|

|
11.06.2009
թ.

Սիրով շնորհավորում ենք Ալեքսանդր Վարպետյանին ծննդյան 66-ամյա
հոբելյանի առթիվ, մաղթում ենք ամուր առողջություն և ...
երջանկություն: Այն երջանկությունը, որ մարդ կարող է ունենալ իր
արածի խորության գիտակցությունից, իր արձակած նետի հեռահար
դիպուկությունից և հաղթահարած բարձունքների անչափելիությունից
...

Եվ որքան էլ թախիծ լինի այդ
երջանկության մեջ կամ միայնակության սառնություն, ավելի շատ
բարձրատենչ լեռան վեհություն կա և անծայրածիր տիեզերքի
անհունություն, այն տիեզերքի, որտեղ հազարամյակներն ակնթարթ են
սոսկ
...

Ծնունդդ
շնորհավոր, ՎԱՐՊԵՏ !!!

«ԷՈՒԹՅՈՒՆ» կայքի խմբագրություն |
|

 |
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆՎԵՐ ...
(հոգեպահուստ գզրոցից)

Քեզ, ընթերցող, և
իմ «Աղբյուր Սոսեին»,
որին այդպես էլ չգտա ...

11 հունիսի 2009 թ.
|
|

ԷՐՈՍ ԵՎ ԹԱՆԱՏՈՍ
1

(Սեր և
Մահ)

Էսսե Էություն-էիզմ թեմաներով

Գոյաբանական երկու սկզբունք, որոնք հանդիսանում են արվեստի
ու գրականության հիմնական թեմաներ, ըստ Զ. Ֆրոյդի
բնորոշվում որպես մարդու ակտիվության երկու բնազդներ ու
շարժիչ ուժեր, ըստ մեզ աղերսվում նաև գլխուղեղում «դրախտ»
և «դժոխք» գոտիների հետ (այլորեն` «հաճույքի ու
տառապանքի», «Էություն» հատորը, էջ 350): |
|

Իրականում, դրանց
փոխառնչությունը սերվում է հավատամքային պարզագույն
պատկերացումներից, անցնելով դիցաիմաստաբանական հնագույն
ավանդույթներից մինչև միջնադարյան արվեստն ու պոեզիան,
գաղտնագիտական մեկնություններից մինչև հոգեբանական դիտարկումները,
փիլիսոփայական քննարկումներից մինչև արդի տիեզերաբանությունը:

Մեկ
խոսքով այդ հավերժական ու ևս մեկ առեղծվածային թեմա է, որին
անդրադարձել ենք նաև մենք մեր մի շարք աշխատություններում`
մասնավորապես էիզմի առնչությամբ: Սակայն ասվել է նաև, որ էիզմը
իմաստասիրական բաց, գիտական նորանոր բացահայտումների հետ անվերջ
ընդլայնվող ու խորացող համակարգ է, ինչը առավել հիմնավորման հետ
բացում է ճանաչողության նորանոր հորիզոններ` միաժամանակ մեկնելով
հենց այդ գիտական բացահայտումները: Այդպիսի մեկ փորձ է նաև
վերոնշյալ թեմայով սույն էսսեն, որը նույնպես ընդգրկում է
իմացաբանական տարբեր ասպարեզներ:

|

Նկ.1:
Ամուսնական զույգի մահաքանդակ
(Ային Գազալ, հյ. Հորդանան: Ք.ա.8-րդ հզ): |

Նկ.2: Ամուսնական
զույգի էտրուսկյան սարկոֆագ
(Սերվեթերի, Իտալիա: Ք.ա. 6-րդ դար): |
|

Հնագիտական պեղումները Առաջավոր Ասիայի
դեռևս Ք.ա 8-7-րդ հհ դամբարաններում հայտնաբերել են կնոջ և
տղամարդու միաձույլ կավե արձանիկներ
(Նկ.
1), ինչպիսինները շատ ավելի ուշ հանդիպում են
Միջերկրական ծովի տարբեր մահարձանների պարագաներում` օրինակ
էտրուսկյան
(Նկ. 2):

1
ԷՐՈՍ – Ըստ հունական թեոգենիայի` Քաոսի դուստրը սիրո
աստվածուհին (տարբ. պատանի), բնության արարչական
սկզբունքը: ԹԱՆԱՏՈՍ- Քաոսից սերվող Նիկս-Գիշերվա որդին,
մահվան մարմնացումն ու աստվածը, ավերիչ սկզբունք և ըստ Զ.
Ֆրոյդի` ագրեսիվության նախապատճառ: |

|

Նկ.3: Պաշտամունքային T-աձև զույգ սյուներ
(Գյոբեկլի թեփե, Ուրֆայի շրջան, Ք.ա. 10-րդ հզ
): |

Նկ.4: Հռոմեական զույգ
սյուներ, ենթադրվում է
նախորդ T-աձև սյուների տեղում (Ուրֆա, Ք.ա. 1-ին դ): |
|

|

Նկ.5: «Գլխարկավոր» զույգ կոթողներով
ամուսնական շիրիմներ արդի Ուրֆայում: |

Նկ.6: Մահարձան
(Օձուն, 6-րդ դ.): |

Նկ.7: Արցախցի
ծերուկն ու ծերուհին
(Սիս-Մասիսի համաբանությամբ ... ): |
|

Շատ ավելի վաղ, Ք.ա. 10-9-րդ հհ
վերագրվող Գյոբեկլի-թեփե հնավայրում և այլուր, իգական-արական
սկզբունքների այդ զուգակցումը խորհրդանշվում էր լատ. T-աձև քարե
հսկա սյուներով, ինչը նույնպես հարատևեց տարբեր մշակույթներում
զույգ կոթողների հարակցությամբ, իսկ Գյոբեկլի թեփեին հարակից
շրջաններում և մասնավորապես Ուրֆայում` դեմ-դիմաց կանգնեցված,
բացահայտորեն իգական-արական բնույթի զույգ մահարձաններով, որոնք
նվիրված էին հանգուցյալ ամուսիններին: Նրանց կողք-կողքի թաղելը
ակնկալում էր մահից անդին անբաժանելիություն, ինչպես կան
ժողովրդական «մեկ բարձի ծերանալու» կամ հավատամքային «Աստծո
միացրածը չքանդելու» ավանդույթները
(Նկ.
3-7):

Եվս մեկ ուշագրավ հանգամանք: Վերոնշյալ
տեղանքի քննախուզական մեր շրջագայության ընթացքում նկատեցինք
փորձառու քանի հայացքից վրիպած մի երևույթ. մի շարք հնավայրերի
մերձակայքում առկա էին երկգագաթ լեռներ!!!, ինչպես օրինակ Չայոնու
թեփեի հնավայրում
(
Դիարբեքիրից հյուսիս, Ք.ա. 8-րդ հզ
)
կամ քանի հնագույն սրբավայրերում
(
Լաթմոս, Դելփք-Պառնաս, Մաչու-Պիչու, Սիս-Մասիս և
այլուր
):
Ինքնին կռահելի էր, որ դրանք առնչվում էին իգական-արական
երկվության պաշտամունքի և Աստվածաշնչից շատ առաջ շումերա-աքքադական
էպոսներում մատնանշվող երկգագաթ Մասու-Մաշու լեռների հետ` որի մեկ
Նիսիր գագաթին ջրհեղեղից հետո հանգրվանում է Ուտնապիշտիմը,
բնակվելով մերձակայքում և սկզբնավորելով նոր մի կյանք
(
Պառնասի Նիս կատարին` Դևկալիոնը, Արարատի վրա` Նոյը
ևն
):
Այս բոլորը խոսում են հնագույն ու համատարած մի ավանդույթի
մասին, որոնց բազմաթիվ բնօրինակների մեջ Արարատը դարձել է
առաջնային ու խորհրդանշական, արդեն լրացուցիչ իմաստավորմամբ
(
«ծովից ծնվող ու մայր մտնող»
Արեգակի դարպասներ, նախնյաց հոգիների դիցարան, աստվածատեղի,
հավերժություն ևն: Նկ. 8-11
):

|

Նկ.8: Երկգագաթ լեռ
Չայոնու թեփեի մոտակայքում: |

Նկ. 9: Սրբավար
Մաչու-Պիչու
լեռան ստորոտում (Պերու): |
|

|

Նկ.10: Շում. Ուտու
արևաստծո ծագումը Մասու
երկգագաթ լեռան գոգից` դիտված... հարավից:
Կից զույգ սյուները բովանդակում են
դարպաս,
խորհրդանիշերը`
երկինք ու երկիր (Ք.ա.3-րդ հզ): |

Նկ.11: Դիցական
Արարատը, նույն Սիս-Մասիսը:
Նեխ-Մասիք
լեռ կար նաև Վանա ծովի մոտակայքում,
և ընդհանրապես
հունա-հռոմեական հեղինակները
ողջ Հայկ. լեռնաշխարհն էին
անվանում Masius,
իսկ հայ. մաշտու-սուրբ, մասունք-նշխար
... |
|

Անդրադառնանք դրանց հարակից
արական-իգական արձանիկների բուն բովանդակությանը: Որպես գլխավոր
թեմա, այն նույնպես անաղարտորեն հարատևել է գրական աղբյուրներում:
Դրա վառ ու թափանցիկ մեկ օրինակն է 1917 թ. երբեմնի Աշշուր քաղաքի
գրադարանում պեղված սեպագիր մի ավանդույթ, որը ներկայացնում էր Նոր
Տարվա տոներին մեռնող և հարություն առնող բաբելական Բել-Մարդուկի
չարչարանքներն ու մահը ԼԵՌԱՆ մեջ
(
իմա` անդրաշխարհում, «Լեռան մեջ փակված ոգու»
դիցամոտիվ,
տե'ս
«Է-ի առեղծվածը» տեսանյութը
և «Ծննդոց ԱՅԱ» մենագրությունը, էջ
829-830
): Սակայն, նրան սիրող աստվածուհին, «որի հետ
ունեցած Բել-Մարդուկի կապը մահն անգամ անզոր էր ոչնչացնել»,
իջնում
է անդրաշխարհ և հարություն տալիս նրան, ինչպես ավելի վաղ
շումերա-աքքադական Իննանան` զուգակից Դումուզի-Թամմուզին, եգիպ.
Իզիսը` նահատակ Օզիրիսին: Դեռևս 4-րդ դարում, կաթոլիկ եկեղեցու
հայրերից Հիերոնիմոսը անձամբ վկայում է այլ մեկ մեռնող ու հառնող
աստվածություն Ադոնիսին նվիրված նման մի արարողություն Բեթլեհեմում
և արձանագրում զուհագեռներ Քրիստոսի հետ:

Մեկ խոսքով, մենք ունենք հազարամյակներ
ի վեր արծարծվող «մեկ թեմա և բազում վարիացիաներ», որոնց հանդիպում
ենք հուն. դիցաբանության մեջ ի դեմս Օրփեոսի ու Էվրիդիկեի, Դանթեի
«Աստվածային կատակերգության» մեջ` նրա ու վաղամեռիկ Բեատրիչայի,
Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետա» ողբերգության մեջ, ինչպես նաև
միջնադարյան պոեզիայում` ի դեմս Պետրարկայի հանդեպ Լաուրայի, և
ընդհանրապես ասպետական շրջանի ու արդի «մահն հաղթող միակ սիրո»
փառերգություններում: Իսկ մեծն Գյոթեն, որի հերոսը`
գիտություններից ձանձրացած դոկտորը, բյուր արկածներից ու
գայթակղություններից հետո երկնքում ի վերջո վերագտնում է վաղամեռիկ
Մարգարիտային, իր այդ «Ֆաուստ» գլուխգործոցը ավարտում է
փիլիսոփայական շատ խորախորուրդ մի եզրահանգմամբ.

... |
Պատրանք է
ունայն
Կարճ կյանքը երկրի,
Երկինքն է միայն
Օրրանն իղձերի:
Այստեղ ենք հասնում
Մեր երազածին
Մեզ վեր է հանում
Հավերժ կանացին: |

Այդ անշուշտ այրերի համար: Մինչդեռ
դերերը փոխվում` բայց էությունը մնում է նույնը, ինչպես Հ.
Թումանյանի «Փարվանա» պոեմում, որտեղ չքնաղ արքայադուստրը իր սերն
հայցող կտրիճներից պահանջում է բերել միայն «անմար հուրը»,
որի հետևից աշխարհից-աշխարհ ապարդյուն ընկած հերոսները
ի վերջո վերածվում են ճրագի շուրջ պտտվող ու նրա բոցերում այրվող
թիթեռների
...

Այս բոլորը կարելի էր լոկ պոեզիա
համարել, եթե չլինեին երևութի նկատմամբ էզոթերիկ, փիլիսոփայական թե
հոգեբանական մեկնությունների այդքան փորձեր, իսկ ավելի կարևորը`
հազարամյակներ ի վեր արտահայտված համամարդկային այդ իղձը: Առավել
ևս, երբ գիտենք նախնյաց ինտուիցիայի զորությունն ու գիտականորեն
ավելի ու ավելի փաստվող ճշմարտացիությունը:

Ուրեմն հիմքեր ունենք որոնելու
«սեր և մահ» փոխառնչության նաև կենսաբանական,
ֆիզիկաքիմիական և ի վերջո տիեզերաբանական հիմնավորումները, երբ ըստ
նախնյաց «ինչ կար վերևում պիտի իր արտացոլանքն ունենար
երկրում, և ընդհակառակը», իսկ ըստ էիզմի`
նույն էությունները երևութական տարբերակումներով դրսևորվում են
գոյության բոլոր ասպարեզներում
(
գիտական համաբանությամբ` «լորենցյան
ձևափոխումներով»
):
Ուստի, նախ ջանանք ուրվագծել այդ բաղադրիչների
տիեզերաբանական էությունները առանձին-առանձին, ապա դրանց
փոխառնչության մեջ:

Նման փորձեր արվել են նաև խորը
անցյալում: Ինտուիցիայից բացի, բնական երևույթների զուգորդումներով
և վերացարկումներով են պայմանավորված տիեզերաբանական հաճախ շատ
դիպուկ պատկերացումների ու համակարգերի ձևավորումները: Այդպես է
հյուսվել նաև անտիկ տիեզերաբանությունը` Էրոս սիրո դիցուհուն
սերելով անկազմակերպ Քաոսից, որպես Կոսմոս-Տիեզերքի կազմավորման
գործընթացում արարաչական սկզբունք: Ավելի ուշ անտիկ փիլիսոփաները
սերն ու բարեկամությունը համեմատում էին նյութական ձգողականության
հետ, թշնամանքն ու ատելությունը` վանողականության, այսինքն արդի
գիտական եզրաբանությամբ` գրավիտացիայի ու հակագրավիտացիայի հետ:
Նման մի համաբանությամբ էլ էնտրոպիա-քայքայումը հարաբերվել է վատ և
չար բարոյական բնորոշումների հետ, հակաէնտրոպիա-արարումը` բարու և
լավի: Այդպես էլ, կենսաբանորեն «սեր» հասկացությունը հետքեր է
թողել եզրաբանության մեջ: Օրինակ, հայ. «սէր» եզրը
(
ըստ Աճառյանի հնխ. *k’ei-ro-, նախապես`
պառկիլ, ապա տուն, ընտանիք ևն
)
առնչվում է «սեր»
(
հնխ. *ke’r-_ ծնել, սնուցել, աճեցնել,
լատ. creo-արարել
)` ինչպես նաև «սեռ»
(
ազգ, ցեղ, տեսակ, սեռականություն
), «սերմ», «սերունդ» և հարակից մի շարք
նման հասկացությունների հետ:

Նույն սկզբունքով, արդի
կենսաբանությունը, մարդաբանությունը, բիոսոցիոլոգիան,
կենսահոգեբանությունը ու հարակից այլ գիտություններ Բանական մարդու
վարքուբարքի նախատիպերը հակված են տեսնելու բուսակենդանական
գոյաձևերի մոտ և դրանց էվոլյուցիոն գործընթացում: Այդպես, սիրո
կենսաբանական նախաձևը դիտվում է սեռականությունն ու սերնդաճը,
անգամ այդ գոյաձևերի մոտ նկատելի ի բնե հրապուրական «արդուզարդով»
(
արու սիրամարգերի շքեղ «հանդերձանքը», արու
առյուծների փառահեղ բաշերը, ևն
), ուժի, հմտությունների թե առողջության
ցուցադրումներով, «հարսանեկան պարերով թե երգերով» և նույնիսկ
խանդի խիստ սուր դրսևորումներով, որոնց բուն դրդապատճառները նախ
լավագույն գեների համադրման, հաջորդ սերնդի ապահով բարգավաճման,
«ինքնության» հաստատման ու սեփական շառավղի միջոցով հարատևման
բնազդներն են: Եվ այդ ամենը նույնպես առկա են ժամանակակից մարդու
վարքուբարքում` բնականաբար այլորեն և հոգևոր այնպիսի
դրսևորումներով, ինչպիսինն է սերը` վերոնշյալ բոլոր
դիտարկումներում:

Այս բոլորը ուրվագծում են էվոլյուցիոն
ցայտուն տրամագիրն ու դրա վեկտոր -
ուղղվածությունը, որակների
հավելմամբ, նյութականից հոգևոր վերաճով` թեև զիգզագումներով ու
հետուառաջ տատանումներով, ըստ էիզմի` «կոնվեկցիոն շրջանառության»
մեջ
(
ի փոխարեն դիալեկտիկայի երկրաչափական պարույրի
):

Այդպես, բարգավաճ երկրներում իգական
ներկայացուցիչները, վասն իրենց ու զավակների ապահովության,
գերակայությունը տալիս են արական զուգակիցների սոցիալական
կարգավիճակին` թեև վիճակագրական հարցումներում ճնշող
մեծամասնությունը քվեարկում է հoգուտ ցանկալի տղամարդկանց բանական
ունակությունների ու հոգևոր արժանիքների, ինչը նույնպես ունի
վեկտորային իմաստ, այսինքն` լավագույն գեների համադրման,
ներաշխարհային հասունացման, և «քանակականից որակական վերաճի»
մղում:

Այս դեռ բոլորը չէ: Սիրո և սեռերի միջև
փոխադարձ ձգողության կենսաբանական ու սոցիոբիոլոգիական
դրդապատճառների և գործընթացների վերլուծություններին միացել են նաև
նեյրոֆիզիոլոգիական, պսիխոֆիզիկական և հարակից այլ խիստ
մասնագիտացված գիտաճյուղեր: Դրանք գրանցում են ֆիզիկաքիմիական այն
գործընթացները
(դոպամինի, ֆերմոնինի, սերոտոնինի թե ադրենալինի
արտադրություններ, կենսաէներգետիկ և հոգեէներգետիկ գեներացիաներ ու
ճառագումներ, կենսաբանական ակտիվացումներ, ևն
), որոնք կարող են հրաբխել անգամ «սիրո
առաջին հայացքից»:

Մեկ խոսքով, սիրո «պոետիկական» թե
կրոնափիլիսոփայան բնորոշումների ընդերքում բացահայտվում են
կենսաբանական և ֆիզիկաքիմիական բավականին որոշակի հիմքեր, ավա~ղ,
առայժմ սոսկ աշխարհիկ, նյութական և գիտական հարթության վրա:
Սակայն, այդքանն անգամ իրավունք է տալիս նույն գիտական ու
տրամաբանական կուռ մոտեցմամբ ուրվագծել սիրո և Էրոս-Թանատոս
առնչության տիեզերաբանական ընդգրկումը:

Նախ, որպես աքսիոմա արձանագրենք, որ
սերն ունի ոչ միայն սեռական` այլև խիստ տարաբնույթ և հիերարխխիկ
դրսևորումներ` հարազատների սիրուց մինչև հայրենասիրություն,
գաղափարապաշտությունից մինչև աստվածասիրություն: Այսինքն,
նյութականից մինչև հոգևոր բարձրագույն արժեքներ, ինչն իրավացիորեն
բնորոշվում է որպես «հոգևոր սնունդ»: Հաջորդ անվիճելի աքսիոման,
այդ տարատեսակ և հիերարխիկ սիրո արտահայտությունն է կամ դրա
ձգտումը նույն տարասեռ թե ոչ զույգերի միջև` մինչև սուբլիմացում,
որոնք այլևս չունեն սերնդաճի բնազդային մղում` այլ վեհացման ու
վերացման
2: Ճիշտ այնպիսինը` ինչպիսինը հոգեպես քիչ թե շատ
հասունների մոտ բորբոքում են արվեստի գլուխգործոցները, վեհ
գաղափարները կամ հավատամքային ներշնչանքները:

2
Մ. Բոլոնինիի «Գեղեցիկ Անտոնիոն» իտալ. կինոնկարում
(1960թ.), Դոն Ժուանի համբավ ունեցող հերոսը միակ սիրո
որոնումների մեջ է: Սակայն սիրահարվելով գեղեցկուհի
Բարբարային ու ամուսնանալով նրա հետ, լինում է անկարող
սեռական հարաբերության, ինչն էլ դառնում է հասարակական
ծաղրուծանակի և անհատական ողբերգության պատճառ, թեև ի
վերջո ընտանիք է կազմում որդեծին սպասավորուհու հետ:
Երևույթը հոգեբանական է և տարածված տարբեր դրսևորումներով,
պատճառը` սիրո ու կողակցի վերին սուբլիմացումը, որպես
«պլատոնական սիրո» կենդանի օրինակ
... |

|

Նկ.12:
Կունդալինի արական-իգական
կենսաուժերի ոլորապտույտ վերելքը: |

Նկ.13: Չինական Յին-Յան
զուգակիցները`
արդեն աստղաբանական երանգավորմամբ: |

Նկ.14: Հերմեսի գավազանը
նույն իմաստաբանությամբ: |
|

Նույն սկզբունքն է դրված հնդարիական
կունդալինի կենսաուժի պատկերացումներում, որը սկզբնավորվելով
ստորին Մուլադարա կոչված սեռական չաքրայում, արական-իգական ոլորաձև
ճյուղավորումներով բարձրանում է դեպի վերին` գանգատուփի կատարին
հայ. «հոգետուն», «գաղտուն» կամ «աղբրակ» կոչեցյալ, ոգեղեն
Շահասրարա յոթերորդ չաքրան և ձգտում եթերվել: Էզոթերիկ
ուսմունքներում նույն սկզբունքը պատկերացվում է հոգևոր վերելքի յոթ
ենթաշերտերով` «հանքային»-նյութական խավից մինչև
գերոգեկան-աստվածային կամ «նախատիպային» դաշտը
(
իմա` էութենական կամ ԳերԷության: Նկ.12-14
):

Հայտնի հոգեվերլուծաբան Կ.Յ. Յունգը
զարգացնելով անտիկ, կրոնական ու մետաֆիզիկական պատկերացումները,
իգական սկզբունքը բնորոշեց որպես anima – հոգի, արական սկզբունքը`
animus-ոգի, և ձևակերպեց իգական anima–ի արական animus զարգացման
չորս աստիճանները
(
առանց ստորին նյութա-ֆիզիկական շերտավորումների
): Ըստ այդմ, anima–ի առաջին աստիճանը
կենսաբանական ու բնազդային է, որն աստիճանաբար վերաճում ու
հակադարձվում է արական animus-ոգու և փոխակերպվում վերին
Իմաստության:

Մեկ խոսքով, սերը`ի տարբերություն
Թանատոս-մահ-էնտրոպիա-ագրեսիվության, հանդիսանում է ոչ միայն
արարչական` այլև հակաէնտորպիկ սկզբունք և ամենայնի պես ձգտում է
վերին կատարելության, նյութականից աննյութական, այսինքն`
«պլատոնական սիրո», ինչը կատարելապես ներդաշնակ է էվոլյուցիոն
վեկտորին
3:

Ահա, անգամ ֆիզիկական առումով, բացի
սոսկ սերնդաճ-կենսարարչական առաքելությունից, խիստ օրինաչափ է
սեր-հակաէնտրոպիայի միջոցով մահ-էնտրոպիային հաղթահարելու
բնազդային մղումը:

Սակայն, այդ ունի նաև տիեզերաբանական
ընդգրկում: Նախ, իգական-կենսաբանական anima սկզբունքի վերաճն ու
հակադարձումը արական animus-ոգու և իմաստության, ինչն ըստ արդի
որոշ տեսությունների ակնկալում է
նյութ-էներգիա-ինֆորմացիա անցումային վերաճ ու
«գոլորշացում», ըստ էիզմի` նաև էացում
(
տե’ս «Հայտնություն», էջ 497-558
): Երկրորդ, ըստ Տիեզերքի բաբախող
մոդելի և էիզմի, վերադարձը դեպի սկզբնական ԳերԷություն ենթադրում է
նրանից նախապես տարանջատված արական-իգական սկզբունքների
վերամիավորում և ամենայնի վերափնջում, ինչն էլ կեցության մեջ ու
պոեզիայում դրսևորվում է որպես «մահն հաղթահարող միակ սիրո»,
սիրահարների միմյանց մեջ նաև հոգեպես միաձուլվելու,
«անշեջ հրո», վեհացնող ու վերացնող, «յոթերորդ
երկնքի» կամ նիրվանայի երանություն
4: Այլ խոսքով,
տիեզերական նախածրագիրը իր ընթացիկ խմորումներով արտահայտվում է
էվոլյուցիոն բոլոր մակարդակներում, ավելի ու ավելի ցայտուն
երևակումներով, ինչպես ԴՆԹ-ի մոլեկուլում կյանքի ծրագիրը նախ
մայրական արգանդում, ապա արդեն որպես ինքնուրույն գոյաձև, կամ
ինչպես լոկ մարդկային թե հասարակական թվացյալ հատկանիշներն ու
երևույթները բուսակենդանական գոյաձևեր մոտ` բնականաբար զգալիորեն
աղոտ դրսևորումներով:

3
Vector - բառացի` ճառագայթ, ուղղորդ, լատ. vehere- տանել,
ամբարձել հասկացությունից: զուգահեռներն են.
conducteur-տանող, vehementia- եռանդուն զորություն, գոթ.
wih- վեհ, սուրբ, տաճար, հին պարսկ. vahyah- լավագույն,
հայ. վեհ, վեհեր, հրաբխային Վահ և Վահագն դիցանունները...
Իսկ նույն լատ. vector-ը առնչվում է convection-կոնվեկցիա
և դիալեկտիկական պարույրի փոխարեն էիզմում որդեգրած
«կոնվեկցիոն շրջանառության » հետ... Արտառոց ոչինչ չկա,
եթե միայն վերստին անդրադառնանք, որ ստուգաբանությունները
իրենց մեջ պարունակում են նախնյաց աշխարհընկալումն ու
դիցաիմաստաբանական պատկերացումները:

4
Եթե այդքան տենչալի այդ
երանության մեջ առկայծում է ակնկալիք ապագայի
գերգիտակցական տեսլականը, ապա սեռական
ծայրահեղություններում առկա են նախորդ` բուսակենդանական
գոյավիճակների ենթագիտակցական վերապրուկները:

5
Հուն. նույն
eidos-նախագաղափար-նախատիպ-էություն փիլիսոփայական
հասկացությունից ( հայ. զուգահեռը`
այտուցվել-ուռչել-երևալ...), որի շառավիղներն են թե’
idea-գաղափարը և թե’ ideal- երանելի նախատիպը, ինչպես
հայերենում «էանալ» բայն է միաժամանակ նշանակում «ի բնե
լինել» և «Հոր նման դառնալ»: Այս ստուգաբանություններում
ևս դուրս է պրծնում երբեմնի աշխարհայացքը, այլորեն`
Տիեզերքի «կենդանաշրջանը» կամ «բաբախող մոդելը», որի խիստ
աշխարհիկ մեկ ածանցյալն է աստվածաշնչյան «Հող էիր` հող
դարձիր» բանաձևը ... |

Մնում է այլ մեկ
հարցական: Այդ դեպքում ինչպե՞ս է «մահն հաղթահարող միակ սիրո»
ideal-ը
5 այդպես վառ դրսևորվել 10-12000 ամյա դեռևս
թերհաս ու պարզամիտ նախնյաց մոտ, իսկ արդ վերածվել ասես սոսկ
հուզական վերապրուկի, երբ արարածն այսօր թվում է լինել առավել
հասուն ու գիտակից:

Վերոնշյալ նույն սկզբունքով: Այսինքն`
նախատիպ-էությունների աստիճանական երևակմամբ, բայց արդեն
«կոնվեկցիոն շրջանառության» մեջ:

Բացատրվենք:

Հաճախ են օգտագործվում «մարդկության
մանկություն թե պատանեկություն» իբր լոկ պատկերավոր արտահայտությունները: Մինչդեռ իրականում գործ ունենք
ֆիլոգենեզ
(
գոյաձևի ողջ էվոլյուցիոն ուղին
) և օնտոգենեզ (գոյաձևի
էվոլյուցիոն ուղին մեկ կյանքի ընթացքում
)
ժառանգաբանական զուգահեռումների հետ: Ըստ այդմ նախ հայտնի է,
որ արդեն մանկությանը երևակվում են անձի հիմնական հատկանիշները: Եվ
երկրորդ, պատանեկությանը սերը դրսևորվում է բացառիկ ուժգնությամբ
(
«առաջին սիրո» սինդրոմ
6
),
ապա օնտոգենեզի «կոնվեկցիոն շրջանառության» մեջ աստիճանաբար
պաղում հատկապես «բանական տարիքում» և կեցական պրագմատիզմում, նոր
մի որակով վերստին ուժգնանալու համար սկսյալ 40-ամյա «ոգեկան
տարիքից» մինչև մարմրող ծերություն, այսուհանդերձ միշտ մնալով
անհասանելի իդեալ` ինչպես անմահության կամ «մահն հաղթահարող
միակ սիրո» մարմաջը: Նշյալ ժամանակաշրջանում մարդն
հիրավի «պատանեկան տարիքում» էր, արդ` խիստ պրագմատիկ ու «բանական
տարիքում», որտեղից էլ սիրո լոկ ֆիզիկաքիմիական, կենսաբանական և
սոցիալական դիտարկումները` առանց տիեզերաբանական ընդգրկումների:
Սակայն այդ «կոնվեկցիոն շրջանառության » ընթացիկ մեկ նահանջ
պարույրն է` «հավերժ վերադարձի» ակնկալիքով:
Մինչդեռ, իդեալական սերը, ամենայն ու բուն էացումը մնում են
անհասանելի լոկ մարդատեսակի դեռևս հոգևոր թերհասության պատճառով,
այսուհանդերձ ծառայելով որպես էվոլյուցիոն վեկտորներ կամ «երկնային
փարոսներ»:

Վերոնշյալ բոլոր առումներով, սերն ու
Էրոս-Թանատոս փոխառնչությունը ներդաշնակ են ոչ միայն էիզմի
հիմադրույթների (
վկա`ինչպես ակնկալված բացահայտվող ու հաստատվող
տարբեր ասպարեզներում նորանոր այսքան հանգամանքները
...
)`
այլև դիալեկտիկական բոլոր օրենքների հետ, այսինքն`
հակադրությունների պայքարի ու միասնության, բացասման բացասման,
քանակականից որակականի վերաճման, և ըստ էիզմի
դիալեկտիկա մտցված ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔԻ, ըստ
որի մահ-էնտրոպիան հակադարձվում է սեր հակաէնտրոպիա-անմահության և
ապահովում տիեզերական հավերժություն:

6
Այն, ինչը նույն Գյոթեի առաջին
ստեղծագործություններում երիտասարդ Վերթերին մղում է
ինքնասպանության
( ինչպես այսօր հաճախ շատ պատանիների), 56-ամյա հին
հռոմական փիլիսոփա Լուկրեցիոսին` նույնպես: Մինչդեռ
80-ամյա Գյոթեն թունդ սիրահարվում և անգամ պատրաստվում էր
ամուսնանալ 18-ամյա մի երիտասարդուհու հետ ...

7
Սիրո ոգեշնչող
առաքելությունը արարչագործություններում և
հերոսացումներում հանրահայտ իրողություն է: Նույնն է նաև
«մահն հաղթահարելու» պարագան, ինչը պահանջում է
հոգեէներգետիկ զգալի պաշար և ակտիվ հոգեվիճակ:

8
Ըստ ավանդության,
հանգուցյալին խենթի պես սիրող կինը ամուսնու ոսկորներն
այրել ու աղալ է տվել, փոշին խառնել օծանելիքներին և անգամ
խմելու ջրին: Մինչդեռ, Շահ Ջահանը չհասցնելով Թաջ Մահալի
դիմաց կառուցել սև մարմարից դրա իր կրկնօրինակը, պատվիրել
ու թաղված է նույն տաճարում, նախ որպես հազարամյակներ ի
վեր հարատևող ավանդույթ, բայց նաև մահվանից անդին երանելու
հետ միաձուլվելու սրբազան նույն տենչությամբ ... |

|

Նկ.15: Հալիկառնասի
դամբարանը,
Փոքր Ասիա ( 353 թ., վերակազմություն): |

Նկ.16: Թաջ Մահալ
տաճարը
Հնդկաստանում (1630-1652 թթ): |
|

Տվյալ տեսանկյունով, «քրիստոնեական
սերը» արդեն ներկայանում է որպես այս ամենի հավատամքային ընկալումն
ու այլորակ «տիեզերաբանական օրատորիա», Մարիամ Մագդաղենացին` Էրոսի
ընթացիկ մեկ փոխակերպումը, Քրիստոսը` «մահն հաղթահարող» ու
համբարձման խորհրդանիշը: Այդ ճանապարհին, արվեստի քանի
գլուխգործոցների հետ
7, հեռավոր նախնյաց «մահն հաղթահարող միակ
սիրո»
կավե մահաքանդակները նույնպես վերաճեցին ու մարդկությանը
ընծայեցին աշխարհի յոթ հրաշալիքներից երկուսը` Հալիկառնասի
դամբարանն ու Թաջ Մահալ տաճարը, առաջինը կնոջ կողմից
նվիրված իր Մավսոլ ամուսնուն
(
որտեղից mausolée-դամբարան հասարակ անունը
),
երկրորդը` հնդկական Շահ Ջահանի կողմից իր վաղամեռիկ կնոջը
8:
Եվ մի՞թե դրանք սիրո նյութականացած արարչագործության
վկայություններ չեն, իսկ սույն էսսեն` ամբողջագիտական էիզմի
ճշմարտացիության, անգամ ոչ գիտական թվացյալ միաժամանակ քանի
ասպարեզներում:

Մնաց հիշեցնել, որ բառն իր բուն իմաստը
որոշակի երանգավորմամբ ստանում է նախադասության մեջ,
այն`պարբերության, իսկ պարբերությունը` ողջ ասելիքի: Այլ մեկ` զուտ
ֆիզիկական համաբանությամբ, հոլոգրամայի կտորը պարունակում է ողջ
պատկերը, սակայն նվազող պարզությամբ:

Նույն օրինաչափությամբ, Սերը` անգամ մահվան
զուգակցությամբ, տիեզերական իր ընդգրկման մեջ անսահմանորեն գեղեցիկ
է, վեհացնող ու վերամբարձող, ինչը սիրահարներին վերադարձնում է
բնություն, իսկ ենթագիտակցորեն ձգում դեպի
...
աստղային անհունություն կամ վերացական «յոթերորդ երկինք»
.
ԴԵՊԻ
ԼՈՒՅՍԻ ՎԵՐԻՆ ՋՐՎԵԺ,
ԴԵՊԻ ՀԱՎԵ~ՐԺ, ԴԵՊԻ ՀԱՎԵ~ՐԺ
... |
|
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 30 սեպտեմբերի
2007 թ. |
|

|
Սույն
հրապարակումից տարիներ անց, ստորև ներկայացվող պատմությունը կատարելապես պատահաբար հանդիպել և քաղված է վերոնշյալ մի անչափ
սովորական ֆորումից: Դեպքն էլ կարծեք ներկայանում է սովորական, իսկ իրականում` վայել Է. Հեմինգուեյի գրչին և
արժանի հոգեբանների ու փիլիսոփաների խորհրդածությանը:
Այն
ամբողջովին համահունչ է մեր էսսեին:
Կյանքը լավագույն վկայությունն է և հաճախ անգերազանց վիպասան:
Ներկայացնում ենք
առանց չնչին իսկ փոփոխության: |
|

|
... Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած
կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ
ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին,
կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ
մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ
մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին,
որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի
որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ
տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու
կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր
դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ
կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին
նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ ... |
|
|
|
|