Սկզբնաէջ      
       Տեսադարան                                     YouTube Էություն  
 
Հաղորդում 1-ին`

                                                           

«Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» շարքից  
Պուտինյան "սիստեմ"
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

     Երկրային գործընթացները մեծապես պայմանավորված են Արեգակի և Արեգակնային համակարգի իրավիճակներով, արբանյակ երկրներինը` վերադաս գերտերության և համաշխարհային իրադարձություններով:  
Երկու մասից բաղկացած սույն տեսանյութը, նկարահանված համապատասխանաբար 2005թ. ու 2008թ. և ցուցադրված Եվրոպայի մի շարք հեռուստատեսություններով, նպատակ ունի միմիայն ներկայացնելու իրավիճակն ու իրադարձությունները Ռուսաստանում, այդ համայնապատկերի վրա դիտարկելու համար 1997թ. հոկտեմբեր   27-ի ոճրագործությունը, ինչը ցայսօր չի արել մեզ ծանոթ ոչ մեկ վերլուծաբան (մասամբ՝ մենք, «Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզությամբ, տե՛ս www.eutyun.org/S/E/AX/AX_01.htm): Մինչդեռ, չնչնին իսկ տարակուսանք չկա, որ Հայաստանում քաղաքական թե հասարակական «եղանակը» մեծապես պայմանավորված է Ռուսաստանով, այդու և անխուսափելիորեն  հոկտեմբեր 27-ի եղելությունը:
    Մենք ավելին չենք պնդում, զուգահեռները թողնելով դիտորդներին: Բնավ ցանկալի չէ այս նյութերն ընկալել որպես պարզամիտ հակառուսականություն, ինչը քաղաքական թե էթիկական  չափանիշերից ավելի կշեղեր խնդրի բուն նպատակից: Ի վերջո մեկը պետք է, որ ուշադրություն հրավիրեր կողմնակի իրադարձությունների վրա, իսկ յուրաքանչյուր անհատ ու հանրույթ տեղեկատվության` առավել ևս ճշմարտության իրավունք ունեն, չասելու համար խիստ անհրաժեշտություն (հատկապես հայերս, այն էլ նման բախտորոշ խնդրականում ): Միայն, խորապես ցավում ենք տեսանյութի և հատկապես հայերեն ձայնագրության որակի համար, արված տեխնիկական տարրական միջոցներով և ոչ մասնագիտական չափանիշերով: Այդուհանդերձ գտնում ենք, որ բովանդակությունը մնում է մատչելի և շատ նշանակալից: