ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
   15.09.1990 -15.09.2015թ.    
     

 

    ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ...
   
                       Ժամանակը ետ չես բերի, բայց երբեմն
«կոնվեկցիոն շրջանառությամբ» ինքն է վերադառնում...
 



                  Չարաբաստիկ 1999 թ. գարնանը, երբ ավարտվել էին «Ծննդոց ԱՅԱ» հայոց և համամարդկային քաղաքակրթության 12000-ամյա ծագումնաբանության վերաբերյալ արմատական և ծավալուն մենագրության աշխատանքները, արցախյան հիմնահարցն էլ ավելի քան ակտուալ էր, իսկ հայ քաղաքական դաշտն եռուզերում էր խորհրդարանական ընտրարշավը, այդ կապակցությամբ դիմեցինք բոլոր քաղաքական այրերին և շրջանակներին (այդ թվում ՀՀ այդժամյա նախագահին, դաշնակցությանը և այլոց...): Նրանց մեջ միմիայն ՀԺԿ-ի նախագահ և ՀՀԿ-ի հետ «Միասնություն» դաշինքի համանախագահ Կարեն Ս. Դեմիրճյանը՝  իր խիստ զբաղվածության մեջ, մեզ ընդունեց, լսեց և առաջարկեց 2 էջի վրա շարադրել մենագրության բովանդակությունը և դրա ներդրման հնարավորությունները հայ իրականության մեջ, ընտրություններից հետո այդ խնդրականներին հանգամանալից անդրադառնալու պայմանավորվածությամբ:

     Անձնական հարցերով մենք պետք է վերադառնայինք Ֆրանսիա, ապա նահանգներ, հատորի հրատարակությանն անհրաժեշտ միջոցներ հայթայթելու նպատակով: Ընտրարշավում «Միասնությունը» փառավորապես հաղթեց, և ի հեճուկս Հ. Ալիևի, հայագիտությունը իր ընտրարշավային մարտաձին դարձրած Կ. Դեմիճյանը նշանակվեց Խորհրդարանի նախագահ, Վ. Սարգսյանը՝ Վարչապետ: Գումարները հայթայթվեցին և ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությանը, ինչպես նաև «Ծննդոց ԱՅԱ» տեսությանը և հայ իրականությանը սպասվում էր բոլորովին այլ ապագա. «21-րդ դարը մերն է լինելու ակնկալիքով» (ԷԱԿԱՆՔ-ի նախածրագիրը, որը դարձավ Վ. Սարգսյանի կարգակոչը... ):  Առավել ևս, նահանգներում մեր այցելության ավելի քան բեղմնավոր այցելությունից հետո ( տե՛ս.  https://www.youtube.com/watch?v=R6GRDeYQxyc
): Սակայն, նույն ընթացքում պայթեց հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը...

   Մնացյալը հայնտի է: Այդուհանդերձ, մեծ դժվարությամբ «Ծննդոց ԱՅԱ»-ն հրապարակեց,  2000 թ., սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ լեփ-լեցուն մեծ դահլիճում կայացավ նրա շնորհանդեսը, միաժամանակ Էության 10-ամյա և հայոց 12000-ամյա հոբելյանները, երբ Գյոբեկլի թեփեի մասին անգամ գիտական աշխարհը տեղյակ չէր...( տես. https://www.youtube.com/watch?v=MRY79-pPdmo ): Իսկ մենք... արտաքսվեցինք, ցայսօր հայրենիք ոտք չդնելու հրեշավոր դատապարտմամբ:
   Ինչո՞ւ և ինչպե՞ս. հանգամանալից ներկայացված է, սակայն այստեղ խոսքը դրա մասին չէ: Այսօր մեր արխիվներում գտանք Կ. Դեմիրճյանին «Էություն»  հատորի հետ հանձնված վերոնշյալ գրության պատճեն և որոշեցինք հրապարակել այն.

     

     

       Իսկ ինչո՞ւ այսօր հիշել այս ամենը:
       Պարզվում է, որ «ժամանակները» վերադարձել են: Արցախյան հիմնահարցը վերաբարձրացել է համաշխարհային թատերաբեմ, հայրենիքն ու հայությունը վերահայտնվել են անչափ խրթին և խաչմերուկային
իրավիճակում,  հրատարակման է պատրաստվում ևս մեկ վճռորոշ հայագիտական աշխատություն ( AXIS MUNDI -«Աշխարհի առանցքը»-Գյոբեկլի թեփեի առեղծվածը», «Ծննդոց ԱՅԱ« տեսության բառացիորեն գմբեթային  «պորտաքարը» ), և հանգամանքների բերումով  վերստին մեր վերադարձի հայտ է ներկայացված վերին ատյաններին...
  Իսկ ամենակարևորը, այս խիստ խնդրահարույց իրավիճակում հայությունը վերագտնում է այլորեն կայացման իր կռվաններն ու հնարավորությունները: Սակայն.

   ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՃԱԽ Է ԹԱԿՈՒՄ  ՄԵՐ ԴՈՒՌԸ,
   ԲԱՅՑ ԱՅԴ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ...
 
 

   

                    
          Ներիր ոմանց Տե՛ր, նրանք չգիտեն... որ ավանակ են:                            
 
Մարսել, 28 մայիսի, 2016թ.