ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
                                  


                                                  
    Մարտիրոս Գավուքչյան

                 ԱՐԱՏՏԱ ԵՎ ԷՐԵՔ
  
     («
ԱՐՄԵՆԻԱ, ՍՈՒԲԱՐՏՈՒ ԵՎ ՍՈՒՄԵՐ»    հատորից, Պէյրութ 1988թ., գլուխ 3, էջ 74-97)


             Նույն հատորից Մ.Գավուքչյանի այլ մեկ  
  հետազոտությունը և հակիրճ կենսագրականը տե'ս.

http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm

              
       «Գնա մեռիր` արի սիրեմ» ասում են հայերն ու… լեշակերները:  
    Մասամբ այդ է նաև երախտաշատ հայագետ և ճարտարապետ Մ. Գավուքչյանի պարագան: Մասամբ, զի եթե «լեշակերներ» չպակասեցին, ապա «սիրողներ» և անգամ ճանաչողներ այդքան էլ չեղան: Այդ քանի՞սդ եք տեղյակ, որ Արատտայի տեսության բուն հեղինակը նա է, մինչդեռ այլևս այդքան հոլովվող գաղափարը ձեզ հայտնի այլ մեկի իբր հեղինակությամբ:  
    Բազմիցս ազդարարել ենք, որ մեծ բացահայտումները պայմանավորված են իրենց բուն էությամբ, նշանակությամբ ու համարձակ նորարարությամբ, ինչպես ցանկացած արվեստի գործ` իր բովանդակությամբ, բուն ասելիքով, կոնցեպցիայով, իսկ գիտական հայտնաբերումները`  նոր հորիզոններ բացող սկզբունքներով ու տեսլականներով: Մնացյալը հարդարանքներ են, լրացումներ, մանրամասնումներ, մեկ խոսքով կրտսեր գիտական աշխատողի պարտականություն: Այնպես` ինչպես միջնադարյան վարպետներն և անգամ այսօր մեծ ստեղծագործողներն են հիմնական գաղափարի հղացումը կամ սոսկ մի էսքիզ հանձնում աշակերտների կատարողականությանը:  
    Բայց թե այսօր Հայաստանում և հայության մեջ, երբ  համբակներն են ասպարեզն ու ազգի ճակատագիրը տնօրինում, իսկ բորենիները գիշատիչների խրախճանքում չեն խնայում անգամ ողջերին, չարյաց փոքրագույն պետք է համարել քիչ թե շատ շնորհալի երիտասարդների նման զեղումները:  
    Այսուհանդերձ հույս ունենք, որ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը, որ կգտնվեն ազնիվ, պատվախնդիր ու արդարամիտ հայորդիք, որոնք ըստ արժանվույն կգնահատեն Մ. Գավուքչյանի անուրանալի վաստակը և վառ կպահեն նրա հիշատակը:
   Վասն այդ, բայց նաև հայագիտական ճանաչողության, ստորև վերարտադրում ենք Արատտայի վերաբերյալ Մ. Գավուքչյանի տեսությունը, քաղված վերոնշյալ իր վերջին հատորից: Ազնիվ հայորդիներից ակնկալվում է, որ այն կարտատպվի ու կհամասփռվի հնարավոր բոլոր լրատվամիջոցներով:
   Վասն ծանոթության, հրապարակում ենք նաև «Հարատևման Ուխտ» ընկերակցությանը հղած իր վերջին նամակից մեկ հատված ( ամբողջությամբ` մեր «Ինքնություն» հատորում, Երևան 1993թ. էջ 262 ) :

                    

   
Այդ մոմը մարվեց սույն նամակից քիչ անց` 08.08.1988թ., ինչ-որ սրբազան նախախնամությամբ իր իսկ 80-ամյա հոբելյանի ճիշտ օրը, խորհրդանշելով արեգակնային 8 թիվը, «Ըստ եօթան եւ ութի` յօրինացն ի հոգեւոր փոփոխումն...», իսկ հին ձեռագրերում «ություն»` «զհանդերձեալ ուրախութիւն նշանակելով»: Եվ այս առիթով, մեր «Ո՞վքեր են ի վերջո արիացիաները» մենագրությունը ծնրադիր ձոնեցինք Մ. Գավուքչյանի լուսավոր հիշատակին ( առաջին հրատարկությունը` Մարսել 1988 թ.: Տե'ս նաև  www.eutyun.org/
S/X/HZ/HZ_080108_AleqsandrVarpetyan.htm ): Մինչդեռ, ժամանակին Սփյուռքի կոմիտեի «Հայրենքի Ձայն» թերթը ուղիղ երկու տարի չէր հրապարակում երախտավորին նվիրված «Եթե մոմս չմարի» մեր դամբանականը...
      Այդ մոմը մարվեց, բայց ԵՂԱՎ ԼՈ'ՒՅՍ և հրավառեց քանի հոգիներ և ուղեղներ, ավա~ղ, նաև ապերախտների և «լեշակերների»:
     Բարի ընթերցում: Այս է նրա «հացն ու գինին», այս է նաև երախտիքի սույն «հոգեհացը»...
                                                                                                                                                                         
 
                                                                                                                  ¡ ¡ ¡
 
    
                                                                                                                                                       74