ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 
23/09.2008,  «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

իր առաջիկա գործունեության վերաբերյալ
 
 
 
  
        «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքն իր այցելուներից ներողություն է խնդրում առանց նախազգուշացման, երկար ժամանակ նոր նյութեր չտեղադրելու համար, ինչը պայմանավորված է եղել մի շարք գործոններով:
        Նախ արդեն ակնհայտ է դարձել կայքը որակապես այլ հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Կայքի կառուցվածքում կկատարվեն որոշակի փոփոխություններ ու ենթաբաժիննների խմբավորումներ, իսկ նոր նյութերի զետեղումը կլինի առավել համակարգված և որոշակի պարբերականությամբ: Մի բան հստակ է, որ կայքը հաստատակամորեն կշարունակի հետամուտ լինել ի սկզբանե հանձն առած իր առաքելությանը(տե'ս` «Կայքի մասին»),  իսկ թե ո՞ր ուղղություններով և ի՞նչ խորությամբ առավելաբար կծավալվի` նախապես հստակ ասել չենք կարող, դա կախված կլինի մի շարք հանգամանքներից: Իսկ այժմ կարող ենք մի քանի հստակեցումներ կատարել.
  -    www.eutyun.am -ին զուգահեռ, արդեն իսկ գործում է նաև www.eutyun.org ինտերնետային հասցեն: Դեռևս այս երկու հասցեներում տեղադրված նյութերը իրարից ոչնչով չեն տարբերվի, սակայն չի բացառվում, որ հետագայում սրանք դառնան կայքի երկու ուղղություններ` որոշակի տարբերություններով:
-    ԱԶԱՏ ՀԱՅԻ կայացման գաղափարը «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքը հռչակում է որպես իր սկզբունքային հենասյուներից մեկը ( տե'ս 09.06.2008թ.-ին սույն կայքում հրապարակված Հռչակագիրը`  յԱԶԱՏ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ):
-    Կջանանք մասնակցել կամ ինքներս նախաձեռնել որոշակի համատեղ նախագծեր` համագործակցելով տարբեր կառույցների կամ անհատների հետ:
-    Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի հայ երիտասարդությանը և ըստ այդմ կայքում կծավալվեն շատ էջեր:
-    Առաջիկա օրերին կայքը կսկսի թարմացվել նոր նյութերով, և դա կարվի շատ հստակ պարբերականությամբ` ուղիղ շաբաթը մեկ անգամ:
-    Ըստ մեր ծրագրերի, կստեղծվի «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքի այսպես ասած «նոր տարբերակը», որը լույս կտեսնի մոտավորապես 2009թ.-ի հունվար-փետրվար ամիսներին:
 
  
                                                                        "ԷՈՒԹՅՈՒՆ" կայքի Խմբագրություն