|
|
Է ՏԱՌԸ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
|
|
Նկ. 1: ՄԵԾԱՄՈՐ,
պաշտամունքային-աստագիտական Փոքր
բլուր: a). Ժայռագրի լուսանկարը
«Մեծամոր» հատորից ( Երևան-1973
թ., Աղյուս. XXXIII-6 ): b).
Ժայռագրի գծապատկերը: c).
Ժայռագրի լուսանկարը 1994 թ.:
Կենտրոնում ՝
երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է
(շում.-աքքադ. զուգ. Ան-Անու,
«Սասնա Ծռերում» , ՍԾ՝ Մեծ Մհեր
), աջից` «չորս քամիների»
վարդյակը (շում.-աքքադ.
զուգահեռը՝ Էնլիլ-Էլլիլ: ՍԾ՝
Ձենով Օհան ), ձախից` «Է»
գաղափարագիրը (շում.-աքքադ.
զուգ.՝ Էնկի>Էա-Հայա: ՍԾ՝ Ցռան
Վերգո: Քա III հզ): d). Նույնը՝
2012 թվի լուսանկարում: |
|
|
|
|
|
Նախ հիշեցնենք, որ հայկ. Է-տառը հայտնվում է Մեծամորի աստղադիտական Փոքր
բլուրի կից ժայռագրում ( Նկ 1: Մթա III հզ):
Աստեղից էլ ըստ աստղաբանական հաշվարկների
դիտվել է Սիրիուսի ծագումը մթա 2800-2600 թթ., ամառային արևադարձի օրը ( հուլիսի 22-ին):
Ինչը հին տոմարով համապատասխանում է հայկ.
Նավասարդին ( օգոստոսի 1, ապա 11: Մեծամոր,
Երևան 1973, էջ 148): Այս հանգամանքը, ինչպես
նաև մեծամորյան յոթ աստվածությունների երկու
սրբարաններն ու սրբազան 7 թվի կրկնությամբ
արտեֆակտերը ( աստիճաններ, յոթ փողանի կանթեղ
ևն ), վկայում են ժայռագրի «է» նշանագրի
տեղաբնիկությունը, վաղեմիությունը նախքան
մաշտոցյան այբուբենը և աղերսը սրբազան 7 թվի
հետ, որը նվազագույնը երեք հազարամյակ հետո Մ.
Մաշտոցը դրեց հայկ. այբուբենի յոթերորդ
աստիճանում ( «է» նշանագրով կան նաև այլ
ժայռագրեր և առատ արտեֆակտեր):
* * *
Մթա III հզ II կեսին, Հայկ. լեռնաշխարհ
կատարած արշավանքից հետո աքքադ. Սարգոն Հինը
(մթա. 2334-2279 թթ.) այնտեղից բերեց պտղատու
ծառատեսակների սերմեր (խնձոր, սալոր ևն ), իսկ
շում. դիցարանում կատարեց փոփոխություններ՝
Ան-ին փոխարինելով Անու-ով, Էնլիլին՝ Էլլիլով,
Էնկիին՝ Էա-Հայա-ով, շում. արեգակնային
Ուտուին՝ Շամաշով, Ինաննային՝ Աստար-Իշտարով
(հնդեվ. *Hast [h]er- աստղ, հայկ. Աստղիկ
դիցուհի...) ևն: Այստեղից էլ Էա-Հայան սփռվեց
Առաջավոր Ասիայի մի շարք դիցարաններում,
ինչպես հիշատակվում է շում. «Էնկի/Էան և
տիեզերքը»
պոեմում.
|
«...Օ՜ Շումեր, Մեծ լեռ, երկիր
տիեզերքի...
Նա, որ Էություններ է բաշխում բոլոր
ժողովուրդներին,
Քո հզոր Էություններն
անմատչելի են,
Քո խորությունները՝ անհասանելի...»:
(
Ս.Ն.Կրամեր.«Պատմությունը
սկսվում է Շումերից»,
ռուս.,Москва 1981, էջ 107:
Թ.Մ.): |
|
|
* * *
Այսուհանդերձ, Է-Էություն
աստվածությունն ու հասկացությունը
արմատապես պահպանվեց հայ առաքելական
եկեղեցում, միջնադարյան
մատենագրության մեջ և
ավանդույթներում: Ահա մոլի քրիստոնյա
Եզնիկ Կողբացու ակամա, բայց
անբեկանելի վկայությունը ( մոտ
380-450 թթ). |
|
«Եվ
որ մի էությունը մշտնջենական է ու
բոլորի գոյացման պատճառը, դա
հաստատում են նաև բազմաստվածության
պաշտամունքներ հորինողները,
պատճառաբանելով այսպես.-Մենք (ասում
են նրանք), քանի որ անկարող ենք
մոտենալու բոլորի պատճառին` Է-ին,
գոյին, մշտնջենականին ու անմատչելիին,
այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների
միջոցով ենք նրան պաշտամունք
մատուցում»
( իմա` հեթանոսական աստվածներով: «Եղծ
աղանդոց», Երևան 1970,էջ 34
):
Նա իր այս աշխատության մեջ հաճախ է անդրադառնում
Է-էությանը: |
|
Հաջորդը, որին չէինք կարող
չհիշատակել, հին հայկական
փիլիսոփայության աշխարհիկ ուղղության
հիմնադիր և ականավոր փիլիսոփա Դավիթ
Անհաղթն է ( մոտ. V-VI դդ ): Լինելով
հունաբան դպրոցի ներկայացուցիչ և
նոպլատոնական, նա Աստծո ճանաչումը
համարում է հնարավոր պարզ նյութական
գոյերից աստիճանական անցմամբ
աննյութական գոյերին: Դրա առաջին
աստիճանը զգայականն է, որով ճանաչվում
են միայն զգայարաններին մատչելի
գոյաձևերը ( հող, բույս, կենդանիներ,
մարդ: Մեկ խոսքով նյութական աշխարհը:
Ըստ էիզմի՝ նյութա-երևույթական
իրականությունը ):
Ճանաչողության երկրորդ աստիճանը «առարկայորեն նյութական
գոյության, իսկ մտածորեն՝ աննյութ»
գոյացություններն են: Այսինքն,
այնպիսի գոյաձևեր, որոնք չեն կարող
գոյություն ունենալ առանց նյութական
սուբստրատի ( քար, փայտ, եռանկյունի
ևն), բայց երբ վերարտադրվում են
մտքում ընկալվում են նյութից անջատ (
ըստ էիզմի՝ գաղափարական
իրականությունը...):
Երրորդ աստիճանում ճանաչվում են աննյութական էությունները, «և՛
առարկայական, և՛ մտածական
գոյությամբ», ինչպես՝ Աստված,
հրեշտակ, միտք, հոգի ևն ( «Դավիթ
Անհաղթ», Երևան 1980, էջ 12: Ըստ
էիզմի՝ էությունների կամ էութենական
իրականություն...):
Այստեղ ներկայացվում են Պլատոնի eydos -նախագաղափարների ( հայ.
այտ, այտուցվել-հայտնվել, իսկ
բովանդակությամբ՝ էություններ...) և
Արիստոտելի eydos -ձևերի ձև
պատկերացումները: Մինչդեռ ըստ էիզմի՝
եռահարկ հոգու
զգայական-բանական-ոգեկան կառույցի
հիշատակված երեք իրականությունները:
Հոգու այդ եռահարկ կառույցին
կեցության մեջ համապատասխանում են
արվեստները (զգայական) -
գիտությունները ( բանական) և
հավատամքային համակարգերը (
ոգեկան-էութենական): Բոլոր դեպքերում
աստվածայինը էիզմում էութենականն է ,
Աստվածը՝ գերԷությունը, որը
աննյութական լինելով հանդերձ
պահպանում է նաև թե՛ «աստվածային»
հատկանիշները ( վերացականություն,
ոգեղինություն, առաքինություններ ևն)
և թե՛ ոգեգաղափարական բնորոշումները,
մինչև նախատիեզերական Եզակիություն
պատկերացումը որպես գերԷություն:
Միաժամանակ քիչ թե շատ մատչելի
լինելով բանականորեն, փիլիսոփայորեն և
էաբանորեն: Մեկ խոսքով վերացականորեն,
բայց բուն իրական...
Հաջորդ անշրջանցելի դեմքը VII
դարի փիլիսոփա, աստղաբան,
մաթեմատիկոս, աշխարհագրագետ և
տոմարագետ Անանիա Շիրակացին է
( ծն և մահվան թթ անհայտ ):
Նա՝ ով առաջինը կայուն
հիմքերի վրա դրեց ճշգրիտ
գիտությունների
ուսումնասիրությունը
Հայաստանում: Այսուհանդերձ,
իր տիեզերաբանությունը սկսում
է հենց Է-Էությամբ.
|
«Էր սկզբանե Է-ն,
անխզելի եւ բացարձակ:
Եւ անխզելիությունից
զատ չկար արձ ու կարգ
( հմմտ. արդի
Եզակիություն
բնորոշումը: Լ.Մ.):
Արդ, է՛ր կամքն
այդպիսին Արարչի մեր:
Եվ որևէ բան չէր
անունը բարձրյալի...»
( Ա. Շիրակացի,
«Տիեզերագիտական
աշխատություններ»-
«Երկնքի մասին»:
Երևան -1940 ):
|
|
|
Ի տարբերություն Դ.
Անհաղթի, Ա. Շիրակացին իր
դատողությունները Տիեզերքի և երկնքի
մասին սկսում է աննյութական
գոյացություններից: Համոզված , որ
«Աստծո էությունը մտքով չի կարելի
ըմբռնել և ոչ էլ խոսքով հնարավոր է
բացատրել. նա է սկիզբը և արարիչը
բոլոր երևացող և իմանալի
գոյացությունների» ( նույն աղբյուրը և
գլուխը): Այստեղ չենք կարող
չզուգահեռել Էության վերաբերյալ մեր
դիտարկումները. « Բրահմանի պես
(գեր)Էության էությունը իր
ամբողջությամբ և անհունությամբ չի
ենթարկվում լեզվամտածողական
սահմանմանը... Էությունը դժվար է
անգամ ընկալել երևակայությամբ, զի
վերջինս ակնկալում է մտապատկերային
երևույթացում՝ ինչպես հայերեն բառի
նման ֆր. imagination և ռուս.
воображение հասկացություններն են
ակնարկում ( երկուսն էլ
երևակայություն): Մեկը image-պատկեր,
մյուսը образ-կերպար արմատներից (
«Էություն», Ա.Վ., Երևան 1995, էջ
651): Նույնը «նկարագրելու»
պարագայում ( հիմքում՝ նկար... ):
Այս զուգահեռումը իմաստալից է նրանով,
որ ի տարբերություն մեր նշյալ
մտածողների, էիզմը ազատվելով
«աստվածային» սահմանափակումից առավել
է մոտենում էություն հասկացությանը,
ծանոթ բոլոր արվեստագետներին: Այն
մտավոր միգամածությունը, որից ծնվում
է ամեն մի ստեղծագործություն,
դառնալով հենց դրա բուն էությունը:
Այս նկատառումներով էլ էիզմը
սահմանում է.
«Երևույթը երևակված Էությունն
է, Էությունը՝
չերևակված երևույթը»: |
|
Հաջորդը հայ ոգեղինության անգերազանցելի
տիտան Գրիգոր Նարեկացի է (մոտ 951-1003 թթ):
Միայն մեկ քառյակ նրա տաղերից լրիվ
պատկերացում է տալիս Նարեկացու աշխարհահայցքը.
|
Ինքնագո Է-ի անունն աստված է,
Որ
Էության մեջ
անհաս միշտ նույնն է,
Նույն է նա իր
հետ, նույն է և միակ,
Մեկն Էությունից,
նորից նույն թվում,
Թիվ որ եզակի`
եռակի է փառք…
(«Հարություն»-«Տաղեր»):
* * * |
|
|
Է-ի
արծարծումը որպես ամենայնի սկիզբ և
անվախճան շարունակվում է պատմագիր,
մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա Վարդան
Վարդապետի (Վարդան Արևելցի,
1198-1271) «Հավաքումն
պատմութեան ( Տիեզերական Պատմություն)
աշխատությունում.
«...Իմացաւ իսկ զԷն
սկիզբն ամենայնի. քանզի
ամենայն ինչ որ եղել է և
լինի, նախ էութիւնն
է սկիզբն և յԷ-էն
էանայ: Այլև
գիտաց եթէ պարզ է Էն.
որովհետև զեղեալքս պատմեաց.
թանձր և մարմնականս ծանեաւ:
Իսկ եթէ բարի է Էն,
և անփոփոխ և անվախճան...»
(Վենետիկ 1862, էջ 2):
|
Մենք կարող էինք բերել նաև
այլոց աշխատություններից
մեջբերումներ, որոնք սկսվում
կամ բազմիցս արծարծվում են
Է-Էություն
աստվածությամբ, բայց
նախընտրում ենք 1-2 օրինակ
հայ միջնադարյան մեկնիչների և
թարգմանիչների
հիշատակումներով, որոնք
կանոնավորապես օգտագործում են
Է-Էություն
եզրը:
Եբրայերեն
Հին Կտկարանում, մորու թփի
մոտ YHWH-Յահվե-Եհովահը
Մովսեսին ներկայանում է
որպես.
« אֶֽהְיֶ֖ה אֲשֶׁ֣ר אֶֽהְיֶ֑ה»- «Ehyéh
Acher Ehyéh»-«Յեհյա Աշեր
Յեհյա»:
Այն ֆրանս.
թարգմանվել է «Je Suis Celui
qui Est», ռուս.« Я еcмъ
сущий» և այլն: Մինչդեռ
միմիայն հայ մեկնիչները
թարգմանել են.
«Ես այն
եմ որ Է’ն»...
* * * |
|
Այլ
մեկ օրինակ:
Հովհաննու «Հայտնություն»-ը
գրված մ.թ. 68-69 թթ: Դրա
հայերեն թարգմանության մեջ
բազմիցս օգտագործված է «Է»
աստվածային տառը, ինչպես.
«Ես եմ Ալֆան եւ ես
եմ Օմեղան» -ասում է
Տէր Աստուած ,- նա,
որն Է-ն
է…»
( Յայտ.Ա, 8): Կամ. «…Տէր
Աստուած, դու որ
Է-ն
ես… » (
Յայտ. Դ, 9 ):
Եվ այլն: |
Եվ
այս շարքում,
որպես
Է-Էության
համասփռման
ակնառու
օրինակ ունենք
Դելփյան
Ապոլլոնի
տաճարի
հանրահայտ
արձանագրությունը
« Ճանաչիր
ինքդ քեզ, E'i , Ոչ
ավելի», որին
Պլուտարքը
նվիրել է մի
խրթին
տրակտատ.
«Ի՞նչ է
նշանակում
Դելփյան E'i
տառը» (
www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm
|
Մինչդեռ,
միջագետքային
ձկնակերպ
Էա-Հայա
իմաստության
ծովաստվածը
Aion-Eon-Օհան-Հովհաննես-
ֆր.
Jean,
անգլ.
John,
իտալ.
Giovanni,
իսպ.
Juan (Դոն
Ժուան) և այլ
հոլովումներով
տարածվել է
բառացիորեն
աշխարհով
մեկ.
(
http://www.eutyun.org/S/E/X/X/X-20.htm
):
Այսուհանդերձ,
վերոնշյալ
ո՛չ
բնագրերում,
ո՛չ
էլ
այլազան
թարգմանություններում
«Է»
տառը
չի
հայտնվում
այնպես,՝
ինչպես
միմիայն
հայերենում:
Զի
այն,
դեռևս
Մեծամորյան
ժայռագրից
անցնելով
հեթանոսական
հազարամյակներ
անքակտելիորեն
նստած
է
հայ
հավատամքային
համակարգերում,
մինչև
հայ
առաքելական
եկեղեցում:
Այն
աստիճան,
որ
հայագետ
և
հայ
առաքելական
եկեղեցու
130-րդ
կաթողիկոս
Վազգեն
Ա (1908-1994
թթ),
խախտելով
կաթողիկոսական
ավանդույթը
մահվանից
երկու
տարի
առաջ
պատվիրել
էր
իր
տապանաքարը,
վրան
հավասարաթև
խաչի
հետ
«Է»
սրբազան
տառը
(Նկ.2):
Մինչ
այդ,
վերականգնելով
այդ
ավանդույթը
և
հորդորելով
«Է»-եր
դնել
բազմաթիվ
այլ
եկեղեցիներում
և
Էջմիածին
մայր
Աթոռի
խորանին
(
Նկ.
3):
Այդ
նրա
լռելյայն
կտակն
էր:
Իսկ
ինչո՞ւ
լռելյայն:
Զի,
համաշխարհային
եկեղեցին
այդ
նրան
թույլ
չեր
տա և
չէր
ների:
Իսկ
թե
ի՞նչո՞ւ,
մնում
է
կռահել...
|
|
|
|
|
Նկ.2
|
|
Նկ.3 |
|
|
|
Նկ.2). Ամենայն Հայոց
կաթողիկոս Վազգեն Ա.-ի տապանաքարը`
արեգակնային խաչին դաջված սրբազան Է
նշանագրով (1994 թ., ճարտ. Բ.
Արզումանյան): Նկ.3). Եռանկյունի
- տիեզերալեռան մեջ Է նշանագիրը որպես
Հայր Աստված` արևմանուկ Քրիստոսի և
Աստվածամոր սնարին ( Էջմիածնի
Մայր Տաճարի խորան: Նկ. Գ. Խանջյան,
1992 թ.): |
|
Խիստ հակիրճ այսքանը միայն հիշեցնելու համար, որ
Է-Էություն աստվածությունն ու
հասկացությունը ծնվել է Հայկ.
լեռնաշխարհում և հարատևել մինչև մեր
օրերը: Այսինքն, այն բուն հայկական է:
Տարբեր առիթներով հիմնավորել ենք նաև,
որ Առաջավոր Ասիայից բացի տարբեր
բնորոշումներով սփռվել է ողջ
աշխարհում և նստած է կարևոր մի քան
հավատամքային թե փիլիսոփայական
համակարգերի հիմքում: Ինչպես տեսանք
քրիստոնեության մեջ,
բրահմայականության ( «Էություն»
հատոր, էջ 602-626 ), դաոսիզմի (
«Տապանաքար», Ա.Վ., Երևան 200, էջ 197
), պլատոնիզմի, Արիստոտելի (Էություն
և երևույթ կատեգորիաներ ) և մինչև իսկ
20-րդ դար էյդետիզմի հիմքերում ( Է.
Հուսեռլ ), ինչպես նաև գիտական
սահմանումներում. «...Հակառակ դեպքում
ամեն մի գիտություն ավելորդ կլիներ» (
Կ. Մարքս, «Էություն», Երևան 1995, էջ
554..):
Այսպես, Է-Էությունը,«Սասնա Ծռերում» հսկա պղտոր գետը հատող
«ազնանցորդու զուլալ վտակի» պես, հազար
ու մի գաղափարների, տեսությունների թե
ուսմունքների հորձանուտում հասել է
մեզ և փառավորվել նորօյա էիզմ-Էություն
ուսմունքում, ամրագրվելով այլև
գիտականորեն և տիեզերաբանորեն:
Եվ ի տարբերություն
վերոնշյալ բոլոր ուսմունքների,
այլազան համակարգերի և անգամ հայ
իրականության մեջ Է-Էություն
հասկացության, էիզմը՝ թեև այդ բոլորի
սինթեզում-համադրումն է, ըստ էության
բոլորովին այլ մեկ ուսմունք:
Ամբողջագիտության մեկ դրսևորում,
որտեղ բնականորեն ներդաշնակում են
մատերիալիզմը և իդեալիզմը,
արվեստները, գիտությունները և
հավատամքները, մնալով գիտության և
տիեզերագիտության ամեն մի նոր
բացահայտման հետ անվերջ խորացող ու
ընդլայնվող բաց համակարգ: Այն իր
ամբողջության մեջ նույնքան դժվար է
տեղավորվում մեր երևակայության մեջ և
գլխուղեղում՝ որքան Տիեզերքն ինքը:
Եվ հենց այդ է նրա «բացասական»
թվացյալ կողմը, զի մնում է անմատչելի
ոչ միայն լայն հասարակությանը, այլև՝
գիտական ու փիլիսոփայական աշխարհին:
Ավելին, պատճառ դառնալով դրա ժխտմանը
և մեր հետապնդումներին: Մասամբ նույն
այդ պատճառով՝ ինչը կաթողիկոս Վազգեն
Ա-ի: Մասամբ, զի այդ ակնկալում է
վերանայել ողջ մարդկության
պատկերացումները տիեզերական
իրականության վերաբերյալ և քանի
հավատամքային համակարգեր: Այդպես է
եղել դարեդար, «Է» վերագրելով
Յահվեհ-Եհովային, մասոնությանը և
այլազան հոսանքներին, մինչև 1-2
հարյուրամյակ առաջ նրա վերստին
կարևորումը հայ հոգևոր մշակույթում,
Դ. Վարուժան, կաթողիկոս Վազգեն Ա և
իհարկե Էություն միաբանություն:
Եվ
եթե դարավոր այդքան խավարի մեջ այդ
հասկացությունը խամրելով հանդերձ*
այսօր այսքան երևակվել է, ապա
գիտությունների և մարդկային
գիտակցության էվոլյուցիայի հետ
անպատճառ շարունակելու է
բացահայտվել առավել: Հակառակը
բացարձակապես բացառվում է հայ թե այլ
իրականություններում: Եվ անկասկած
կգան նոր ու ավելի համառները և այս
իրողությունը առավել կամրագրվի ու
կլուսաբանվի: Այն անհամեմատ ավելի
կարևոր է՝ քան մեր չեղած նավթը և
ունեցյալ խմելու ջուրը: Կարևոր,
բնականաբար մատղաշ ու գալիք
սերունդների հետ:
Այս դիտարկումը և շատ ավելին
հենց նրանց համար է...
|
ՀԵՌՈՒՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ՎԵՐ
ԿԱՆԳՆԵԼ,
ՊԱՅԾԱՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԿՈՒՐԱՆԱԼ... |
|
|
*
Այն աստիճան,
որ Մեծամորյան
վերոնշյալ Է-ով միակ
նյութեղեն ապացույցը
լքված է
անտիրության և 1-2 տասնամյակից լրիվ կանհետանա:
Մեր երեք տասնամյակ է
ի վեր,
այն մարդկության և ճշմարտացիության
համար խիստ կարևորելով, փրկելու ահազանգերը
ցայսօր մնացել են ապարդյունը: Այսքան տխմարացել են ոչ միայն ազգը՝ այլև իբր
բանիմաց մասնագետներն
ու պատասխանատու ատյանները...
|
|
|
|
|
|
Ալեքսանդր Վարպետյան
Երևան,
17 փետրվար 2019թ.
|
|
|
|