ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
     

  Ազգամշակութային մեր գործունեության և քաղաքական հալածանքների մասին գրվել
և ասվել է բավականին, ամեն մի նոր հանգամանքի հետ բացելով ավելի ու ավելի
խորը ծալքեր: Այս անգամ նոր հանգույցը ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Գ.Հակոբյանն է
և ժամանակին ՀՀ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արված նրա տարօրինակ հայտարարությունը: Եվ որքան էլ խուսափում ենք ոմանց չվնասելուց և պետական
 բնույթի գաղտնազերծումներից, մենք ինքներս անհրաժեշտություն ունենք
հնարավորինս լուսավորել դեռևս մեզ անհայտ որոշ դրդապատճառներ և մի շարք հանգամանքներ: Եվ այդ նաև որքան վասն մեր ժամանակակիցների՝ նույնքան էլ գալիք սերունդների, հայ քանի երախտավորների պես հետագայում չշահարկվելու համար:
 Ուստի, սույն հոդվածաշարով բացում ենք իրողության մի շարք սքող ծալքեր,
մնացյալը թողնելով հանգամանքներին:
 
    

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է «ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ»...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

( «...Քանի կենդանի եմ, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի»- ՀՀ ՊԱԿ/ԱԱԾ-ի տնօրեն
գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյան: Տե՛ս.

http://www.epress.am/2013/04/04/%d4%bb%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1.html 1
տե՛ս նաև «Ա.Վարպետյանի վտարման առեղծվածը», http://www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm ):


   
        Նկ. 1:  Գորիկ Գ. Հակոբյանը, «Արարատի գագաթներից» վեր ու սնարին                 
(ձախից՝  Պաշտ. նախարար  Ս. Օհանյանը, աջից՝  ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը...): 
 

 
   1
Հատված (լուսապատճեն): Նույնն ամբողջությամբ տե՛ս նաև  http://pressing.am/?p=2484&l=am  հղմամբ:
Ա
Այստեղ  հիշատակվող բոլոր կարևոր միջադեպերը և իրադարձությունները ամրագրված
են փաստաթղթերով: Մի քանիսը՝ ստորև:
                  


հղմամբ:

 
  «Նախանձի մեջ ակնածանք կա, բանսարկումներում՝ ակամա
     փառաբանում, պատժի մեջ՝  հաճախ պատիվ ու պարգև...

       Խորհրդային ժամանակներում քիչ թե շատ աչքի ընկնող որևէ անձ ԿԳԲ-ի տեսադաշտից դուրս չէր մնում: Նույնը նաև հետխորհրդային՝  հատկապես 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունից հետո, երբ Հայաստանը կտրուկ վերցրեց ռուսական կողմնորոշում և ընդհատակից դուրս եկավ երբեմնի ԿԳԲ/ՊԱԿ-ը, տարբեր (ԱԱՆախարարություն), ի վերջո Ազգային Անվտանգության Ծառայություններ ( ԱԱԾ ) ձևակերպմամբ: Այդժամ էլ որոշվեց մեր ճակատագիրը. վտարումը հայրենիքից և տարիներով հետապնդումները ողջ սփյուռքով մեկ: Բայց այդ մեր ո՞ր մեղքի համար և ի՞նչ կարող է ունենալ մեր համեստ անձի դեմ ողջ մի հանրապետության, ամբողջ մի ՊԱԿ /ԱԱԾ-ի տնօրեն, ամբողջ մի գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը, այդպիսի մի ոխերիմ վճռի ու դեռ հայտարարության համար: Շատ շատերի և անձամբ մեզ համար մի գլուխկոտրուկ, որը պիտի ջանանք լուսաբանել հրապարակորեն, այլոց ևս հնարավորություն տալով անելու սեփական հետևություններ: Երիցս առավել, որ ըստ ԱԱԾ-ի շատ խորհրդավոր հայտարարության նրանք «արգելքի վերաբերյալ ավելին ասել չեն կարող»... ( տե՛ս կից հղմամբ): Մինչ այդ անհրաժեշտ է թռուցիկ վազանցել այդ մռայլ հաստատության հետ մեր ճակատագրական տարբեր շփումները:
----------------------------------------------------------------
 

    Այդ թերևս սկսվել էր ուսանողական 1962-1968 թթ տարիներին, երբ որպես ակտիվ, հանդուգն ու սկզբունքային երիտասարդ, խախտելով  ընտրակարգը բառացիորեն նշանակվեցինք ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար: Ավելի ուշ, մեր ազատամտությամբ հուսախաբելով նախաձեռնողներին՝  հեռացվեցինք: Նույն 1963-1968 թթ ԵՐՊԻ-ում է սովորել նաև Գորիկ Գ. Հակոբյանը և վստահաբար ճանաչել մեզ, իսկ 1969 թ. անցել ՊԱԿ: Մինչդեռ, ինստիտուտից հետո մենք կրտսեր սպայի կոչումով զորակոչվեցինք խորհրդային բանակ ու թերևս որպես քիչ թե շատ «ինտիլիգենտ» և ծնունդով ֆրանսահայ, Նախիջևանում  նշանակվեցինք գումարտակի շտաբի պետի օգնական՝  թերևս ոչ պատահականորեն ռազմական Հատուկ Բաժնի անմիջական հսկողության տակ: Զորացրումի նախօրերին առաջարկ ստացնաք նույն այդ բաժնից «դառնալ ֆրանսահպատակ, բայց մնալ սովետական քաղաքացի...»: Մենք ծնունդով արդեն ֆրանսահպատակ էինք և մերժեցինք Ֆրանսիա՝ մեր ծննդավայրը վերադառնալու վճռականությամբ:                                                                                                                                                                      
    Ըստ կանոնադրության, այդ կարող էր լինել միայն զորացրումից 5 տարի անց, ինչին էլ 1976 թ. հասանք նույն այդ ՊԱԿ-ի հետ բացառիկ սուր առճակատման պայմաններում: Ընտանեկան պատճառներով ԽՍՀՄ հյուպատոսարանի հետ այդ շարունակվեց Մարսելում, թեև մեր ազգամշակութային գործունեության մեջ միշտ էլ սատարել ենք հայրենի մշակույթի հանրաճանաչմանը, հայրենասիրությանը և հայապահպանմանը: Եվ այդ մեր ճարտարապետական մասնագիտությանը զուգահեռ թատերական, հրապարակախոսական և հայագիտական-ազգաբանական բուռն գործունեությամբ: Դրանում, առանցքային եղավ 1979 թ. ֆրանսահայ ARMENIA ամսագրի N°45-ում հրապարակված «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» հոդվածը, որտեղ բարձրացվում էր հայոց
21-րդ դարի գերխնդրականը և որն էլ հանդիսացավ ազգաբանական որոնումների հիմքը ( տե՛ս. www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Երկրորդը՝  հայոց ողջ ճակատագրին և Եղեռնին նվիրված «Արևորդյաց պարը» կինոսցենարն էր (1982 թ.): Այն նախատեսվում էր իրականացնել հայրենիք-սփյուռք համագործակցությամբ, միաժամանակ նախապատրաստելով մեր վերադարձը հայրենիք: Եվ չնայած հայ ողջ մտավորական ավագանու, ֆրանսիացի դեմքերի և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության բուռն աջակցությանը ( ստորև փաստաթուղթ N° 1, տե՛ս նաև www.eutyun.org/S/X/0712/X_071211_
MiScenariPatmutyun.htm  հղմամբ),  այն չիրականացավ քաղաքական նկատառումներով: Չփոշիացնելու համար մի քանի տարվա մեր ջանքերը, որոշեցինք կինոսցենարը վերամշակել և որպես էպիկական քնարերգություն «Արփիական» խորագրով հրապարակել Մեծ Եղեռնի 70 ամյակի առթիվ, փողոցում հայտնվելու վտանգով գրավադրելով մեր համեստ բնակարանը: Բարեբախտաբար հատորն արժանացավ Հ. Ուզունյան 1985/86 թթ գրական Առաջին մրցանակին, մենք հրավիրվեցին մի շարք հայ գաղթօջախներ, բնակարանը փրկվեց և որոշեցինք այլևս վերադառնալ հայրենիք: Անհասկանալիորեն մեր հայցը մերժվեց (ստորև  փաստաթուղթ N° 2 ), թերևս մեր խիստ ազգամետ գործունեության և վերստին սկզբունքայնության պատճառով:
      Եվ քանզի հրավեր էինք ստացել խմբագրելու անգլիահայ «Էրեբունի» երկշաբաթաթերթը, մեզ մնում էր գոնե որոշ ժամանակ հաստատվել Լոնդոնում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն էր տալիս ընդլայնել մեր կապեր սփյուռքահայ մտավորականության հետ և ըստ այդմ վերամշակել ու հիմնել «Հարատևման Ուխտ» ծրագիրը ( http://www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm  ):     

    Մենք արդեն ուշագրավ դեմք էինք նաև հայրենիքում: Ուստի, առինքնման փորձերը չուշացան: 1987թ. հայրենիքում մեզ ծանոթացրին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Գուրգեն Առաքելյանի շատ բարեկիրթ դստեր հետ: Անձնական նախորդ ձախորդություններից հետո այն խոստանում էր լինել կայուն ընտանիք, հայրենիք վերադառնալու և սփյուռքից հետո տեղում ազգամշակութային գործունեությամբ զբաղվելու հնարավորություն: Առավել ևս, որ 1988 թ. Մարսելում հրապարակվեց «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրությունը, իսկ Հայաստանում թափ էր առել ղարաբաղյան շարժումը և մեր ազգանվեր գաղափարները այլևս ոչ միայն խանգարիչ չէին՝ այլև ԽՍՀՄ-ի և մարքսիզմ-լենինիզմի փուլուզումից հետո նույնիսկ օգտակար: Երկիցս առավել, որ ըստ նույն նախարար ու նաև  գրող Գուրգեն Առաքելյանի, «Արփիական»-ում ուրվագծված էր նոր մի աշխարհայացք և մենք հայրենիքում իբր ունեինք կայացման մեծ հեռանկարներ: Եվ երիցս առավել, որ այդ կինոսցենարի, «Արփիական» հատորի և արիացիների տեսությունից հետո արժանացել էինք հայ և օտար մտավորականության և լայն շրջանակների համակրանքին, միաժամանակ լինելով  հասարակական նոր և անապական դեմք: Այդու, «հին գվարդիան» ամենայն հավանականությամբ վերստին ինչ-ինչ ակնկալիքներ ուներ: Նամանավանդ, որ այդ ընտանիքը հովանավորում էր Աֆղանստանում ծառայած, ՊԱԿ-ի ոմն մերձակից գնդապետ 2 ( նրան այդպես էլ երբեք չհանդիպեցինք ու չճանաչեցինք, չի բացառվում՝  նույն Գորիկ Գուրգենի Հակոբյանը կամ մերձակից մեկը... ):
    
 
     2 Դեռևս 1983 թ., երբ Հայաստանում ավագ մտավորականությանը և մշակութային կառույցներին ներկայացնում էինք «Արևորդյաց Պարը» կինոսցենարը, մենք բնականաբար ՊԱԿ-ի հսկողության տակ էինք: 1987թ. պաշտոնական զրույցի էինք հրավիրվել «Դվին» հյուրանոցի սենյակներից մեկում, վերստին ստացել համագործակցության առաջարկ և որպես ֆրանսահպատակ՝  քաղաքավարիորեն մերժել (պետք է լինի այդ հանդիպման ձայնագրությունը ): Վերջին առաջարկությունը եղել է 1992 թ., արդեն ՀՀՇ-ական ծառայությունների կողմից՝  «այլևս անկախ Հայաստան» պատճառաբանությամբ: «Ես հայրենիքին օգտակար կլինեմ այլ կերպ» եղել է մեր պատասխանը, ինչն էլ արդեն ընթացքում էր: Մեզ մնում էր շարունակաբար խուսանավել և տարբեր միջոցներով ինքներս մեզ «փչացնել», որպես նման «առաքելության» ոչ պիտանի:

  3 Այն լույս տեսավ  հանգանակությամբ (որին 400$  մասնակցել էր անգամ ԱՍԱԼԱ-ն), իսկ մինչ այդ «Էության ծրագիրը» ֆինանսավորել էր Պ. Հերունին (Երևան-1991 թ.), նույն թվին Գառնիում Միհր աստծո տոնակատարությունը՝  շուրջ 20 հաստատություն, այդ թվում 4 ԲՈՒՀ  և 447 գործարանը (այդժամ Կ. Դեմիրճյանի տնօրինությամբ ):


  4 Բացի հոգեգործունեության զգայական-բանական-ոգեկան ասպարեզներից, էիզմը համադրում է նաև իդեալիզմը և մատերիալիզմը, լրացնելով ու «փրկելով» այն որպես նյութական աշխարհի փիլիսոփայություն,
 իդեալիզմը՝  հոգևոր: Այն, ինչը մարքսիզմ-լենինիզմի ճակատագրական բացն էր...

 
 

    Ուստի, վստահաբար քաջածանոթ այս ամենին, մեր «Հարատևման Ուխտ» ծրագրին, սփյուռքում հայրենասիրական գործունեությանը և լրջորեն հետաքրքրված մեր գաղափարներով,  Հայաստանի երբեմնի ՀԼԿԵՄ-ին կից «Որոնում» կենտրոնը առաջարկեց հիմնել դուստր կազմակերպություն` հանձն առնելով վարչական ու ֆինանսական աջակցություն: (տնօրեն` կիբեռնետիկ, գիտ. դոկտ. Գրիգոր Վահանյան: Անձի բուն «պրոֆիլը» երևակվեց ավելի ուշ: Նա «Կանաչ Վիշապի» մեկ բջիջն էր, այսինքն` ինչպես ՀԼԿԵՄ-ի կարևոր դեմքերը, ՊԱԿ-ի հաստիքային բարձրաստիճան կադր): Այդպես, «Հարատևման Ուխտ» ընկերակցության հիմքով և ծրագրի  վերամշակմամբ, 1990 հիմնվեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը, ներառելով նաև հայրենի երախտավոր մտավորականներ (տե՛ս www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm): Այն միանգամից արժանացավ ավագ մտավորականության զորեղ քաջալերանքին, ոմանց բարոյական, այլոց՝ նաև նյութական աջակցությանը, իսկ 1992 թ. հրատարակեց իր «Էություն» հանդեսի նմուշային համարը 3 ( տե՛ս. www.eutyun.org/S/E/EHandes/EHNH.htm  և www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm):
  
   «Հին գվարդիան» չէր սխալվել: Որպես գաղափարախոսականներ, նրանք առաջինն էին կռահել Էության ոգե-գաղափարաբանական զորությունը, ինչը բացի մտավորական ավագանու գնահատանքից ( սկսյալ Հ. Սահյանից, անցնելով Ա. Տերտերյան և Ս. Փարաջանով, մինչև Վիկտոր Համբարձումյան և այլք), ավելի ու ավելի հաստատվեց զանգվածային ընդօրինակումներով 4: Եվ այդ առաջինը հենց «հին գվարդիայի» կողմից և ցայսօր ( մասամբ տե՛ս հետևյալ հղումներով. www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm  և www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ) :

   Սակայն, Էության Խորհուրդը որոշեց մնալ անկախ և հրաժարվեց «Որոնում» կենտրոնի խոստացյալ 15000 ռուբլի գումարից ( ինչն այդժամ զգալի գումար էր): Զի, Էություն ԱԻՏ-ը իր կանոնադրությամբ հայտարարվել էր վերպետական, վերկուսակցական և վերկրոնական, հայոց պատառոտված իրավիճակում ջանալով ծառայել բոլորին, հանուր ոգեգաղափարական հասունացմանն ու հայրենիք-սփյուռք ամբողջացմանը: Հանգամանք, ինչ նկատել ու շեշտել էր ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտ Վ. Համբարձումյանը իր պաշտոնական գրությամբ (ստորև փաստաթուղթ N° 3 ): Ըստ այդմ, Էությունը ներառել էր արժանավոր միաբաններ բոլոր ասպարեզներից և կուսակցություններից, դրանց մեջ վստահաբար «հին գվարդիայի» ներկայացուցիչներ (մի քանիսը հետո ինքնաբացահայտվեցին...), պատրաստ համագործակցելու բոլոր շրջանակների հետ: Սակայն, այլ էին ընդհատակյա ՊԱԿ-ի նկրտումները և ամենայն շրջվեց մեր դեմ: Խնամիական կապերը խզվեցին, Էության ներսում մեր դեմ կազմակերպվեցին դավադրություններ և հեռացման փորձեր: Մենք արդեն անցանկալի անձ էինք, ըստ «կգբ-ական» ավանդույթի՝ անվերահսկելի, այդու էլ վտանգավոր: Առավել ևս, նրանց ոչ հաճելի որոշ շրջանակների հետ մեր ոգեգաղափարական ու ազգային հարաբերությունների պայմաններում:  
     Այսուհանդերձ, մեզ թողեցին գործել, նախ արդեն որոշ ժողովրդավարության առկայության, «Էության» լայն ժողովրդականության, իսկ առավելաբար մեր ոգեգաղափարական արտադրանքի շնորհիվ: Եվ այդ, մինչև 1997 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, որի վերաբերյալ ունեցանք կարճ մի տեսագրված ելույթ
( www.youtube.com/watch?v=QIoF50rDQhM&list= UUe4hCk7V5XIJ9DikXKmOJaA  ): Իսկ պուտինյան նախագահությամբ, երբ Հայաստանը կտրուկ վերցրեց ռուսական կողմնորոշում, մենք արդեն վտարման ենթակա «սև ցուցակում» էինք, ինչը նախ արտահայտվեց 20.04.2000 թ. ՀՀ ԳԱԱ-ում արիականության առաջին գիտաժողովին մեզ բացառելու փորձով ( այդուհանդերձ, որպես «հայարիականության հայր», ոմանց համառությամբ տրվեց բացման խոսքի իրավունք), ապա մեր մերձակցի միջոցով ԱԱՆ/ԱԱԾ փոխտնօրեն Գորիկ Գ. Հակոբյանին դիմելու հորդորով: Այն վերստին ավարտվեց ապարդյուն, զի մենք հրաժարվեցինք  նրան ներկայանալ որոշակի ծրագրով (տե՛ս. www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm  ): Սակայն, մենք անմիջապես չվտարվեցինք, այդ կլիներ շատ աղմկահարույց: Սպասեցին, մինչև 2002 թ. Հայաստանում եռամյա մեր կացության կարգավիճակի ավարտը, որ չվերանորոգվեց, թեև Մշակութային նախարարի միջնորդության: Հանգամանք, ինչը հավասարազոր էր վտարման, մեր ներկայությունը հայրենիքում «ոչ նպատակահարմար» պարզամիտ պատճառաբանությամբ: Միայն 2007 թ., «ՀԵՏՔ-հետաքննող լրագրողներ» խմբագրության  միջնորդությամբ ստացվեց պաշտոնական պատճառաբանություն, ըստ որի մենք հանդիսանում ենք «ՀՀ պետանվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ սպառնալիք»... ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm )...

    Ցայստեղ, մեր հալածանքների բուն պատճառ հիմնականում գաղափարական է: «Հին գվարդիան» դարձել էր դրության տերը, Էության գաղափարների մի մասը յուրացվել էին, մենք էլ դարձել «սպառնալիք»:  Սակայն, դժվար թե ամբողջ մի հանրապետության, ամբողջ մի ԱԱԾ տնօրեն, ողջ մի գեներալ-գնդապետ միայն այդքանի համար իր կյանքով երդվեր մեր մուտքը հայրենիք արգելելու համար: Վստահաբար, պիտի լինեին նաև այլ դրդապատճառներ, ինչպես հիվանդությունների մի շարք ախտաբանությունների պարագայում: Դրանց կանդրադառնանք սույն քննախուզության  2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններում: 
   Այսուհանդերձ, այստեղ կարող ենք և հարկ է անել արմատական մի քանի եզրակացություններ.  
 
  - Ցայստեղ Գորիկ Հակոբյանը մեր վտարման մեջ վճռորոշ դեր, թերևս դրա հնարավորությունը և անձնական պատճառներ չի ունեցել ( այդ 2004 թ. ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո, իսկ իր հայտարարությունը օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արել է 2005 թ., ենթադրում ենք այլ նկատառումներով): Եվ անկախ նրանից, այդ տվյալ «ռեժիմի» տխրահռչակ ավանդույթներից է: Եղել են շատ ավելի դաժան պարագաներ քանի-քանի հայ երախտավորների հետ, հիմնականում նման նկատառումներով: 
  - Այդ «ռեժիմը» ազգային թե ազատամտական որևէ դրսևորում չի հանդուրժել և չի հանդուրժելու, հայոց «հավերժ բարեկամի» շահերին «հավերժ հավատարիմ» ծառայելու պատճառով: Այդպես եղել է անցյալում, նոր եռանդով ու նորանոր քաղտեխնոլոգիաներով շարունակվում է ցայսօր: ԽՍՀՄ-ի փուլուզումից հետո ջանալու են վերստին վրիպումներ և նոր «սպառնալիքներ» թույլ չտալ: Այլևս թույլ չի տրվելու նաև ազգի հոգևոր և բանական հասունացում, ինչը հանգեցնում է ինքնության ու  ինքնագիտակցության, և ինչն էլ մեր մեծագույն «սպառնալիքն» էր...
  - Մինչդեռ, մեզ հաջողվեց հայրենիքում քիչ թե շատ գործունեություն ծավալել ԽՍՀՄ-ի փուլուզումից ետ մասնակի անկախության շնորհիվ, մինչև 1999 թ. հոկտեմբերի 27-ը, որից հետո Հայաստանը վերադարձավ «մեծ եղբոր» աքցանային գիրկը:
  -  Այս «ռեժիմի» խրոնիկական այլ հատկանիշները և մեր հալածանքների բաղադրիչ դրդապատճառները՝  սույն քննախուզության հաջորդ բաժիններով: Դրանք կարող են գերազանցել ցանկացած երևակայություն և դիահերձման պես երևակել արդի հայ իրականության զազրելի ախտաբանությունը :
  -  Բոլոր դեպքերում, և անկախ մեր թե որևէ այլ մեկի պարագայից, իրողությունը վերանձնական է,  հայոց ապագայի և ազգաբանական առումներով ինքնին անչափ ուսանելի:

     Այդու էլ մեր կենսափորձն ու այս լուսաբանումները՝ ժամանակակից տարեգրություն և գոյաբանական պատգամ, յաղագս հետնորդների, ազգի և վերին ճշմարտության:  


N°1
N°2


N°3
  -----------------------------------------------------------------------------------------------------------
    Փաստաթուղթ N°1- Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության զեկուցագիրը «Սասունցիների Պարը» («Արևորդյաց Պարը) կինոսցենարի քննարկման վերաբերյալ (29.09.1983թ.):
   Փաստաթուղթ 2- Հայրենիք վերադառանլու 30.09.1986թ. մեր հայցի մերժման պատասխանը, Մարսելում ԽՍՀՄ հյուպատոսարանի նամակով (19.01.1988 թ.):
   Փաստաթուղթ 2 - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի պաշտոնական գնահատանքը «Էություն» նմուշային հանդեսի և ընդհանրապես Էության գաղափարների վերաբերյալ (10.08.1992թ., ավելի հանգմանալից. www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):


       Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                              Մարսել, 21 հուլիս 2014 թ.