|


ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ |

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԴԵԼՓՅԱՆ E'I
ԱՌԵՂԾՎԱԾԻ
ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ |
 |
|
EX
ORIENTE LUX
Լույսը ծագում է Արևելքից… |
Current wisdom holds the roots of western
civilization originated
in
Ancient Greece and Israel (Judeo-Christianity).
This research is going to prove
that the current “absolute” conviction is entirely
wrong...
Ըստ անբեկանելի համոզման, արևմտյան արդի քաղաքակրթությունը
սերվում է
հին Հունաստանից և Իսրայելից (հուդա-քրիստոնեություն):
Սույն քննախուզությունը գալիս է աներկբա վկայելու,
որ
այս հարցում կատարյալ մոլորության մեջ է ողջ Արևմուտքը...
|
Որոշ ընդհատումից հետո արևերես ելավ Ալեքսանդր
Արորդի Վարպետյանի հերթական հետազոտությունը դելփյան
E’i առեղծվածային
արձանագրության վերաբերյալ, անգլերեն և հայերեն լեզուներով`
պատկերավորված գունավոր և սև-սպիտակ բազմաթիվ լուսանկարներով,
որոնք իլյուստրացիաներից ավելի ունեն փաստագրական և ինքնին
բովանդակական նշանակություն: Գրքի անոտացիայում կարդում ենք.
«Սույն հետազոտությունը նվիրված է երկհազարամյա մի առեղծվածի,
որի վերաբերյալ Դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսը դեռևս Ք.
ա. 1/2-րդ դդ. սահմանագծին հրավիրել էր փիլիսոփայական
բանավեճ ու դրան նվիրել «Դելփյան E’i մասին» տրակտատը:
Տաճարը բնական աղետների է ենթարկվել 7/8-րդ դդ., սակայն
մնացել է այդ տրակտատը և հատկապես Վերածննդից սկսյալ մինչև
այսօր շարունակում է տեղիք տալ բուռն ու բազմաթիվ
մեկնությունների: Սույն քննախուզությունը դրանցից մեկն է,
սակայն բոլորովին այլ տեսանկյունից, արևելագիտական նոր
բացահայտումների և հեղինակի հնդեվրոպական ու էաբանական այլ
տեսությունների հիման վրա, որոնք միաժամանակ փորձության են
դրվում սույն հետազոտությամբ: Այն հավակնում է երևան հանել
անսպասելի հանգամանքներ և գլխիվայր շրջել պաշտոնապես
ընդունված մի շարք դրույթներ և տեսություններ»:
Թե ի՞նչ առանձնահատկություններ ունի այս մեկ
արմատական հետազոտությունը և ի՞նչ ակնկալիքներ
կարող է ունենալ հայագիտության և համամարդկային
ողջ քաղաքակրթության մթին ծալքերի լուսաբանման
խնդրականում, հանգամանալից շարադրված է գրքի
վերջաբանում: Ուստի այստեղ չծավալվելու համար այն
ներկայացնում ենք ամբողջությամբ, բուն
հետազոտությունը թողնելով շահագրգիռ շրջանակներին
և խիստ հետաքրքրասերներին:
|

POST-SCRIPTUM
ԽՈՐՀՈՒՐԴ
ԽՈՐԻՆ
«Գիտենք, որ ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն
տարերքին,
որ հավիտենական է հայ էության մեջ...
Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին
է
սպասում,
որ պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի մեզ»
(Գարեգին Նժդեհ): |
Երբ մեր վերջաբանում հայոց
հորդորում էինք անսալ «ՃԱՆԱՉԻ’Ր
ԻՆՔԴ
ՔԵԶ»
և «Է՛»,
թերևս
բոլոր
ժամանակների
ամենաիմաստուն
խորհուրդը,
խոստովանում
ենք,
որ
դրան
այնքան
էլ
չէինք
հավատում:
Թեև,
դեռևս
հայրենի
«Կռունկ»
ամսագրին
1988
թ.
տված
«Ինքնաճանաչում,
ինքնաճանաչում
և
դարձյալ
ինքնաճանաչում»
հարցազրույցից
առաջ
և
հետո
( N° 5,
մայիս,
տե’ս
այստեղ
www.eutyun.org/S/X/HZ/HZ_
Inqnachanachum%20hay_AleqsandrVarpetyan.htm
)
այդ
եղել
է
մեր
հավատո
հանգանակը
և
ընդամենը
շուրջ
20
տարում
հայագիտության
մեջ
բերել
աննախադեպ
բացահայտումներ,
խմորումներ
և
արմատական
զարգացումներ:
Սակայն
այդ
միայն
ծագումնաբանության ասպարեզում: Մինչդեռ «Է -
Էություն» կամ պարզապես էիզմ ուսմունքը մնաց
անմատչելի, մասամբ՝ իմաստասիրական- էաբանական իր
բնույթի, մասամբ դրա արտառոց նորարարության, բայց
առավելաբար՝ հայոց գաղափարական թերհասության և
քաղաքական շրջանակների բուռն հակազդեցության
պատճառներով:
Այնինչ, ծագումնաբանության վավերացումից անդին, էիզմը
վերաբերում է հեռավոր նախնյաց հանճարեղ
կռահումներին, որոնք այսօր հիմնավորվում են
գիտական ամենատարբեր ու ամենավերջին
բացահայտումներով` միաժամանակ բացելով
տիեզերագիտական և աշխարհայացքային բոլորովին նոր
հորիզոններ: Դեռևս 1992 թ. սոսկ «Էություն»
Ազգային Իմաստության Տաճարի ծրագրի և նմուշային
համանուն ամսագրի ծանոթությամբ այդ առաջինը
կռահեցին ու արձանագրեցին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ,
աշխարհահռչակ Վ. Համբարձումյանը ու ևս մեկ քանի
վաստակաշատ հեղինակություններ ( Վ. Համբարձումյանի
և այլոց նամակները` տե’ս այստեղ
www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm
): Այնինչ, մեզ ծանոթ պետ-վարչական այրերից,
1997թ. միայն ՀՀ գիտությունների և կրթության
նախարար, Վ. Համբարձումյանի սան, աստղաֆիզիկոս և
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արտաշես
Պետրոսյանն էր, ով, կռահելով Էություն-էիզմ
ուսմունքի ընդգրկումը, խորհեց այն կրթական
համակարգ մտցնելու մասին, դրա վերաբերյալ զեկուցեց
այդժամ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, բայց
վստահաբար հավանություն չգտնելով` ինքը ևս թևաթափ
եղավ: Մինչդեռ, այդ կարող էր պարզապես
շրջադարձային լինել հայ իրականությունում, եթե
միայն նկատի առնենք, որ ցանկացած քաղաքակրթության
հիմքում կա համապատասխան աշխարհայացք կամ
կրոնափիլիսոփայություն: Զի մարքսիստական
«Կեցությունն է բնորոշում բանականությունը»
դրույթը ճիշտ է միայն ցածր կամ թերհաս գոյաձևերի
համար: Մինչդեռ, ըստ էիզմի դիալեկտիկա մտցրած
Հակադարձման օրենքի և սկզբունքով, հասուն
արարածների ու հանրույթների համար, այդ
«Բանականությունն է բնորոշում կեցությունը»: Ըստ
այդմ` յուրաքանչյուր հասարակություն արարում է
համապատասխան մշակույթ, արժեհամակարգ ու
ճակատագիր, ինչպես՝ քրիստոնեությունը, բուդդիզմը
կամ հենց նույն մարքսիզմ-լենինիզմը: Էվոլյուցիոն
գործընթացներում և մասնավորապես անցումային
շրջաններում այդ երկու սկզբունքները գործում են
միաժամանակ և պարբերական հակադարձումներով, բայց
ավելի ու ավելի՝ բանականության գերակայությամբ:
Այսու, ակնհայտ է դառնում հայոց պատմական աննկատ, բայց
հաստատուն անկումը, ոչ միայն
աշխարհաքաղաքականորեն, այլև էթնոհոգեբանորեն,
գոյաբանորեն և, հետևաբար՝ քաղաքակրթորեն: Առանձին
հանճարների հայտնությունը կամ կայացումը այլ
քաղաքակրթություններում միայն գենետիկական տաղանդի
առկայծումներ են, առավել օգտակար այլոց` քան
սեփական հանրույթին: Այնպես, ինչպես մարմրող ամեն
մի կենսահամակարգ իր կենսանյութն ու էլեկտրոններն
է կամա-ակամա փոխանցում առավել կենսունակ ու
գիտակից այլոց, իսկ կենդանությանը նրանց հետ
համագոյակցում սիմբիոզի սկզբունքով:
«Բնական ընտրության» այս տխուր, բայց որքա~ն արդար օրինաչափության
կենդանի օրինակը սույն հետազոտության ճակատագիրն
է: Զի, եթե գտնվեց խանդավառ մի երիտասարդ դրա
թարգմանության գործընթացը նախաձեռնելու համար,
մեկ-երկուսը անձնուրաց տրվեցին իրենց
կարողությունների չափով, մի քանի այլեր
հուսահատվեցին խրթին նյութի
պատասխանատվություններից, ապա ունակ շատ-շատերը
հրաժարվեցին՝ անձնական Ego-ների գերադասությամբ,
հայագիտությունից բարբաջող հայրենի
իշխանությունները` իրենց տխմարության,
մեծամտության և օտարահաճության: Դեռ ավելին,
հետազոտության հրատարակման ինքնակամ հովանավորողը
«հանկարծ» հրաժարվեց՝ իբր տնտեսական, բայց
վստահաբար քաղաքական ներգործությունների
հետևանքով:
Մեկ խոսքով, վերստին գործեց արդի հայերի բացառիկ տկարամտության, խրոնիկական
դարձած փոքրոգությունների ու հանդեպ այլոց
«ծառայամտության» համախտանիշը…
Մինչդեռ սույն, կարծեք՝ սոսկ արևելագիտական և կրոնափիլիսոփայական
թվացյալ հետազոտությունը բացառիկ նշանակալից է մի
շարք հանգամանքներով:
− Նախ, այն հերթական անգամ գալիս է վավերելու հայոց վաղնջագույն
ծագումնաբանության տեսությունը և էթնոմշակութային
ներդրումը այդժամյա Առաջավոր Ասիայի և ընդհանրապես
համամարդկային քաղաքակրթության զարգացումներում:
Սակայն տվյալ պարագայի առանձնահատկությունը այն է,
որ դելփյան Է-ի խնդրականը Վերածննդից ի վեր եղել և
մնում է միջազգային հետազոտողների ուշադրության
կենտրոնում` առանց սպառիչ մեկնության:
Ուստի, այդ քննարկումներին միջամտելը նշանակում է «Ծննդոց-Այա»
տեսությունը անուղղակիորեն բերել միջազգային
գիտահետազոտական ասպարեզ և մասնակի դեպքում
փորձարկել այն պաշտոնական տեսությունների ու
մոտեցումների բանավեճերում: Քանզի Հայկ.
լեռնաշխարհում 12000-ամյա վաղեմությամբ արդի
քաղաքակրթության ծագումնաբանական
հետազոտությունները բոլորովին նոր են սկսվում`
ինչպես իր գրախոսականում նշել էր հայտնի
հնդեվրոպաբան Վ. Վ. Իվանովը «Ծննդոց-Այա»
տեսության վերաբերյալ: Այն և հարակից մեր մյուս
հետազոտությունները, լինելով միայն հայերեն, դուրս
էին մնացել միջազգային ուշադրությունից, իսկ
շատերի` հատկապես «բանիմաց» հավակնող ոմանց համար
ընդունվել որպես էթնոցենտրիկ, իմա` ոչ օբյեկտիվ,
չարակամ բանսարկուների համար` անգամ «ոչ գիտական»
խզբզանքներ: Այնինչ, սոսկ սույն քննախուզությունը
ունակ է փարատելու դրանք ( եթե իհարկե այս
քննախուզությունից գլուխ հանեն…), արևերես հանելու
արդի ողջ հայ իրականության անհեթեթությունը, իսկ
անգլերեն հրապարակումը` այն ներկայացնելու
միջազգային հանրությանը: Եվ այդ՝ նույնիսկ
տասնամյակներ հետո:
− Երկրորդ, այն ինքնին ինքնաճանաչողություն է` ինչպես հորդորում էր
դելփյան արձանագրությունը և գաղափարաբան հենց Գ.
Նժդեհը.
«Մի ժողովուրդ, որը ինքն իրեն դեռ
չի նվաճել, իսկ ինքնանվաճումը հնարավոր է միայն
ինքնաճանաչման ճամփով, ընդունակ չէ, արժանի չէ
մեծագործությունների… Հայությունը
ցեղաճանաչությամբ միայն կկարողանա իր էության
չգիտակցված ուժերը լծելու գոյամարտի գործին… Ցեղակրոնությունը - ցեղի ճանաչումն է դա,
ճանաչումը մի գերբնական ուժի, ԷՈՒԹՅԱՆԸ: Այդ
ուժ-էությունից ծնված լինելու գիտակցությունն է
դա: Այդ ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալու ուխտն
է դա…»:
(«Ցեղակրոնության հավատամքը»)
Այսինքն, ցեղակրոնության հիմքում հենց
ինքնաճանաչումն է` այն էլ ինչ-որ Էության
առնչությամբ, իսկ ըստ նույն Գ.Նժդեհի. «Ցեղը
ավելի շուտ հոգի է` քան կավ»: Ցեղը, իմա`
ազգը, ժողովրդի հավաքական ներաշխարհն է, նրա
աշխարհայացքը, հավատամքը, էթնոհոգեբանությունն ու
ինքնագիտակցությունը, որով տարբերվում է էթնիկական
հանրույթի այլ` ավելի ցածր կարգավիճակներից
(ազգույթ, էթնոս, տոհմ, ժողովուրդ ևն: Տե'ս այստեղ
«Ամբոխ-ժողովուրդ-Ազգ»
տեսանյութը): Իսկ
Էությունը կամ նույն Է-գերԷությունը սոսկ
մետաֆիզիկական թե խորհրդապաշտական ինչ-որ
հասկացություն չէ, այլ, արդի տիեզերագիտական
ընկալմամբ և եզրաբանությամբ` Եզակիություն կամ
հենց գերԷություն, ըստ որի արարված ենք էակներս (
ոչ թե պատկերով…) և որին, ըստ «Ծովից ծնվող և
ծով վերադարձող ամենայնի» նախնյաց
պատկերացման, վերադառնալու է ամենայն,
կիբեռնետիկական բնորոշմամբ՝ որպես «վերջնական
վիճակ»…
− Երրորդ, այն՝ որպես հանճարեղ նախնյաց հոգևոր
ժառանգություն, հորդորում է դրան տեր կանգնելու
գիտակցություն, ըստ այդմ` հոգեվարող մի էթնիկական
հանրույթի «ազգ» կարգավիճակին ու ինքնորոշմանը
այդքան անհրաժեշտ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ !!!:
Հանգամանք, որը ճակատագրորեն պակասում է
ժամանակակից հայոց:
-Չորրորդ ու շատ ավելին` անմատչելի ու անարտահայտելի Էություն
գերհասկացության վերաբացահայտումը, ինչն ակնկալում
է ոչ միայն ինքնանույնացում ու ինքնացում` այլև
բախտորոշ հասունացում, կայացում ու էացում: Եվ
այսքանի հետ՝ աշխարհին որպես արարչական ու
արժանավոր ազգ ներկայանալու իրավասություն:
Կողոպտված, թերագնահատված ու բարդույթավորված մի
հանրույթի համար դա գոյապահպանման մի նոր շունչ է
ու վերստին կայացման գրավական:
− Եվ, վերջապես, ամենակարևորը. հարատևման ուղեցույց է և կռվան, նույն
«Ի սկզբանէ էր Բանը» կամ զրադաշտական «Բարի
միտք, բարի խոսք, բարի գործ», իսկ ժամանակակից
և փիլիսոփայական վերոնշյալ ձևակերպմամբ` «Բանականությունն
է բնորոշում կեցությունը» սկզբունքներով:
Այնինչ, դա հայոց ամենացավալի ու մեծագույն
թերությունն է, պատմական անկման ու բոլոր
ձախորդությունների հիմնապատճառը: Եվ այդ ոչ միայն
մեր` այլև մտմտող հայոց ու նաև այլոց համոզմամբ:
Ակնառու օրինակը գերմանական կրթությամբ փիլիսոփայության դոկտոր, հայ
սակավաթիվ գաղափարաբաններից Հայկ Ասատրյանն է, որն
իր «Հայաստան-արիական նախադիրք Առաջավոր Ասիայում»
աշխատության մեջ հանգուցային գերխնդրականը
ամփոփում է հետևյալ պարբերությամբ ( հատոր
Ա-1942թ., երկրորդ հրատ.՝ Երևան -2000):
«Գաղափարախոսական մեր բոլոր խարխափումները
պայմանավորվեցան անով, որ մենք չունեցանք
հայկականորեն հիմնավորված աշխարհայեցողություն:
Անծանոթ մեր էաբանական խորքին ու ցեղին`
իմաստությունը և ուղղությունը չառինք հայոց
անցյալը վարող ուժերեն, այլ` Եվրոպայի ներկան
խռովող ընկերային հոսանքներեն» (էջ 96):
Այսինքն՝ հայոց գաղափարախոսական պակասը կամ թերությունը
պայմանավորված է նախ և առաջ հենց ազգային
աշխարհայացքի բացակայությամբ, զի ամեն մի լուրջ
գաղափարախոսություն պետք է անպատճառ ունենա որևէ
փիլիսոփայական հենք, իսկ ցանկացած կեցություն`
գրված թե ոչ, գաղափարաբանական գոնե սկզբունքներ
կամ ավանդույթներ: Հ. Ասատրյանի ծննդյան
105-ամյակին նվիրված իր հոդվածը` «Ազգայնորեն
ձևակերպյալ աշխարհայեցողության անհրաժեշտություն»
ենթախորագրով, այդպես է ավարտում նաև փիլիսոփա
Սարգիս Հարությունյանը ( տե'ս
http://www.noravank.am/upload/pdf/69_am.pdf
կամ «Հայաստան» ամսագիր, N°4/2005 ):
Ընթացքում նա հիշատակում է Թ. Խաչատրյանին, ըստ որի՝ հայ
փիլիսոփայական միտքը կանգնել էր Ե. Կողբացուց, Դ.
Անհաղթից, Գ. Տաթևացուց հետո («Առավոտ», 11.10.04
թ), իսկ Ս. Հարությունյանը նրանց հավելում է գոնե
Հ.Ասատրյանի և Կ. Զարյանի անունները, ակնարկում
փիլիսոփա Է. Ավետյանի «վերադարձ այն օղակին,
որը կարող է փրկօղակ լինել» կարգակոչը, իսկ
վերջին շրջանում հայ գաղափարախոսներից
անդրադառնում ակադեմիկոսներ բանասեր Ս. Սարինյանին
(1998թ.), պատմաբան Լ. Խուրշուդյանին (2001թ.),
որոշ հեգնանքով՝ բժիշկ Ռ. Բարենցին, մաթեմատիկոս
Լ. Խաչատրյանին, արձակագիր Ժ. Ավետիսյանին և «անորոշ
մասնագիտությամբ այլ անձանց» (Ա. Վարպետյան
և ուրիշներ) աշխատություններին,
այնուամենայնիվ գտնելով, որ դրանք գոհացուցիչ չեն,
զի շրջանցվել է կարևոր մեկ պարագա. իմաստասիրական
հենքը (էջ 50-51):
Այստեղ կան անչափ խոսուն
և ապշեցուցիչ մեկ քանի
հանգամանքներ:
− Նախ այն, որ հիշատակված բոլոր աշխատությունները լույս են տեսել մեր
«Արիականք» ազգային գաղափարախոսությունից հետո և
վստահ դրա ներգործությամբ (Երևան, 1997 թ.):
− Երկրորդ, այն միակն է, որն էլ հենց ունի այդքան հորջորջվող «Ազգայնորեն
ձևակերպյալ աշխարհայեցողությունը»: Այսինքն`
էիզմը («Էություն» հատոր, Երևան 1995 թ.,
«Հայտնություն», Երևան 2006 թ. և բազմաթիվ
առանձնակի հետազոտություններ և էսսեներ), որն
ակունքվում է խորն անցյալից և, ինչպես հպանցիկ
տեսանք սույն քննախուզությամբ, համատարած էր ողջ
Առաջավոր Ասիայում, այլազան տարբերակներով ընկած է
հավատամքային համակարգերի և փիլիսոփայական համարյա
բոլոր ուսմունքների հիմքերում, այդքանի հետ այժմ
արդիականացած է և հիմնավորված գիտական ամենավերջին
և ամենատարբեր բացահայտումներով
( տիեզերագիտություն, տեսական ֆիզիկա,
աստղաֆիզիկա, կիբեռնետիկա, կենսահոգեբանություն,
նեյրո-կենսաբանություն և այլն):
− Առնվազն տարօրինակ է նաև այն, որ այդքան իրազեկ փիլիսոփան ոչ միայն
չգիտեր Ա. Վարպետյանի մասնագիտությունը` այլ հենց
էիզմի գոյության մասին, երբ դրա վերաբերյալ խոսվել
և գրվել է բազմիցս:
− Իսկ արտառոցը, որը բացարձակորեն բոլորն էլ` ներառյալ վաստակաշատ հենց Հ.
Ասատրյանը և Գ.Նժդեհը, միայն խոսում են «Ազգայնորեն
ձևակերպյալ աշխարհայեցողության
անհրաժեշտության»
մասին, բայց ոչ այդ «ազգային
աշխարհայացքից» !!!,
որի հենց արարման համար էլ 1990 թ. հիմնվել էր
«Էություն» Ազգային Իմաստության Տաճարը`
ներգրավելով հայրենի և սփյուռքի շնորհալի
մասնագետներ ամենատարբեր բնագավառներից:
Այս վերջին հանգամանքը հիրավի արտառոց է այնքանով, որքանով
համաբանվում է «այծն ու այբուբենը»
հարաբերակցության հետ, իսկ սովորական այնքանով,
որքանով երկնաքերերի հարևանությամբ դեռևս
հավաքչական ցեղերի գոյակցությունը: Մինչդեռ,
ժամանակին այդպիսի խորն ու համատարած դիցահամակարգ
արարած մի էթնոսի պարագայում դա կատարյալ
քայքայվածության ամենացայտուն վկայությունն է,
ինչպես ֆունկցիոնալ խաթարմամբ գլխուղեղի կամ այլևս
սմքած հանճարի պարագաներում: Աշխարհայացքի
բացակայության այդ տխուր իրողությունը
զարմանալիորեն նկատել և իր «Հայաստան- Շումերի
դուստր» աշխատության մեջ գրանցել է ֆրանսիացի
պատմաբան Robert Dézélus-ը.
«Հայոց պատմության ձիգ գործընթացը այժմ
թաղվում է ծայրահեղ ծանր մի ճգնաժամի մեջ.
աշխարհայացքային ճգնաժամի, որն առանձնակի`
հավատամքային, գիտական, քաղաքական, տնտեսական,
էթնիկական և վիճակագրական ճգնաժամերի հանրագումարն
է»:
(« L’Arménie-fille de Sumer», Toulouse 2003, էջ
465)
Այնինչ, ըստ Էության մեկ ասույթի, հենց
այսպես էլ.
Ազգերը
մեռնում են… տխմարությունից:
Այդպես էլ՝ «հեռակա բանասեր» մի նախագահի, իբր
«նժդեհական» իշխանությունների, տկարամիտ այդքան
բարերարների, հայագիտական կենտրոնների,
հիմնադրամների և «հայրենասիրական»
հաստատությունների ճոխ առկայությամբ, սույն
քննախուզությունը կատարվեց, թարգմանվեց ու
խմբագրվեց մի քանի հավատավորների անձնազոհությամբ
և սահմանափակ տպաքանակով հրատարակվում է նրանց
աջակցությամբ և հեղինակի չափազանց համեստ
միջոցներով: Այն էլ՝ նրան Հայրենիքից վտարելու,
այդքան բանսարկումների և հետապնդումների
պայմաններում:
Բայց թե երբեմն հետևանքը նախորդում է պատճառին, պատիժը` մեղսությանը,
վախճանը` գալիքին, գալիքն՝ ակնկալիքին…
Եվ եթե մենք որպես վերառված «ազգային աշխարհայացք» խոսեցինք էիզմից,
սույն քննախուզությամբ ներկայացրինք դրա
Է-Էություն կրոնափիլիսոփայական հիմքերն ու
համասփռումը ողջ Առաջավոր Ասիայում, ակնարկեցինք
նաև էիզմի ժամանակակից գիտական հիմնավորումներն ու
էվոլյուցիոն-տիեզերագիտական հեռանկարները, ապա նրա
Խորհուրդ Խորինը թաքնված է այնտեղ` որտեղ հենց
Կաշչեյ Անմահի վախճանը.
«Ծովի մեջ մի կղզու, կղզու կաղնու տակ` սնդուկի, դրա մեջ` նապաստակի,
նրա` մեջ է սագի, սագի մեջ` ձվում, ձվում էլ՝
...»:
Այս է նաև մեր խորախորհուրդ` թերևս վերջին, պատգամը գալիք
հայորդյաց:
Մնաց վերծանել...
բացահայտյալը!!!:
Ինչ վերաբերում է «ՃԱՆԱՉԻ’Ր ԻՆՔԴ ՔԵԶ» - «Է՛»
- «ոչ ավելին» արձանագրությանը, որը եթե ճաճանչում
էր արփիական Ապոլլոնին նվիրված տաճարի սնարին, ապա
վատագույն դեպքում հավանաբար կդաջվի հայոց հանուր
տապանաքարին: Այսպես թե այնպես, այդ երբևէ
լինելու էր… այլոց կողմից: Այդժամ հայոց կմնա
մխիթարվել, որ.
ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ԵԹԵ ՈՉ ՊՈԵՏ,
ԱՊԱ ԳՈՆԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ՉԻ ԼԻՆԻ…
Մարսել, Տյառնընդառաջ, 14 փետրվարի 2011 թ.
«Ուտեմ քե՛զ, ուտեմ քե՛զ». - ասում են սիրելիներդ
և… մարդակերները:
«Գնա՛ մեռի` արի՛ սիրեմ». - ասում են հայերն ու…
լեշակերները:
 |
|
ՄԱՍՆԱԿԻ ՊԱՏԿԵՐԱՇԱՐ ՀԱՏՈՐԻՑ
|
Նկ.1:
Ապոլլոնի դելփյան տաճարի ավերակները, ետնամասում`
Պյութիայի պատգամատունը:
|
Նկ.2a
b.
c.
Նկ.
2:
a).
Դելփյան
եռոտանի
«Սրբազան
կաթսա»
և
դիցակերպարներ
(
հուն.
խեցեղեն,
Ք.ա.
330
թ.):
b).
«Սրբազան կաթսա»` բաբելական հրեշատիպ
զարդանախշերով
(Դելփիք,
թանգարան:):
c).
Ու/արարտական եռոտանի «Սրբազան կաթսա» (Ք.ա. 1-ին դ., 1-ին կես):
|
Նկ.3a
b.
c.
Նկ.
3: a).Յոթփողանի
կանեթեղ ( Մեծամոր, Ք.ա.
3/2-րդ հհ):
b). Բազմափող
կանթեղ (Բաբելոն, Ք.ա. 2/1-րդ հհ ):
c). Հունական բազմափող կեռնոս
(Ք.ա. 2-րդ հզ ):
|
Նկ.4a  b.  c.  d.
Նկ.4: a).Հռոմեական
փայտյա թալիսման
լուսնային
ϵ-ին նման
պատկերագրերով
( Ք.ա.1-ին դ.):
Նմանները գտնվել են նաև Դելփիքում:
Ենթադրվում
է,
որ այն
«հնդկական կաստայական նշան է, ներմուծված,
ինչպես
սվաստիկան,
Fylfot-ը
կամ հնդկական այլ պատկերագրեր նախապատմական ժամանակաշրջանում»
( C.W. King):
b):
Մեծամորյան
«երրորդություն»:
Կենտրոնում
երկինք-եռանկյունի-տիեզերալեռն
է
(զուգ.
շում-աքքադ.Անու),
աջից`
«չորս
քամիների
վարդյակը»
(զուգ.
Էնլիլ),
ձախից`«Է»
գաղափարագիրը
(զուգ.
Էա-Հայա:
Ք.ա.
3-րդ
հզ):
c).
Է
նշանագրով հայկ. տապանաքար Ստամբուլի
«Բալըկլը»
գերեզմանատանը:
d).
Է
նշանագիրը` Ստամբուլի հայկ. Սրբ. Երրորդություն
եկեղեցու Առաջնորդի աթոռին (19-րդ դ.):
e.  f. 
g. 
h. 
i.
e).
Հայ. Է տառը` որպես
գերաստվածություն Սրբ. Վարդան եկեղեցու գմբեթին
(Նյու-Յորք:
Եկեղեցին
կառուցվել և Վազգեն Ա-ի կողմից օծվել է 1968 թ.):
f)
Արևին դաջված
Է
նշանագիրը
«Հայոց այբուբեն»
գոբելենի վրա ( հեղինակ` Գ. Խանջյան ):
g).
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.-ի տապանաքարը`
արեգակնային խաչին դաջված սրբազան
Է նշանագրով (1994
թ.):
h).
Է
նշանագիրը` նորակառույց Գ. Լուսավորիչ եկեղեցու խորանի
սնարին
(Երևան
):
i).
Եռանկյունի
-տիեզերալեռան
մեջ
Է
նշանագիրը
որպես
Հայր
Աստված`
արևմանուկ
Քրիստոսի
և
Աստվածամոր
սնարին
(
Էջմիածնի
Մայր
Տաճարի
խորան:
Գործ`Գ.
Խանջյանի,1992
թ.):
j. 
k. 
l.
j).
Է
նշանագիրը` պ.Ն-ի առանձնատան մուտքի
վրա
(Հինալի
կղզի, Թուրքիա
):
k).Է
նշանագիրը` որպես ամենասովորական հայ կայքէջերից մեկի
խորհրդանիշ…
l).
Է
նշանագիրը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.
կոնդակի գլխավերևում:
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի
խորհրդանիշը,
որն իմաստավորում է շում--աքքադ. Էա-Հայա ծովաստծո
երկդիմի Իսիմուդ դեսպանի, Պլուտարքոսի տրակտատում
ակնարկվող երկու հակադիր E-երի, չին. Տայ Կի սկավառակի
սկզբունքը, դիալեկտիական
«հակադրությունների
պայքարի ու միասնության»
և ըստ էիզմ-Էություն ուսմունքի դիալեկտիկա
մտցրած Հակադարձման օրենքները:
Հայոց մեջ և միայն հայ ավանդույթներում այսքան
արմատապես նստած Է-Էություն հասկացությունը վկայում է,
որ ժամանակին այդքան համատարած և դելփյան E-ն
ուղղակի թե անուղղակի առնչվում են բուն հայկական և
հնագույն այդ աստվածության հետ, ինչը ինքնին չափազանց
խոսուն ու հետևություններով լի մի իրողություն է...
¡
¡
¡
|
|
 |
|