ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
          


       

             ԲԱՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՊԵՍ...  «ՔՅԱՍԱՐ»  ՃԱՆԱՊԱՐՀ  

  Տգիտությունից վատթարը անբուժելի տխմարությունն է,
տխմարությունից վատթարը՝ ախտահարուց տմարդությունը:

                     Մինչ գիտական ինչ-ինչ շրջանակներում մեր տեսությունները, որակվում են «գիտականամերձ» կամ «կեղծ գիտական» (այն էլ միայն բանավոր...), դրանք ալիք առ ալիք համասփռվում են, հիմնականում բանագողություններով, բանաքաղություններով, անհասցե մեջբերումներով կամ ամբողջական պատճենումներով ( բնականաբար խոսքը օրինական փոխառություններին և ներշնչանքներին չի վերաբերում): Վասն պատկերացման, ներկայացնում ենք սույն կայքում միայն մի քանի պարագաներ, որոնց մասամբ անդրադարձել ենք.

http://www.eutyun.org/S/Ashx/BANABOZUTYUN.htm
http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm
http://www.eutyun.org/S/Ashx/Hurut.htm
http://www.eutyun.org/S/MM/1/HUDA.htm
http://www.eutyun.org/S/Ashx/DJAKATAGRAKAN.htm
http://www.eutyun.org/S/E/X/X/X-7.htm
http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_170212_KarDzn&axik.htm
http://www.eutyun.org/S/VL/EaAs/EaAs_Reflexion-GenCiv-KD.htm
http://www.eutyun.org/S/Ashx/Evrika.htm

 
 
      Ֆենոմենը արտառոց է այնքանով, որ այսօր շատ քչերը գիտեն թե այդ ո՞վ հայոց բերանը դրեց «արիացի» և «արիականություն» հասկացությունները, երբ դարեր ու հազարամյակներ ապրում էին առանց այդ գիտակցելու: Այն աստիճան, որ ամբողջ մի Լեզվագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմ. Գ. Ջահուկյանը «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» աշխատությունը ժամանակին որակեց  «գլուխգործոց անհեթեթություն»:  Իսկ «Հայաստան» թերթի 22.01.1991 թ. համարում դրա դեմ գրած իբր «բացառիկ ջախջախիչ» մի հոդվածում զարմանում էր.
«... այսօր արիացիներ անվանումը գործածելը  լայն առումով առնվազն տարօրինակ է»: Ապա մեջբերում Եղիշեի երկու խոսքը. «Արիք, արեաց - այսպէս կոչէին զինքեանս պարսիկք եւ մարք, իսկ զօտարազգիս՝  անարիս»: Եվ ընդամենը այսքանից եզրակացնում, որ. «դեռ Եղիշեի ժամանակներում ( 5-րդ դ., իմա՝  քրիստոնեացումից հետո...Լ.Մ.), հայերը իրենց  բուն արիներից սահմանազատում էին» («Ինքնություն», Երևան 1993, «Գիտությունը դեռ իմաստություն չէ», էջ 265-273 ):  Տարիներ անց այդ ինքն սկսեց համեստորեն օգտագործել «արիացիներ» բնորոշումը և ցավոք մահկանացուն կնքեց շատ տխուր պայմաններում: Մինչդեռ, այլ մեկ ակադեմիկոս, պատմաբան Սուրեն Երեմյանը նույն աշխատության մասին գրել էր.
      
    «Մ.Գավուքչյանը միակն էր, որ հայ ժողովրդի ծագման մասին ավարտուն մենագրություն  էր գրել, պարոն Ա.Վարպետյանինը երկրորդն  է, որ մի ամբողջական աշխատություն է այս բարդ և քիչ հետազոտված հարցի մասին: Ես ևս աշխատում եմ այս հարցերի շուրջ, բայց հանդես եմ եկել առանձին հոդվածներով և իմ գրածը հեռու է ավարտուն  լինելուց: Պ-ն Ա.Վարպետյանը ոչ մի հարց բաց չի թողել: Անհրաժեշտ է գիրքը հրատարակել անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով»:
                        ( http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):                          
                        Այնինչ, այսօր արդեն բոլորն «արիացիներ» են, բացի... մեզանից:

     Նույնը նաև հայոց 12000-ամյա ծագումնաբանության, ըստ Այա նախամոր «հայ» ինքնանվանման, Այա-Էա-Էություն վերաճի և դեռ քանի աննախադեպ բացահայտումների վերաբերյալ («Ծննդոց-Այա», Երևան-2000թ. ): Հարցրեք այլոց, այդ ե՞րբ,  ինչպե՞ս և ո՞վ դրեց շրջանառություն ( առաջին անգամ 1999 թ., Գլենդելի Կենտրոն. գրադարանում, կից տեսանյութը.      
.....................................................................................www.youtube.com/watchv=R6GRDeYQxyc&feature=BFa&list=PLC3E65CF549045625):       

    Այժմ, այդ ևս «սարի ծամոնի» պես բոլորի բերանում է, հայագիտության տենդով բռնկված քանի «լուսավորյալներ» միմյանց ոտնատակելով ջանում են իրարու գերազանցել հայոց վաղեմիությամբ, հասնելով մինչև... 40000 տարի, իմա՝   համարյա Homo sapiens-ի հայտնությունը: Մինչդեռ ընդամենը 20-30 տարի առաջ հայերը եկվոր ու հազիվ 3000- ամյա էթնոս էին (ըստ ոմանց նույնիսկ այսօր, ինչպես ՀՀ առաջին նախագահի 05.11.2011 թ. հանրահավաքում, տե՛ս  http://www.eutyun.org/S/E/X/X/X-16.htm... ):    
    Այնինչ, 12 տարի առաջ մեր «Ծննդոց-Այա» տեսությունը լրատվամիջոցներով ընդունվեց  բացառիկ լկտի հեգնանքով և անգամ  ծաղրուծանակով...   

     Շրջանցելով այսպիսի բազում օրինակներ անդրադառնանք,  որ դրանք վերաբերում էին քիչ թե մատչելի հայագիտական խնդրականներին կամ մի քանի էջանոց «գաղափարախոսություններին»: Իրականում այդ նույնպես առաջին անգամ մշակեց և 1997 թ. հրապարակեց «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը, ի դեմս «Արիականք»  աշխատության ( երբ ըստ ոմանց այն «քաղաքական կեղծ կատեգորիա էր»...): Եվ այն ևս հրահրեց միմյանց հետևից  լույս տեսնող նմանատիպ «ազատ շարադրություններ» ( http://www.eutyun.org/S/P/AAV/AV_Books.htm ): Զի, դրանք չէին կարող լինել առանց որևէ հիմնավոր աշխարհայացքի, առավել ևս «ազգային գաղափարախոսությունը», ըստ Հայկ Ասատրյանի՝  առանց  ցայսօր չեղյալ «Ազգայնորեն ձևակերպյալ աշխարհայեցողության»(www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm ):

     Եվ հենց այդ եղավ հայոց Է-Էության և մասնավորպես ըստ այդմ  էիզմ-Էություն ուսմունքի պարագան, որը համարյա բոլորի համար մնաց խրթին ու անմատչելի:  Ու թեև միջնադարից հետո ասես մոռացված Է-Էության հիշատակումը վերարծարծեց երջանկահիշատակ Վազգեն Ա-ն, անգամ նրան անծանոթ էին առեղծվածային Է-Էություն  աստվածություն-հասկացության տիեզերագիտական ընդգրկումները, առավել ևս՝  էիզմ-Էություն ուսմունքի գոյությունը: Այն լույս էր տեսել 1995թ., իսկ վեհափառը մահացել մեկ տարի առաջ, այդուհանդերձ  որպես պատգամ պատվիրելով  իր տապանաքարին, արիական հավասարաթև խաչի վրա «Է» տառի դրոշմը: Այնինչ, նրան հաջորդած Գարեգին Ա-ն, որին քննարկման պայմանավորվածությամբ անձամբ նվիրել էինք «Էություն» հատորը, հետագայում ամեն կերպ խուսափեց հանդիպումից:     
         Այսուհանդերձ, «Է» տառը որպես խորհրդանիշ սկսեց հայտնվել ամենատարբեր բնագավառներում, «Էությունը»՝  նույնպես (անգամ որպես ՀԿ -ների անվանում, ինչպես նախաստեղծ «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը), իսկ որպես հասկացությունը և անգամ իբր «էիզմ-ուսմունք»՝  տարբեր «հեղինակություններով»  ( www.eutyun.org/S/VL/EaAs/EaAs_Reflexion-GenCiv-KD.htm ):  Վերջերս հատվածաբար, բայց նաև եզրաբանական բառացի բանագողությամբ (օրի. «ԷԱՆԱԼ» վաղուց չհիշատակվող հասկացությունը կամ էություն-գոյություն տարբերակումը, այն էլ անհեթեթ շարադրմամբ... ) այդպիսի մի «հանճարեղություն» հայտնվեց սոցցանցերից մեկում ( 28/10/2012).

                        
 
  

      Կատակով հարցրեցինք. «Շատ ծանոթ մտքեր են, անգամ բառացի ... Ինչպե՞ս հայտնաբերեցիք»  ( մինչ այդ դրա մասին մեզ բազմիցս ահազանգել էին այլք): Պատասխանը եղավ. «համահավաքը» ( երևի բանագողությունը հիմա այդպես է կոչվում...): Բայց ահա, նույն գրքից Էություն հասկացության հետ կապված մեկ այլ մեջբերման առնչությամբ մեր «գաղափարաբանը» հիշատակվում է հեղինակին՝  երախտավոր Թ. Սարայդարյանին: Իսկ նա «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի միաբան էր, ոգևորված նրա հիմնադրումից և իր հետագա մի քանի աշխատություններում յուրովի վերարծարծելով էության գաղափարները («Ինքնանալու գիտությունը», Երևան -1994,
,.....................................,............
                                                            
.................... ..........................................................www.eutyun.org/S/GD/TSar_InqnGit/0.htm ): 
                 
                           
                                    
( հատված «Էություն» ամսագրի էջերից, 1992 թ. http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_13_29.htm ):             
                                                              ---------------------------------------------------------------------------------------------------------     

     Իսկ ո՞վ է  Արթուր Արմինը: Ժամանակին լոսանջելեսյան «Եղիցի լույս» հանդեսի խմբագիրը, ապա հայտնի «օպերատիվնիկ» Ս. Քիրամիջյանի գործընկերը («Լույս» հեռուստաժամ ), այնուհետև մի քանի այդպիսի գրքերի հեղինակ, հետո «Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր»  (ռուսական մասնաճյուղ, այդպիսի կոչումներ ունեն ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը-այն էլ ակադեմիկոս,  ՀՀ  նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արարատ թեմի առանջնորդ եպիսկոպոս Ն. Կճոյանը, ՍԻՄ-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Մեկ խոսքով «մերոնք»... ): Նա նույն Արթուր Արմինն է, ով 1997 թ. Լոս Անջելեսում վարում էր մեր ելույթը «Ազգ-ժողովուրդ- ամբոխ» թեմայով, որից հետո էլ տրվեց բուռն ազգային-գաղափարախոսական գործունեության ( http://www.eutyun.org/S/MM/1/LA1997_ARPI-1.htm ):                                                                                                                                    
      Կարծում ենք, որ ինքին հասկանալի է թե ինչո՞ւ մեր «գաղափարաբանը»  ոչ մի կերպ չէր տալու Ալեքսանդր Վարպետյանի անունը: Նախ բանագողության բուն աղբյուրները սքողելու համար, ապա նաև հայրենիքից  հոկտեմբեր 27-ի առնչությամբ արտաքսված և նրան կատարյալ մոռացության դատապարտելու պետական մարտավարության համաձայն, և ի վերջո հայոց ճակատագիրը վերահսկողության տակ պահելու ոմանց համառ  ջանքերի...      

       Արդի իրավիճակում. անթաքույց խարդավանքերի, հոծ անբարոյականության, ոճրագործությունների և համատարած կոռուպցիայի պայմաններում այս ամենը ավելի քան բնականոն է: Անթույլատրելի՝   իրավական և քաղաքակիրթ երկրներում և անգամ առողջ,  սոսկ պատվախնդիր համայնքներում: Այդու, առավել ողբերգականը հանրային նման ախտաբանությունը հանդուրժող հայ իրականությունն է, որպես պատճառ-հետևանք-պատճառ սատանայական շրջապտույտի ընթացիկ պարույր: Այս մեկ առումով բնականոն այնքանով, որքանով այդ ամենը խոսում են հենց ճակատագրական իրավիճակի, ըստ այդմ  նոր գաղափարների խիստ անհրաժեշտության և դրանց  յուրացվող գայթակղեցուցիչ արժանիքների մասին: Այնպես, ինչպես գիտական աշխարհում  քիչ թե շատ ճշմարտամոտ կամ ճշմարիտ են համարվում առավել շրջանառվող վարկածներն ու տեսությունները:    

    Նման դեպքերում կարելի էր նաև գոհանալ: Զի, նախ կան նաև երախտագետներ, ինչպես պատմաբան, արիական և ծագումնաբանական թեմաներով մի քանի աշխատությունների հեղինակ Անժելա Տերյանը.     
  «Հարգելի տիար Ա. Վարպետյան,  ...Ձեզ այստեղ  շատ-շատ ենք հիշում:  Շատ վաղուց ուզում եմ Ձեր արածի համար շնորհակալություն հայտնել  և ասել.  դուք մի ամբողջ սերունդ  եք արթնացրել, որոնց մեջ նաև ես եմ... Ձեզ մաղթում եմ, որ շարունակեք գրել ու շատ գրել: Չէ ո՞ր մի քանի հոգու համար չեք գրում, այլ շատ-շատերի, որոնք սպասում են Ձեր նոր գրքերին: Հաջողություն ու բարիք եմ ցանկանում Ձեզ»:                  
                           
Ա. Տերյան (հատված նամակից. Երևան, 14.12.2011թ.)

    Այլ պարագաներում. «Թուզը թզին նայելով հասունանում է... խանդից»: Այդպես, լիցքավորված մթնոլորտում գեներացվեցին հետաքրքիր գաղափարներ ( և այդ հենց ՀՀ ԳԱԱ-ում, պ.գ.թ. Գ.Վարդումյան-արիականություն, պ.գ.թ Ե. Մարգարյան-միհրականություն, պ.գ.դ. Է. Դանիելյան-ծագումնաբանություն և այլք), ստեղծվեցին արժեքավոր աշխատություններ և քիչ թե շատ զգայնացվեց հանուր գիտակցությունը (վկա՝ արդի «հայագիտական տենդը» ): Դրանում ճնճղուկները, քամիները և անգամ առնետները նույնպես յուրօրինակ «սերմացաններ» են, թեկուզ վերջիններս նաև ախտահարուցիչ:
 
    Այսուհանդերձ կան նաև առավել լուրջ մտահոգություններ: Նախ գաղափարների աղավաղումները, շեղումները և շահարկումները, ավա՜ղ, ինչի վկաներն ենք: Իսկ առավել մտահոգիչը, որ մենք շատ ավելի կարևոր գաղափարներ, աշխատություններ և ծրագրեր այլևս չենք ուզում և չենք հրապարակում, թե՛ հոգեբանական առումներով և թե՛ ողջամտական նպատակներով: Եվ այստեղ կարծեք անձնական ու վերանձնական փոխառնչություններ և որոշակի օրինաչափություններ կան: Այս առումով հասկանալի է դառնում Պողոս առաքյալի «մարգարիտները խոզերի առջև չգցելու» հորդորը: Երկրորդ, հին քրմերի և արդի գաղտնագիտական դպրոցներում անարժան հետնորդներին ամենայն չփոխանցելու ավանդույթը: Հանգամանք, որը հաճախ պատճառ է դարձել ինֆորմացիոն շղթաների ընդհատմանն ու ոչ քիչ իմաստությունների կորստյանը: Եվ ի վերջո, անարժան հանրույթների պատճառահետևանքային ինքնադատապարտմանը, ինչպես.
         «Ազգերը մեռնում են... տխմարությունից»:  
  
    Սակայն պարզվում է ոչ միայն, այլև՝ տմարդությունից: Ի վերջո տխմարությունը, տմարդությունն ու տկարությունը հորեղբոր որդիներ են: Մնում է ընդունել, որ բարոյականությունը ոչ միայն գիտելիք է, ինչպես համոզված էր Սոկրատեսը, այլև՝ տիեզերական օրինաչափություն ու թերևս առաջնային: Ի վերջո տխմարության պատիժը հենց տխմարությունն է, տմարդության պատիժը՝  նույն տմարդություն, տկարության պատիժը՝ անէացումը: Այնպես, ինչպես ախտահարուցիչներ են թե՛ կենսաբանական և թե՛ հոգևոր բացիլները, վերջինս՝  երբեմն նույնիսկ օրհասական:
     Ու թերևս այստեղ է հայոց  և՛ բոլոր դժբախտությունների պատճառը, և՛ փրկության գրավականը: Ուստի, «քյասար» ճանապարհները այնքան էլ հուսալի չեն, իսկ հաճախ՝ պարզապես ճակատագրական «կարճ միացումներ»:
    Ավելին և ինչպես արդեն եղել է նաև անցյալում ՝                                                   ՝
                                                                           
    ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ....
                            
                                         
  Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                Մարսել, 4.11.2012թ.