ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
   15.09.1990 -15.09.2015թ.    
     

 

  ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ  














a.
 










b
.
c.  
               

   Նկ.a). «Ռոսիա» կինոթատրոնը Երևանում: Կարմիր օղակներով՝ երկաթբետոնյա 4+4 մույթերը, որոնց վրա հիմնականում հենվում է կառույցը (1974 թ.): Սպորտի պալատը ճապ. Տակամացու քաղաքում: Կարմիր օղակներով՝ երկաթբետոնյա 2+2 մույթերը, որոնց վրա հիմնականում հենվում է կառույցը ( ճարտ. Կենձո Տանգե, 1962-1964 թթ.):
-------------------------------------------------------------

            
                                                                                                                                         

Ճամարտակը խոսքի համար գրպան չի մտնում,
                    
     իմաստունը՝ ուրիշի գրպանը:


                  Վերջերս երիտասարդ ծանոթ մի պատմաբան հարցազրույցի մեջ միտք էր հայտնել, որ գիտությունը
  copy-paste-երով չի զարգանում, հարկ է անձնական նախաձեռնությամբ քջջել գիտական աշխարհը և  սեփական դիտարկումների հետ նորովի համադրել այլոց տեսակետները: Անշուշտ իրավացի է, հատկապես նկատի առնելով հայագիտության մեջ արդի համատարած բանագողություններն ու անհեթեթությունները, ինչն առավել վնասակար է բուն իրողության աղավաղմամբ ու ստվերմամբ:             
      Այդուհանդերձ կա խնդրականի այլ մեկ տարատեսակ. պայմանականորեն անվանենք գաղափարագողություն: Այդ, երբ յուրացվում է որևէ էական գաղափար, մտահղացման էությունը կամ «կոնցեպցիա»-սկզբունքը և դրա հիման վրա կառուցվում է իբր սեփական ստեղծագործություն, իրականում սոսկ մանրամասնումներով, լրացումներով թե տարբերակումներով: Այն, ինչը հեղինակի ղեկավարությամբ  անում են բոլոր գիտական կրտսեր աշխատողները, ճարտարապետական գծագրողները կամ երաժշտական կատարողները, արժևորելով կամ ընդհակառակը արժեզրկելով բուն հեղինակների մտահղացումը: Այլ մեկ համաբանությամբ, ինչպես հանճարեղ գեղանկարչի աշակերտները, ճարտարապետական կառույցի հարդարանքային աշխատանքները, տոնածառի զարդարումները կամ կանացի կոսմետիկան: Մեկ այլ համաբանությամբ, այնպես՝  ինչպես փղի կմախքի վրա կարելի է հորինել փղի բազմաթիվ տարբերակներ, բայց կոկորդիլոս կամ արծիվ՝ երբեք:  Մեկ խոսքով «թեմա և վարիացիաներ» սկզբունքով, որտեղ թեման հիմնական էությունն է, վարիացիաները՝ դրա անսահման հոլովումները:
     Հանրահայտ մեկ օրինակը քրիստոնեությունն է, իր բազմաթիվ ուղղություններով: Ըստ որում դրանք Քրիստոսը չի ստեղծել, առավել ևս՝ եկեղեցին: Քրիստոսը, քրիստոնեությունը և եկեղեցին տարբեր բաներ են, Քրիստոսը՝ էություն-էյդոս-նախագաղափարն է, քրիստոնեությունը՝  գաղափարաբանությունը, եկեղեցին՝  հասարակական կառույցը, իր շինություններով, ատրիբուտներով և կղերական դասով: Այդպես էլ ոչ մի տող չգրած հոգևոր թե գաղափարական առաջնորդները:       
    Առավել «հողեղեն», շոշափելի և ժամանակակից օրինակ է Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որի «կմախք-կոնցեպցիան» ութ մույթերի վրա հենված, ճոպանային ծածկով «կախված առաստաղն» է, հանդիպակած երկու դահլիճներով (Նկ.a): Ճիշտ, ինչպես  աշխարհահռչակ ճարտարապետ ճապ. Կենձո Տանգեի սպորտի պալատը Տակամացու քաղաքում, կառուցված 10 տարի առաջ: Այն տարբերությամբ, որ այն նախագծված է մեկ ընդհանուր արենայի երկկողմանի սրահներով և հենվում է չորս երկաթբետոնյա հուժկու մույթերի վրա: Ծածկը մնում է կատարելապես նույնը. մետաղյա ճոպանային ծածկ, ճարտարապետության մեջ բավականին համարձակ և ոչ շատ տարածված կոնստրուկտորական հնարք (Նկ.b-c):    
     Այսքանը, միայն որպես տեսողական օրինակ:         
     Մնացյալում հայկական տարբերակը մնում է առավել նրբագեղ ու «մանյերային» (ոճավորված):       

     Ահա, նման դեպքերում, բուն հեղինակը, ստեղծագործության թե գաղափարի էությունը չի երևում, տեղիք տալով աչքակապությունների, շահարկումների և խարդավանքների: Այնպես, ինչպես էսթետիկ վիրահատությունների պարագայում: Գիտական թե արվեստի ստեղծագործություններում, հաճախ այդ արվում է բուն հեղինակի թռուցիկ հիշատակմամբ կամ ոչ անգամ այդ, ինչը մնում է կեղծում բացթողումով կամ ավելի վատը՝ կես ճշմարտություն:  Շատ հաճախ այդ արվում է քաղաքակրթական մասնակի թե ամբողջ յուրացումներով, պատճառ դառնալով հետագա գլուխկոտրուկների, բանավեճերի և անգամ թշնամանքների, աղավաղելով ողջ պատմությունը: Այդ նաև հենց արևելագիտության, հնէաբանության և  մշակութաբանության պարագաներում, ինչը բնականաբար ծնում է շատերիս արդար ընդվզումը:    
    Սակայն, այդ է նաև ներազգային հայագիտության մեջ, շատ այլոց ու նաև հենց նշյալ պատմաբանի պարագան՝ Արատտայի և շատ այլ «բացահայտումների» վերաբերյալ...:  Այն տարբերությամբ, որ ոտնատակելով նժդեհյան «ներազգային բարոյականը», այս դեպքում զանգվածը բնավ չի վրդովվում... Ամբոխին թե անգետներին ի՞նչ փույթ թե հացը որտեղից է գալիս: Նրանք հացթուխն ու հացավաճառը չեն տարբերում, ո՞ւր մնաց սերմացաններին ու մշակներին: Մինչդեռ, հանճարեղ մտահղացումները հաճախ գաղափարական ու ոճական ուղղություններ կամ դպրոցներ են ստեղծում, սկզբնավորում ամբողջ պարադիգմա-աշխարհայացքներ ու քաղաքակրթությունները, բացելով նորանոր հորիզոններ կամ «ջրի ճամփաներ»:  
    Ինչ խոսք, խիստ հմտացած մասնագետները կարողանում են բացահայտել  ստեղծագործությունների անգամ կատարյալ պատճենումները, գաղափարական հենքերն ու հեղինակների բուն մտահղացումները, ինչը մնում է լայն ամբոխներին անհաս: Այդ իսկ պատճառով որոշ  ստեղծագործողներ չեն բացում իրենց խոհանոցը, որոշ մտահղացումներ՝ իրենց սկզբունքները կամ ինչպես  coca-cola-ն՝ իր բաղադրությունը, ինչը չի խանգարում մոտավոր պատճենումներին: Բայց թե միմետիզմը մնում է բնական երևույթ (տե՛ս. http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_210314_Mimetizm.htm ), գողությունն ու  բանագողությունը՝  աշխարհի երկրորդ հնագույն արհեստը:  Հնագիտությանը հայտնի են դեպքեր, երբ քարե թե կավե սալիկների վրա ջնջելով միայն դիցանունները յուրացվել են այլոց ամբողջ դիցարաններ ու մշակույթներ:

     Այս ֆենոմենը վերաբերում է հենց աստվածաշնչյան արարչագործությանը և դրա մի շարք թեմաներին, իսկ առավելագույնս
՝ նախահայոց  ու հայոց հին մշակույթին: Հատկապես ի դեմս Է-Էություն հասկացության ու գերաստվածության: Այն, ինչը արդարամիտ հայ թե օտար հետազոտողներ բացահայտում են համարյա ամեն օր և ինչը հետևողականորեն անում ենք նաև մենք: Այդու էլ առանձնապես սուր ենք ընդունում այդ երևույթը, որպես թե՛  համամարդկային, թե՛ ազգային և թե՛ անձնական ոտնձգություն:
  
  Այս ամենը ասվեց մեր դառն կենսափորձից: Այդպես, արիականությունը դարձավ կիսագրագետ ամբոխի ռասիստական երանգավորմամբ «սարի ծամոնը», հայոց 12000-ամյա ծագումնաբանությունը՝  անհեթեթ ուռճացումների ու ծաղրուծանակների առարկա, ստվերելով բուն իրողություն ( մինչև իբր 50 հազար ու ավելի վաղեմիությամբ, համարյա հայ ավստրալոպիտեկ... http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm  ):
   Այս նկատառումներով ցայսօր չենք հրապարակել թե՛  էաբանական և թե՛ հայագիտական առանձնապես կարևոր հետազոտություններ, սպասելով բարվոք իրավիճակների կամ պարզապես չիմանալով ինչպե՞ս վարվել: ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի 25-ամյակի կապակցությամբ, անցյալ աշնանը Լոս Անջելոսում ներկայացրինք Գյոբեկլի թեփեի վերաբերյալ մոտ տասնամյա մեր անտիպ հետազոտության միայն մեկ փոքրիկ հատված: Տպավորությունը սպասվածից շատ ավելին էր, այն անպատճառ հրապարակելու հորդորանքները՝  համարյա պահանջատիրական: Նկատի առնելով հազարամյակային որակվող հնագիտական այդ հնավայրի գերգարևորությունը և այն, որ աշխարհի ուշադրությունը բևեռված է այդ առեղծվածի վրա, տեղիք տալով լայն շահարկումների, որոշեցինք թարգմանել անգլերեն և մատուցել գիտական աշխարհին: Առավել ևս, որ այն լուսավորում է մ.թ.ա.10-6-րդ նախապատմական հազարամյակները և հիրավի բացում է նոր հորիզոններ համամարդկային արդի քաղաքակրթության սկզբնավորման, զարգացման և էթնոմշակութային համասփռման որոշ հանգամանքների վրա, միաժամանակ թե՛հաստատելով  «Ծննդոց-ԱՅԱ» տեսությունը և թե՛ դառնալով դրա կամարային «պորտաքարը»:

   Այսուհանդերձ առկա է մեծ մի մտահոգություն: Այն անխուսափելիորեն կարող է շահարկումների և աղավաղումների տեղիք տալ, այդու արժեզրկելով  դրա նշանակությունը թե՛ մեր և թե՛ այլոց համար:
 Զի, ցանկացած աղավաղում, անհեթեթ չափազանցություններ և անտեղի սնապարծություն խափանելու են թե՛ սեփական ողջամտությունը և թե՛ այլոց կողմից այդ իրողության ճանաչումն ու ընդունումը: Առավել ևս, որ Գյոբեկլի թեփե-Պորտասարը  նաև շատ այլոց էթնոմշակութային անկյունաքարն է, որի ամբողջովին յուրացումը կարող է սուր հակազդեցությունների պատճառ դառնալ:
    Մինչդեռ, այն կարող էր պարզապես բախտորոշ լինել մի շարք առումներով, եթե ապահովվի խելամտություն, զսպվածությունը, նրբազգացություն և արդարամտություն, վասն միմիայն պատմական ճշմարտության և դրա արժանի մատուցման: Միաժամանակ այն կարող էր դառնալ նաև հանրային ինքնագիտակցության և հոգևոր զարթոնքի խթան, կամուրջ է երախտավոր ավագների, արժանավոր ժամանակակաիցների և երիտասարդ սերունդների միջև, բայց նաև հեռավոր նախնյաց, հարակից թե ցեղակից էթնոսների և հարևան ժողովուրդների: Այդ հիրավի համազգային առաքելության է, որի համար բնավ է անհրաժեշտ չէ մեծաքանակ լինել: Մի քանի տարազգի պոետներ թե արվեստագետներ արդեն մշակութային կապեր են:

    Հայտնի է, որ մեծ բացահայտումները կամ մշակութային վերածնունդները սովորաբար ակադեմիական շրջանակներում չեն կատարվում, իսկ հայ մշակութային օջախներն էլ հաճախ ստեղծվել և արարչագործել են ինքնաբուխ ու անտերունչ, պատմականորեն շատ հաճախ՝ արտերկրում: Վկա «Հարատևման Ուխտ»  ընկերակցությունը ( http://www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm ) և դրա վերաճմամբ հենց Էություն միաբանությունը, իր դարակազմիկ արարչագործությամբ:
    «Պորտալար» անվանմամբ այդպիսի մի գաղափար արդեն արծարծվում է Էության նեղ շրջանակներում: Փոքր-ինչ ավելին կներկայացնենք և կքննարկենք ընթացքում:
    Այդ ևս յուրաքանչյուրիս արարչագործական լինելություն է, կայացումը և ազգային առաքելություն:


                                                                                         
 
Մարսել, 09 փետրվար, 2015թ.