|
- Երբ 1990 թ. Հայաստանում հիմնվեց ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային
Իմաստության Տաճարը (ԱԻՏ)՝ արժանանալով ավագ
մտավորականության գնահատանքին ու հոծ աջակցությանը
(
www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm
),
սունկի պես աճեցին նման կազմակերպություններ, իսկ մի
քանի տասնյակ անձինք միանգամից տրվեցին հայագիտության
(
http://www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan.htm
): Այնպես՝ ինչպես տնտեսության լիբերալիզացմամբ համարյա
բոլորը տրվեցին սուջուխ-բաստուրմայի արտադրության: Այլ բան
անել չգիտեին ու դեռ երևակայություն անգամ չունեին: Քառորդ
դար հետո այդ կազմակերպություններից ոչ մեկը չմնաց և
քիչ թե շատ լուրջ համարյա ոչինչ էլ չթողեցին: Մինչդեռ
հայագիտությամբ շարունակում են զբաղվել բոլորը՝ ով ուրիշ
անելիք չունի: Այդպես, հայագիտությունը աղճատվեց, թացն ու
չորը, ճիշտն ու սխալը խառնվելով միմյանց և աղավաղելով
պատմական բուն ճշմարտությունը: Այնքան, որ մենք ևս
այլևս խուսափում ենք մասնակցել այդ «շիլա-փլավին»: Առավել
ևս, որ հայագիտությունը մեզ համար ավելի շուտ երբեմնի
իմաստությունները բացահայտելն էր...
- Երբ մենք
գրում էինք արիների ու արիականության մասին («Ովքե՞ր
են ի վերջո արիացիները», Մարսել 1988 թ., Երևան
1990 թ., ռուս. Երևան 2008 թ.), նկատի ունեինք
արիական հին ավանդույթները, երբեմնի
արիստոկրատիա-ազնվապետությունն ու նրանց բարքերը: Սակայն,
առաջինը ոգևորվեցին հենց տխեղծները և չնայած մեր
զգուշացումներին, ամբողջովին ապականեցին այն
(
https://www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A
):
Այնքան, որ այլևս մենք
լռեցինք...
Մինչդեռ, ըստ ԱԱԾ-ի, որպես ռասիստական սադրիչ և
նույնքան իբր ֆաշիստական ԷՈՒԹՅՈԻՆ ԱԻՏ-ի հիմնադիր, այդ մենք
վտարվեցինք Հայաստանից...
( կարող եք զարմանալ, չհավատալ կամ գտնել
չափազանցված, բայց համոզվեք ինքներդ.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm
):
- Երբ 1989
թ. դեկտ. 24-ին առաջին անգամ Գառնիի տաճարում
կազմակերպեցինք Միհր աստծոն նվիրված ազգագրական
տոնակատարություն, այն դարձավ ավանդույթ և ցայսօր
շարունակվում է տարբեր կազմակերպությունների կողմից՝
ինչպես միշտ, յուրաքաչյուրը վերագրելով իրեն: Մեհենական
շարժման 100-ամյա ընդմիջումից հետո այդ միակ քիչ թե շատ
հաջողված մեր միջոցառումներից մեկն էր, որն արիականության
հետ անմիջապես մտավ
կյանք...(
www.youtube.com/watch?v=ToGBb0OYUGg ):
- Երբ հրապարակեցինք Հայկ. լեռնաշխարհում հայոց և
համամարդկային 12 000-ամյա ծագումնաբանության վերաբերյալ
«Ծննդոց-ԱՅԱ» մենագրությունը ( Երևան
2000 թ., վերահրատ. 2003 թ.,
https://www.youtube.com/watch?v=MRY79-pPdmo&t=267s ), նախ շատերի
և լրագրողների կողմից ենթարկվեցինք ծաղրուծանակի: Ապա,
հրապարակ նետվեցին
17 000, 30 000 և անգամ 50 000-ամյա
վարկածներ, ամենայն վերածելով ծաղրուծանակի: Ավելին՝
հիվանդագին դարձավ ամենայն հայերից սկզբնավորելու
մոլուցքը: Եվ այդ ցայսօր ու նոր ահագնությամբ՝ մեր
իսկ լեզվագիտություն մտցրած *այ-*այա դիցարմատների հիմքով
և բերված մի շարք օրինակներով: Ի լուր աշխարհի և որպես
«սենսացիա» սկսվեցին որոնել իբր հայերից սերվող այլ
ցեղանուններ ու ցեղեր, մինչև իսկ Հայ անունով աստված հայ
առաքելական եկեղեցում, երբ այդպիսինը չկա ու չի եղել:
Այդպես, ծաղրուծանակի ենթակա դարձանք ազգովի...(www.eutyun.org/S/Ashx/BANABOZUTYUN.htm ):
- Իսկ երբ մշակում էինք
Է-Էություն աստվածության ու հասկացության
ԷԻԶՄ ուսմունքը
(«ԷՈՒԹՅՈՒՆ», Երևան 1995 թ.), գերնպատակ
ունեինք հայոց օժտել սեփական աշխարհայացքով և ակնկալում դրա ներդրումը կրթական համակարգ:
Սակայն, այդ արդեն շատերին անմատչելի եղավ
(ընթերցանությունը հայոց ասես այլևս հակացուցված էր...): Ուստի շրջանառություն մտավ միայն հին հայոց սրբազան «Է»
տառը, ցավոք առանց էիզմ ուսմունքի հետ
որևէ առնչության: Եղան
նաև այդ ևս յուրացնելու փորձեր որպես էիզմ, երբ «Է»-ի
հոլովումները բոլորովին էլ էիզմ չէին (
http://www.eutyun.org/S/VL/EaAs/EaAs_Reflexion-GenCiv-KD.htm
): Մինչդեռ, ակադեմիական շրջանակները մնացին կատարելապես
անհաղորդ: Այդ նրանց խելքի բանը չէր 1: Նշենք միայն, որ
այդպիսի ոգեգաղափարական ուսմունքներ բոլոր դարերում չեն
ծնվում: Մինչդեռ, էիզմը գալիս էր դարերի խորքից, նախ որպես
դիցահավատամքային համակարգ, ապա փիլիսոփայական կատեգորիա և
դոկտրինա ( էսենցիալիզմ, կվինտէսենցիա,
բրահմայականություն, դաոսիզմ, մասամբ էյդետիզմ,
բուն էաբանություն ևն
), իսկ մեր պարագայում այդ բոլորի և մասնավորապես
տիեզերագիտության համադրմամբ, որպես և՛ զուտ ազգային (
Է-Էություն) և՛ համամարդկային միշտ հին ու բոլորովին նոր
աշխարհայացք:
- Երբ
մշակվեց «Ազգ և նոր հազարամյակ»
դարակազմիկ քառահատոր նախածրագիրը, միայն Վազգեն
Սարգսյանը դրա «21-րդ դարը մերն է լինելու» գաղափարը դարձրեց կարգակոչ
(«ԷԱԿԱՆՔ», հատոր I,
Երևան 2002 թ., www.youtube.com/watch?v=LuxweL4FSX0 ): Ու թեև ըստ
ոմանց ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ դաշինքի հաղթանակով կարծեք
վերջապես եկավ Էության ժամանակը, սակայն հոկտեմբեր 27-ի
ոճրագործությամբ մեր դեմ փակվեցին բոլոր դռները, իսկ 2002
թ. վտարվեցինք Հայաստանից և հետապնդվում ենք ցայսօր:
Հատկապես, դրա վերաբերյալ մեր «Ազգային խաչքար կամ
հոկտեմբեր 27-ի առեղծվածը» ահարկու քննախուզությունից հետո
( Լոս Անջելես, 2013 թ.: Տե՛ս նաև
www.eutyun.org/S/E/AX/AX.htm ):
- Իսկ երբ հրատարակվեցին
«Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը»
(անգլերեն և հայերեն, Երևան 2011 թ., տե՛ս.
www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm ) և «Աշխարհի առանցքը-
Գյոբեկլի թեփեի առեղծվածը» (անգլերեն և հայերեն, Երևան
2016թ.), ամբողջ մի 10 միլիոնանոց աշխարհասփյուռ
հայություն և հանրապետություն՝ իր Գիտությունների Ազգային
Ակադեմիայով (ԳԱԱ ) և հայագիտական թե փիլիսոփայական
հաստատություններով պապուասների պես մնացին ժամանակի
լուսանցքում: Եվ եթե հասկանալի է հասարակության ողբալի
թերհասությունը, մասամբ բարբարոս կարգերի և անէացված
մշակույթի պատճառով, ապա անհավատալի է գոնե
մտավորականության ու գրոց-բրոցների բթությունը
2...
- Մենք էլ չենք խոսում «Եվ ճանաչիր
զԲանս...» կոթողային այլ մեկ հատորի (896 էջ, Երևան 2016թ.
), արմատական այլ հրատարակությունների («Արիականք»-ազգային գաղափարախոսություն, Երևան
1997թ., «Հայտնությունը», Երևան 2006 թ. ևն) և հատկապես
դեռևս անտիպ ու գերկարևոր «Opius Magnum» հատորի ու այլ
աշխատությունների մասին ( խոսքը մասնավորապես «Ազգ և նոր
հազարամյակ» չորսից դեռևս անտիպ երկու հատորների մասին
է.
www.eutyun.org/S/MM/1/EAKANQ%20p-I%20.htm : Էության
բոլոր աշխատությունները տե՛ս.
www.eutyun.org/S/P/AAV/AV_Books.htm ):
* * *
Այսքանից հետո ու դեռևս 1999 թ. ( երբ դեռ քանի՜
աշխատություններ արևերես չէին ելել...) միայն
լոսանջելեսյան «Կամարակ» թերթը իր 31/03 /1999 թ. համարում
գրեց.
«...Ա. Վարպետյանի արածի մեծությունն ու
ահռելիությունը՝ թե՛ կարևորության և թե՛ ծավալի առումով,
մեր ուշադրությունը ոչ թե շեղում, այլ ուղղակի առիթ չի
տալիս իր արածի մանրակրկիտ թե դասակարգված արժեքավորում
կատարել»:
Այդ դասակարգված վերլուծությունը և
արժևորումը ցայսօր չի կատարվել, մոտակա ապագայում՝ դժվար
թե: Բացի ԳԱԱ պրեզիդենտ Վ. Համբարձումյանից սկսյալ
վերոնշյալ ավագ մտավորականության արձագանքներից և բանիմաց
մի քանի մտավորականների փորձերից, ինչպես մեծն գրաքննադատ
Հակոբ Օշականի նույնքան բծախնդիր որդու, գրող և գրականագետ
Վահե Օշականից ( լոսանջելեսյան «Ասպարեզ» թերթի
13-20/03/1999 թթ թողարկումների «Գրական քրոնիկ» բաժնում,
www.eutyun.org/S/X/HZ/Hogetun-VOshakan.htm ):
Մի քանի այլոց, և Aix-en-Provence համալսարանի (Ֆրանսիա) հայկ. ամբիոնի
վարիչ, վաստակավոր պրոֆեսոր Ռոբերտ Տերմերգերյանից .
«...Ողջ դժվարություններով հանդերձ
Ալեքսանդր Վարպետյանը կայացրել է ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ:
Նրա հաջողությունը կլինի կատարյալ այն օրը, երբ հայ
համայնքի ամեն մի անդամ կկարողանա կարդալ և հասկանալ այն:
Այդ օր, հայ սփյուռքը լուծելու մեծ
խնդրականներ այլևս չի ունենա»...
( «Արփիական» էպիկական քնարերգության վերաբերյալ: ARMENIA
N°94, 1985թ. ֆրանսահայ ամսագիր: Տե՛ս.
www.eutyun.org/S/X/HZ/Hogetun-Arpiakan.htm ):
Այսինքն, ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ը վերջին քառորդ դարում արեց շատ ավելին՝
քան այս ասպարեզում Գիտությունների ողջ Ազգային
Ակադեմիան, խմորելով և ուղղորդելով հայ ազգային միտքը
խնդրահարույց այդ խնդրականներում
3: ԽՍՀՄ-ի փուլուզումից և
մարքսիզմ-լենինիզմից հետո գաղափարաբանական նման բուռն
պոռթկում չեր կատարվել վերջին հարյուրամյակներում և անգամ
քրիստոնեությունից հետո վերջին երկհազարամյակում: Այլ
խնդիր է, որ
«Լեռը մանրադիտակում չի երևում: Եվ որքան
ահագին է այն՝ նույնքան հեռավորության է անհրաժեշտ քիչ թե
շատ ամբողջությամբ դրա ընկալման համար»:
Եվ ինչպես նման պարագաներում, հոգևոր ասպարեզում ամեն
մի նման պոռթկում պիտի անպատճառ բորբոքեր քաղաքահասարակական
վերին շրջանակների անհանգստությունը (գուցև հատկապես այլոց...
Տե՛ս. www.eutyun.org/S/E/X/X/X-24.htm... ), իսկ հեղինակը
ենթարկվեր փորձությունների
4: Վկա՝ Սոկրատեսի,
Քրիստոսի, Ջորդանո Բրունոյի և անգամ շատ ավելի համեստ հին
թե ժամանակակից հայերի կենսափորձը ( սկսյալ Մ. Խորենացուց,
անցնելով Դավիթ Անհաղթ, Նարեկացի և այլք մինչև Պ. Սևակ թե
Ս. Փարաջանովը): Այդպես.
«Եթե դուք ժամանակից առաջ ընկաք՝ ձեր
ժամանակը ձեզ կվազանցի...»:
Նման պարագաներում մնում է ընդունել ավագների կենսափորձը և
պատմահասարակական օրինաչափությունները, չխառնվել «Աստծո
գործերին» և կեցության անիվների տակ չընկնել: Հատկապես
հայոց պարագայում, երբ.
«Ուտեմ քեզ, ուտեմ
քեզ»- ասում են սիրելիներդ ու մարդակերները...
«Գնա մեռի՝ արի
սիրեմ» -ասում են հայերն ու լեշակերները...
|
|
1
Ժամանակին
միայն Գիտության և Կրթության
նախարար, Վ. Համբարձումյանի
աշակերտ և Բյուրականի
աստղադիտարանի տնօրեն Արտաշես
Պետրոսյանը փորձեց քայլեր անել
այն մտցնելու համար կրթական
համակարգ, սակայն Լևոնը զինաթափեց
նրան...
2
Հարկ է
նաև ընդունել, որ Էության
գաղափարները և տեսությունները ոչ
այդքան բարդ են՝
որքան ոչ դասական ու բավականին
նոր անգամ զարգացած
քաղաքակրթությունների համար: Մենք
այդ անձամբ արձանագրել ենք մեր
կենդանի շփումներում ու արտերկրյա
բանախոսություններում, ինչպես
1999 թ. Կալիֆոռնիայի
UCLA
համալսարանում հնդեվրոպական
ծրագրի պրոֆեսորատի և
ասպիրանտների առջև ( հայտնի
հնդեվրոպաբան Վ. Վ. Իվանովի
ներկայությամբ... ),
Թեհրանի AZAT համալսարանի բանախոսության
(2002 թ.),
Ֆրանսիայի
Aix-en-Provence համալսարանի
հունագիտական
պրոֆեսորատի հետ շփումներում
(
«Դելփյան E'i առեղծվածային տառի տարրալուծումը»
մենագրության վերաբերյալ)
և այլ
առիթներով:
3
Նկատի առնելով հայ իրականության
արդի բարոյահոգեբանական
իրավիճակը, շատ քչերն են
հիշատակում ներշնչման թե
բանաքաղության աղբյուրները:
Բացառություն էր պատմաբան,
արիական և ծագումնաբանական
թեմաներով մի քանի
աշխատությունների հեղինակ Անժելա
Տերյանը: Մեջբերում նրա նամակից.
«Հարգելի տիար Ա. Վարպետյան,
...Ձեզ այստեղ շատ-շատ ենք հիշում: Շատ վաղուց ուզում եմ Ձեր արածի
համար շնորհակալություն հայտնել
և ասել. դուք մի ամբողջ սերունդ
եք արթնացրել, որոնց մեջ նաև ես
եմ... Ձեզ մաղթում եմ, որ
շարունակեք գրել ու շատ գրել: Չէ
ո՞ր մի քանի հոգու համար չեք
գրում, այլ շատ-շատերի, որոնք
սպասում են Ձեր նոր գրքերին:
Հաջողություն ու բարիք եմ ցանկանում Ձեզ»:
Ա. Տերյան (Երևան, 14.12.2011թ.) :
Տե՛ս. Էության համակիրներից մեկի, ՌԴ-ում «Է-Ազգային Իմաստության դպրոց»-ի
կայքում.
http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_170212_KarDzn&axik.htm
.
4
Մեր
հայտնությունը ետխորհրդային
Հայաստանում տեղիք տվեց բազմաթիվ
ու հակասական ենթադրությունների,
մեզ մեղադրելով սիոնիզմի,
մասոնության, եհովականության,
անգլիական թե որևէ այլ հատուկ
ծառայություններին
պատկանելության մեջ....:
Ժամանակին, հայաստանյան երբեմնի
ՊԱԿ-ի գաղափարական վարչության պետ,
գնդապետ
Գևորգ Սարգսյանցը, Էության հետ
մոտ լինելով հանդերձ. ոմն խմբագրի
ասել էր, թե Էության այդքան
ընդգրկուն թեմաներն ու
գաղափարները մեկ մարդու գործ չեն
կարող լինել: Դրանք մշակվում են
ինչ-որ անհայտ կենտրոնում ու
տրվում Վարպետյանին: Չէր ասվում
միայն, թե ինչո՞ւ միայն նրան և ոչ
թե նաև այլոց: Նույն անձը հետո
ինքն ընկավ այդ գաղափարների
հորձանուտը... (տե՛ս
www.eutyun.org/S/E/ZT/ZT_090213_PoqrMher.htm ):
Իսկ ըստ այլ մեկ
«օպերատիվնիկի» (Լոս Անջելես).
«քրիստոնեության ընդունումից, ապա
ժխտումից հետո,
մարքսիզմ-լենինիզմի ընդունումից
և նույնպես ժխտումից հետո, այս
նոր գաղափարական հոսանքը որտե՞ղից
է գալիս և ո՞ւր է տանում... » (
https://www.youtube.com/watch?v=vPIivfD70Xw
,
14:23 րոպեից 17:33 , տեսանյութի
ավարտից հետո նույն
«օպերատիվնիկի» ինքնաժխտումը Ա.
Վարպետյանի ու նրա գաղափարների
վերաբերյալ կամ այստեղ.
https://www.youtube.com/watch?v=Ao_bguEC_EE
...):
|
|
|
|
|
|
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ՀԱՃԱԽ Է ԹԱԿՈՒՄ ՄԵՐ ԴՈՒՌԸ,
ԲԱՅՑ ԱՅԴ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ... |
|
Իսկ
եթե այսքանը ձեզ թվաց չափազանցված կամ ինքնագովազդ, ապա հիշեք.
Տխմարի և իմաստունի, ամբոխի և հանճարի թե
մահկանացուի և մարգարեի փոխհարաբերությունը նման
է կույրի և ակնավորի հարաբերակցությանը.
|
ԻՄԱՍՏՈՒՆԸ ՏԽՄԱՐԻ ՏԽՄԱՐՈԻԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ
Է,
ՏԽՄԱՐԸ ԻՄԱՍՏՈՒՆԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ...
|
|
Ալեքսանդր
ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 28 օգոստոսի,
2017թ.
|
|
|
|
|