|

|
 |
Թորգոմ
Սարայդարյան

ԻՆՔՆԱՆԱԼՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գրքի թարգմանիչ` Գուրգեն Վարդանյան |
|


Այս գրքի հիմնական գաղափարը
ազատությունն է, մարդու միջի անհայտ առեղծվածի`
փայլատակման ազատության բացահայտումն ու շղթայազերծումը:

Նրանց, ովքեր ներսից մեծ լարվածություն
են զգում, նրանց, ովքեր ազատության են տենչում, բայց այն
չեն գտնում իրենց ունեցած "ազատություններում", հրավիրում
եմ կարդալու այս գիրքը և վերապրելու այն:

Այն գրված է ոգով ուժեղ և սրտով
խանդավառ մարդկանց համար: Աjն գրվել է մեծ տանջանքի,
լարման, սիրո, հափշտակվածության ու զրկանքների գնով:

Այն նվիրաբերություն է աշխարհի
երիտասարդությանը, նվեր, որի նպատակն է ոգեշնչել նրանց`
իրենց արհեստական շղթաներից ու կապանքներից ազատագրվելու:

Այն կրակ է, որը կբոցավառի նրանց
սրտերը, ովքեր գիտակցաբար ձգտում են դեպի ազատության ավելի
խոր, իրական շերտերը:

( հատված հեղինակի նախաբանից ) |
|
|
|
|