|
Ըղեղներ կան` որոնք սպունգներ են` ուրիշին հյութը
կը ծծեն. մեկ սեղմումով զայն կը դատարկես։— Անոնք
միջակներու ըղեղներն են:
Ըղեղներ կան՝ որոնք մագաղաթներ են՝ որոնց վրա
փորագրիչն է գրած և պողպատյա գրիչը չի կրնար ջնջել. զանոնք
ժամանակը միայն կրնա եդծանել։— Կրոնամոլներու ըղեղներն են։
Ըղեղներ կան՝ որոնք լեղիի պարկիկներ են. ծծել
ուզողին շրթներուն վրա ժանտաբույր կը պատռին։— Անոնք
չարերու ըղեղներն են։
Ըղեղներ կան` որոնք աղիքներ են. և ընդունակ են
ստամոքսի սնունդը միայն պարունակելու. անոնց մեջ գաղափարը
ժանտատենդե կը վարակվի։— Անոնք «շուկայիկ»–ներու և
խուժաններու ըղեղներն են։
Ըղեղներ կան՝ որոնք ավազակույտեր են. անձրևը՝ զոր
անհագորեն կը ծծեն՝ Արևը միայն կրնա չորցնել։– Անոնք
բարիներու ըղեղներն են։
Ըղեղներ կան՝ որոնք վառոդամաններ են՝ զոր կայծ մը
բավական է պայթեցնելու, և արյունը բավական է մարելու։—
Անոնք հերոսներու ըղեղներն են։
Ըղեղներ կան՝ որոնք ադամանդներ են. աոանց ուրիշե մը
լույս ծծելու՝ լույս կ՛արտաբխեն, անոնք ո՛չ կը ծռին, ո՛չ
կը գծվին, այլ կը փշրին, բայց չեն մարիր։— Անոնք
բանաստեղծներու ըղեղներն են։
Ըղեղներ կան՝ որոնք աշխարհներ են՝ միշտ արևներու
շուրջը դարձող. էակներու լեգեոններ կ՚ապրեցնեն. իրենց
ծնունդն անծանոթ է՝ ինչպես նաև իրենց վախճանը. անոնք
Հավիտենականության կը պատկանին։— Անոնք հանճարներու
ըղեղներն են։
Ըղեղ մըն ալ կա՝ զոր մյուս ըղեղները կը մերժեն և
սիրտը կ՛ընդունի, և որուն անունը դեռ Սփինքսին բերանն է։–
Ան Աստուծո ըղեղն է։ |
|
|
|