|
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակը: |
Բավարական
հողի Արքեպիսկոպոսական դղյակը գտնվում է Վյուրցբուրգ քաղաքում, որի
կենտրոնական մուտքի առաստաղի վրա, Վենետիկցի նկարիչ Ջովաննի
Դիեբոլոն 1752-53 թվականներին 677 մետր քառակուսի մակերես ունեցող
առաստաղի վրա նկարել է աշխարհի պատմությունը, որը համապատասխանաբար
բաժանված է ըստ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա աշխարհամասերի:
Ձախակոմյան նկարում`
նկարիչ Ջովաննի Դիեբոլոյի 677 մետր
քառակուսի մակերես ունեցող Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի
մի մասը:

Ըստ պատվիրատուի՝ կոմպոզիցիան այլաբանորեն պետք է
ներկայացներ չորս աշխարհամասերում տեղի ունեցած ամենակարևորագույն
իրադարձությունները, որոնք աշխարհի զարգացման մեջ հիմնաքարային
նշանակություն ունեին: Այն մասը, որը ներկայացնում է Ասիան՝ ունի
հետևյալ այլաբանական կառուցվածքը. հետևի ֆոնի վրա պատկերված է
բրգաձև սյուն, որի աջ կողմում կանգնած է մի կին, որի հայացքը
ուղղված է ձախ, նրա կողքին կանգնած է հովանոցով մի տղամարդ, ավելի
աջ պատկերված է օձ՝ փաթաթված ցուպին, կնոջ և հովանոցով տղամարդու
դիմաց, գետնի վրա կիսաթիկնած և մեջքով դեպի դիտողը նստած է մի
տղամարդ:
Կնոջից ձախ՝
նստած է լայնեզր գլխարկով, պատկառելի միրուքով մի անձնավորություն, նա նայում է ձախ և իր ձախ ձեռքում պահում է ջահը:
Տղամարդը նստած է հղկված սալաքարի ետևում, որի վրա փորագրված են
հայկական տառեր, սալաքարը ավարտվում է բարձրաքանդակով: Ասիան
այլաբանորեն ներկայացնող պատկերը շատ ընդգրկուն է, նրա մեջ
պատկերված է Քրիստոսի խաչելությունը, հեթանոսական աստվածներ և
այլն: Ենթադրվում է, որ Ասիան ներկայացվող մասը նկարիչ Դիեբոլոն
կատարել է ամենավերջում, նրա ստորագրությունը գտնվում է Հայկական
այբուբենի աջ կողմում և թվագրված է 1753 թվականով:

Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի Ասիական
մասի սկիզբը,
Մեսպոպ Մաշտոցը հայկական տառերի արարումից հետո: |
1957-ին
Մեսսերը իր ուսումնասիրության մեջ ասում է, որ «որմնանկարի Ասիան
ներկայացնող բաժնի վիմագրությունը հայկական այբուբենն է, ոչ
ճշգրիտ...»
Վյուրցբուրգում հրատարակվող «Մաին փոստ» օրաթերթը իր 13.03.1963թ
համարում, տպագրում է մի հոդված՝ «Դիեբոլոն հայերեն գիտե՞ր»
վերնագրով, որի մեջ հոդվածագիրը պատմում է, որ իրանցի
զբոսաշրջիկները հաստատում են, որ պատկերված է հայկական տառերը,
նյութը մնաց անարձագանք:
1965 թվականին
որոշ ուսումնասիրողներ հայտարարում են, որ պատկերված են մեհյանագրեր, 1971 թվականին մեկ այլ ուսումնասիրող հայտարարում է, որ
տառերը Դիեբոլոյի ստեղծածն է: 1988 թվականին Վյուրցբուրգի
Արքեպիսկոպոսարանը պաշտոնապես հայտարարեց, որ տառերը հայկական են:
Հարցին
ավարտուն պատասխան տվեց Շմիդտը, որն ուսումնասիրելով պատկերված
տառերը, կատարել է հետևյալ եզրակացությունը, որ Ասիան ներկայացվել
է հայերի միջոցով, քանի որ նրանք առաջինն էին, որ պետականորեն
ընդունեցին քրիստոնեությունը, իսկ սալաքարի հետևում գտնվող
պատկառելի միրուքով անձնավորությունը կարող է լինել միայն Մեսրոպ
Մաշտոցը, որը իրականացրեց Սուրբ գրքի թարգմանությունը, իսկ նրա աջ
ձեռքի ջահը խորհրդանշում է հեթանոս և կույր աշխարհի
լուսավորումը: Ինչու՞ Դիեբոլոն, որպես Ասիայի խորհրդանիշ վերցրեց
Մաշտոցին և նրա տառերը՝ կարող ենք ենթադրել: Իսկ թե ինչու
պատվիրատու Արքեպիսկոպոս Կառլ Ֆիլիպ Ֆոն Կրայֆենգալն հաստատեց և
համաձայնվեց Դիեբոլոյի պլանի հետ` չգիտենք, գիտենք միայն, որ
պահանջվեց 200 տարի, որպեսզի Դիեբոլոյի պատկերված տառերը հոգևոր
առաջնորդների կողմից ճանաչվեին որպես հայկական տառեր:


Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի
Ասիական մասի սկիզբը: |

Ասիական մասի կենտրոնական հատվածը, շրջանագծի մեջ
վերցված է Հայաստանին վերաբերվող հատվածը: |
|
|
 |
 |
Հատվածներ Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի
Ասիական մասից: |
|
Արամ Մկրտչյան |
Գերմանիա, ք.Մայնց, 4 հունիսի 2008 թ. |
|
|
|
|