ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 
 
  Թորգոմ Սարայդարյան

ԻՆՔՆԱՆԱԼՈՒ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գրքի թարգմանիչ` Գուրգեն Վարդանյան  

        Այս գրքի հիմնական գաղափարը ազատությունն է, մարդու միջի անհայտ առեղծվածի` փայլատակման ազատության բացահայտումն ու շղթայազերծումը:

        Նրանց, ովքեր ներսից մեծ լարվածություն են զգում, նրանց, ովքեր ազատության են տենչում, բայց այն չեն գտնում իրենց ունեցած "ազատություններում", հրավիրում եմ կարդալու այս գիրքը և վերապրելու այն:

        Այն գրված է ոգով ուժեղ և սրտով խանդավառ մարդկանց համար: Աjն գրվել է մեծ տանջանքի, լարման, սիրո, հափշտակվածության ու զրկանքների գնով:

        Այն նվիրաբերություն է աշխարհի երիտասարդությանը, նվեր, որի նպատակն է ոգեշնչել նրանց` իրենց արհեստական շղթաներից ու կապանքներից ազատագրվելու:

        Այն կրակ է, որը կբոցավառի նրանց սրտերը, ովքեր գիտակցաբար ձգտում են դեպի ազատության ավելի խոր, իրական շերտերը:

                                                               ( հատված հեղինակի նախաբանից )
 
 
 

    1.  Դեպի Ազատություն
    2.  Բարեգործություն
    7.  Դիտողություններ Անջատման Վերաբերյալ
    8.  Հույզերի Ծովը
  29.  Ճշմարտությունը