ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
         16.08.2017թ.   
     

 

      ԲԱՆԱԲՈԶՈՒԹՅՈՒՆ
         ( կամ Բոզաբանություն...)        
 
   

Նկ.1: Կենաց Ծառի տեսքով կաթողիկոսական գավազան:
 ճաճանչափայլ եռանկյունի
-տիեզերալեռան մեջ` Է
աստվածությունը, որպես
           Հայր
Աստված (Թիֆլիս,19 -րդ դ., արդ Էջմիածնի թանգարան: Լուսանկարը՝ մերը ): 

                                                                                                        Որքան մեծ ու լկտի է սուտը՝  այդքան  թվում է հավանական:
Որքան բարձր ու ակնհայտ է ոճրագործը՝  նույնքան
      
                                                               
անհավանական...
     
                                                                                                                                   

                Որպես ընթացիկ բանագողություն այդ մասին արդեն անդրադարձել էինք սույն կայքում և սոցցանցերում ( www.eutyun.org/S/Ashx/DJAKATAGRAKAN.htm ):  Սակայն, շուտով պարզվեց, որ այս սովորական բանագողություն չէր, իբր «երբեմնի»  պրոֆեսիոնալ կգբ-ական ոմն Յուրա Սարգսյանի կողմից:
             Իրականում, խոսքը շատ հեռու գնացող ու մշակված մի ծրագրի մասին է, ինչը մեր «չեկիստը» ինքն է հայտարարում.
     «Ներկայացվող տեսանյութը սկիզբն է լայնածավալ և շահույթ չհետապնդող հետազոտական ծրագրի, որի նպատակն է բացահայտել և բազմալեզու հանրությանը ներկայացնել լայն տարածում ունեցող *ՀԱՅ-ՀԱՅԱ* բառի ծագումնաբանությունը»  ( www.facebook.com/ararehimadram/videos/470155308966627): 
 
  
     Ուստի, մի շարք նկատառումներով լուսաբանումը դառնում է հրամայական: Զի, դժվար թե այդ համակարգից, 1-2 գիտակներից բացի, որևէ մեկը կարողանա կռահել նպատակը, իսկ ոչ մասնագետ սովորական ընթերցողը հասկանալ բանագողության մեթոդաբանությունը, տեսնել աղբյուրը և խարդավանքի ընդգրկումը:

           








Նկ.2a









2
b
   
                         Նկ. 2: a) «Ինքնություն»  հատորը (Երևան 1993):  b) «Ծննդոց-ԱՅԱ» ( Երևան 2000/2003 թթ):
                  ------------------------------------------------------------------------------------------------------
          

       Նախ անտեղյակներին հայտնեք, որ Հայ-Հայա բառի ծագումնաբությունը կատարելապես բացահայտված է և միայն այս «չեկիստը» իբր չգիտեր... Սկզբում նրա խոսքը *այ-*այա  դիցարմատի և ըստ այդմ «հայ» ցեղանվան ու դիցաստծո համասփռվածության մասին էր, ինչը հայագիտության մեջ 25 տարի առաջ առաջին անգամ արծարծել էինք «Ինքնություն» հատորի «Հայերը և արմենները» հոդվածում ( Երևան 1993 թ., էջ 46-57: Նկ. 2a ): Շատ ավելի խորն ու հիմնավորապես՝ «Ծննդոց-ԱՅԱ» ծավալուն մենագրության մեջ ( մոտ 1000 էջ, Երևան-2000 թ., վերահրատ. 2003 թ.: Նկ. 2b): Ըստ այդմ, լեզվաբանություն մեր իսկ ներմուծած *այ-*այա դիցարմատի ( և ընդհանրապես դիցարմատների ) տարածա-ժամանակագրական ընդհանրացումներով վերականգնել էինք ԱՅԱ դիցանվամբ հեռավոր նախամորը՝  դեռևս առնվազը 12000 տարի առաջ, այն առնչել երկրագործության սկզբնավորման, մայրիշխանության և լուսնապաշտության հետ և նախահնդեվրոպական այդ լայնածավալ հանրույթը պայմանականորեն բնորոշել որպես «այական»:    
   
Այստեղից էլ *այ-*այա դիցարմատով համատարած ցեղանունները, դիցանունները և դիցական այլազան հասկացություններ ամենատարբեր էթնոսների մեջ:
    
      Անասնապահության զարգացման, արևապաշտության և հայրիշխանության անցման հետ *այ-*այա դիցարմատին հավելվում է «յ» կիսաձայնը և ապա սղվում առաջացնելով *այր-*ար այլ մեկ դիցարմատ  
( հմմտ. Այրարատ-Արարատ, հին պարս. ayria,  սանս. aria ևն ): Եվ ի վերջո այ>էյ  և ա>է լծորդմամբ բառ-հասկացությունների մի ամբողջ բառարան, հնդեվրոպական թե ոչ ամենատարբեր լեզուներում, ինչպես հայ. այրել-էրել, այգի-էգ, այգուց-էքուց, հին հուն. Αΐγυπτος-Այգիպտոս-Եգիպտոս, ֆրանս. crayon-մատիտ (կարդացվում է «քր/ղեյոն» ), գերմ. ai-e, թուրք. erkek-այր, erkeden-այգուց ևն: Իսկ ամենաուշագրավը շումերա-աքքադ. Էյա-Էա-Հայա իմաստության և արարչագործության ծովաստվածը, որի հիմքն է հայոց Է-Էություն աստվածությունն ու հասկացությունը ( լատ. essence , Նկ. 3a, զույգ ջրաշիթերով աստվածությունը...): Եվ այդ, հայրիշխանության հետ կապաված ԱՅԱ նախամոր արականացմամբ ու վերաճմամբ, իսկ *այր-*ար դիցարմատից՝  հայոց ԱՐԱ արեգակնային աստվածությունն ու արևապաշտական հասկացությունների մի գողտրիկ բառարան:   
      Բարի, իսկ ի՞նչ է իբր «պատահաբար» բացահայտել մեր «չեկիստը» և ո՞րն է նրա «ստրատագեմը»:
 












       

               Նկ.3a
















Նկ.3b
 
            
         Նկ.3: a). Հատված Yuri Sargsyan-ի կայքէջից 15.08.2017 թ. դրությամբ: Աջ կողմում ՝ նրա նորահայտ «ընկերները» ( առանձին՝ 3b նկարում), ձախ կողմի վերևում՝ նրա «երազանքը» (տե՛ս քիչ ներքևում՝ կապույտով ), ապա Էա-Հայա աստվածությունը, ավելի վար՝  դեպի եռանկյան մեջ «Է» սրբազան տառին տանող ընթացիկ լուսանկարներ: Կարմիր օղակի մեջ նշված այդ լուսանկարը «չեկիստը» վերցրել է eutyun.org մեր կայքից, որտեղ այն համարյա ամենուր է և ՈՉ ԱՅԼ ՄԵԿ ՏԵՂԻՑ (տե՛ս օրինակ.  www.eutyun.org/S/E/7%20tive/7%20tiv-2.htm և
 
www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm ): Զի, այդ լուսանկարել ենք մենք մեր որդու հետ և ունենք անգամ դրա հեղինակային իրավունքը: Այդ կենտ փաստը աներկբա վկայում է, որ մեր «կապիկը» քջջում է մեր էջերը և լկտիաբար «թխում»: Նկ. 3b. Մեր «չեկիստի» ֆեյսբուկային ընկերները հենց մեր շրջանակներից: Ներքևի աջ անկյունում ՝  ստամբուլահայ մեր բարեկամ Varujan Asadur-ը, որի տանը հյուրընկալվել էինք 2004 թ.: Կողքին՝ Nelli Arakelyan-ը, լոսանջելեսյան մեր բարեկամ Պողոս Առաքելյանի տիկինը, ծանոթ դեռևս 2002 թվից: Թե ինչպե՞ս են նրանք հայտնվել այստեղ՝  այլ մեկ հանելուկ է, բայց այսպես կազմակերպված ու միանգամից համատեղ՝ պարզապես ֆեյսբուկյան մեր էջից: Իսկական «շպիոնական»  ձեռագիր..

----------------------------------------------------------------------------------------------------------
     Եթե մենք Էա-Հայայի և հայոց Է-Էության  հասկացության խորը և տարիների հետազոտությունների բերումով հանգեցինք նախ ԱՅԱ նախամոր և *այ-*այր-էր-է դիցարմատների նվազագույնը 12000 տարվա խմորումներին և ամփոփմանը, ապա ընդօրինակման առումով այս «կապիկը»  արդեն քաջածանոթ մեր հետազոտություններին, ալիքները խառնելու և բանագողության հետքերը սքողելու համար իբր պատահաբար սկսում է *այ-*այա  դիցարմատով համատարած ցեղանունների «բացահայտմամբ», նախապատրաստելով Է-Էության հայտնությունը հայ իրականության և առաքելական եկեղեցու մեջ ( տե՛ս քիչ վերևի հղմամբ, Նկ.4, e,f,g,h,i ): Սակայն, նախ անում է կոպտագույն սխալների մի ամբողջ շարան,  *այ-*այա դիցարմատով  ցեղանուններն ու դիցական հասկացությունները մակաբերելով հայ ինքնավանումից և «երազելով» հայ առաքելական եկեղեցում իբր վերականգնել Հայա աստծոն ( տե՛ս Նկ.3a կարմիրով օղակված մակագրությունը):         
    «Երազում եմ այն օրը երբ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ եկեղեցին իր ծեսերի ընթացքում իր ազգին կդիմի ԱՐԱՐԻՉ ՀԱՅ ԱՍՏԾՈ անունից և կվկայակոչի ՆՐԱ զավակների խոսքն ու գործը եւ կփառաբանի Նրա Զինվոր ազգին...»:

 
Աներևակայելի մեկ հիմարություն, զի հայ եկեղեցում այդպիսի աստվածություն գոյություն չի ունեցել!!!: Իսկ բոլոր ազգերին մակաբերելով հայերից անում է ոչ միայն մեծագույն այլ մեկ տխմարություն, այլև՝  խարդավանք, խեղաթյուրելով և համաշխարհային ծաղրանքի ենթարկելով ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական ողջ համակարգը, իր բոլոր տեսություններով ու հիմնադրություններով:       
    Այդու հիմարացնում է առանց այդ էլ կատարելապես տխմարացած ողջ հայ հասարակությանը, զրկելով նրան «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրից («Էականք», հ-1, Երևան 2002, «Հայտնություն», հ-3, Երևան 2006 թ., «Միջօրեական», հ-2 և «Ձիու քայլ», հ-4 հրատարակման ենթակա չեն:  Տե՛ս.
www.eutyun.org/S/MM/1/EAKANQ%20p-I%20.htm )...

    Ասում են երբեմնի «չեկիստ» չեն լինում և հենց այնպես չեն հեռացվում: Հայտնի չէ թե մեր հերոսը հեռացե՞լ թե՞ հեռացվել է համակարգից 1 ( նրա անցյալն ու ինչությունը տե՛ս. http://septemberi21.blogspot.fr/2007/12/blog-post_04.html ): Եվ անգամ հեռացման պարագայում  կգբ-ականի խառնվածքն ու ավանդույթները շարունակում են գործել ցմահ: Սակայն, մեզ չի թվում, որ այդ ամենը արվում են սոսկ վասն ինքնահաստատման ու ինքնակարևորման: Զի, նախ տեսանյութերն արվում են ռուսերեն լեզվով և ռուսախոս լսարանի համար, իսկ դրանք որոշակի ծախսեր և կապեր են պահանջում: Երկրորդ, իր շրջապատում հավաքագրում է ազատ հայագետների որոշակի խումբ (տե՛ս. http://arar-e.com/authors  ..... ), ինչպես խորհրդային շրջանում հայագիտությունը վերցվում էր հսկողության տակ ու սահմանափակվում: Մինչդեռ այստեղ օգտագործվում  է որպես զորավոր խայծ ու դեռ աշխարհի ժողովուրդներին հայ ժողովրդի արմատներով միմյանց իբր կապելու փորձ: Եվ երրորդ, իր ֆեյսբուկյան տարածքի  մեջ ընդգրկելով Էության շրջանակները, որոնք հայագիտության հակմամբ ինքնաբերաբար հետևում են նրա բարբաջանքներին և դառնում  ակամա վիրուս տարածող կոբայներ 2 (ունենք ընդհանուր 76 ընկեր-օգտատերեր: Նկ. 3b ): Առավել զազրելի են հայագիտությամբ զբաղվող միջակությունները, որոնց կերել էր նախանձը, այժմ արդեն մխիթարված են, որ «թխողները» միայն իրենք չեն և Վարպետյանը բոլորին է մեղադրում բանագողության մեջ....
   Իսկ առավել կարևորը, իրականում մեր «չեկիստը» ջանում է սքողել Էության գործունեությունն ու վաստակը, ըստ այդմ՝ հատկապես մեր: Եվ այդ առավելաբար «Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» մեր ահարկու հետազոտության պատճառով (Լոս Անջելես 2013 թ.) առավելապես ուղղված գալիք սերունդներին...
  Այս ամենում մեզ համար առավել մտահոգիչը հայոց և հատկապես քիչ թե շատ ինտելեկտուալների անհավատալի պարզամտությունն ու բարոյական չափանիշներն են, և նրանց այդքան հեշտ առինքնումը: Հատկապես նրանց, որոնց գրքեր ենք նվիրվել իբր լուսավորելու համար, շատերից առանց մի չոր շնորհակալություն ստանալու ( մի քանիսը կան վերոնշյալ լուսանկարներում...):   
        Այս արդեն էթիկայից շատ ավելի ծանրակշիռ խնդրական է: Զի.                   
      
 Հանցանքը պարտակող անձը ինքնին դառնում է մեղսակից,                  
                            խարդավանքը չտեսնելու տալը՝  մասնակից:    

   Ակնկալում ենք ընթերցողների ներողամտությունը որոշ անհարիր եզրաբանության ու ոճի օգտագործման համար: Զի, չափազանց դառն է ամբողջ մի կյանք անվարձահատույց նվիրվելուց և այդքան բացահայտումներից հետո վտարվել հայրենիքից, կողոպտվել ինչքից ( հատկապես երևանյան բնակարանն ու արխիվները) և տասնամյակների վաստակից, արժանանալով երախտամոռության ու անպատկառ բանագողություններին, չունենալով համակիրների գոնե բարոյական աջակցությունը:   
    
Նման անպատկառություններ կարող էին կատարվել միմիայն Հայաստանում, Մոզամբիկում, նման մի քանի աֆրիկյան երկրներում և կատարելապես բարոյազուրկ հասարակության մեջ: Ավելին՝  կատարելապես անբարո ու անպատկառ ոմն կգբ-ական տականքի կողմից: Սակայն, նկատի առնելով Հայաստանում կատարվող ոչ պակաս օրինազանցությունները, խարդավանքները և նման վարքաբանությունը, այս միջադեպը կարելի է ընդունել օրինաչափ: Տվյալ անձը շատ լավ գիտե մանիպուլյացիայի ենթարկել անհատներին և ամբողջ հասարակությունը ( նրա ՖԲ էջում նշյալ ստատուսը տեսեք ի՜նչ ոգևորություն է առաջացրել դեբիլների ամբողջ մի շրջանակում, իսկ նրան հենց այդ է պետք.  https://www.facebook.com/yuri.sargsyan ), որ Հայաստանում հասարակական կարծիք ու բարոյականություն գոյություն չունի, որ հայ հասարակությունը վերածվել է կամազուրկ մի անասնահոտի, որի հետ կարող են վարվել ինչպես կուզեն (ոմանց հայրենասիրական հոխորտանքները բացարձակապես ձևական մխիթարանքներ են...), որ ոչ մեկ լրատվական չի հրապարակի նման մի նյութ և անգամ դատարանով հեղինակային իրավունք անհնար է պաշտպանել 3 :
  Նման իրավիճակում մեզ մնում է ջախջախել իբր «գիտական» այդ անհեթեթությունները (դրա համար գիտական զորեղ ռեսուսներ ունենք ու դեռ անգերազանցելի էիզմ ուսմունքը....):  Եվ այդ բնականաբար շահագրգիռ՝ թեկուզ օտար լրատվամիջոցներով ու շրջանակներով, իսկ ամենացավալին՝ այլևս ոչինչ կարևոր չհրապարակել, ծայրահեղ դեպքում այդ ևս տրամադրելով այլոց...
     Ըստ արևմտահայ մի ասացվածքի.
    «
Աստուած մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը կառնէ»:
     Ըստ երևույթին ոչ միայն Աստված, այլև՝ սատանան:
     Իսկ եթե մեռնել, ապա գոնե արժանապատվորեն... 


  1 Այլոց թխածո բարբաջանքները տարածող մեր իբր «ընկերներին» մենք հեռացնում ենք մեր շրջապատից: Այս անձանց ենք թողնում ընտրել իրենց դիրքորոշումը, հուսալով ախտաբանական նկատառումներով ստիպված չլինել հեռացնել նաև նրանց...      

  2 Քաղաքակիրթ երկրներում միայն այսպիսի մի հոդվածի հրապարակումը համապատասխան մարմիններին և հատկապես ԱԱԾ-ին կհուշեր այս առիթով հետաքննություն բացել փաստերի ստուգման նկատառմամբ: Զի, հարցականի տակ է դրվում  հենց նրանց հեղինակությունը...

  
2
Այս հարցով դիմվել է մի քանի հայաստանյան իրավաբաններին: Արձագանքը եղել է զարմանք, նման միջադեպի իբր առաջին դեպքն է և երկար ժամանակի խնդիր, առանց դրական ակնկալիքների...
   
      Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 16 օգոստոս, 2017թ.