուն
«պրոֆիլը» երևակվեց ավելի ուշ: Նա ՊԱԿ/ԿԳԲ-ի հաստիքային
բարձրաստիճան կադր էր): Այն հանձն առավ վարչարարական և
ֆինանսական աջակցություն: Զի, մարքսիզմ-լենինիզմի
«փլուզումից» հետո նրանց անհրաժեշտ էր ժողովրդականություն
վայելող ազգային այդպիսի մի գաղափարաբանություն:
Մինչդեռ, խուսափելով անցանկալի շահարկումներից,
Էության Խորհուրդը որոշեց հրաժարվել 15 հազար ռուբլի այդժամ զգալի գումարից և գործել զուտ ոգեգաղափարական
ասպարեզում, վասն ողջ հայության (տե՛ս. Վիկտոր
Համբարձումյանի և այլոց քաջալերանքը.
www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):
Եվ այդ առանց ՊԱԿ/ԿԳԲ-ի և անգամ ՀՀՇ-ի դեմ որևէ
հակամարտության: Այդուհանդերձ, այստեղից սկսեցին մեր
հալածանքները հակառակամետ այդ երկու կողմերից էլ, որոնք
թափ առան 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո, մինչև 2002 թ.
մեր վտարումը հայրենիքից:
Մինչ այդ «Որոնում» կենտրոնը
շարունակեց իր գործունեությունը, որպես նույն «Eutiun» անվանմամբ
ինչ-որ գիտահետազոտական հաստատություն ( տե’ս
http://www.iatp.am/hayknet/euti-e.htm ... ), որի մեկ
շառավիղն է հավակնում լինել ռուսախոս այլ մեկ «Eutyun» (
http://eutyun.com…):
Իսկ «ՈՐՈՆՈՒՄ» կենտրոնի տնօրեն Գրիգոր Վահանյանը անցավ
հայագիտական ուսումնասիրությունների, դրանք հրատարակելով
տարբեր լեզուներով՝ ուղղված միջազգային հանրությանը (
տե՛ս.
http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm
հղմամբ):
Այդպես, ԷՈՒԹՅԱՆ հիմնադրման հետ համաճարակի պես առաջացան
նմանատիպ բազում կազմակերպություններ և անհատներ,
նույնանման սկզբունքներով, թեմաներով ու գաղափարներով
(անգամ ՀՇՇ-ական որոշ շրջանակներում: Տե՛ս.
«Բանագողությունը որպես «քյասար» ճանապարհ» հոդվածը,
http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ):
Եվ այդ առավել ևս մեր վտարումից հետո: Օգտվելով մեր
բացակայությունից և ԱԱԾ-ի զորակցություններից, սունկի պես
աճեց հայագետների մի ամբողջ բանակ, արմատապես ԷՈՒԹՅԱՆ գաղափարների հիմքով: Այդ ձեռնտու էր իշխանություններին
նախ այդ գաղափարների ժողովրդականության առումով, բայց նաև
դրա բուն ակունքները սքողելու և մասնավորապես Վարպետյանին
ու նրա հետապնդումներին մոռացության մատնելու նպատակով:
Այդպես, որոշ ժամանակ, առանց նրանց կողմից լուրջ հաջողությունների,
մինչև մեկ-քանի տարի առաջ իր իսկ խոստովանությամբ վերստին
ԿԳԲ-ի իբր նախկին գործակալ ոմն Յուրի Սարգսյանի
հայտնությունը և «ԱՐԱՐԷ» հայագիտական հիմնադրամի ստեղծումը
( «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ն,
Երիտասարդական համահայկական կենտրոնի աջակցությամբ
«ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ծրագրի: http://arar-e.com/authors
կարգախոսով ): Վերստին ամբողջությամբ ԷՈՒԹՅԱՆ
սկզբունքներով, դրա մի քանի երբեմնի անդամներով և
գաղափարների բառացիորեն «թխումով»: Տվյալ դեպքում
մասնավորապես Էա-Հայա իմաստության ծովաստծո և *այ-*այա
դիցարմատի հոլովումներով
1.
https://www.youtube.com/watch?v=h8KBM5OSQU0
https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU
https://www.facebook.com/ararehimnadram/videos/470501306627756/
Ըստ վերջինիս. «Ներկայացվող
տեսանյութը սկիզբն է լայնածավալ և շահույթ չհետապնդող
հետազոտական ծրագրի, որի նպատակն է բացահայտել և
բազմալեզու հանրությանը ներկայացնել լայն տարածում ունեցող
*ՀԱՅ-ՀԱՅԱ* բառի ծագումնաբանությունը»...
Եվ այդ, երբ «Ծննդոց-ԱՅԱ» կոթողային մենագրությունը
դեռևս երկու տասնամյակ առաջ հիմնավորապես տվել է այդ
ծագումնաբանությունը և նրանց մնում է միմիայն «թխել» ու
վերոնշյալ բնաբանի սկզբունքով բերել նոր օրինակներ, առանց
նոր ոչինչ հավելելու և անգամ լիովին «թխելու» ողջ
«Ծննդոց-ԱՅԱ» մենագրությունը (
Նկ.2a: *այ- *այա
դիցարմատի մասին
հայագիտության մեջ առաջին անգամ խոսել ենք «Ինքնություն» հատորի «Հայերն ու
Արմենները» հոդվածում,Երևան 1993, էջ 46-57,
Նկ.2b):
Այդ, իհարկե, ինչ-որ առումով վատ չէ և նույնիսկ ողջունելի
է: Զի, այդ հարկ է համարել՝ հայոց արիական, ապա
12000-ամյա ծագումնաբանության, այնուհետև Է-Էություն
աստվածության և ի վերջո հայոց վերադաստիրակման ու
հարատևման, մեկ խոսքով ԷՈԻԹՅԱՆ գաղափարների զորությունը,
ճշմարտացիության հիմնավորումը, նպատակների ու
գաղափարաբանության մասնակի իրագործումը, գոնե սոսկ
հայագիտության հատվածական մեկ ասպարեզում: Այնպես՝ ինչպես
ակնկալվում էր «Յարատևման Ուխտ» ծրագրում.
«Պայծառ
գաղափար մը հաղորդեցէք ձեր բարեկամին: Մոռացութեամբ շուտով
ձեզի պիտի վերադարձնէ զայն, որպես իր սեփականը:
Ւուրացուցած է արդէն...» (http://www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm
, էջ 16 ):
Իսկ տվյալ դեպքում ողջ հայագիտությունն էր
գլխիվայր շրջվում և զարգանում պատմահեղափոխական բոլորովին
նոր հունով: Այդ գործընթացում ԿԳԲ-ի ակամա ներգրավումը
պետք է համարել արտառոց հաջողություն: Ի վերջո քամիները,
ճնճղուկները թե առնետները յուրօրինակ «սերմացաններ» են: Ինչ փույթ, եթե
«ինկուբատորի» ճտերը ևս համոզված են, որ իրենք իրենցից են
ծնվել: Եվ երիցս առավել, որ նրանց գիտեցածը միմիայն
հայագիտական ասպարեզից է, այն էլ անչափ փոքրիկ մի մասնիկ (
Էությունն ունի անհամեմատելի ավելի ու դեռ անտիպ
աշխատություններ), իսկ գերկարևորագույնը նրանց ոչ հասու
էիզմ ուսմունքն է իր անսահմանափակ տիրույթով, ավելի
կարևորը՝ «ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր
հազարամյակային նախածրագիրը: Այդ բոլորը ամբողջանում են
որպես ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգ:
Այսուհանդերձ,
կան մի քանի «բայցեր»:
|
|
1
Երբ «ԱՐԱՐԷ» կայքի քողարկված
ադմինիստրատորից պահանջեցինք հղումներ տալ
աղբյուրներին (անձը ոչ մի կերպ չի ուզում
ներկայանալ... ), նա պահանջեց տալ մեր
աշխատություններում *այ-*այա դիցարմատի էջ
առ էջ հիշատակումները: Չենթադրելով
գալիք աներևակայելի ստորությունները՝ միամիտորեն տվեցին: Պատասխանն եղավ
«յուրայից»՝ «այդ աշխատությունները մեզ
ծանոթ չեն...», երբ «Ո՞վ է Քրիստոսի հայրը»
մեր 2002 թ. տեսանյութը դիտելուց հետո իր
գործընկերներին սոցցանցերում հորդորում էր
անպայման դիտել այն.
(
http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Los%202011-N4-a+b.htm
): Այդ միջոցառմանը և տեսանյութում
հանգամանալից խոսվում է հենց *այ- *այա
դիցարմատի և մասնավորապես Քրիստոսի հետագա
հայր ԷԱ-ՀԱՅԱ իմաստության ծովաստծո՝
հայոց Է-ԷՈՒԹՅՈՒՆ գերաստվծության մասին:
|
|
|
|
|
Նկ. 2: a). «Ծննդոց-ԱՅԱ»
մենագրությունը (Ա.Վ., Երևան 2000 թ.,
վերահրատ. 2003թ.):
b). «ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» հատորը (
Ա.Վ., Երևան 1993 թ.):
c). ՊԱԿ/ԿԳԲ-ի իբր նախկին գործակալ Յուրի
Սարգսյանը: |
|
-- Նախ ո՞վ ԿԳԲ/ՊԱԿ-ի իբր նախկին
կադրային սպա Յուրի Սարգսյանը: 1990 թթ
սկզբին դաշնակների հետ «կեղծ օղիների»
առևտրով զբաղվող ( իմա՝ կեղծ
տեղեկությունների) ԿԳԲ/ՊԱԿ-ի
աշխատակից և գործակալական հավաքագրող:
Հատկապես ազգայնական տրամադրությամբ
թեկնածուներին: Այդպես է նա խցկվել
ՀՅԴ, իսկ 1995 թ. հեռացվել է ԱԱՆ
համակարգից: Սակայն հայտնի, որ
«երբեմնի» կգբ-ականներ չեն լինում:
Ըստ ոմանց նա այժմ ևս զբաղվում է այդ
«առաքելությամբ»: Իսկ դրա համար
հայագիտական և հատկապես Էության
գաղափարները հոյակապ խայծ են... ԱՐԱՐԷ
կայքէջի անհայտ ու խորհրդավոր
«ադմինի» վարքը այլ բան չի հուշում:
Հիմնադրամի մեջ ներգրավված որոշ
հեղինակներ՝ նույնպես... ( ավելին
տե՛ս «Ագենտ «Գոշ» հոդվածում
http://septemberi21.blogspot.fr/2007/12/blog-post_04.html
):
-Հայագիտական հանրագիտարան արդեն մեկը կա,
ինչո՞ւ ստեղծել երկրորդը: «Մեծահասակների
ցկյանս ուսումնառություն» ՀԿ
նույնպես մեկը կա
(«Հայք» ամբողջագիտական համալսարանը,
նույնպես ԷՈՒԹՅԱՆ մոդելով, սկզբունքներով
և նույնպես երբեմնի անդամներով... ): ՀԿ-ի
«ԱՐԱՐԷ» անվանումը վերցված է Ա.
Շահնազարյանի աշխատության խորագրից (տե՛ս.
http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_27_61.htm
): Այդ գաղափարներով ևս ժամանակին
զբաղվում էր կգբ-ական ինչ-որ սքող
կենտրոնը ԵՐՊ-ում («ԱՐԱՐԷ» ՀԿ նույնպես
տեղակայված է դրա հարակից կորպուսում...
):
Մեկ խոսքով, «բոլոր ճանապարհները
տանում են դեպի
»...
-
Տվյալ դեպքում հեղինակային իրավունքի և
բարոյականության տարրական նորմերի մասին
խոսելը անիմաստ է, երբ ՀՀ ողջ
իշխանությունը, ներառյալ ընտրությունները
և հռետորաբանությունը հիմնված են
անթաքույց կեղծիքի,
խարդավանքների, ապատեղեկատվության և
աչքակապության վրա: Այս մեկ
արտառոց ու լկտի
պարագան դրանց
«հարազատ զավակն» է, որը գալիս է
լրացուցիչ ընկճելու գիտակից հանրությանը,
բայց սնելու ամբոխի սնապարծությունը:
Նրանց թիրախն էլ հենց
այդ է, ավելի ստույգ կուտը կամ
կրկեսյան «շաքարը» , որպես հատուցում
կենդանիների «դաստիրակության»...
Ցավալի է, որ մեր մի քանի գրագետ վերլուծաբանները այդ չեն
նկատում:
- «ԱՐԱՐԷ» ՀԿ անում է բառացիորեն
այն, ինչը ժամանակին «ՈՐՈՆՈՒՄ» կենտրոնը,
իսկ Յուրի Սարգսյանը՝ ինչ այդ կենտրոնի
երբեմնի տնօրեն՝ ԿԳԲ-ի բարձրաստիճան սպա
Գրիգոր Արշալույսի Վահանյանը («յուրայի»
մասին մեզ հուշել էին Հայաստանի
հայագիտական շրջանակներից... ): Նպատակը
նույնն է, ինչ խորհրդային ժամանակներում-
հայագիտությունը վերցնել իրենց
հսկողության տակ և ուղղորդել ըստ այդմ:
Այն, ինչը կատարվում է ոչ միայն
Հայաստանում, այլև ողջ սփյուռքի, իմա՝ ողջ
հայության հետ: Եվ այդ բոլոր
ասպարեզներում և հարթություններում: Բնավ
պատահական չէ, որ սփյուռքի նախարարը
անփոփոխ մնում է երբեմնի ՀԼԿԵՄ առաջին
քարտուղար Հրանուշ Հակոբյանը, ԱԱԾ-ի
նախկին պետ, գեներալ-գնդապետ Գորիկ
Հակոբյանի զարմուհին...
- Իսկ ինչո՞ւ
է հատկապես ԿԳԲ/ՊԱԿ/ԱԱԾ-ն ( և
ընդհանրապես նման ծառայությունները)
այդքան
հետաքրքրված տվյալ դեպքում Էության
գաղափարներով: Նախ,
գաղափարաբանությունները ներկայացնում
են ազգային թե պետական անվտանգության
խնդրական (ազդեցության չեզոքացումներ
կամ ընդհակառակը), նրանց գործառույթի
մեջ է մտնում հետևել հասարակական
ոգեգաղափարական զարգացումներին:
Երկրորդ, նրանք այդ հարցում ավել
պատրաստված են և ընկալունակ
2:
|
|
2
Երբեմնի
ԿԳԲ/ՊԱԿ-ում կար նաև գաղափարական
վարչություն: Դրա ղեկավարն էր Գևորգ
Սարգսյանցը: Էությանը մոտիկ-մոտիկ անելով
հանդերձ նա ինչ-որ տեղեր կարծիք էր
հայտնել, որ Էության գաղափարները մեկ
հոգու գործ չէին կարող լինել, գալիս են անհայտ ինչ-որ
զորեղ հաստատությունից: Այդ միտքը հայտնել
էին նաև նրա արտերկրյա գործընկերները
(
www.youtube.com/watch?v=vPIivfD70Xw&t=36s
,):
Չեր ասվում միայն, թե այդ կենտրոնը
ինչո՞ւ նաև այլոց չի սնում նման գաղափարներով:
Ավելի ուշ, ինքն էլ հրապուրվեց դրանցով ու
նաև ողջ համակարգը (
www.eutyun.org/S/E/ZT/ZT_090213_PoqrMher.htm
,
https://www.youtube.com/watch?v=Ao_bguEC_EE
): Ցավալի է, որ մեր ազգային-քաղաքական նվիրյալ գործիչների խելքը այդ
գաղափարներից չի կտրում...
|
|
|
|
-
Արտառոց է նաև այն, որ Հելսինկյան
Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի
գրասենյակի տնօրեն, իրավապաշտպան
Արթուր Սաքունցի ԱԱԾ-ի
տված մեր արտաքսման վերաբերյալ
պաշտոնական հարցմանը այն պատասխանել է
ավելի քան անհեհեթ պատճառաբանությամբ,
մեզ մեղադրելով արիականության և
ռասիզմի մեջ ( տե՛ս.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm
): Պարզ է, որ այդ արված է արևմտյան
աշխարհի աչքերին թոզ փչելու համար,
նկատի առնելով այնտեղ ազգամոլության
հակումները և ընդվզումները դրանց դեմ:
Մինչդեռ, արիականության ռասիստական
ընկալումը հենց կգբեական «հին
գվարդիայի» նկրտումն էր և մեր
զգուշացումը դրա դեմ ( տե՛ս վերոնշյալ
նույն այս հղմամբ.
https://www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A
):
Այս ևս այդ շրջանակների աներևակայելի լկտիության ու խարդավանքների
արդեն խրոնիկական վարքն է: Այնինչ,
նույն այդ ԱՐԱՐԷ ՀԿ հեղինակներից
մեկի՝ պատմաբան Անժելա Տերյանի խոստովանությամբ.
«Հարգելի տիար Ա. Վարպետյան, ...Ձեզ
այստեղ շատ-շատ ենք հիշում: Շատ
վաղուց ուզում եմ Ձեր արածի համար
շնորհակալություն հայտնել և ասել.
դուք մի ամբողջ սերունդ եք
արթնացրել, որոնց մեջ նաև ես եմ...
Ձեզ մաղթում եմ, որ շարունակեք գրել
ու շատ գրել: Չէ ո՞ր մի քանի հոգու
համար չեք գրում, այլ շատ-շատերի,
որոնք սպասում են Ձեր նոր գրքերին:
Հաջողություն ու բարիք եմ ցանկանում
Ձեզ»:
Ա. Տերյան (Երևան,
14.12.2011թ., տե՛ս.
http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_170212_KarDzn&axik.htm
):
Ի դեպ նշյալ աղբյուրում ներկայացող «Է- Ազգային
իմաստության դպրոցի» հիմնադիրն ու
ղեկավարը և Սանկտ Պետերբուրգի
ռուսահայ ՀԿ նույնպես ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի
մտերիմներից էր...
- Այս
դեպքում ինչո՞ւ այսքան մոլի
հետապնդումները Ա. Վարպետյանի
նկատմամբ: Արդյոք դրանք չեն
վարագուրում այլ մեկ՝ առավել «հույժ
գաղտնի» պատճառ, հայրենիքից
վտարումն ու հետապնդումները
հիմնավորելու համար. որպես «ՀՀ
ազգային անվտանգությանը լուրջ
սպառնալիք»
( տե՛ս.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm
): Այո՛, կա այդպիսի ծանրագույն մի
պատճառ՝
1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական
ոճրագործությունը: Մեր հետապնդումները
մեկնաբանելու համար մենք տրվեցինք այդ
քննախուզությանը և հրատարակեցինք
«Ազգային
խաչքար» հատորով (Ալ. Վարպետյան, Լոս Անջելես 2013
թ., 304 էջ ):
Այդ
մեկը հիրավի աններելի էր, ինչպես
որդուս հորդորել էին այլ չեկիստներ.
«Հայտնիր
հորդ, որ վտարումը նրա համար
լավագույն տարբերակն է: Հակառակ
դեպքում կկանչենք և հարցը այլ կերպ
կլուծենք. (տե՛ս.
https://www.youtube.com/watch?v=mAA3yNNIviQ&t=2s
):
Այս իրավիճակում մեզ և հանրության
համար խիստ կարևոր նյութեր այլևս
նպատակահարմար չէ հրապարակել, չսնելու
համար «յուրաներին» ու նրանց համակարգը:
Ունենալով նյութա-տեխնիկական լայն
հնարավորություններ և տնօրինելով
ինֆորմացիոն լծակներին, նրանք
հնարավորություն ունեն զանգվածներին
«դաստիրակել» ըստ իրենց հայեցողության,
ինչպես խորհրդային ժամանակներում: Հայ
հանրույթը բոլորովին պատրաստ չէ
դիմակայելու համար նման նուրբ
խարդավանքներին և կուտն արդեն կուլ է
տվել:
Այսու,
«21-րդ դար ն էլ կարող է լինել իրենցը» 3...
Ինչ վերաբերում է Էությանը և
մասնավորապես այս գրությանը, ապա առաջինը
մասնակիորեն արել է իր առաքելությունը, իր
նպատակներին լծելով կգբ-ական համակարգն ու
«յուրաներին», իսկ այս գրությունն ու
մնացյալ անտիպ նյութերը կարող են մնալ
ծովը նետված մագաղաթի իրավիճակում:
Բազմալեզու այն մագաղաթի, որը
«Արևորդյաց Պարը» էպիկական քնարերգության
և կինոսցնարի մեջ վերածնված Վահագնիկը
գտնում է Սևանի ափին, վերծանում
խորհրդավոր տարալեզու գրությունները,
հավելում հայատառ ինչ-որ գրություն և այն
վերադարձնում տիեզերածովին
(Նկ.3): Այսինքն՝
հավերժությանը...
Այսուհանդերձ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ, զի
այն իր բուն նպատակին կարող է
չծառայել, իսկ հայությունն էլ չանցնել
իր «բնական ընտրությունը» :
Մինչդեռ այլք և մարդկությունը՝ այո՛,
հենց էիզմի ճանապարհով...
Ինչ վերաբերում է մեզ, ապա կարող ենք մի վերջին «ճակատագրական»
առաքելություն էլ անել...
|
|
|
Նկ. 3: Սևանի ափին Ծերունի ժամանակի
հետ զբոսնող վերածնված Վահագնիկը և
ծովը նետված
մագաղաթակիր
մամռակալած սափորը... («Արևորդյաց
Պարը» էպիկական քնարերգության և
կինոսցենարի նկարազարդումներից: Ա.Վ.:
Մարսել 1985 թ.):
|
|
|
3
Ասվեց «կարող» է,
բայց բնավ համոզված չենք: «Յուրաները»
յուրային չեն, ոչ էլ առանձնապես խելացի:
Թերևս ընդհակառակը՝ խարդախ են ու ստոր,
շահարկելով հայոց արատները և
անմիաբանությունը: Բնավ չենք կարծում, որ
այդ կհարատևի, եթե քիչ թե շատ զորեղ
գաղափարախոսությամբ փլուզվեց հսկա մի
կայսրություն: Արդ, ինչ ձեռք է բերված՝
հիմնականում կմնա: Հաջորդ ալիքը կարող է
այլ ու ավելի բարենպաստ լինել, իսկ էիզմը
առավել հաստատված էվոլուցիայի բերումով:
Այդժամ թերևս գա մեր այդքան ուզած
ժամանակը...
|
|
|
|
Ի դեպ ըստ ԱՐԱՐԷ կայքի, *այ-*այա
դիցարմատի վերաբերյալ իրենց
«բացահայտումները» միայն սկիզբ են դրանց
ծագումնաբանությանը հասնելու ճանապարհին:
Հանգամանք, որն ինչպես
ասվեց, երկու տասնամյակ առաջ արված
էր նույն «Ծննդոց-ԱՅԱ» ծավալուն մենագրությամբ:
Այսուհանդերձ, «ՀԱՅ ԻՆՔՆԱՆՎԱՆՄԱՆ
ԾԱԳՈՒՄԸ» դեռևս անտիպ մի հետազոտություն
գալու է խորացնելու այդ,
որին կգան
հակադարձորեն
հիմնավորելու «յուրաների» ջանքերը... |
Ալեքսանդր Վարպետյան
Մարսել, 11 հունիսի 2017 թ. |
|
|
|
|