«ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի
(ԱԻՏ ) էյդոս-նախագաղափարը սաղմնավորվեց 1978 թ.,
ֆրանսահայ ARMENIA ամսագրում հրապարակված
«ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» խոհա-փիլիսոփայական մի հոդվածով
(
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ): Այն
ոմն սփյուռքահայի ինքնության և ազգապահպանման որոնումների
ծնունդն ու հայտն էր: Եվ հենց այդ գերխնդրականն էլ դարձավ
գալիք «ԷՈՒԹՅԱՆ» ազգամշակութային և գիտահետազոտական ողջ
գործունեության գերնպատակը: Մինչ այդ, 80-ականներին
հայապահպանման ու զարգացման նպատակներով սփյուռքում ստեղծվեց
«ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» նախածրագիրը և ընկերակցությունը (Մ.Գավուքչյան-Կանադա,Գ.Խանենց-Իրան,Ա.Վարպետյան-Ֆրանսիա և
այլք, տե՛ս
http://www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm ): Զի, այդժամ
հայրենիքի ապագան թվում էր ապահով: Իրադարձությունները ցույց
տվին ընդհակառակը և 1990 թ. «ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ»-ը վերաճեց
«ԷՈՒԹՅՈՒՆ» ԱԻՏ -ի, ներգրավելով նաև հայրենի երախտաշատ
մտավորականությանը
(
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
):
Թե ինչպե՞ս ընթացավ «ԷՈՒԹՅԱՆ» 25-ամյա գոյության ու
գործունեության ոդիսականը՝ շարադրված է համանուն
հոդվածաշարում(
http://www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan.htm
): Իսկ իշխանությունների խափանումներով և հալածանքներով
հանդերձ ի՞նչ արդյունքի հասավ, կարելի է միայն քիչ թե շատ
պատկերացում կազմել համեմատելով 80-ական թվականների և արդի հայ
ոգե-գաղափարական միտքը: Արդ, ընթացիկ բոլոր խմորումները առանց
բացառության կրում են ԷՈՒԹՅՈՒՆ ուղղակի-անուղղակի
ազդեցությունը: Եվ որքան էլ պատճենեն-շահարկեն-շեղեն, դրանք
հաստատում և
ամրագրում են Էության հիմնադրույթները
( եթե
իհարկե քացախ թե քաղցկեղ չեն դառնում...):
Մինչդեռ, ինչպես «Ի
սկզբանե էր Բանը» ( իմա՝ Էությունը ), էիզմը հիմնականում
մնում է անմատչելի ու անսպառ, «ԷՈՒԹՅԱՆ» ոգե-գաղափարական
համակարգը (ԷՈԳՀ )՝ թերըմբռնված և զգալիորեն դեռևս անհայտ...
Եվ այդ բնական է, ինչպես բոլոր նորագույն և էական
բացահայտումների պարագաներում, որոնց կյանք մտնելը երբեմն
սերունդների և անգամ հարյուրամյակների խնդիր է: Ահա այս
նկատառումներով մի քանի տարի առաջ հղացվեց «Հարատևում»
հոսանքը, քիչ թե շատ մատչելի որոշ անհատների և շրջանակների
համար: Այն հնարավորություն է տալիս նաև հոգևոր-մշակութային
գործունեության մեջ աստիճանաբար յուրացնելու ԷՈԳՀ-ի
հիմնադրույթները ( հանգամանալից տե՛ս.
http://www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm ):
Նկատի առնելով մի կողմից արդի կատարելապես ստերջ ու փակուղային
իրավիճակը, ինչպես նաև հարատևման այլևս հրատապ դարձած
գերխնդրականը, մյուս կողմից գիտական, տիեզերաբանական և
ժամանակակից մտքի ու արժեքների ներթափանցումը հայ
իրականություն, նպատակահարմար է վերակոչել այն, բնականաբար
վերաձևակերպելով ըստ իրավիճակի և գիտակից անձանց
նախաձեռնության: Առավել ևս, որ ամբողջ մի քառորդ դար «ԷՈՒԹՅԱՆ»
ոգե-գաղափարական համակարգը մնացել է արդիական և նույնիսկ առաջ
ընկել ժամանակից: Երկիցս առավել, որ ի հակառակ դրան հայ
իրականությունը անշեղորեն նահանջել է մինչև անշրջելիության
սահմանագիծ: Երիցս ավելի, որ հորիզոնում լուսավոր այլընտրանք
չի նշմարվում, առկա չեն այլ նախադրյալներ, իսկ անպտուղ
ճառաբանություններն ու գործողությունները միմիայն մաշում են
հանրային եղած-չեղած ներուժը: Եվ բազմիցս առավել,
որ համամարդկային քաղաքակրթությունը և
ընդհանրապես էվոլյուցիան զարգանում են հենց այդ ուղղությամբ:
Ուստի, առաջարկում ենք ծանոթանալ «Հարատևման» դրույթներին, իսկ համախոհներին հայտնել իրենց
կամքը
գրելով սույն կայքի խմբագրություն
eutyun@gmail.com
հասցեով:
Մնացյալը մնում է «բնական ընտրության»
իրավասությանը:
Ի վերջո այդ
վերաբերում է նաև յուրաքանչյուրի և նրանց հետնորդների
անհատական հասունացմանն ու կայացմանը: Առավել ևս, որ գարնանը
անգամ նույն ծառի ճյուղերը միաժամանակ չեն ծաղկում,
պտղացուները հավասարաչափ չեն հասունանում, ոչ բոլոր հասուններն
են լինում պիտանի և
դրանց ոչ բոլորը հատիճներն են ծլարձակում:
Ինչ վերաբերում է ԷՈԳՀ-ին
և հատկապես Էիզմին,
ապա դրանք շտապելու տեղ չունեն: Ընդհակառակը, պիտի սպասեն, որ
ժամանակը հասնի
իրենց, սերմերը՝ ծլարձակեն, «աղվեսներն» հասունանան կամ
էլ
մինչև «հաջորդ գարուն ավանակներ
ը սատկեն»:
Բարգավաճեն ու ՀԱՐԱՏԵՎԵՆ գոնե արարչական գաղափարները:
Ի դեմս դրանց՝ նաև հանճարեղ նախնյաց վաստակն ու հիշատակը:
Թեկուզ միայն հանուն այդ արժե նվիրվել: