|
«Հոկտեմբեր
27-ի առեղծվածը»
շարքից
Պուտինյան "սիստեմ"
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Երկրային գործընթացները մեծապես
պայմանավորված են Արեգակի և Արեգակնային համակարգի իրավիճակներով,
արբանյակ երկրներինը` վերադաս գերտերության և համաշխարհային
իրադարձություններով:
Երկու մասից բաղկացած սույն տեսանյութը, նկարահանված
համապատասխանաբար 2005թ. ու 2008թ. և ցուցադրված Եվրոպայի մի շարք հեռուստատեսություններով, նպատակ
ունի միմիայն ներկայացնելու իրավիճակն ու իրադարձությունները
Ռուսաստանում, այդ համայնապատկերի վրա դիտարկելու համար 1997թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, ինչը ցայսօր չի արել մեզ ծանոթ
ոչ մեկ վերլուծաբան (մասամբ՝ մենք,
«Հոկտեմբեր 27-ի
առեղծվածը»
քննախուզությամբ, տե՛ս
www.eutyun.org/S/E/AX/AX_01.htm): Մինչդեռ, չնչնին
իսկ տարակուսանք չկա, որ Հայաստանում քաղաքական թե
հասարակական «եղանակը» մեծապես պայմանավորված է Ռուսաստանով, այդու
և անխուսափելիորեն հոկտեմբեր 27-ի եղելությունը:
Մենք ավելին չենք պնդում, զուգահեռները թողնելով դիտորդներին:
Բնավ ցանկալի չէ այս նյութերն ընկալել որպես պարզամիտ
հակառուսականություն, ինչը քաղաքական թե էթիկական չափանիշերից
ավելի կշեղեր խնդրի բուն նպատակից: Ի վերջո մեկը պետք է, որ
ուշադրություն հրավիրեր կողմնակի իրադարձությունների վրա, իսկ
յուրաքանչյուր անհատ ու հանրույթ տեղեկատվության` առավել ևս
ճշմարտության իրավունք ունեն, չասելու համար խիստ անհրաժեշտություն
(հատկապես հայերս, այն էլ նման բախտորոշ խնդրականում ): Միայն,
խորապես ցավում ենք տեսանյութի և հատկապես հայերեն ձայնագրության
որակի համար, արված տեխնիկական տարրական միջոցներով և ոչ
մասնագիտական չափանիշերով: Այդուհանդերձ գտնում ենք, որ
բովանդակությունը մնում է մատչելի և շատ նշանակալից:
|
|
|
|
|
|