ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   ԱՇԽԱ~ՐՀ- ԱՇԽԱ~ՐՀ...
          

                                                                                                                                                                                                                                           
 «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈ'Ւ ԵՍ»,
      ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼ...
 
            Գառան գլխին «Ավետարան» կարդացին՝ ասեց.
«շուտ արե'ք, գայլը գնաց սար»...

                                  
 
                                                                                                 Հայ իրականությամբ այլևս դժվար է որևէ մեկին զարմացնել, բայց կարելի է մնալ … ափիբերան,
ինչը միաժամանակ նշանակում է ապշել և պապանձվել:
     Վերջինս նույնպես երկիմաստորեն` զարմանքից և երկյուղանքից:
  Ահա մի քանի ընթացիկ օրինակներ:  

¡ ¡ ¡
                                                                                              
                                                                               
  
ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ
, Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, թե «որտե±ղից  նրան կարողություն 1990-ականների սկզբին հասկանալ, որ պետք էր գնալ Արցախի անկախության» հարցին  Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է.  
    «Այն ժամանակ ակնհայտ էր, որ ԽՍՀՄ փլուզվում էր եւ ճիշտ պահն էր անկախություն հռչակել… » , ավելացնելով. «միայն ինքը չէր, այլ թիմ էր աշխատում»:      
     (Lragir.am ,- 31/08/2011,   http://www.lragir.am/armsrc/country52429.html
)

    Մասամբ ճշմարիտ, մեծամասամբ` ահավոր կեղծիք: Զի, արցախյան հարց և շարժում կային շատ առաջ և պարբերաբար թարմացվում էին ըստ հանգամանքների: Այդպիսններից մեկը Սուրեն Այվազյանի ղեկավարությամբ երբեմնի «Ղարաբաղ» կոմիտեն էր, ( կից նկարը «Мецамор» թերթից, N° 9, նոյեմբեր 2005 ), որը Ջորի Բալայանի նախաձեռնությամբ փոխանցվեց հայտնի «մուտիլովշչիկ» Իգոր Մուրադյանին...

                                               
                              
1987թ., կենտրոնում երբեմնի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ
                                                       Ս. Այվազյանը, ձախից` Ի.Մուրադյանը:


      
Նույն Ի. Մուրադյանին, ով` ըստ «Հայ Դատի» Հովիկ Վասիլյանի կենդանի վկայության, 1988 թ. ՊԱԿ-ի պետ Մ. Յուզբաշյանի հրահանգով Հայաստանում բորբոքեց ղարաբաղյան շարժումը: Այսինքն, ղարաբաղյան շարժումն ու նրա անկախացումը ծրագրավորված էր Կենտրոնում և իրականացվում էր «կգբեական» համակարգով, ինչը նախ որպես տնտեսական նպատակահարմարություն 1987 թ. ոչ պատահականորեն Լոնդոնում առաջինը ներկայացրեց Մ. Գորբաչևի տնտեսական խորհրդական Ա. Աղանբեգյանը: Սումգաիթյան իրադարձությունները նույնպես այդ նախագծից էին, որով ի վերջո Ռուսաստանը կարողացավ ապահովել իր ներկայությունը Կովկասում և ցայսօր ամեն կերպ ջանում է պահպանել status quo  իրավիճակը, Ջորի Բալայանը` փառավորապես վայլում իր վաստակը պետական միջոցներով և «Արմենիա» առագաստանավով ալամ աշխարհին ազդարարում Հայաստանի փառահեղ գոյությունը, իսկ  Ի. Մուրադյանը, իբր արդեն արևմտամետ, քաղաքական երկիմաստ վերլուծություններ է անում իրականում հօգուտ «հավերժ եղբայրության»: Այնինչ,  Ռ. Քոչարյանը, հոկտեմբեր 27-ից հետո, ФСБ/«ԿԳԲ» և անձամբ Վ. Պուտինի հովանավորությամբ, Հայաստանում պահպանում է իր սքող գերիշխանությունը և առոք-փառոք վայելում «հայրենասիրությամբ» ձեռք բերած 4 միլիարդ դոլլարի ավարը, երբ զոհյալների մի ամբողջ բանակ ու ողջ ժողովուրդը թշվառության մեջ են:
  Եվ ոչ պատահականորեն, Վ. Պուտինի նախագահական վերադարձի հետ աշխուժանում է նաև Ռ. Քոչարյանի քաղաքական ախորժակը, որից հետո ակնկալիք «ծովից-ծով Հայաստանից» լավագույն դեպքում թերևս մնա կերակրատաշտի չափ «ափից ափ» մի Սևանա լիճ` «Արմենիա» տապանով ու «օլիգարխիկ դղյակներով»:
   Հիրավի. «Հայաստա~ն, երկի'ր դրախտավա~յր»...

                                                                   Աշխա~րհ, աշխա~րհ…
                                                                                 ¡ ¡ ¡


  
Արտառոց կարելի է համար նաև այնպիսի մի հանգամանք, երբ Հայաստանի անկախության ջատագով, ազատամետ ու համարյա ռուսատյաց, ծանրակշիռ մտավորականը հոկտեմբեր 27-ի զոհ Վազգեն Սարգսյանի մահը որակում է «վրիժառուի գնդակին արժանի» ( իմա` Նաիրի Հունանյանի… ): Եվ այդ միմիայն ղարաբաղյան երկրորդ կոմիտեի և անձի նկատմամբ ունեցած իր քաղաքական հակամետությունից, երբ աշխարհաքաղաքական խրթին մի իրավիճակում և անկախ զոհերի որպիսությունից, հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունը ծրագրված էր հենց Հայաստանի ռուսական կողմնորոշման նպատակով, և իրականում նրա անկախության վերջնական կորուստն էր…  
  
                                                                
                                                               
   Աշխա~րհ, աշխա~րհ…
                                                                                 ¡ ¡ ¡       

     Այդպես, բնավ զարմանալու տեղ չկա, երբ մոլի ռուսամետ, բայց  իբր «հայրենասեր»
, «հայրենատեր» ու դեռ «նժդեհական» ներկայացող քարոզիչները շրջանցում են անաչառ հայագետի աննախադեպ ու բախտորոշ բացահայտումները, շեփորահարում հայագիտական ու գաղափարական թափոն, միայն այն պատճառով, որ նա չի կիսում իրենց թունդ ռուսական կողմնորոշումը: Երբեմնի «հին գվարդիային» հատուկ վատագույն ավանդույթներ, ըստ որոնց վասն գաղափարախոսության նախընտրելի էր «սոցռեալիստական» կեղծիքը, խարդավանքներն ու նենգափոխությունները, ինչպես Զանգեզուրի ծաղրուծանակված նույն սպարապետ Գ.Նժդեհի պարագայում...                                                                                              
                                                                
   Աշխա~րհ, աշխա~րհ…                                                                                                           
     ¡ ¡ ¡   


                                                         
                              
 
                  Ս. Փարաջանովի արձանը Թբիլիսիի կենտրոնում:

  
   Վերջերս աղմուկ բարձրացավ, կապված Ռուսթավելիի անվան թբիլիսյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, տաղանդաշատ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի այն հայտարարության հետ, ըստ որի նախագահ Մ. Սահակաշվիլին մեղադրվում էր հայ ծագման ու հայասիրության մեջ:   
      Որակելով Ռ. Ստուրուային որպես հայատյաց, նրա դեմ ելույթներ ունեցան հայ լրատվամիջոցներն ու մշակութային գործիչները. «Եթե չլիներ Փարաջանովը, որտեղ կլինեիր դու… »  հեգնանքով:     
      Ոչ ոք չանդրադարձավ, որ նույն հայ հասարակությունը կատարելապես լքեց իր հանճարին նրա ամենածանր իրավիճակում, երբ հնգամյա բանտարկությունից հետո Ս. Փարաջանովին պահում էին վրացիները, կերակրում ` «Նռան գույնի» և ընդհանրապես վրացական կինոյի աստղ Սոֆիկո Ճիաուրելին, իսկ «Վրացֆիլմ
ը» հանճարին ընձեռնեց «Սուրամի բերդի առասպելը» (1985) և «Աշուղ Ղարիբ» (1988) կինոնկարների իրականացումը...    
    Այդժամ որտե±ղ էիք պոռոտախոս և լեշակեր հայեր և ընդհանրապես որտե±ղ կլիենիք այսօր, եթե չլինեին հենց ձեզանից հալածված պատմահայր Խորենացին, Վրաստանում ապաստանած ու մահացած Դավիթ Անհաղթը, բանսարկված Նարեկացին, կորուսյալ Աբովյանը, նահատակ Բակունցը, Չարենցը, քանի-քանի երախտավորներ և հենց Սարգիս Փարաջանովը: Մինչդեռ այսօր, առաջինը հոխորտում եք նրանով և շնորհիվ մեկ-երկու նվիրյալների իրականացած նրա տուն-թանգարանը այլոց մատուցում որպես Հայաստանի հուշարձաններից մեկը, առանց իսկ ըստ էության ըմբռնելու հանճարի արվեստն ու դրա խորհուրդը: Եվ մի±թե նույն այդ ըմբոստացող հայ արվեստագետները չգիտեին, որ Ռ. Ստուրուայից շատ ավելի հայատյաց էր դարձել ինքը` Ս. Փարաջանովը


                                                         Աշխա~րհ, աշխա~րհ…                                                                                                                  ¡ ¡ ¡   


    
Ըստ ֆրանիսական մի ասույթի. «Չեք կարող ունենալ և’ կարագը, և' կարագի դրամը»:
     Բայց այդ մեր իշխանությունների համար չէ, որոնք ծախելով Հայաստանը պահում են և’ «սեպուհական/սեփական» երկիրը, և’ վաճառքի դրամը և դեռ թմբկահարում չեղյալ այդ «անկախություն» քսանամյակը…         
    Ավելի զվարճալին թե ողբերգականը այն է, որ պատրանքային էյֆորիայի մեջ են հասարակության զգալի զանգվածներ և ճորտատերերից ավելի հենց ճորտերը…
    Եվ հենց նրանց համար է Հայաստանի անկախության 20-ամյակի ռազմական շքերթին, Երևանի Հանրապետության հրապարակում, ռուսական դրոշով մասնակցելու է նաև Ռուսաստանի սահմանապահ զորախումբը` ամրագրելու համար  «Հայաստանը ու նրա անկախությունը նաև ես եմ» իրողությունը, իսկ այլոց համար. «Это моя добыча...» (ռուս. «Այս իմ ավարն է...»): Այնպես, ինչպես գազանները կամ շներն են միզում բնական տարրերի վրա, սահմանելու համար «Այս սարն իմն է, այս ծառն իմն է», թեկուզ նեխ ու գոզահոտ ...
   Այս առումներով, Հայաստանի նման «անկախության» օրը առավել ճշմարտամոտ կլիներ նշել հոկտեմբեր 27-ին...

                  
 
                ԱՆՇՈ'ՒՇՏ, «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈ'Ւ ԵՍ», ՈՒ ՀԵՆՑ Ա'ՅՍ, ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼ ...     

                                                            Վա~յ քեզ, ո~վ հայոց աշխա~րհ…
                                                              
      ¡ ¡ ¡