|
|
|
Բերտրան Ռասել
Ի՞ՆՉ Է ՀՈԳԻՆ
Bertrand Rasell
WHAT IS THE SOUL? |
|
|
Անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա, տրամաբան, էփիսթեմոլոգ («գիտության
պատմություն և փիլիսոփայություն»`
հարակից «Ճանաչողության տեսությանը»
),
գրող և բարոյախոս Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասելը համարվում է XX դարի
մեծագույն մտածողներից մեկը, Ա. Ն. Ուայտհեդի հետ եռահտոր
Principia
Mathematica մաթեմատիկական տրամաբանության հիմնարար աշխատության
համահեղինակը, և Նոբելյան մրցանակի դափնեկիր (գրականություն, 1950թ.): Նրա
խիստ տրամաբանական, խորիմաց, յուրահատուկ ու գիտական աշխարհայացքը
բավականին արտահայտված է ստորև ներկայացվող ակնարկում, որի թեման մշտապես
եղել ու լինելու է մարդկային սուր հետաքրքրությունների առանցքում:
¡ ¡ ¡
Որևէ վիճակ, գաղափար, որակ թե արժեք սահմանվում է
համեմատություններով և համապատասխան հարաբերակցությամբ: Այս առումով մենք
Էություն-էիզմ ուսմունքը պարբերաբար զուգորդել և հարաբերել ենք ոչ միայն գիտական
նորանոր բացահայտումների` այլև քիչ թե շատ ընդունված թե դասական
աշխարհայացքների հետ (օրինակ` Ա.
Շոպենհաուերը և Էիզմը-11/06.2010թ.
,
Էիզմը և նեյրոգիտությունները
-01.02.2010թ.,
ևն): Մի սկզբունք, որը բացի
ինքնաստուգումից, հարստացնում, ճշգրտում և արժեվորում է Էություն-էիզմ
ուսմունքը ընդհանրապես համամարդկային մտքի ու ճանաչողության շրջանակներում: Առավել
ևս, որ այն իր ողջ պարզությամբ հանդերձ, շատ-շատերի համար մնում
դժվարըմբռնելի,
չիմանալով նաև ինչպես այն գնահատել ու դասել:
Զուգորդման մի ընթացիք փորձ է ներկայացվող հեղինակն ու նրա ու
«հավատո հանգանակը»
(«Գարուն», 2002թ. N°3):
Եվ այդ
առանց կարևորվելու նվաստ միտումի: Առավել ևս, որ խոսքը
ոչ թե անձի կամ գործի` այլ որոշ մի դարաշրջան բնորոշող աշխարհայացքային հոսանքի մասին է,
հիմքում ունենալով «Փիլիսոփայության
հիմնական հարցի», իմա` իդեալիզմի և
մատերիալիզմի,
մասնավորապես «մարմնի և հոգու
առաջնայնության» հարատև բանավեճը: Մինչդեռ
էիզմը դրանց ընդհանուր էաբանական հայտարարն է, ջանալով նաև համադրել ոչ միայն գիտական
և փիլիսոփայական տարբեր ուղղությունները` այլ հոգեգործունեության տարբեր,
այսինքն` արվեստի, գիտության և հավատամքի ասպարեզները, համապատասխան
հոգի-ներաշխարհի զգայական, բանական և ոգեկան ոլորտների:
Սույն հարաբերակցումը հղացել
ենք որպես յուրօրինակ «ստուգարք» էիզմին քիչ
թե շատ ծանոթ շրջանակների համար, ըստ որի յուրաքանչյուրը ինքը կկարողանա
ճշտել ըմբռնման ու իմացության իր աստիճանը: Հիմնական հարցերը մնում են հետևյալները.
- Որքանո՞վ են այս դատողությունները զուգորդվում էիզմի հետ, առանձին
դրույթներով ներդաշնակում, այլերով տարբերվում կամ հակադրվում, իսկ մի քանի
պարագաներում արմատապես վրիպում, փակելով այս աշխարհայացքի կիրառման ու
զարգացման
հնարավորությունները:
- Եվ ընդհակառակը, որքանո՞վ էիզմը լուսաբանում դրանք, բերում
առավել տրամաբանական ու տիեզերաբանական հանգուցալուծումներ և բացում
աշխարհընկալման լայն ու հեռահար հորիզոններ, թեկուզ
տվյալ դեպքում սոսկ արծարծվող
խնդրականների նեղ սահմաններում: Օրինակի և օգնության կարգով ընդգծել ենք միայն մեկ քանի մտքեր և
դրույթներ: Ձեր դիտարկումները կարող եք ուղարկել eutyun@gmail.com էլեկտրոնային հասցեով: Ձեր համաձայնությամբ դիպուկ
նկատառումները կարող են հրապարակվել: Որոշ ժամանակ անց կբերենք մեր
դիտարկումները:
|
Հարաբերակցության նույն սկզբունքով, այստեղ և ընդհանրապես էիզմին
վերաբերող գաղափարները կարող ենք հարաբերել նաև
մեր և ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի դեմ ՀՀ
իշխանությունների և Ազգային
անվտանգության ծառայությունների մեղադրանքների հետ, ըստ որոնց
Հայաստան մուտքի մեր համառ արգելումն ու սփյուռքով մեկ
հետապնդումները հիմնավորված են համաձայն.
«Օտարերկրացիների
մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ ենթակետի, ըստ որի
օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է կամ ՀՀ մուտքը
արգելվում է, եթե գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա
իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում
կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս
պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը»,
(
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm
):
Այստեղ, երևի խոսքը ոչ այնքան ծայրահեղ
տխմարության` որքան ծայրահեղ նենգության մասին է, իսկ տխմարության`
այնքանով, որքանով ավելի խելոք
պատճառաբանություն չեն կարողացել հորինել: Զի, այդ երբվանի՞ց ազգային
իմաստությունը դարձավ «ՀՀ
պետական անվտանգության» սպառնալիք:
Թերևս 1999թ. հոկտեմբեր 27-ի պետական
ոճրագործությունից հետո՞...
Բայց գուցե նաև
սոկրատեսյան «պետական հանցագործ»
մեղադրանքո՞վ
1:
Այս դեպքում
անհեթեթությունը նենգամտության մի գլուխգործոց
է. ովքե՞ր լինեն պետական ոճրագործները և ո՞ւմ մեղադրեն...
|
1 «Հաճախ եմ ինձ հարցրել, թե
այդ ի՞նչ փաստարկումներով
Սոկրատեսին մեղադրողները աթենացիներին
կարողացան համոզել, որ որպես
պետական հանցագործ
արժանի էր մահվան...»
(Քսենոֆոն,
«Սոկրատեսի
ջատագովությունը:
Հիշարժանները»): |
|
|
|