|
Որևէ
հստակ բացատրություն չկա, թե ինչպես է տեղի ունեցել «արմենոիդական»
մարդաբանական տեսակի մշակութային թռիչքը, բայց ակնհայտ է, որ այն
տեղի է ունեցել և Հայկական լեռնաշխարհը նրա հիմնական օրրանն է:
Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում`Հայոց Միջագետքի
հարավում`Ուրֆա-Եդեսիայից 15 կմ հյուսիս-արևելք գտնվում է
Պորտասարի հնավայրը
(Գյոբեկլի թեփեի), որը ներկա պահին գտնվում է
ժամանակակից թուրքական պետության տարածքում: Պորտասարի հնավայրում
հետազոտություններ կատարողները նրբանկատորեն և բավականին սլացիկ
շրջանցեցին հայկական էթնոսի պատմական ներկայությունը այս
տարածաշրջանում և հիմնականում շեշտում են, որ այս մշակույթը իր
շարունակությունն է ստացել միջագետքում:
Պորտասարի հետազոտությունների մեջ լուռ
շրջանցվում է այն հանգամանքը որ այս մշակութային զարգացման մեջ իր
առանձնակի տեղը պետք է ունենա «արմենոիդ» մարդաբանական տեսակը: Այս
հետազոտությունների մեջ «արմենոիդ» մարդաբանական տերմինը
փոխարինվում է հնագիտության մեջ հայտնի անդեմ «նեոլիթյան մարդ»
տերմինով:
Պորտասարի հետազոտված հուշարձանները
մատնանշում են այն փաստը, որ այս մշակույթը միանշանակորեն
«արմենոիդ» մարդաբանական տեսակի կողմից ստեղծված մի հզորագույն
մշակութային առանցք է, որը հաջորդ հազարամյակների ընթացքում որևէ
լուրջ փոփոխությունների չենթարկվեց: Պորտասարի մշակութային
պայթյունը բավարար էր, որպեսզի դառնար գերակա ողջ եվրոասիական
տարածաշրջանում: Այս երևույթների արձագանքները պահպանվել են
շումերական գրավոր մշակույթի մեջ:
Համայնապատկեր
|
Գյոբեկլի թեփե
|
Պորտասարի մշակութային շերտի
բացահայտումը շրջադարձային է ողջ եվրոասիական ընդհանրության համար:
Հնէաբաններին մինչև այժմ չէր հաջողվել հայտնաբերել այդ աստիճանի
պահպանված մշակութային արժեքներ, որոնց միջոցով կարողանային
վերականգնել տրամաբանական և բնութագրական ընդհատված միասեռ
մշակութային կապը ու մնում է միայն մատնանշել այդ մշակույթի անընդհատ
կրողին: Հայտնաբերված մշակույթը իր ամբողջականությամբ հայկական
մշակույթի համար պարզ է և հասկանալի, նրա բացահայտումը վերականգնեց
բաց օղակը, որը հստակորեն բացակայում էր տարածաշրջանում և որի
գոյությունը երբեք կասկածի տակ չէր առնվում:
Համաձայն լեզուների ուսումնասիրման նոր
եզրահանգումների, հայոց լեզուն համարվում է ամենահին կենդանի
լեզուն, որի տարիքը հավասար է 7600 տ., որն էլ հայտ է լուրջ
ընդհանրացումներ կատարելու համար: Պորտասարի մշակույթի
ներկայացուցիչները իրենց գաղափարական աշխարհը և մարդու կյանքը
հստակորեն բաժանել էին երկու մասի` երկրային կյանքի և անդրաշխարհային կյանքի,
երկու կյանքերի իրար միացնող խորհրդանիշը համարվել է խաչը և
արծիվը: Այս երկու գաղափարները ողջ տարածաշրջանի համար բազիսային
երևույթներ էին:
Ծիսական սրահ |
Ծիսական սրահ |
Համանման ծիսական կենտոններ
հայտնաբերված են Karahantepe, Sefertepe և Hamzantepe հնէաբանական
հայտնագործությունների մեջ: Ըստ եղած նյութերի առաջնային տեղ է
զբաղեցնում
1990 թվականին հայտնաբերված "KarahanTepe"-ն: Այն գտնվում է Sogmatar
և Harran շրջանում և մոտավորապես 11.000 տարեկան է:
Վերջին շրջանի
(2000-2007 թ.թ.) Թուրքիայի տարածքում կատարված ուսումնասիրությունների նոր
բացահայտումները վստահաբար հաստատում են, որ իրոք` կրոնը,
դավանաբանությունը և նրա շուրջ ձևավորվող գաղափարախոսությունը
հարկավոր է տեղայնացնել հայկական տարածաշրջանում: Ակնհայտ է, որ
պատմական Ուրֆա քաղաքի մերձակայքում գտնվող Պորտասար
(Գյոբեկլի թեփե կոչվող) տարածքը կարող է համարվել
արմենոիդական գերէթնոսի առաջին վերէթնիկական ծիսական կենտրոններից
մեկը:
խաչ
|
արծիվ
|
1960-ից մինչև 2007 թթ. կատարված
հնէաբանական աշխատանքների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ
Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում: Այն տեղի ունեցավ 2007 թվականի
հունվարի 20-ից մինչև 2007-ի հունիսի 17-ը և նվիրված էր Գյոբեկլի թեփեի
տարածքում կատարված հնէաբանական հայտնագործություններին:
500-ից ավել նյութերը ներկայացնում էին Գյոբեկլի թեփեի 12.000
տարվա մշակույթը:
Միջոցառումը կազմակերպել և ներկայացնում էին.
|
Prof. Dr. Klaus Schmidt DAI, Prof. Dr. Dr. Dieter Vieweger,
Universität Wuppertal, Prof. Dr. Dr. Manfred Görg, Universität
München, Prof. Dr. Hubert Irsigler, Universität Freiburg:
Moderation:
Prof. Dr. Harald Siebenmorgen, Direktor des Badischen
Landesmuseums Dr. Albert Käuflein, Leiter des Roncalli-Forums,
Karlsruhe: |
|
Արամ Մկրտչյան |
Գերմանիա, ք.Մայնց, 22 հունիսի 2008 թ. |
|
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ |
Թեև ներկայացված ակնարկն ունի սկզբունքային վրիպումներ,
այն պարունակում է նաև արմատական ճշմարտություններ: Որպես
վրիպումներ օրինակի համար կնշենք մեկ-երկու հանգամանք:
- Վերնագրում «վերէթնիկական» բնորոշումը անտեղի է:
Զի, նախ էթնիկական նախադրյալներ ունեին նույնիսկ
հինքարեդարյա տոտեմական տոհմերը, սկսյալ հավատամքային,
ինքնանվանման, խիստ նախանձախնդիր ինքնության, հոդաբաշխ
լեզվից մինչև ազգ կարգավիճակի նախատիպերը (կենսատարածք,
հանրային կեցություն ու պրիմիտիվ տնտեսություն ևն):
Երկրորդ, Գյոբեկլի թեփե-Պորտաբլրի պես մի հսկայական
հավատամքային կառույց ինքնին ակնկալում է մի գերէթնոսի
առկայություն: Եվ երրորդ, հարգելի հեղինակը ինքն է
իրավացիորեն խոսում արմենոիդ մարդաբանական տիպի մշակույթի
մասին, ինչն էլ նորից ինքնին ենթադրում է… որոշակի էթնոս:
Որովհետև մարդաբանական տիպը դեռևս էթնոս չէ, մինչդեռ
մշակույթը` այո: Ուստի խնդրո առարկա մշակույթը որևէ կերպ
«վերէթնիկական» չէր կարող լինել: Այլ խնդիր է էթնիկական
այդ համայնքի ինքնությունը:
- Վերոնշյալ քարեկոթողի վրա պատկերված թռչունները
ոչ թե արծիվ են` այլ անգղ, մահվան խորհրդանիշը, իսկ մյուս
կոթողը ոչ թե խաչ է` այլ ոճավորված մարդաստված, ինքնին
կյանքի խորհրդանիշը: Այս առումներով հեղինակի կյանք-մահը
հարաբերակցությունը ճիշտ է, բայց միայն գաղափարական
նախատիպերի առումով, իսկ վրիպակ` ժամանակավրեպ
հետադարձումով: Այսուհանդերձ այդ աննշան թվացյալ վրիպումը
փակում է կարևորագույն ճշմարտությունների բացահայտման
ուղիները… Հուսանք, առիթ կլինի դրան անդրադառնալ:
Նման հանգամանքներով հանդերձ ընդհանուր
մոտեցումը ճիշտ է, թեև վտանգված էթնոցենտրիկ
պիտակավորմամբ: Մինչդեռ, նույն հնավայրի հետ կապված
էթնիկական անորոշությունների բորբոքումը ( ինչի ակամա զոհն
ու ջատագով է շատ հարգելի հեղինակը…) կարծում ենք
հասկանալի է թե ինչո՞ւ է արվում և ինչո՞ւ են նման
մոտեցումները կրկնում գերմանացի թե այլ հնագետները: Քանզի,
այլ պարագաներում կառաջանային խիստ խնդրահարույց
հարցադրումներ (օրինակ` ի՞նչ եղան այդ մշակույթի
հետնորդները…), նրանք տեղական իշխանությունների
բարեհաճությունը չէին ունենա, մինչդեռ այսպես ոչ միայն
վայելում են նրանց աջակցությունը` այլև ակամա քարոզում
տարածաշրջանի համամարդկային արժեվորումն ու զբոսաշրջիկների
ներհոսքը… (ողբա~մ ձեզ, հայրենի իշխանություններ ու
գաղափարաբաններ…):
Ինչ վերաբերում է հայրենի հնագետներին,
ապա նրանք ընկճող անսկզբունքայնությամբ կուլ են տալիս
հրամցված խայծն ու, առանց սեփական տեսակետ առաջադրելու,
կրկնում այլոց խարդավանքները: Մինչդեռ հարկ էր արմատապես
զբաղվել այս հուշարձանի և հարակից մշակույթների էթնիկական
պատկանելությամբ ու հեղինակների ինքնությամբ, ինչը այսպես
թե այնպես հանգելու էր ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությանը:
Հուսով ենք, որ այս նկատառումները
հեղինակը հաշվի կառնի և մենագրության հրատարակումից առաջ
փոքր-ինչ կվերանայի իր մոտեցումները: Անշուշտ, մենք էլ
ուրախ կլինենք, եթե այս նկատառումներին լինեն հիմնավոր
հակաճառումներ ու հակափաստեր: |
|
|
|